Последние посты

Millennial Psychologist
18 нояб. 2021 г., 15:02
Քվինսլենդի առողջապահական կառույցը, որն ենթակա է Ավստրալիայի առողջապահության նախարարությանը, հրապարակել է «Քեզ օգնության ձեռք մեկնիր» ուղեցույցը։Ուղեցույցը նկարագրում է մաստուրբացիայի առավելությունները, ահա դրանցից մի քանիսը՝ - խթանում է էնդորֆինների արտադրությունը՝ նպաստելով հոգեկան բարեկեցությանը, - անվտանգ սեքսի ձեւ է, - օգնում է ճանաչել սեփական մարմինը։Այն անդրադառնում է մաստուրբացիայի հետ կապված ստիգմաներին՝ թե ինչպես են շատերը հիմնվելով հնացած նախապաշարմունքների վրա՝ ամաչում դրանից։Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ պաշտոնական կայքում անգլերեն լեզվով՝ bit.ly/lotsofstigmaswww.health.qld.gov.auGive yourself a hand: the health benefits of masturbationIt's a normal, healthy part of sexual experience, and the safest sex you can have.
Millennial Psychologist
16 нояб. 2021 г., 19:28изменён
Անկախ նրանից լուրերը եք կարդում, թե թերթում սոցիալական ցանցերը, բացասական տեղեկություններից խուսափելն անհնար է։ Դրանց բացասական ազդեցությունը մեղմելու համար ներկայացնում ենք մի քանի տարբերակ՝ https://t.co/HHO544hNpX
Millennial Psychologist
13 нояб. 2021 г., 14:28
Սթրեսը մարմնի արձագանքն է արտաքին եւ ներքին ազդակներին՝ ճնշմանը: Բազում իրավիճակներ եւ իրադարձություններ կարող են առաջացնել սթրես: Այն հաճախ առաջանում է, երբ ինչ-որ նոր, անսպասելի բան ենք զգում կամ առկա է որեւէ սպառնալիք: Կարդալ՝ https://t.co/KW9btkU4ml
Millennial Psychologist
11 нояб. 2021 г., 12:28
Հոգեկան առողջության խնդիրների հետ է առնչվում 6-17 տարեկան ամերիկացիներից 6-ից յուրաքանչյուր մեկը: Իսկ ամբողջ կյանքում դրսեւորվող նման խնդիրների 50 տոկոսը սկիզբ են առնում մինչեւ 14 տարեկանը, 75 տոկոսը՝ մինչեւ 24 տարեկանը: #Հոգեվիճակագրություն
Millennial Psychologist
9 нояб. 2021 г., 11:28
Ամեն տարի ԱՄՆ-ում յուրաքանչյուր 5 չափահասից մեկն առնչվում է հոգեկան առողջության խնդրի հետ։ Նրանց 25 տոկոսն առնչվում է լուրջ կարգավիճակի հետ։ #Հոգեվիճակագրություն
Millennial Psychologist
7 нояб. 2021 г., 09:28
Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի Էթիկական կանոնները ուղեցույց են հանդիսանում ոլորտի մասնագետների համար, օգնելով կողմնորոշվել գործողություններում, երբ հայտնվում են այս կամ այն էթիկական կամ բարոյական երկընտրանքի առաջ՝ https://t.co/vX2i8lFweF
Millennial Psychologist
5 нояб. 2021 г., 16:28
🍲 Մեր ընդունած սնունդը ազդում է ոչ միայն ֆիզիկական, նաեւ հոգեկան առողջության եւ բարեկեցության վրա։ Լավ սնվելը նշանակում է ունենալ հավասարակշռված դիետա՝ բաղկացած բանջարեղենից եւ սննդարար նյութերից․ այն կարող է բարելավել բաերեկեցությունն ու տրամադրությունը։
Millennial Psychologist
3 нояб. 2021 г., 10:28
Հոգեկան առողջությունը հանրային առողջության ամենաանտեսված ոլորտներից մեկն է: Ըստ @who-ի մոտ 1 միլիարդ մարդ ապրում է հոգեկան առողջության խնդիրներով https://t.co/U8k19Vx6UX
Millennial Psychologist
2 нояб. 2021 г., 14:28
Յուրաքանչյուրս ունենք գաղտնիքներ, սակայն դրանցից որո՞նց մասին ենք անընդմեջ մտածում։ Հետազոտությունը պարզել է, որ նրանք, ովքեր ամաչում են իրենց գաղտնիքներից, ավելի շատ են մտածում դրանց մասին, քան նրանք, ովքեր մեղքի զգացում են ունենում դրանց պատճառով։ #Հոգեբանություն
Millennial Psychologist
2 нояб. 2021 г., 12:28
👪 Հոգեֆիզիկական զարգացման խանգարումները սովորաբար ախտորոշվում են մանկության կամ պատանեկության շրջանում: Դրանցից է ուշադրության պակասի եւ գերակտիվության համախտանիշը https://t.co/0aJYYVefi0 #ՀոգեկանԱռողջություն #Հոգեբանություն
Millennial Psychologist
2 нояб. 2021 г., 06:55
Հոգեկան առողջության ստիգմաները, թիրախավորելով հոգեկան առողջության առանձնահատկություններ ունեցող անձանց, բացասական կերպով են անդրադառնում նաեւ նրանց ընտանիքների եւ մտերիմների վրա։ Ստիգմաները հանգեցնում են՝ - հուսահատության, - ցածր ինքնագնահատականի, - հոգեբուժական ախտանիշների ավելացման, - սոցիալական հարաբերությունների դժվարությունների, - շարունակական բուժման հավանականության նվազեցման եւ - աշխատանքային խնդիրների ավելացման։Կարդալ հոդվածը՝ https://bit.ly/3nquD2j#ՀոգեկանԱռողջություն #Հոգեբանությունwww.mha.amԻնչպե՞ս խոսել հոգեկան առողջության մասին | Mental Health Awareness InitiativeՀոգեկան առողջությունը մեր բարեկեցության նույնքան անբաժան մաս է, որքան ֆիզիկական առողջությունը։ Թերեւս վերոգրյալ ապացուցելի պնդումը հանրայնացնելը կարող էր մասամբ անհարկի դարձնել այս հոդվածը, եկեք համարենք, որ այն մասնակիորեն հենց այդ նպատակին է ծառայում։
Millennial Psychologist
1 нояб. 2021 г., 07:28
⏰ Ամեն արձագանքած նամակի փոխարեն հայտնվում են երեք նորերը, հեռախոսը զանգում է ․․ աշխատանքային շաբաթ է, եւ եթե աշխատում եք, ամենայն հավանականությամբ գիտեք, թե որքան սթրեսային կարող է այն լինել։ Ինչպե՞ս մեղմել սթրեսն աշխատավայրում՝ https://t.co/CtcoJx6M9L #ՀոգեկանԱռողջություն
Millennial Psychologist
27 окт. 2021 г., 08:20
Միկրոագրեսիան հարաբերություններում արտահայտվող կողմնակալ վերաբերմունքն է ուղղված մարգինալացված խմբերի ներկայացուցիչներին։ Այն հաճախ քողարկվում է հաճոյախոսությունների եւ անմեղ հարցերի շղարշով։ Ինչպե՞ս այն վնասազերծել՝ https://t.co/PaupijReRe #ՀոգեկանԱռողջություն #Հոգեբանություն
Millennial Psychologist
25 окт. 2021 г., 17:10
Ինչպե՞ս խոսել հոգեկան առողջության մասին 🙋📌 Մի քննադատեք եւ մի տվեք գնահատականներ․ յուրաքանչյուրը պետք է ունենա քննադատությունից ազատ տարածք։📌 Խոսեք եւ լսեք այնքան, որքան անհրաժեշտ է։ Մի պահանջեք մանրամասներ, եթե ձեր զրուցակիցը պատրաստ չէ խոսել դրանց մասին, դա հսկայական վստահություն եւ խիզախություն է պահանջում։📌 Մի փորձեք ախտորոշել կամ կռահել դիմացինի հույզերը։ Դուք, ամենայն հավանականությամբ, հոգեկան առողջության ոլորտի մասնագետ չեք, խոսակցության ժամանակ հաշվի առեք դա, որքան էլ որ մեծ լինի աջակցելու ցանկությունը։📌 Տվեք հարցեր, որոնց հնարավոր է պատասխանել։ Հարցրեք «Ինչպե՞ս ես քեզ զգում», «Երեւի այդքան էլ լավ չես զգում քեզ»-ի փոխարեն։ Տվեք հարցեր առանց պնդման կամ կանխատեսման։📌 Խոսեք բարեկեցության մասին։ Խոսեք սթրեսը նվազեցնելու եւ խնամքի մասին, առողջ դիետայի, մարզվելու մասին եւ թե ինչպես առողջ քունը կարող է բարելավել հոգեկան առողջությունը եւ նպաստել բարեկեցությանը։📌 Լսեք․
Millennial Psychologist
25 окт. 2021 г., 10:49
Ինչպե՞ս խոսել հոգեկան առողջության մասին, ի՞նչ է ստիգման եւ ինչպե՞ս այն հաղթահարել՝ https://t.co/k1L5WKfXLz #ՀոգեկանԱռողջություն
Millennial Psychologist
24 окт. 2021 г., 04:43
Հոկտեմբերի 3-9-ը Հոգեկան հիվանդությունների իրազեկման շաբաթն էր։ Շաբաթվա ընթացքում մեր ունեցած քննարկումներին կարող եք հետեւել այստեղ՝ https://t.co/7HQBkszQVt #ՀոգեկանԱռողջություն
Millennial Psychologist
24 окт. 2021 г., 03:13
Սթրեսը կարող է առաջացնել վախի, զայրույթի, տխրության, անհանգստության կամ հիասթափության զգացում, ախորժակի, էներգիայի, ցանկությունների եւ հետաքրքրությունների փոփոխություններ։ Ինչպե՞ս այն հաղթահարել 🚀 bit.ly/3BfDb16
Millennial Psychologist
29 мая 2021 г., 13:16
Բոլորս էլ երբեմն տխուր, անհանգիստ կամ զայրացած ենք լինում, կարեւոր է ուշադրություն դարձնել, թե որքան հաճախ է դա պատահում, եւ ինչքան ուժեղ եք զգում այդ հույզերը:Զայրույթը հաճախ դեպրեսիայի դրսեւորման մի մասն է։ Օրինակ տղամարդկանց մոտ դեպրեսիային երբեմն վերագրվում է դյուրագրգռությունը՝ համարելով դա տղամարդկանց բնորոշ հատկություն, արդյունքում այն անտեսվում է կամ չի նկատվում:Անվերահսկելի զայրույթը կարող է արտացոլել անհատի բացասական զգացմունքները «ես»-ի կամ աշխարհի հանդեպ, հիասթափություն կամ վատ կարգավորվող արձագանք սթրեսին։Անընդհատ տխրելը, անկարեւոր լինելու զգացողությունը կամ ոչնչում հետաքրքրություն չտեսնելը կարող են լինել կլինիկական դեպրեսիայի նշաններ: Սա տարբերվում է դեպրեսիվ տրամադրությունից, որը ժամանակ առ ժամանակ բոլորս էլ զգում ենք:Երբեմն երեխաները նույնպես տխրելու փոխարեն ցույց են տալիս դյուրագրգռություն, զայրույթ կամ թշնամանք ուրիշների նկատմամբ:Հոգեթերապիան կարող է օգնել,
Millennial Psychologist
29 мая 2021 г., 13:16

Millennial Psychologist
7 апр. 2021 г., 15:35
Ինչո՞ւ հոգ տանել հոգեկան առողջության մասին․ այն թույլ է տալիս՝ - գիտակցել սեփական ներուժը, - դիմակայել առօրյա սթրեսին - եւ արդյունավետ աշխատել։Ինչպե՞ս՝ - դիմեք մասնագետի օգնությանը, եթե զգում եք դրա կարիքը, - հաղորդակցվեք, պահպանեք կապն այլոց հետ, - դրական տրամադրվեք կյանքի նկատմամբ, - ֆիզիկապես ակտիվ եղեք, մարզվեք, - օգնեք ուրիշներին, - լավ քնեք, պահպանեք առողջ քնի հիգիենան, - եւ զարգացրեք սթրեսին դիմակայելու հմտություններ։
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →