Последние посты

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան
22 сент., 07:38
⬆️
Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան
22 сент., 07:38изменён
Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը․Հավանաբար կհիշեք 2021-ի ամռանից աղմուկ հանած պատմությունը, որ հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը ինձ պատմել էր 2019-ին Գավառ քաղաքում Նիկոլ Փաշինյանի ու նրա մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ իր խոսակցության մասին։Արցախը հանձնելու վերաբերյալ այդ խոսակցությունը մեծ աղմուկ հանեց, սկսվեց դատավարություն, ՀՀ ԱԱԾ-ն ապօրինի առգրավեց իմ հեռախոսը, եղան իմ նկատմամբ մեղադրանքներ իբր թե սուտ տեղեկություն տարածելու համար, անգամ դրա հետևանքով քրեական գործ հարուցվեց իմ դեմ, իսկ Լապշինը ամբողջովին հերքում էր այդ խոսակցության մասին՝ նշելով, թե այդպիսի բան չի եղել։Մեր շատ հայրենակիցներ էլ գերադասում էին հավատալ հրեային։2026թ․ սեպտեմբերի 21-ին Լապշինը մի գրառման մեջ փաստացի խոստովանել է, որ ոչ միայն եղել է այդ խոսակցությունը, այլև Փաշինյանը իրեն դեռ 2019-ին ասել է Արցախի վերաբերյալ Ադրբեջանի հետ սպասվող իրադարձությունների մասին և նույնիսկ
Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան
21 сент., 07:29
Իրականում անկախություն ունենալու համար պետք է ունենալ ներքին համերաշխություն, միասնականություն և գալիքի ազգային ճանապարհ։ Այսօր հայ ժողովուրդը չունի դրանցից ոչ մեկը։Ի՞նչ անկախության մասին կարող է խոսք լինել, երբ երկրի իշխանությունները հատակի լաթի են վերածված մեծ ու փոքր երկրների, բարեկամների ու թշնամիների կողմից, և ով հասցնում, ոտքերը սրբում է Հայաստանի կառավարության վրա, երբ մարդիկ սարսափում են թշնամու անունը լսելիս և գերադասում են ստրկական ու ձևական խաղաղությունը' հրաժարվելով արժանապատվությունից, երբ ժողովրդի մեջ այնքան ատելություն կա միմյանց նկատմամբ, որ եթե հնարավորություն ունենան, միմյանց կոկորդ կկրծեն։Սա անկախություն չէ, այլ քայքայում, որի ավարտը կարող է լինել ազգային ինքնության փոխակերպումը' ազգի ձուլումը այլ ժողովուրդների մեջ և պետականության ավարտը։Դեռ հնարավորություն կա փրկվելու և իրական անկախություն ունենալու, եթե մարդիկ իրենց մեջ ուժ գտնեն' վեր կանգնելու անձնական շահից,
Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան
20 сент., 16:36
90-ականներին երբ գյուղում մարդ էր մահանում, տեղացիները հեռուստացույց չէին միացնում, որ հանկարծ ծիծաղի կամ երաժշտության ձայն չլսվի, հանկարծ սգավորները չվիրավորվեն։Հայերը պատմականորեն հարգել են, կիսել են իրենց հայրենակիցների սուգն ու ուրախությունը։Հետո Հայաստան բերվեց քայքայիչ քարոզչություն, մարդիկ սկսեցին հեռանալ իրարից, փոխվեցին արժեքները, հարևանի սուգը անկարևոր դարձավ, նույնիսկ հարազատի կորուստը արժեզրկվեց։Հիշում եմ, երբ հայրս մահացավ, քառասունքը դեռ չէր լրացել, հորեղբայրս դհոլ զուռնայով ամուսնացրեց իր զավակին։ Երբեք չեմ մոռանա դա, որովհետև դա անարգանք էր, սրբապղծություն։ Կարելի էր մի քանի օր հետաձգել կամ առանց երաժշտության անել, բայց արեցին այնպես, կարծես մի քանի օր առաջ եղբորը չէին դրել գերեզման։Հիմա ավելի վատ է վիճակը ժողովրդի արժեհամակարգում։Եղել է կոտորած, ցեղասպանություն, հարյուրավոր զոհեր, տնավեր է դարձել 150.000 մարդ, Եռաբլուրում մարդիկ ողբում են իրենց զավակների
Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան
20 сент., 09:35
1974 թվականի հուլիսի 20-ին թուրքական զորքերը ներխուժեցին Կիպրոս և հույների նկատմամբ իրականացրին բռնի տեղահանում։ Անցել է 52 տարի, բայց մինչև հիմա ամեն տարի հուլիսի 20-ին Հունաստանի տարբեր վայրերում հնչում են տագնապի զանգեր' ի հիշատակ իրենց եղբայրների նկատմամբ կատարված ոճրագործության և Կիպրոսի հյուսիսային մասի գրավման։Հույները համոզված են, որ անպայման կազատագրեն Կիպրոսը, ու դրա համար չեն մոռանում իրենց հայրենիքի մասին։2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն ահաբեկչական հարձակում իրականացրեց Արցախի վրա' ավարտին հասցնելով հայերի բռնի տեղահանումը հազարամյակների հայրենիքից։Ընդամենը 3 տարի անց' 2026-ի նույն օրը Հայաստանում մեծ շուքով նշեցին Գաթայի փառատոնը, երգեցին, պարեցին, ուրախացան սահմանամերձ Խաչիկ գյուղում' մոռացության տալով իրենց հայրենակիցների նկատմամբ կատարված ցեղասպանությունը։Խաչիկը թշնամուց մի քանի կիլոմետր է հեռու։ Որևէ լարվածության դեպքում առաջին հարվածը լինելու է հենց
Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան
19 сент., 13:48
Հերոսաբար զոհվելն ավելի հեշտ է, քան հերոսաբար ապրելը։
Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան
15 сент., 15:08
переслано из @araratvalues
Միայն հայրենիքը ճանաչող մարդը կարող է պայքարել այդ հայրենիքի համար, իսկ վտանգի դեպքում ոչ թե արտագաղթել, այլ մնալ ու զարգացնել իր պետությունը։✍ՀԱՏՎԱԾ 🇦🇲📖 «ԱՐԱՐԱՏՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԳՐՔԻՑ
Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան
13 сент., 19:55
переслано из @araratvalues
Գանձակի հերոսամարտը 1826-1828 թթ․ ռուս-պարսկական պատերազմի խոշոր ճակատամարտերից է։ Տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին Գանձակում:📌Շամքորի հաղթական ճակատամարտից հետո հայազգի գեներալ Մադաթովի ջոկատն առաջացավ դեպի Գանձակ (Ելիզավետպոլ), որի պարսկական կայազորը (շուրջ 1500 զինվոր), Շամքորի ջախջախիչ պարտությունից ահաբեկված, հրամանատարի Նազար Ալի խանի գլխավորությամբ, իսկույն լքեց քաղաքը և ճողոպրեց Աբաս Միրզայի մոտ: Վերջինիս Մադաթովի հաղթական առաջխաղացումը հարկադրեց դադարեցնել Շուշիի պաշարումը և շարժվել ռուսական զորքերի դեմ:📜8000 ռուս զինվորներին դեմ-հանդիման կանգնած էր պարսկական 35000-անոց բանակը։ Սակայն գերազանցությունը ստեղծվում է ոչ թե զորքերի թվաքանակի, այլ վճռական գրոհի և արիության շնորհիվ։⚔️Սեպտեմբերի 13-ի գիշերը հայազգի գեներալ Մադաթովին ներկայացան երկու հայեր, ովքեր ծառայում էին Աբաս Միրզայի մոտ: Նրանք հայտնեցին, որ պարսկական զորամասերը մթության քողի տակ շարժվում են առաջ լուսադեմին
Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան
13 сент., 16:56
2022-ի սեպտեմբերի 12-ի երեկոն այդ օրերի հերթական անհանգիստ պահերից էր։ Առաջնագծից օրեր շարունակ տեղեկություններ էինք ստանում, որ թշնամին զորքի ու զինտեխնիկայի կուտակումներ է անում շփման գծի ամբողջ երկայնքով։ Նույնիսկ Արցախի առաջնագծի դիմացից ադրբեջանցի զինվորներին հանել, բերել էին Գեղարքունիքի դիրքերի դիմաց։Չնայած դրան, հայկական կողմում զորքին հանգստացնում էին, թե ոչ մի վտանգավոր բան չկա, մեր հետախուզությունը վերահսկում է իրավիճակը, համար 1 տալու, զորքը մարտական պատրաստության վիճակի բերվելու կարիք չկա։Սեպտեմբերի 12-ի ժամը 20:00-ի մոտ դեռ գրասենյակում էի։ Զանգեցի Վարդենիս, ծանոթ զինվորականների։ Ասացին' նույն վիճակն է, բայց Երևանից ասում են' վտանգ չկա։Քիչ անց իմ ընկեր Վահե Սարգսյանը զանգեց, թե տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանական զորքը մարտական վիճակի է բերվել, զինտեխնիկան բացազատվել է։ ՀՀ ՊՆ-ում շտապ խորհրդակցություն են հրավիրել։Ավելի ուշ ժամի նորից զանգեցի Վարդենիս, հետո'
Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան
11 сент., 19:34
Այսօր ինձ ուղղված մեղադրանք հնչեց, թե Առուշ Առուշանյանի մասին չեմ խոսում, չեմ քննադատում Նիկոլ Փաշինյանի հետ դաշինք կնքելու համար, քանի որ մենք մտերիմ ենք։Իրականում, բնականաբար, ինձ համար ցավոտ է, որ Առուշն ընկավ իշխանության թակարդը, մանավանդ որ նրան երկար ժամանակ ճանաչում եմ և ունեմ շատ դրական կարծիք, բազում անգամներ մի սեղանի շուրջ նստել, հաց ենք կիսել ու զրուցել հայրենիքի թեմայով։Ես վստահ եմ, որ Առուշ Առուշանյանը նիկոլական չի դարձել, ու հավանաբար նրան թվում է, թե ՔՊ -ի հետ դաշինքով կարող է խուսափել իշխանության հալածանքից և մնալ Գորիսի համայնքապետ, օգտակար լինել իր համայնքին։Բայց Առուշը մի կարևոր փաստ հաշվի չի առել։Նիկոլ Փաշինյանը չի մոռանում իր դեմ գործած ոչ մի արարք ու հետևողականորեն ոչնչացնում է իր հին ու նոր հակառակորդներին, եթե կարողանում է։ Եթե չի կարողանում, փորձում է նախ վարկաբեկել, հետո ոչնչացնել։Այդպիսի բազում դեպքեր կան' - Վահան Քերոբյան - Անդրանիկ Փիլոյան - Խաչատո
Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան
8 сент., 12:42
Մեր իրականության մեջ հիմնականում մարդկանց սկզբունքները, բարոյականությունը և հայրենասիրությունը արժեք ունեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք ձեռնտու են իրենց անձնական շահերին։Եթե հաջորդիվ անձնական շահի համար ձեռնտու լինեն այլ արժեքներ, ապա նույն մարդիկ հանգիստ ու անամոթաբար հայրենասիրությունը կփոխեն թրքասիրությամբ, սկզբունքները՝ ուրացմամբ, բարոյականությունը՝ պիղծ արարքներով։Ու եթե ձեզ թվում է, թե Նիկոլին հայհոյող ամեն մարդ գիտի հայրենիքի արժեքը, ապա չարաչար սխալվում եք։ Ավելին՝ ամեն ընդդիմադիր չէ, որ հայրենասեր է։Նիկոլի դեմ լինելը հիմա միավորում է շատ մարդկանց, բայց ոչ բոլորի սրտում է հայրենիքի գաղափարը ու ոչ բոլորն են ցավում Արցախի համար։Ուղղակի ոմանք ազնվորեն պայքարում են հայրենիքի համար ու ստանում «միամիտ հայրենասեր»-ի պիտակ, իսկ ոմանք էլ ձգտում են փոխարինել Նիկոլին, ուրիշ ոչինչ։
Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան
7 сент., 05:42
Եթե ԱՄՆ նախագահ Թրամփը կարող է աշխարհի տարբեր երկրների պատկանող տարածքներ անվանել ամերիկյան, օրինակ' Դանիայի տարածք Գրենլանդիան, Կանադայի տարածք Օնտարիոն, Իրանի տարածք Հորմուզի նեղուցը, հիմա էլ Մեքսիկայի տարածք Նյու Մեխիկոն, ապա ինչո՞ւ նույն բանը չի կարող անել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։Փոքրերը սովորում են մեծերից։
Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան
6 сент., 20:56

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան
2 сент., 09:59
Դատարանի դահլիճում շնորհավորեցի Արցախի Հանրապետության անկախության օրը։Ամեն հնարավոր առիթով ու ամեն տեղում պետք է պահենք Արցախ վերադարձի մեր նպատակը, իրավունքն ու պայքարը։Դատավորին խոստացա, որ Արցախը անպայման հետ ենք բերելու։ Հայրենիքն ու պետությունը պետք է վեր դասենք մեր անձնականից, նույնիսկ եթե դատավորը իմ հայտարարությունից հետո իմ դեմ վճիռ կայացնի։
Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան
1 сент., 21:21
Մինչ Հայաստանում մարդիկ զբաղված են Գագիկ Խաչատրյանի անկողնու ձերբակալության մասկի- շոուով, մեր երկրի շուրջը տեղի է ունենում մի սարսափելի իրադարձություն, որը կարճ ժամանակ հետո սկիզբ է դնելու նոր ցեղասպանության կամ լավագույն դեպքում' հայերի տեղահանության։Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբերի 1-ի հանդիպումից հետո ՌԴ նախագահ Պուտինը մի հայտարարություն արեց' խոստանալով կարճ ժամանակում հանել ռուսական ռազմաբազան Գյումրիից։Առաջիկա օրերին էլ Փաշինյանին կանչել է Մոսկվա, որ քննարկեն այդ հարցը։Ռուսաստանը չի ձգտում պահել հայերին ու Հայաստանը իր հովանու ներքո։ Դա կայսրություն է, որն ունի ավելի կարևոր շահեր, քան Հայաստանի նման փոքր, բզկտված ու անհետաքրքիր մի պետության համար անընդհատ կռիվ տալը։ Առավել ևս, որ այդ պետության բնակիչները հիմնականում ատում են ոչ միայն Ռուսաստանը, այլև Հայաստանի պատմությունն ու ինքնությունը։Ինչո՞ւ ժամանակ, ռեսուրսներ ու զորք ծախսել մի ժողովրդի վրա, որը կորցրել է ադեկվատ
Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան
1 сент., 09:27
Թուրքիայի նախագահ Էրդողանը ոչ միայն լավ է տիրապետում body language-ի' մարմնի լեզվի հմտություններին, այլև ունի սուլթանական հոգեբանություն և այլոց հետ հարաբերվելիս իրեն պահում է հենց այդ դիրքերից։Տեսեք նրա արհամարհանքով հայացքը և փռված, ոտքերը չռված դիրքը։Չկարծեք, թե դա անդաստիարակության նշան է։ Էրդողանը այդկերպ իր անհարգալից վերաբերմունքն է ցույց տալիս Ռուսաստանի և Բելառուսի նախագահների նկատմամբ։Ավելի պարզ ասած' ոտքերի այդ բաց դիրքով Էրդողանը ցույց է տալիս, որ Պուտինն ու Լուկաշենկոն իր համար այդ արժեքն ունեն։ Դա հենց մարմնի լեզվի հոգեբանական արտահայտություն է, որի վրա աշխատում են բազմաթիվ մասնագետներ։Եթե Պուտինը փորձում է հավասարի կեցվածք պահել, ապա Լուկաշենկոն իր դիրքով և ձեռքերով ինքնաբերաբար հայտնվում է ենթակայի և ստորադասի, նվաստի վիճակում։Լուկաշենկոյի նման այդպիսի կուզիկացած ու ձեռքերով փակված, խեղճուկրակ դիրքով է լինում նաև Նիկոլ Փաշինյանը, երբ հանդիպում է ԱՄՆ -ի, ԵՄ-ի,
Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան
31 авг., 15:44
Հայաստանի մարզիկները մասնակցում են «Քոչվորների 6-րդ համաշխարհային խաղերին»։Ի՞նչ կապ ունի Հայաստանը քոչվորական մշակույթի հետ։ Թե՞ դա միտում է' աստիճանաբար հայ ազգին կտրել իր բնիկ հայրենիքի գաղափարից և կապել քոչվորներին, արհեստական պատմություն և հիմքեր ստեղծել հայերի քոչվոր լինելու համար։Այդպիսի տրամաբանությամբ շուտով կտեսնենք, որ Հայաստանի կառավարությունը կմասնակցի իսլամական երկրների խորհրդաժողովի։
Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան
30 авг., 18:12
Շարունակում ենք ստորագրահավաքը և ՄԱԿ-ի քարտուղարության հետ գործընթացը՝ 1988-92 թվականներին Նախիջևանից, Գարդմանից (Գանձակ, Քարհատ, Գետաբակ), Շահումյանից, Բաքվից ու Սումգայիթից բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքի ու կորցրած ունեցվածքի հատուցման համար։Արդեն 1 տարի իրականացվող ուսումնասիրությունների և տվյալների հավաքագրման աշխատանքի արդյունքում ունենք մոտավոր տվյալներ, թե ինչքան հայ է բռնի տեղահանվել 1988-92 թվականներին Ադրբեջանի ահաբեկչական գործողությունների հետևանքով։Տեղահանված հայերի թիվը գերազանցում է 465,000-ը, որոնց քիչ մասն է արձագանքել մեր կոչերին ու մասնակցել ստորագրահավաքին։Եթե Դուք նշված տարածքներից բռնի տեղահանված հայ եք կամ ճանաչում եք այդպիսի հայերի, խնդրում եմ այս հրապարակումը փոխանցեք նրանց կամ տարածեք։Որքան շատ մարդ արձագանքի և միանա ստորագրահավաքին, այնքան ավելի արագ մենք արդյունքի կհասնենք և ավելի արագ կկարողանանք Ադրբեջանի առաջ դնել 465,000 հայերինGoogle DocsԱդրբեջանից, Նախիջևանից ու Գարդմանից բռնի տեղահանված հայերըՆախիջևանից, Հյուսիսային Արցախից, Բաքվից, Սումգայիթից և Ադրբեջանի մյուս հայաբնակ վայրերից 1988-1992 թվականներին բռնի տեղահանված հայերի փաստագրական տվյալների բազա՝ իրավական գործընթաց սկսելու և վերադարձի իրավունքի հաստատման համար։
Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան
28 авг., 12:41
Երևանի սրտում կա ավելի քան 2800 տարեկան լիճ, որը Ք.Ա. 780-ական թվականներին կառուցել է Արարատյան հայոց թագավոր Արգիշտի Ա-ն։Այդ լիճը սկզբում կոչվել է Արգիշտիի ծով, իսկ շրջակա այգին' Վարդավառի այգի։Գեղեցիկ անվանումներ են, չէ՞:Բայց հետագայում երբ Հայաստանը գրավել են Թուրքիան, ապա Պարսկաստանը, Թոքմաք անունով թուրքական ծագմամբ խանը փորձել է բռնությամբ տիրանալ հայ գեղեցիկ մի աղջկա։ Հայուհին իր պատիվը պահելու համար ինքնասպան է եղել, իսկ թուրք Թոքմաք խանը անհասկանալի պայմաններում խեղդվել է այս լճում։Հայ ժողովուրդն էլ թուրք խանի պատվին լիճն անվանել է «Թոխմախ գյոլ»' մոռանալով ինչպես խանի պատճառով մահացած հայ գեղեցկուհու, այնպես էլ իր պատմական ազգային Արգիշտի թագավորի մասին։Մեր օրերում լճի հարակից տարածքը պետականորեն անվանափոխվել ու կոչվում է «Լիոնի այգի»: Թե ինչ կապ ունի ֆրանսիական Լիոն քաղաքը պատմական հայկական Վարդավառի այգու հետ, պարզվում է' զուտ փողի համար, որով նորոգվել է այգու
Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան
27 авг., 09:25
переслано из @araratvalues
1875 թվականի այս օրըօգոստոսի 27-ին, Մուշում ծնվել է ՄԱԽԼՈՒՏՈՆ՝ Տարոնի առյուծը (Սմբատ Բորոյան)։Առաքելոց վանքի կռիվ, Սասունի ինքնապաշտպանություն, Իշխանաձորի մարտեր, Աղթամարի կռիվ, Դիլմանի ճակատամարտ, Բիթլիսի ազատագրում, Ստեփանավանի, Էրզրումի, Սևանի, Ջուղայի, Խոյի մարտեր, Զանգեզուրի, Արտաշատի ինքապաշտպանություն...Այս բոլոր հերոսամարտերը կապված են Զորավար Մախլուտոյի անվան հետ։Մախլուտոն եղել է Զորավար Անդրանիկի աջ ձեռքը, ընկերն ու զինակիցը։ «Ես ձեզ բոլորիդ հոգուս չափ սիրեցի, բայց իմ ամենասիրելին և փառաբանյալ քաջը եղավ զորավար Մախլուտոն». Անդրանիկ ՕզանյանԶորավար Մախլուտոն իր ցանկության համաձայն թաղված է Էջմիածնի Սուրբ Գայանե վանքի բակում Խենթի կողքին։ «Հավատքիս համար ինձ կթաղեք Սբ. Էջմիածնում, իսկ քաջությանս համար՝ «Խենթի» կողքին, եթե հարմար կդատեք»։#ՃանաչենքՄերԱզգայինԳործիչներին
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →