gram news
Аватар канала «ԱԶԳԱՅԻՆ» ՀԿ

«ԱԶԳԱՅԻՆ» ՀԿ

@national_ngo

🏆 «Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպության գործունեությունը միտված է հայկական մշակույթի զարգացման, պահպանության եւ պաշտպանության, հայոց պատմության պաշտպանության եւ պահմանման, հայոց պատմամշակութային ժառանգության պահպանման եւ պաշտպանության

ПроектыHY

132подписчиков

Открыть канал

Последние посты

  • «ԱԶԳԱՅԻՆ» ՀԿ

    20 сент., 18:22

    Շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ։35 տարին անցել է անկախության համար պայքարի, ձեռքբերումների և դժվարությունների ճանապարհով։ Այսօր մեր երկիրը կանգնած է նաև օտար և ապազգային տարրերից ազատվելու անհրաժեշտության առաջ։Թող Հայաստանը լինի իսկապես անկախ, ինքնիշխան և ազգային պետություն՝ իր ժողովրդի կամքով ու ազգային շահերին ծառայող իշխանությամբ։Փառք անկախ Հայաստանին։
  • «ԱԶԳԱՅԻՆ» ՀԿ

    8 сент., 09:15

    Ս. Կույս Մարիամի ծնունդն ԱննայիցՍ. Աստվածածնի ծնունդը նկարագրված չէ Աստվածաշունչ մատյանում, այն մեզ փոխանցվել է Եկեղեցու սրբազան ավանդությամբ:Կույսի ծնողները Հովակիմն ու Աննան երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ վերջինս ամուլ էր: Եվ մի օր, երբ Աննան իջնում է պարտեզ՝ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում, որ զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքներն ու խղճաց իրեն: Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել:Նույն այս տեսիլքը երևում է նաև Հովակիմին հայտնելով բարի լուրը:Աննան հղիանում է, ունենում մի աղջիկ, ում անվանում են Մարիամ, այսինքն լուսավորյալ: Նա էր այն ընտրյալն, ում Աստված իր առաքինությունների ու արժանիքների շնորհիվ պատվեց լինել Աստծո մայրը:Ս. Կույսը տառապեց իր Որդու համար, սակայն երբեք չերկնչեց ու չընդդիմացավ Աստծուն քաջ գիտակցելով Բարձրյալից իրեն վստահված առաքելության
  • «ԱԶԳԱՅԻՆ» ՀԿ

    21 авг., 07:40

    Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է _____ Որդիական սիրով ու խոնարհությամբ շնորհավորում ենք Նորին Սրբությանը ծննդյան 75-րդ տարեդարձի առիթով։Մեր աղոթքն ու մաղթանքն է առ Բարձրյալն Աստված, որ Տերը քաջառողջություն, կենաց արևշատություն, անսպառ կորով ու եռանդ պարգևի Հայոց Հայրապետին իր նվիրական ու քրիստոսաշավիղ առաքելության մեջ:Մեր հայրենիքի համար այս դժվարին ու մարտահրավերներով լի ժամանակաշրջանում մաղթում ենք արդյունաշատ հովվապետություն՝ առաջնորդելու Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին և հովվելու համայն հայոց հավատավոր հոտին՝ ի փառս Աստծո, ի բարօրություն մեր ժողովրդի և ի խաղաղություն ու զորացում մեր Հայրենիքի։
  • «ԱԶԳԱՅԻՆ» ՀԿ

    7 авг., 10:30

    ‼️«Ազգային» հասարակական կազմակերպությունւ խստորեն դատապարտում է Հայոց Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու նկատմամբ իրականացվող քաղաքական և վարչական բնույթի ցանկացած գործողություն, որը կարող է դիտարկվել որպես կրոնական կազմակերպության ինքնավարության սահմանափակման, նրա հանրային հեղինակության արժեզրկման կամ սահմանադրորեն երաշխավորված գործունեությանը միջամտելու փորձ։Նման գործելակերպը հակասում է իրավական պետության, ժողովրդավարության, իշխանությունների տարանջատման, խղճի և կրոնի ազատության, ինչպես նաև հասարակական համերաշխության հիմնարար սկզբունքներին։Այն պարունակում է ազգային միասնականության թուլացման, հանրային բևեռացման խորացման և պետական ինստիտուտների նկատմամբ վստահության նվազեցման լուրջ ռիսկեր, ինչը չի կարող չանդրադառնալ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և պետական կայունության վրա։։«Ազգային» ՀԿ-ն վերահաստատում է իր լիակատար աջակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն
  • «ԱԶԳԱՅԻՆ» ՀԿ

    7 авг., 09:52

    Տարածիր եթե համամիտ ես
  • «ԱԶԳԱՅԻՆ» ՀԿ

    12 июл., 00:05

  • «ԱԶԳԱՅԻՆ» ՀԿ

    27 мая, 23:58

    🔥 Ավելի քան 500-ամյա ընդմիջումից հետո 1918 թ. մայիսի 28-ին ի դեմս Հայաստանի Հանրապետության վերականգնվեց հայկական պետականությունըՀայոց նորագույն պետականությունը իր ծնունդով պարտական էր 1918 թ. մայիսյան հերոսամարտերին: Հարկ է նշել, որ անդրկովկասյան ժողովուրդներից հայությունը միակն էր, որ իր անկախությունը ձեռք բերեց ոչ ի հաշիվ գերմանական հովանավորության կամ թուքական նվիրատվության, այլ շնորհիվ ռազմի դաշտում թափած արյան։Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում որոտացող թնդանոթներն են կյանք տվել Հայաստանի ՀանրապետությանըՀայկական Հանրապետությունն ազդարարեց մի նոր սկիզբ, որը նոր մաքառումների ու քաղաքական վայրիվերումների բարդ ու հակասական մի շրջան էրՑավոք, որ այսօր, 108 տարի անց, հայությունը կանգնած է նոր Սարդարապատի առջև։ Իր դեմ ոչ թե թուրքական մեծածավալ բանակն է, այլ նեչսի մի ուժ, որը սպառնում է ոչնչացնել հայոց պետականությունը, ինքնությունը, անցյալն ու ապագան։Լսիր Սարդարապատի
  • «ԱԶԳԱՅԻՆ» ՀԿ

    26 мая, 08:53

    ✅ Այսօր Սարդարապատի հերոսամարտի հաղթանակի օրն է, երբ խոնարհվում ենք մեր քաջ նախնիների հիշատակի առջև, աղոթում նրանց համար, ուխտում շարունակել և ավարտին հասցնել նրանց նվիրական երազանքը՝ հայոց պետականության զորացումը։✝️ Այս պայքարին մասնակցել են նաև բազում հոգևորականներ Գարեգին եպս. Հովսեփյանը, որ գլխավորում էր «մահապարտների» գունդը, Զավեն և Մեսրոպ սրբազանները, Թադեոս, Եզնիկ և Դանիել վարդապետները, բազում քահանաներ և ճեմարանականներ, ովքեր խաչը զենքի վերածեցին և իրենց օրինակով քաջալերեցին ու նոր ոգի ներշնչեցին բոլորին:✅ Այսպիսին է եղել և է Հայոց Եկեղեցին ի գլուխ ունենալով Ամենայն Հայոց Կաթողիկոսին ամեն ինչ անելով Հայրենիքի և ժողովրդի համար: Թող մեր ազգի կյանքում հաղթանակներն անպակաս լինեն։
  • «ԱԶԳԱՅԻՆ» ՀԿ

    16 мая, 14:00

  • «ԱԶԳԱՅԻՆ» ՀԿ

    16 мая, 13:59

    Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների __Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների, ովքեր այցելել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ իրենց զորակցությունը, որդիական սերն ու հավատարմությունը հայտնելու Սուրբ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Հայրապետին։Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակին, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի զարգացումներին ու մարտահրավերներին, ինչպես նաև Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա մտահոգիչ ընթացքին։Զրույցի ընթացքում կարևորվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու աստվածահաստատ, պատմական և հոգեխնամ բացառիկ առաքելությունը՝ ազգային ինքնության պահպանման, հասարակության հոգևոր զորացման և համազգային միաբանության ամրապնդման գործում։Առանձնակի շեշտվեց Հայոց Եկեղեցու և հայ մտավորականության հանձնառությունը
  • «ԱԶԳԱՅԻՆ» ՀԿ

    13 мая, 17:26

    Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կտոնախմբի Համբարձման տոնը _____Մայիսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։ Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։Տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Սուրբ Պատարագի ավարտին Միածնաէջ Մայր Տաճարում կկատարվի Հայրապետական մաղթանք։Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10։30-ին։Հավարտ սրբազան արարողության Մայր Աթոռի շրջափակում Հայորդաց տների սաների կատարմամբ տոնի առթիվ կկազմակերպվի մշակութային միջոցառում:
  • «ԱԶԳԱՅԻՆ» ՀԿ

    9 мая, 06:03

    Սիրելի՛ հայրենակիցներ,Շնորհավորում ենք Մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ։Այս օրը ոչ միայն պատմական հաղթանակի հիշատակի օր է, այլև հայ ժողովրդի ուժի, տոկունության և հերոսության խորհրդանիշը։Հայ ժողովուրդը մեծ ներդրում ունեցավ Հայրենական մեծ պատերազմում․ հարյուր հազարավոր հայորդիներ մարտնչեցին տարբեր ճակատներում, տասնյակ հազարավորները չվերադարձան տուն՝ իրենց կյանքը նվիրելով մարդկության ազատության և ֆաշիզմի դեմ պայքարին։Մեր հերոսների անունները հավերժ գրված են հաղթանակի պատմության մեջ։Խոնարհվում ենք բոլոր զոհվածների հիշատակի առաջ և երախտագիտությամբ հիշում վետերաններին, որոնց սխրանքը սերունդների համար մնալու է արժանապատվության ու հայրենասիրության օրինակ։Թող այս օրը մեզ հիշեցնի, որ միասնականությունն ու հայրենիքի հանդեպ հավատը միշտ հաղթանակ են բերում։Փա՛ռք հերոսներին։Շնորհավո՛ր Հաղթանակի օրը։
  • «ԱԶԳԱՅԻՆ» ՀԿ

    25 апр., 20:15

    Սիրելի՛ ընկերներ,«Կանչ» երաժշտական փառատոնը միջազգային առցանց երաժշտական հարթակ է, որտեղ արվեստը միավորում է մարդկանց՝ անկախ սահմաններից, մշակույթներից ու սերունդներից։ Այն ստեղծագործության, ինքնության և կենդանի հնչողության տարածք է։Փառատոնը ներկայացնում է տարբեր երկրներից երաժիշտների՝ մեկ թվային բեմի վրա՝ հասանելի ամբողջ աշխարհին։ Միացե՛ք մեզ և զգացե՛ք «Կանչի» ուժը 🙂Հետևե՛ք էջին՝ մանրամասներին առաջինը տեղեկանալու համար։https://www.facebook.com/share/171a3RzyqT/⁠�
  • «ԱԶԳԱՅԻՆ» ՀԿ

    24 апр., 09:56

    Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ ___Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, ​Այսօր Հայաստանում և սփյուռքի համայնքներում ոգեկոչում ենք Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակների հիշատակը, ովքեր անմահացան՝ իրենց հոգիներում անմար պահելով սերն առ Քրիստոս և առ հայրենին։Ապրիլի 24-ը խորհրդանշորեն ամփոփում է մեր ժողովրդի հավաքական տառապանքը, որի մեջ խտացված են մեկ և կես միլիոն մարտիրոսացյալ հայորդիների, հայրենակորույս, տարագիր ազգիս զավակների, մշակութային եղեռնի ենթարկված մեր վանքերի ու եկեղեցիների, ավիրված բնակավայրերի հիշողությունները։ Այդ ողբերգությունը, սակայն, չկոտրեց մեր ազգի ոգին։ Մեր ժողովուրդը վերապրեց ցեղասպանությունը, ամենուր նոր կյանք վերընձյուղեց, վերահաստատեց հայոց անկախ պետականությունը։Ապրիլի 24-ն ուխտի օր է՝ միահյուսված աշխարհասփյուռ մեր ժողովրդի պահանջատիրությանը, որը զերծ է
  • «ԱԶԳԱՅԻՆ» ՀԿ

    23 апр., 20:20

  • «ԱԶԳԱՅԻՆ» ՀԿ

    23 апр., 20:20

    ‼️ Մերժողականությամբ Թուրքիան շարունակում է պահպանել ցեղասպանության ընթացքում թալանված հսկայական հարստությունները1915 թվականի Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդին զրկեց ոչ միայն կյանքից ու հայրենիքից, այլև ամբողջական տնտեսական և մշակութային հիմքերից։ Սա եղել է ոչ թե միայն մարդկային, այլ նաև համակարգված նյութական ու ժողովրդագրական կործանում։ Օսմանյան կայսրության կողմից բռնագրավվել է շուրջ 500 000 հայերին պատկանող տներ և մոտ 7,5 միլիոն հեկտար հողատարածք։ Ավելի քան 2000 եկեղեցի, վանք և դպրոց թալանվել կամ ամբողջությամբ ավերվել է։Ամերիկյան և հայկական աղբյուրների գնահատմամբ՝ 1915 թվականի նյութական կորուստը կազմել է շուրջ 3,5 միլիարդ դոլար, որը ներկայիս հաշվարկներով հասնում է մոտ 150–200 միլիարդ դոլարի։Բացի նյութական թալանից, իրականացվել է մշակութային ոչնչացում․ հազարավոր ձեռագրեր, գրադարաններ և արխիվներ վերացվել են, մոտ 20 000 հայկական գիրք և գիտամշակութային կենտրոններ անհետացել են։Ցեղ
  • «ԱԶԳԱՅԻՆ» ՀԿ

    20 апр., 12:54

    Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին _____Ապրիլի 20-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով, Հայաստան ժամանեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ն:Մայր Տաճարի ղողանջների ներքո Սուրբ Էջմիածնի միաբանությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքին թափորով առաջնորդեց Միածնաէջ Մայր Տաճար, ուր կատարվեց «Հրաշափառի» արարողություն։Տաճարում երկու Հովվապետերը խոնարհվեցին Իջման Սուրբ Սեղանի առջև: Միասնական աղոթքից հետո Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հանուն Մայր Աթոռի միաբանության, ողջունեց և իր բարեմաղթանքները հղեց Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Պատրիարքին:Իր հերթին Եփրեմ Բ Պատրիարքը գոհունակություն հայտնեց Աստծո կամքով Հայաստան և Մայր
  • «ԱԶԳԱՅԻՆ» ՀԿ

    11 апр., 18:50

    Սուրբ վայրերի ստատուս-քվոն Երուսաղեմում ոչ թե աբստրակտ ավանդույթ է, այլ կոշտ պատմա-իրավական համակարգ, որը կարգավորում է քրիստոնեական համայնքների միջև իրավունքների, տարածքի, ժամանակի, երթերի, բանալիների, խորանների, անցումների և ծեսերի բաշխումը։Այս համակարգի իմաստը պարզ է․ որպեսզի եկեղեցիները իրար հետ չընդհարվեն հենց Տիրոջ Գերեզմանի մոտ, դարերով ամրագրվել է, թե ով, որտեղ, երբ և ինչ հիմքով իրավունք ունի կանգնելու, ծառայություն մատուցելու, մուտք գործելու, բացելու, փակելու և մասնակցելու։Երուսաղեմում այս կառուցվածքի հիմքում Սուրբ վայրերի իրական հիմնական պահապանները երեք հին ուժերն են՝ Հունական ուղղափառ Երուսաղեմի պատրիարքությունը, Հայոց Երուսաղեմի պատրիարքությունը և Հռոմեական կաթոլիկ եկեղեցին՝ ի դեմս Սուրբ Երկրի ֆրանցիսկյան կուստոդիայի։ Հենց նրանք են հիմնական պատմական սեփականատերերը, օգտվողները և գլխավոր սրբավայրերի կարգադրողները։Տիրոջ Գերեզմանի տաճարում դա հատկապես ակնհայտ է։ Այնտեղ
  • «ԱԶԳԱՅԻՆ» ՀԿ

    10 апр., 12:45

    «հրաժարական»-ի պահանջ չկա, բայց վերոնշյալ իրադարձությունները միջնադարում համարժեք էին իշխանության մերժմանը, և դրանք կարելի է դիտարկել որպես քաղաքական իշխանությունից հեռանալու պահանջի նախադեպեր։Օրինակ՝ հայտնի է, որ Հովհան Մանդակունին իշխանների դեմ բարոյական պայքար է մղել, ինչն արտացոլվում է նրա ճառերում և քարոզներում։ Հիշատակելի է նաև Ներսես Դ Շնորհալին, որը կարևոր դեր է ունեցել Եկեղեցու և պետության հարաբերություններում։ Նա քննադատել է իշխաններին, փորձել է ուղղել նրանց վարքը, պահանջել, որ գործեն արդարությամբ․ Հայոց հայրապետը զգուշացրել է նաև, որ նման եղկելի ընթացքը շարունակելով՝ իշխանավորները կկորցնեն իշխելու աստվածատուր իրավունքը։ Նոր ժամանակներում հիշարժան է հատկապես Մկրտիչ Խրիմյան կաթողիկոսը, որը քննադատել է ոչ միայն օտար իշխանություններին, այլ նաև հայ վերնախավին՝ դատապարտելով անգործունյա և հակազգային քաղաքականություն վարող ղեկավարներին՝ կոչ անելով փոխել իրավիճակը․ սա, ինչպես վերը
  • «ԱԶԳԱՅԻՆ» ՀԿ

    10 апр., 12:45

    Երբ չեն հասկանում պատմագիտության մեջ անցյալի և ներկայի գնահատման մեթոդաբանական խնդիրը՝ խեղաթյուրելով և նենգափոխելով պատմությունը🔻Այն պնդումը, ըստ որի Հայոց պատմության մեջ չկան նախադեպեր, երբ որևէ եկեղեցական պահանջել է թագավորի կամ իշխանի «հրաժարականը», դիտավորյալ խեղաթյուրում և նենգափոխում է պատմությունը։2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո, երկրի առջև ծառացած և ահագնացող ներհասարակական լարվածությամբ, արտաքին և ներքին լուրջ մարտահրավերներով պայմանավորված, Վեհափառ Հայրապետը հայրաբար հորդորել է վայր դնել վարչապետի լիազորությունները։ Ինչը, որոշ շրջանակներ խեղաթյուրելով, նենգափոխելով ու շահարկելով ներկայացվում են որպես «հրաժարականի պահանջ»։Նշենք, որ պատմագիտության կարևորագույն խնդիրներից մեկը ժամանակների միջև ճիշտ հարաբերակցության հաստատումն է․ արդի հասարակական և քաղաքական երևույթները հաճախ գնահատվում են անցյալի համեմատությամբ, կամ հակառակը՝ անցյալը մեկնաբանվում է ներկայի արժեքների ու
Скачать ряд в CSV
Бот обратной связи для своего канала — бесплатно

Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.

Как это работает →
Создать бота