Последние посты

Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
22 сент., 07:46изменён
📢 Հարգելի՛ քաղաքացիներ, եթե փնտրում եք աշխատանք, ապա կարող եք ծանոթանալ Երևանում և մարզերում առկա թափուր աշխատատեղերին՝ առցանց եղանակով՝ e-work.am հարթակի միջոցով։Գործատուները ևս կարող են հրապարակել իրենց կազմակերպություններում առկա թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարություններ և գտնել պահանջվող մասնագիտական որակներին համապատասխան աշխատակից։📌 Հարթակում գրանցման ուղեցույցներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝✅ Աշխատանք փնտրողների համար՝ https://www.youtube.com/watch?v=WbXVSjiX9Tg&t=6s ✅ Գործատուների համար՝ https://www.youtube.com/watch?v=g2TgAWKvchY
Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
21 сент., 05:25
переслано из @arsen_torosyan
🇦🇲 Հայաստան, իմ չքնաղ․ ՀՀ անկախության 35-րդ ամյակի առթիվ կատարում են Խարբերդի մասնագիտացված խնամքի տան բնակիչները ❤️ https://youtu.be/IeE_-p2Ht5w?si=hFuQG2ZbozPn0pMbYouTubeՀայաստան, իմ չքնաղ. կատարում են Խարբերդի մասնագիտացված խնամքի տան բնակիչները: #Անկախություն_35Հայաստան, իմ չքնաղ․ ՀՀ անկախության 35-րդ ամյակի առթիվ կատարում են Խարբերդի մասնագիտացված խնամքի տան բնակիչները։ Երաժշտություն՝ Արթուր Գրիգորյան Խոսքեր՝ Մարիա Մինասյան Կանաչով դու պատված, զգեստ հագած նրբագեղ, Նոր մի շունչ սրբազան գրկել է քեզ: Նոր շքերթ են…
Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
18 сент., 14:23
📌 Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն այսօր մասնակցել է «Հայաստանի լսողական սարքերի ծրագրի» շրջանակում կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում լսողության խնդիրներ ունեցող անձինք անցել են բժշկական զննություն, ստացել բարձրորակ լսողական սարքեր և այլ մասնագիտական ծառայություններ։«Արաբկիր» բժշկական կենտրոնի կառավարման խորհրդի նախագահ Արա Բաբլոյանի ուղեկցությամբ նախարար Թորոսյանը հետևել է շահառուների բուժզննության գործընթացին, ծանոթացել տրամադրվող ծառայություններին և ծրագրի ընթացիկ ցուցանիշներին։✅ Նախարարն ընդգծել է լսողության խնդիրներ ունեցող անձանց կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրերի կարևորությունը՝ շեշտելով ոչ միայն աջակցող միջոցների հասանելիության, այլև դրանց ճիշտ ընտրության և հետագա մասնագիտական սպասարկման անհրաժեշտությունը:Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև պետական հավաստագրերի միջոցով աջակցող միջոցների տրամադրման գործընթացին՝ նշելով, որ աջակցող միջոցների ցանկը
Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
18 сент., 09:06изменён
📢 Աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից «e-draft.am» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել Կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել Ղարաբաղից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները։Մասնավորապես, 📌 Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի անձանց սոցիալական աջակցության ծրագիրը շարունակել մինչև 2027 թ․ մարտ ամիսը ներառյալ, 30000 դրամի չափով, իսկ ապրիլից մինչև հունիս ամիսը ներառյալ ամիսների համար՝ 15000 դրամի չափով, 📌 Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագիրը երկարացնել մինչև 2027 թ․ դեկտեմբեր ամիսը ներառյալ:Միաժամանակ, Ղարաբաղից տեղահանված անձինք, ՀՀ քաղաքացիների հետ հավասար հիմունքներով, հնարավորություն ունեն օգտվելու սոցիալական աջակցության գործող այլ ծրագրերից և միջոցառումներից՝ դրանցով սահմանված պահանջներին համապատասխան։ℹ️ Հիշեցն
Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
17 сент., 12:23
переслано из @arsen_torosyan
Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների աջակցության ծրագրերը կշարունակվեն:
Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
17 сент., 10:58изменён
📢 Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ անապահովության գնահատման հիմքով սոցիալական աջակցություն ստանալու համար դիմումներն ընդունվում են բացառապես առցանց եղանակով՝ https://id.e-social.am/ հարթակում:💻 Դիմումի լրացման ուղեցույցներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝📌 https://www.youtube.com/watch?v=Xr1ZlQACvzA&t=14s 📌 https://www.youtube.com/watch?v=-n_dpkYXGvg&t=1s
Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
16 сент., 10:56изменён
📌 Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն այսօր մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված աշխատանքի ամենամյա տոնավաճառին։ ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանի ուղեկցությամբ նախարար Թորոսյանը շրջայց է կատարել տոնավաճառի տաղավարներով, զրուցել գործատուների և աշխատանք փնտրող անձանց հետ։Աշխատանքի տոնավաճառին առանձին տաղավարով մասնակցել է նաև Աշխատանքի և բարեկեցության նախարարության Միասնական սոցիալական ծառայությունը․ տաղավարում ներկայացվել են զբաղվածության պետական ծրագրերը, մասնագիտական կարողությունների զարգացման և վերապատրաստումների հնարավորությունները, e-work.am հարթակի միջոցով աշխատանք փնտրելու և առաջարկելու գործիքները։✅ Տոնավաճառին մասնակցել են ավելի քան 5000 քաղաքացիներ, որոնք հնարավորություն են ունեցել ծանոթանալ պետական և մասնավոր ոլորտը ներկայացնող 70-ից ավելի գործատուների կողմից առաջարկվող թափուր հաստիքներին, աշխատանքի ընդունման
Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
15 сент., 14:17
🤱 Ի՞նչ իրավունքներ և երաշխիքներ են նախատեսված մինչև երեք տարեկան երեխա խնամող, աշխատող ծնողների համար։ Ստորև ներկայացնում ենք Աշխատանքային օրենսգրքով նախատեսված առավել հաճախ կիրառվող կարգավորումները ⤵️
Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
14 сент., 17:59
📌 Արտագնա սեմինար-քննարկում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ՝ աշխատանքի և բարեկեցության ոլորտի վերջին բարեփոխումների վերաբերյալ։
Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
14 сент., 10:34
📢 Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը սեպտեմբերի 12-13-ին կազմակերպել էր արտագնա սեմինար-քննարկում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ՝ աշխատանքի և բարեկեցության ոլորտի վերջին բարեփոխումների վերաբերյալ։Միջոցառման ընթացքում բանախոսություններով են հանդես եկել Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Սվետիսլավ Պաունովիչը, նախարարի տեղակալներ Արտյոմ Սմբատյանը, Լուսինե Քոչարյանը, Ռոզա Բաբայանը, Եվրոպայի խորհրդի գործընկերներ։ Բանախոսություններին հաջորդել է թեմատիկ հարցուպատասխան, որի ընթացքում լրագրողները տվել են ներկայացվող թեմաների վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերը․ քննարկումներին մասնակցել է նաև Միասնական սոցիալական ծառայության ղեկավար կազմը։📌 Իր խոսքում նախարար Թորոսյանը կարևորել է ոլորտային բարեփոխումների ընթացքի, առաջիկա նախաձեռնությունների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձր մակարդակը՝ նշելով դրանում ԶԼՄ-ների
Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
10 сент., 07:22
📢Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել զբաղվածության ապահովման նոր ծրագիր:Ծրագրի նպատակն է բարձրացնել անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ, ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ, ինչպես նաև Ղարաբաղից տեղահանված անձանց զբաղվածության հնարավորությունները կրթական էլեկտրոնային վաուչերների տրամադրման միջոցով՝ նպաստելով նրանց մրցունակության, աշխատանքի տեղավորման և կայուն զբաղվածության ապահովմանը։🔷 Նախագծով նախատեսվում է ծրագրի շահառուին տրամադրել վաուչեր՝ մինչև 250 000 դրամ արժողությամբ, որը կարող է իրացվել միայն մեկ անգամ, տրամադրվելուց հետո 6 ամսվա ընթացքում։ Ընդ որում, վաուչերի իրացումը հնարավոր կլինի միայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված «Երաշխավորված ոչ ֆորմալ կրթության մոդուլային ծրագրեր» իրականացնող կազմակերպությունների
Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
9 сент., 07:45
📢 Սիրելի՛ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի կարևոր պահանջներից է, որ վարկային պայմանագրի կնքման օրվանից 3 տարվա ընթացքում եթե շահառուն չի ներկայացնում ավարտական ակտը, ֆինանսական կազմակերպության կողմից փաստացի տրամադրված գումարները ենթակա են վերադարձման պետությանը։❗️ Ուստի հորդորում ենք խստորեն հետևել ծրագրի պահանջներին՝ հետագայում աջակցության գումարների հետվերադարձի խնդրից խուսափելու համար։📌 2026 թվականի ընթացքում ավարտական ակտը ներկայացնելու պահանջը վերաբերվում է այն շահառուներին, որոնք հիփոթեքային վարկը ստացել են 2023 թվականին։ Սեպտեմբերի 9-ի դրությամբ ծրագրի շահառուի կարգավիճակ է ստացել 3361 ընտանիք, որից 3183-ն արդեն վարկավորվել է, իսկ 478-ը ներկայացրել է ավարտական ակտ։📎 Ծրագրի մանրամասներին, բնակավայրերի ցանկին և սահմանված քվոտաներին կարող եք ծանոթանալ հետևյալ
Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
7 сент., 07:11
📢 Ովքե՞ր, ո՞ր տարիքից և ի՞նչ ընթացակարգով կարող են դիմել կենսաթոշակի նշանակման համար. մանրամասները ներկայացնում է Աշխատանքի և բարեկեցության նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների բաժնի գլխավոր մասնագետ Արմինե Բալյանը։ https://youtube.com/shorts/P5XgUEJpBIM?si=pjroGHK_c6sJ8IvPYouTubeՈվքե՞ր, ո՞ր տարիքից և ի՞նչ ընթացակարգով կարող են դիմել կենսաթոշակի նշանակման համարՄանրամասները ներկայացնում է Աշխատանքի և բարեկեցության նախարարության...
Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
5 сент., 08:27
🇦🇲🇺🇦 Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը:Իր ելույթի ընթացքում նախարար Թորոսյանը Կառավարության անունից շնորհավորել է Ուկրաինայի բարեկամ ժողովրդին տոնի առթիվ և շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է Ուկրաինայի հետ բարեկամության վրա հիմնված երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացումն ու ընդլայնումը։📌 Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ վերջին շրջանում ակտիվացած բարձրաստիճան փոխայցելություններն ու շփումները նոր շունչ են հաղորդել Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերություններին։Նախարարն իր ելույթում անդրադարձել է նաև հումանիտար, կրթական, տնտեսական և մշակութային ոլորտներում իրականացվող ծրագրերի և աշխատանքների կարևորությանը՝ նշելով, որ համատեղ ջանքերով նոր խթան կարող են հաղորդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի և նախաձեռնությունների իրագործմանը։📢
Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
4 сент., 09:00
переслано из @arsen_torosyan
📢 Սովորե՞լ ես աշխարհի լավագույն բուհերից մեկում, կարդա սա։ՀՀ Կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի «Աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը, պայմանները և ոլոտները սահմանելու մասին» N 610-Ն որոշման համաձայն՝ աշխարհի լավագույն 50 բուհերում սովորող ՀՀ քաղաքացիները կարող են տարկետում ստանալ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից՝ սահմանված պայմաններով։Եվ ամենակարևորը՝ ուսումն ավարտելուց հետո տարկետումը կարող է շարունակվել և պարտադիր զինվորական ծառայությունը համարվել անցած, եթե առնվազն երեք տարի աշխատես Հայաստանում հանրային կառավարման համակարգում։ 50 լավագույն բուհերի ցանկը՝ https://www.shanghairanking.com/📌 Իսկ հիմա՝ ուղիղ առաջարկը։ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը սպասում է քեզ։ Եթե սովորել ես աշխարհի առաջատար բուհում և ուզում ես, որ քո գիտելիքն ու փորձն
Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
3 сент., 12:01
📢 Հարգելի՛ քաղաքացիներ,Աշխատանքի և բարեկեցության նախարարության անվանափոխությամբ պայմանավորված փոխվել է նաև նախարարության պաշտոնական կայքի հասցեն․ ներկայում այն գործում է https://welfare.gov.am/ տիրույթում։Փոխվել է նաև Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքի հասցեն․ այն գործում է https://social.welfare.gov.am/ տիրույթում։
Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
3 сент., 05:41
📢 Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն և Գեղակերտ բնակավայրերում գործող և կառուցված և հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված համայնքային փոքր տներ։Նախարարը շրջայց է կատարել Ակնաշեն բնակավայրում վերջերս բնակեցված փոքր տան տարածքում, զրուցել բնակիչների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով և համայնքային կյանքին նրանց ներգրավվածությամբ։Նախարարն այցելել է նաև Գեղակերտ բնակավայրում շինարարական աշխատանքներն ավարտած փոքր տուն, ծանոթացել կատարված աշխատանքներին, բնակության համար նախատեսված տարածքներին և ստեղծված հնարավորություններին։📌 Արաքս համայնքի ղեկավարի ուղեկցությամբ նախարար Թորոսյանը եղել է նաև Գրիբոյեդով և Արտիմետ բնակավայրերում առանձնացված այն հողատարածքներում, որտեղ նախատեսվում է կառուցել նոր համայնքային փոքր տներ։Այցի ընթացքում նախարար Թորոսյանն այցելել է նաև
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →