Последние посты

Microsoft Innovation Center Armenia
31 июл., 12:51
Կոդ գրելն այլևս բավարար չէ💻 2026 թվականին միայն սինտաքս իմանալն ընդամենը առաջին քայլն է։ AI գործիքներն այսօր վայրկյանների ընթացքում գրում են կոդի մեծ մասը, բայց իսկական թոփ ծրագրավորողին սովորական կոդերից տարբերում են բոլորովին այլ հմտություններ։ Եթե ցանկանում ես մնալ պահանջված և մրցունակ տեխնոլոգիական ոլորտում, ահա այն 5 առանցքային հմտությունները, որոնց վրա պետք է կենտրոնանաս👇 1․ AI-ի հետ համագործակցություն (AI Collaboration & Agentic Workflows) Այլևս պետք չէ մրցել AI-ի հետ, պետք է սովորել արդյունավետ ղեկավարել այն։ AI գործիքներն ու ավտոնոմ գործակալներին (AI Agents) ճիշտ առաջադրանքներ ձևակերպելը (Prompt Engineering), արդյունքը վերահսկելն ու կոդի որակը ստուգելը դարձել են ծրագրավորողի ամենօրյա աշխատանքի անբաժանելի մասը։ 2․ Համակարգային ճարտարապետություն (System Architecture & Cloud Native) Միաֆունկցիա կոդ գրելուց առավել կարևոր է հասկանալ՝ ինչպես է ամբողջ համակարգը աշխատում։ High-load
Microsoft Innovation Center Armenia
31 июл., 12:50

Microsoft Innovation Center Armenia
16 июн., 09:46
Դասընթաց ընտրելիս շատ դեպքերում մտածում ենք․ «Դե, եթե անհատական պարապեմ, դասախոսը մենակ իմ վրա ժամանակ կծախսի, ու ավելի արագ կսովորեմ»։ Առաջին հայացքից տրամաբանական է հնչում, չէ՞։ Բայց իրականում, հատկապես ՏՏ ոլորտում, խմբային դասընթացներն ունեն իրենց յուրահատուկ առավելությունները, որոնք անհատական ձևաչափը պարզապես չի կարող տալ։ Եկեք հասկանանք, թե ինչու է խմբով սովորելն ավելի լավ աշխատում․ 🤝 Networking ու թիմային աշխատանք– Իրական աշխատանքում ոչ մի ծրագրավորող կամ մասնագետ մենակ չի գործում։ Խմբային դասընթացները հենց առաջին օրվանից ձեզ սովորեցնում են աշխատել թիմում, լսել ուրիշների կարծիքը, կիսվել գաղափարներով ու միասին խնդիրներ լուծել։ Սա հենց այն soft skill-ն է, որը փնտրում են բոլոր գործատուները։ 💡 Մեկ հարց՝ բազմաթիվ լուծումներ– Անհատական դասի ժամանակ դուք տեսնում եք միայն ձեր սխալները։ Իսկ խմբում, երբ ձեր կողքին սովորողը մի այնպիսի հարց է տալիս, որը ձեր մտքով չէր էլ անցել, դուք ավտոմատ
Microsoft Innovation Center Armenia
29 мая, 09:58
📉Դու հենց հիմա ինչ–որ բան ես մոռանումԳիտե՞ս, որ սովորած ինֆորմացիայի մեծ մասը կարող ես մոռանալ ընդամենը մի քանի օրում։ 1880-ականներին հոգեբան Հերման Էբբինգհաուսը բացահայտեց «մոռացության կորը»՝ ցույց տալով, թե որքան արագ է ուղեղը կորցնում նոր տեղեկատվությունը, եթե այն չենք կրկնում։Ահա թե ինչ է տեղի ունենում սովորելուց հետո․✓ Առաջին օրը հիշում ես գրեթե ամեն ինչ ✓ 1 օր անց՝ առանց կրկնելու, կարող ես մոռանալ մոտ 50%-ը ✓ 1 շաբաթ անց՝ մնում է միայն փոքր մասը՝ ընդամենը ~20%-ը ✓ 1 ամիս անց՝ հիշողության մեջ մնացածը շատ սահմանափակ է։Սա չի նշանակում, որ վատ ես սովորում։ Ուղեղը պարզապես պահում է այն ինֆորմացիան, որը պարբերաբար օգտագործվում է։ Այդ պատճառով քննությունից առաջ մի գիշերում ամեն ինչ սովորելը երկարաժամկետ արդյունք չի տալիս։ Եթե ուզում ես մի բան երկար հիշել, մի՛ փորձիր այն միանգամից անգիր անել: Կրկնի՛ր հենց այն պահին, երբ զգում ես, որ արդեն սկսում ես մոռանալ: Պետք չէ ժամերով
Microsoft Innovation Center Armenia
28 мая, 12:05
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը Ucom-ի աջակցությամբ մեկնարկում է «Կիբերանվտանգության հիմունքներ» անվճար դասընթացը՝ 14-17 տարեկան դպրոցականների համար։ Դասընթացի ընթացքում մասնակիցները՝ 🟢 կծանոթանան կիբերանվտանգության հիմնական թեմաներին 🟢 կսովորեն անվտանգ գործել թվային միջավայրում 🟢 կհասկանան ժամանակակից թվային սպառնալիքները 🟢 ձեռք կբերեն գործնական գիտելիքներ և հմտություններ 🏁 Ավարտին մասնակիցներին սպասվում է Mini-CTF մրցույթ։ 🔗 Գրանցման համար կարող եք անցնել այս հղմամբ՝ https://tr.ee/1cVIxoՏեղերը սահմանափակ են, գրանցման վերջնաժամկետը հունիսի 2-ն է։
Microsoft Innovation Center Armenia
22 мая, 09:53
ՄԻԿ Հայաստանը և Ucom-ը սկսում են համագործակցություն նոր կրթական նախաձեռնության շուրջ՝ միավորելով տեխնոլոգիական կրթության և թվային զարգացման ընդհանուր տեսլականը Համագործակցության շրջանակում կմեկնարկի «Կիբերանվտանգության կրթական ծրագիր դեռահասների համար» նախաձեռնությունը, որը նախատեսված է 14-17 տարեկան դպրոցականների համար։ Այս նախաձեռնության նպատակը երիտասարդներին թվային անվտանգության հիմնարար գիտելիքներով և գործնական հմտություններով զինելն է, ինչպես նաև Հայաստանում կիբերանվտանգության մշակույթի և ոլորտի երկարաժամկետ զարգացմանը նպաստելը։ Մենք հավատում ենք, որ նման համագործակցությունները կարևոր դեր ունեն տեխնոլոգիական կրթության հասանելիության մեծացման, նոր սերնդի կարողությունների զարգացման և ավելի անվտանգ թվային միջավայր ձևավորելու գործում Ծրագրի մանրամասները, մասնակցության պայմաններն ու մեկնարկի մասին տեղեկատվությունը շուտով։
Microsoft Innovation Center Armenia
6 мая, 13:53
Մեր կրթական ծրագիրը պաշտոնապես երաշխավորվեց ԿԳՄՍՆ-ի կողմից։Սա նշանակում է, որ մասնակցելով 💻 «Ծրագրավորման հիմունքներ» և ⚙️ «Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում (OOP) C#-ով և ASP.NET» դասընթացներին, կարող ես պետությունից ստանալ մինչև 100,000 դրամ սոցիալական ծախսի փոխհատուցում։📌 Դասընթացները նախատեսված են ինչպես սկսնակների, այնպես էլ ծրագրավորման ոլորտում հմտությունները զարգացնել ցանկացողների համար։ 📌 Սովորելու ընթացքում ձեռք կբերես գործնական գիտելիքներ և կաշխատես իրական ծրագրավորման մոտեցումներով։ 📌 C# և ASP.NET տեխնոլոգիաները լայնորեն կիրառվում են ժամանակակից ծրագրային ապահովման մշակման ոլորտում։ Եթե մտածում էիր IT ոլորտ մուտք գործելու կամ ծրագրավորման հմտություններդ զարգացնելու մասին, սա ամենաճիշտ պահն է։Հիշեցնենք, որ սոցիալական վճարի փոխհատուցումը գործում է նաև ընտանիքի անդամների՝ ամուսնու/կնոջ, ծնողների և զավակների համար կատարած սոցիալական ծախսերի դեպքում։
Microsoft Innovation Center Armenia
30 апр., 05:33
Ինչպե՞ս գտնել քո դերը կիբեռանվտանգության ոլորտում։ 🛡Հաճախ այս ոլորտը պատկերացնում են որպես մեկ ընդհանուր մասնագիտություն, սակայն իրականում այն բաղկացած է բազմաթիվ նեղ ուղղություններից՝ ռիսկերի կառավարումից մինչև թվային հետաքննություն։Այսօր առանձնացրել ենք 10 կարևորագույն դերեր, որոնք անփոխարինելի են ժամանակակից տեխնոլոգիական ընկերություններում։ Յուրաքանչյուր սլայդում կգտնես մասնագիտության հակիրճ նկարագրությունը և դրա էությունը:
Microsoft Innovation Center Armenia
16 апр., 12:11
Մենք արդեն պատրաստ ենք այսօրվա System Design workshop-ին Microsoft Innovation Center-ում: 🚀 Այսօր չենք խոսելու «դասագրքային» ու կատարյալ սխեմաներից, այլ կենտրոնանալու ենք իրական ինժեներիայի վրա: Քննարկելու ենք, թե ինչպես հավասարակշռել համակարգի արագագործությունը cloud ծախսերի հետ և ինչ տրամաբանությամբ կառուցել այնպիսի պրոդուկտներ, որոնք պատրաստ են իրական ծանրաբեռնվածությանը:Էրիկ Դավթյանը կկիսվի համակարգերի մասշտաբավորման իր փորձով՝ օգնելով մեր համայնքի մասնագետներին զարգացնել իրենց ճարտարագիտական մտածողությունը: Դեռ մի քանի ազատ տեղ ունենք նրանց համար, ովքեր վերջին պահին կորոշեն միանալ մեզ: 📍 Workshop-ն անցկացվելու է հայերենով: 👉 Գրանցվե՛ք այստեղ. https://luma.com/490vkm39Սպասում ենք բոլորիդ այսօր՝ տեխնիկական խորը քննարկումների համար։
Microsoft Innovation Center Armenia
15 апр., 08:51
Շատ ծրագրավորողներ դժվարանում են #systemdesign հարցազրույցների ժամանակ: Եվ պատճառը ոչ թե հմտությունների պակասն է, այլ այն, որ մտածողության այս տեսակը հազվադեպ է դասավանդվում համակարգված ձևով:Դու կարող ես լինել վստահ քո գրած մաքուր կոդի մեջ, հեշտությամբ լուծել ալգորիթմական խնդիրներ, ունենալ իրական պրոդուկտներ ստեղծելու մեծ փորձ, բայց միևնույն է՝ քեզ անվստահ զգալ այնպիսի հարցերի դեպքում, ինչպիսին է՝ «Ինչպե՞ս կնախագծեիր YouTube-ը»:System design հարցազրույցներն այլ են: Այստեղ կարևորը ոչ թե «ճիշտ պատասխան» ունենալն է, այլ այն, թե՝ 🔹 Ինչպես ես մոտենում անորոշ խնդիրներին 🔹 Ինչպես ես կառուցում քո մտածողությունը 🔹 Ինչպես ես վերլուծում լուծումների առավելություններն ու թերությունները (trade-offs) 🔹 Որքանով ես կարողանում հիմնավորել ու պարզ ներկայացնել մտքերդ: Շատերի համար սա դեռևս չբացահայտված ուղղություն է։Հենց սրա վրա էլ կենտրոնանալու ենք մեր առաջիկա #workshop-ի ժամանակ: Ապրիլի 16-ինLumaWORKSHOP: The System Architecture Interview · LumaEver been asked "How would you design YouTube?" in a job interview and had no idea where to start? This workshop is for developers who want to crack system…
Microsoft Innovation Center Armenia
15 апр., 08:51

Microsoft Innovation Center Armenia
8 апр., 07:04
Ինչո՞ւ մարդկանց 97%-ը երբեք չի ավարտում վիդեոդասերը։ 🤔Խնդիրը ծուլությունը չէ։ Իրականում դա արդեն ուսումնասիրություններով ապացուցված է։ MIT-ի և Harvard-ի հետազոտողները ուսումնասիրել են միլիոնավոր օնլայն սովորողների վարքը և պարզել, որ ընդամենը մոտ 3%-ն է ավարտում անվճար օնլայն դասընթացները։ Այո՛, ճիշտ կարդացիր՝ ընդամենը 3%։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում մնացած 97%-ի հետ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս երեք հիմնական պատճառ՝ 🔸չկա դասախոսի կողմից մոտիվացիա, 🔸չկան հստակ նպատակներ կամ փուլեր 🔸չկա այն զգացողությունը, որ ավարտելը իսկապես կարևոր է։Երբ դու միայնակ ես սովորում՝ գիշերվա ժամերին, ոչ ոք չկա, որ նկատի՝ դու շարունակո՞ւմ ես, թե՞ արդեն կանգ ես առել։ Frontiers in Psychology-ում հրապարակված հետազոտությունը ցույց է տալիս, որ օնլայն դասընթաց ավարտելու ամենաուժեղ գործոնը ոչ թե ինտելեկտն է կամ ժամանակը, այլ՝ պատասխանատվության զգացումը։Մարդիկ, ովքեր զգում են, որ հաշվետու են ինչ-որ
Microsoft Innovation Center Armenia
7 апр., 14:51
🛡«Կիբեռանվտանգություն | Խորացված Մակարդակ» դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր արդեն ունեն բազային գիտելիքներ և պատրաստ են տիրապետել մասնագիտական գործիքակազմին: Մենք պատրաստել ենք 6 ինտենսիվ մոդուլ, որոնք քեզ կդարձնեն լիարժեք մասնագետ. 🔹Հիմունքներ 🔹Օպերացիոն համակարգեր 🔹Կրիպտոգրաֆիա 🔹Ցանցային հիմունքներ 🔹Հարձակողական անվտանգություն (Red Teaming) 🔹Պաշտպանողական անվտանգություն (Blue Teaming) 🎯Դասընթացի ընթացքում աշխատելու եք լաբորատոր միջավայրերում, որը հնարավորություն է տալու պրակտիկ մակարդակում կիրառել ձեր ստացած գիտելիքները։ 🔗 Ծրագրի ամբողջական մանրամասների և գրանցման համարhttps://tr.ee/pmk2opCanvaԿիբեռանվտանգություն | Խորացված ՄակարդակCheck out this Presentation (4:3) designed by Lilit Karapetyan.
Microsoft Innovation Center Armenia
6 апр., 14:34
Ինչո՞ւ սկսել ծրագրավորման ուղին հենց C#-իցԾրագրավորման ոլորտ մուտք գործելիս ամենակարևոր հարցերից մեկն է՝ «Ո՞ր լեզվից սկսել»։ Թեև ընտրությունը մեծ է, C#-ը տարիներ շարունակ մնում է լավագույն մեկնարկային կետերից մեկը։ Ահա թե ինչու. 1️⃣ Տրամաբանական և «մաքուր» կառուցվածք C#-ը ստեղծվել է այնպես, որ կոդը լինի ընթեռնելի և հասկանալի։ Այն սովորեցնում է ծրագրավորման ճիշտ մշակույթ և օբյեկ- կողմնորոշված մտածողություն (OOP), ինչը հետագայում թույլ է տալիս հեշտությամբ տիրապետել ցանկացած այլ լեզվի։ 2️⃣ Մեկ լեզու՝ անսահման հնարավորություններ Սովորելով C#, դուք միայն մեկ ուղղությամբ չեք սահմանափակվում։ Այն թույլ է տալիս ստեղծել՝ 🔹 Web հավելվածներ (ASP.NET), 🔹 Բիզնես և աշխատանքային ծրագրեր (Windows Desktop apps), 🔹 Mobile հավելվածներ (Xamarin/MAUI), 🔹 Խաղեր (Unity շարժիչով), 🔹 Արհեստական բանականություն և Ամպային տեխնոլոգիաներ (AI & Cloud) 3️⃣ Հսկայական էկոհամակարգ և համայնք Քանի որ C#-ը Microsoft-ի
Microsoft Innovation Center Armenia
16 мар., 14:06
1️⃣ Cisco-ն շարունակում է թելադրել կանոնները Աշխարհի խոշորագույն տվյալների կենտրոնները (Data centers) և ինտերնետ պրովայդերները հիմնված են Cisco սարքավորումների վրա: CCNA սովորել՝ նշանակում է տիրապետել այն հիմքին, որի վրա կառուցված է համաշխարհային ցանցը: 2️⃣ Սա ավելին է, քան պարզապես «Routing ու Switching» 2026-ի CCNA-ն (200-301) այլևս միայն լարերի ու սարքերի մասին չէ: Այն ներառում է ժամանակակից IT-ի բոլոր հիմնական գաղափարները՝ Անվտանգության հիմունքներ (Security Fundamentals) Ավտոմատացում և ծրագրային կառավարում (Automation & Programmability) Ամպային ցանցեր և անլար տեխնոլոգիաներ (Cloud Networks & Wireless) 3️⃣ «Կախարդական» սերտիֆիկատ Գործատուների համար CCNA-ն ապացույց է, որ դուք ոչ թե պարզապես տեսություն գիտեք, այլ տիրապետում եք իրական սարքերի հետ աշխատելու և խնդիրներ լուծելու (troubleshooting) հմտություններին: Սա կարող է լինել ձեր «մուտքի տոմսը» միջազգային ընկերություն ևս: 4️⃣ Լավ մեկնարկ
Microsoft Innovation Center Armenia
16 мар., 14:05
Ինչո՞ւ է Cisco CCNA-ը համարվում ցանցային ադմինիստրացիայի «ոսկե ստանդարտը» նույնիսկ 2026-ին 🥇 Շատերն են լսել այս արտահայտությունը, բայց եկեք հասկանանք՝ ինչու է այն արդիական նաև այսօր, երբ տեխնոլոգիաներն այսքան արագ են փոխվում:
Microsoft Innovation Center Armenia
25 февр., 13:29
Մեր ուսանող Սամվելը հաջողությամբ ստացել է OSCC (OffSec Certified CyberCore) միջազգային սերտիֆիկատը՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում ավարտելով OffSec-ի CyberCore – Security Essentials դասընթացը։Սա կիբեռանվտանգության ոլորտում կարևոր միջազգային սերտիֆիկացիա է սկսնակի համար, որը հավաստում է հիմնարար գիտելիքների ու գործնական հմտությունների առկայությունը։ Սամվելը հասել է այս արդյունքին հետևողական աշխատանքի և նվիրվածության շնորհիվ։
Microsoft Innovation Center Armenia
19 февр., 17:14
Տեխնոլոգիաները փոխվում են, իսկ սովորելու հիմքը՝ չի փոխվում 📚Կարդալը մնում է լավագույն ներդրումը մասնագիտական աճի մեջ Գիրք նվիրելու օրվա առթիվ մեր դասախոսներից մի քանի գրքային խորհուրդներ ենք բերել 💙
Microsoft Innovation Center Armenia
4 февр., 08:48
Ասում են՝ երբ ընկերոջդ հետ ես սովորում, ամեն ինչ մի քիչ ավելի հեշտ է լինում, քանի որ կողքիդ կա մեկը, ով նույն փուլում է, ով կհիշեցնի դասի օրը, կքննարկի առաջադրանքները, կօգնի, երբ ինչ-որ բան չստացվի, ու կուրախանա քո առաջին հաջողություններով։Սովորելը դառնում է ոչ թե միայնակ փորձառություն, այլ համատեղ առաջընթաց։«Ծրագրավորման հիմունքներ» դասընթացը հենց այդ ճանապարհի համար է ստեղծված՝ սկսնակների համար, քայլ առ քայլ կառուցված ծրագրով, գործնական դասերով ու փորձառու դասախոսների հետ։✨ Իսկ եթե այս քայլը կատարեք երկուսով՝ ավելի լավ է։🎁 Գրանցվի՛ր կուրսեցուդ հետ և յուրաքանչյուրդ կստանաք 15% զեղչ դասընթացի համար։Նոր հմտություններ, նոր հնարավորություներ ու մեկնարկ դեպի IT՝ միասին 🚀 📩 Գրիր մեզ՝ մանրամասների և գրանցման համար կամ այցելիր մեր կայք՝ https://tr.ee/Nku6O3
Microsoft Innovation Center Armenia
2 февр., 11:52
Պատրա՞ստ եք տեսնել, թե ինչպես են ստեղծվում ձեր սիրելի խաղերի զենքերն ու գրաֆիկան։ 🎮Փետրվարի 11-ին Sperasoft-ի 3D Weapon Artist Մաքսիմ Վոյտենկոն կկիսվի իր փորձով և կներկայացնի զենքերի ստեղծման ամբողջական փուլերը՝ AAA ստանդարտներով։ Եթե 3D արտիստ եք կամ պարզապես հետաքրքրված եք խաղերի զարգացմամբ, բաց չթողնեք այս գործնական workshop-ը։Սա լավ հնարավորություն է ոչ միայն մասնագիտական գիտելիքներ ստանալու, այլև ձեր երազանքի աշխատանքը գտնելու համար։ Միջոցառման ընթացքում սպասվում է հատուկ հանդիպում #SperasoftYerevan-ի հավաքագրման թիմի և մասնագետների (SME) հետ։Սա ձեր շանսն է՝ 🔹 Անձամբ հանդիպել թիմին և տալ ձեզ հետաքրքրող հարցերը, 🔹 Իմանալ թափուր հաստիքների և կարիերայի զարգացման հնարավորությունների մասին, 🔹 Ծանոթանալ խաղերի ստեղծման իրական գործընթացներին։📍 Մուտքն անվճար է, սակայն անհրաժեշտ է նախապես գրանցվել․ 🔗 Գրանցման հղումը՝ https://forms.office.com/e/nRhXHYqBkyՏեղերը սահմանափակ են,
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →