Последние посты
Channel name was changed to «Նախիջևան 🇦🇲»
30 июл., 18:02

Նախիջևան
30 июл., 18:02
переслано из @syunniqq
Զանգեզուրի լեռները Նախիջևանից
Նախիջևան
16 июл., 12:49

Նախիջևան
8 мая, 13:07
📖Լույս է տեսել պատմաբան, մատենագետ, հայագետ, լրագրող Արգամ Այվազյանի «Նախիջևանի միջնադարյան դպրատներն ու գրչօջախները» աշխատությունը։📖Գրքում՝ համառոտ և գիտահանրամատչելի շարադրանքներով, ներկայացվում է Նախիջևանի միջնադարյան՝ 12-18-րդ դարերի դպրատներն ու գրչօջախները, 19-20-րդ դարերի դպրոցները, թատրոններն ու հասարակական գրադարանները։ Այն պատկերազարդարված է գունավոր և սև ու սպիտակ տպագրությամբ փաստավավերագրական 450-ից ավելի լուսանկարներով։📖Նախատեսված է ընթերցող լայն շրջանակների համար։©️ ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան
Նախիջևան
19 февр., 11:10
💒 Մեսրոպավանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին։Գողթան, Նախիջևան 🇦🇲
Նախիջևան
19 февр., 06:41
❤ Ջուղայի հայկական միջնադարյան գերեզմանոցը, որ ոչնչացվեց ադրբեջանցիների կողմից մինչև 2006 թվականը, ըստ տարբեր հաշվարկների ունեցել է 6000-ից մինչև 10000 խաչքար։ Գերեզմանոցը համարվում էր հայկական ամենամեծ խաչքարադաշտը։📷 Արգամ Այվազյան
Նախիջևան
9 февр., 15:32
«Ինքնություն. Ինչպե՞ս պահպանել բարբառները».Նախիջևանյան՝ Զոկական բարբառը ներկայացրեց Լուսիկ Ագուլեցու դուստրը՝ Աստղիկ Սամվելյանը։https://youtu.be/8xMFTyuAq2Y?si=3e_zDO2ZFgw7IzsRYouTubeԻնքնություն. ինչպես պահպանել բարբառները. «Առաջարկ Հայաստանին»
Նախիջևան
6 февр., 11:27
🇦🇲 Գողթն գավառի Ցղնա գյուղի եկեղեցու զանգը։📷 Արգամ Այվազյան
Նախիջևան
19 янв., 17:31
переслано из @nairihokhikyan
Նախիջևանի հայկական Որդուար (Օրդուբադ) քաղաքն է' Իրանի կողմից։ Ժամանակավորապես օկուպացված է Ադրբեջանի կողմից։
Նախիջևան
8 окт. 2025 г., 07:26
🇦🇲 Ս․թ․ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։30-ին, ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի գիտական սեմինարների շրջանակում տեղի կունենա հայագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանի դասախոսությունը՝ «Նախիջևանի նյութական և մշակութային ժառանգությունը» թեմայով (լուսապատկերների ցուցադրությամբ)։📍ԵՊՀ պատմության ֆակուլտետ (ք. Երևան, Աբովյան 52, ԵՊՀ 6-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 327 սենյակ)։Մուտքն ազատ է։
Նախիջևան
8 сент. 2025 г., 05:45
❤ Զորավար Անդրանիկի զինվորները Նախիջևանում, 1918 թվական, հունիս։📷 Նկարել է Անդրանիկի գնդի խարբարդցի բժիշկ Ռուբեն Տեր-Ստեփանյանը։
Նախիջևան
3 авг. 2025 г., 13:21изменён
📚 Սերո Խանզադյանի «Հայրենապատում» աշխատության երկրորդ գիրքն եմ կարդում՝ Դվին գյուղի (քաղաքի) մասին, որտեղ պատահաբար հանդիպեցի այս հետաքրքիր դրվագին.Սերո Խանզադյանը լավ օր անցկացնելով Դվինում, Գեղամի մեքենայով ուղևորվում է Երևան։ Ճանապարհին, իր խնդրանքով Գեղամը այս երգն է երգում. 🎶Ես Նախիջևանն եմ, Սյունյաց ոստան եմ, Հին Հայաստան եմ…Գողթան գրիչով, Թովմա փրկիչով, Ձեզ ապաստան եմ… 🇦🇲
Նախիջևան
20 июл. 2025 г., 15:48
🎨 Այսօր Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, պատմաբան, մատենագետ, հայագետ, նախիջևանագետ, լրագրող և մշակութաբան՝ Արգամ Այվազյանի ծննդյան օրն է:📆 Արգամ Այվազյանը ծնվել է 1947 թվականին Նախիջևանի Առինջ (այժմ՝ Շահբուզի շրջանի Այրինջ գյուղ) գյուղում։ Միջնակարգ կրթություն ստացել է հայրենի գյուղում, բարձրագույն կրթություն՝ Երևանում։ Աշխատել է Հայաստանի պոլիգրաֆ արտադրությունում, Հուշարձանների պահպանության վարչությունում, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում, Հնագիտության և ազգագրության ինստիտուտում։🇦🇲 Ամբողջ կյանքը զբաղվում է Նախիջևանի տարածքի պատմությունով, մշակույթով, նա իր կյանքի 55 տարին նվիրել է այդ երկրամասի բազմաթիվ հուշարձանների և սրբավայրերի, մշակույթի ու արվեստի, ազգագրության ու վիմագրության, որմնանկարչության ու բարբառի ուսումնասիրությանը։🇦🇲 Ավելի
Նախիջևան
18 июл. 2025 г., 07:20
переслано из @geghard_saf
Գողթն (Գողթան) գավառի հայկական գեղատեսիլ գյուղերից էր Ռամիսը։ Գյուղը հայտնի է եղել նաև Ռամիք, Ռումիս, Ուռումիս, Ուրցմիս, Ուրիմիս անվանաձևերով։ Աշխարհագրական առումով՝ Ռամիսը գտնվել է Զանգեզուրի լեռնաշղթայի բարձրադիր գոտում՝ Լեռնային Գողթնում՝ 2600-2800 մետր բարձրության վրա։Մանրամասն․ 👉 https://geghard-saf.am/678/goghtn-ramis-armenian/
Նախիջևան
14 июл. 2025 г., 19:12
🎨 Ագուլիսի Սուրբ Թովմա առաքյալ վանք (հայտնի է նաև Ագուլեաց կամ Ագուլիսի վանք անուններով), Հայ առաքելական վանական համալիր, որը գտնվում էր Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառի Ագուլիս գյուղաքաղաքի Վերին թաղամասում, ներկայիս Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի Վերին Ագուլիս գյուղի տարածքում։ Ներկայումս վանքի տեղում մզկիթ է կառուցված։Աբրահամ Կրետացին սուրբ Թովմա վանքը որակում էր որպես. «...հիանալի և զարմանալի տեսողաց»:Ըստ ավանդության և Սուրբ Թովմա վանքի տաճարի գլխավոր՝ արևմտյան, մուտքի բարավորին 17-րդ դարում քանդակված ընդարձակ արձանագրության, վանքը հիմնադրել էր Բարդուղիմեոս առաքյալը՝ 1-ին դարի երկրորդ կեսին, և իր աշակերտ Կումսիին նրա առաջնորդ էր կարգել։ Հավանաբար մի փոքրիկ մատուռանման շինություն էր եղել, որ քրիստոնեությաան ընդունելուց հետո վերաշիվել և ընդարձակվել էր։ Հետագայում՝ 305 թվականին, Գրիգոր Լուսավորիչը հաստատել էր:
Նախիջևան
13 июл. 2025 г., 17:17
Նախիջևանի Դաստակ գյուղի բազօթյա թեյարանը (չայխանա), 1932 թվական։ 🤩📷 Պողոս Գրիգորյան
Նախիջևան
11 июл. 2025 г., 10:16
переслано из @geghard_saf
Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Գողթն գավառի նշանավոր բնակավայրերից է Ցղնա գյուղը՝ հայտնի նաև Չանանաբ, Ծղնա, Ճալանա, Ցխնա և այլ անուններով։ Ազգագրագետ Երվանդ Լալայանը գյուղը հիշատակում է նաև Զանանաբ անունով։ Ղևոնդ Ալիշանը գրում է, որ գյուղի հայկական անունը Ցղնա է, «որ հարկ է թէ մեծ և նշանաւոր էր ի հնումն»։ Ըստ տեղացիների բացատրության՝ Ցղնա անվանումը նշանակել է «ցեղն Անւոյ»։ Գյուղը տեղացիների՝ զոկերի բարբառով կոչվել է նաև Ցուղնա, որի մասին հիշատակվում է գյուղի Սուրբ Աստվածածին վանքի 17-րդ դարին վերաբերող վիմագիր արձանագրության մեջ։Գյուղը գտնվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում՝ համանուն քաղաքից 25 կմ հյուսիս-արևմուտք՝ Ցղնա գետի հովտում՝ շրջապատված մրգատու ծառաստաններով։Մանրամասն․ 👉 https://geghard-saf.am/672/tsghna-nakhijevan-armenian/
Նախիջևան
11 июл. 2025 г., 09:57
Նախիջևանը Հայաստանի Հանրապետության անքակտելի մաս է կազմել: 🤩1919 թվականին բրիտանացիները ճանաչեցին Նախիջևանը Հայաստանի մաս, իրենց ռազմական ուժերով մաքրելով Գողթնը թուրք-թաթարական հրոսակախմբերից: 1920 թվականին երիտթուրք-քեմակալան պարագլուխ Քյազիմ Կարաբեքիրը Նախիջևան ուղղարկեց հարյուրավոր թուրք սպաների և զինվորների որոնք տեղի թաթար հրոսակների հետ տապալեցին տեղի հայակական կառավարման մարմինները:Սակայն 1919 թվականի հոկտեմբերին Հայաստանում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ գնդապետ Հասկելը ստիպեց թուրքերին և թաթարներին հանել իրենց զորքերը Հայաստանի մաս կազմող Նախիջևանից: Ադրբեջանի ԱԳՆ Մամեդ-Յուսիֆ Հաջիբաբա օղլի Ջաֆարովը պաշտոնապես ճանաչեց որ Նախիջևանը Ադրբեջանի մաս չի կազմում, և իբրև այդպիսին ապառազմականացված, չեզոք գոտի է:Դա նաև տեղի ունեցավ Հայաստանում ամերիկյան ռազմական առաքելության ղեկավար զորավար Հարբորդի ջանքերով, որը 1919 թվականի հոտկեմբերի սկզբին
Նախիջևան
24 апр. 2025 г., 13:55
переслано из @armenia_national
Армянский монастырь святой Товмы Агулисского в Нахичеване, Азербайджан. Монастырь основан апостолом Варфоломеем в I веке н.э. и перестроен в IV веке Григорием Просветителем. Разрушен Азербайджаном в 2000-х годах и заменен мечетью в 2014 годуЯркий пример современного геноцида...🇦🇲 Подписывайтесь на наш канал
Նախիջևան
29 мар. 2025 г., 16:38
переслано из @travelinginarmenia
Mt. Vishapasar (Odzasar). Ernjak, Nakhijevan. Վիշապասարը․․․ Երնջակ, Նախիջևան։
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →