Последние посты

Մեր մարզերը
22 сент., 16:30
ԱպաԿենտրոն ֆորումի մասին ռեպորտաժը...Ֆորումը ծնվեց այս տարի, ցույց տվեց մարզերի ուժեղ կողմերը ու հնարավորությունները ու կլինի շարունակական ու էլ ավելի մեծ ախորժակով։YouTubeԱպրել ու աշխատել մարզում. «Ապակենտրոն» ֆորումը՝ ՍտեփանավանումՀետևեք մեզ նաև այլ հարթակներում՝ Website: https://www.1lurer.am/ Facebook : https://www.facebook.com/lurer1tv Telegram : https://t.me/LurerH1 Twitter : https://twitter.com/Lurer11 Instagram: https://www.instagram.com/1lurer/ Հանրային հեռուստաընկերություն…
Մեր մարզերը
21 сент., 13:02
🚀 ԻՆՈՎԱՐԻՈՒՄ 8․0 ծրագրի հայտադիմումներն արդեն բաց են 🤩Եթե սիրում ես քո համայնքը՝ իր բոլոր յուրահատկություններով, և պատրաստ ես ներդնելու քո ժամանակն ու էներգիան այն ավելի լավը դարձնելու համար, ապա հրավիրում ենք միանալու այս արկածային ճամփորդությանը։Կարող ես դիմել, եթե՝✅14 - 25 տարեկան ես,✅ ունես 2 ընկեր, որոնց հետ պատրաստ ես 3 հոգանոց թիմ ձևավորել,✅պատրաստ ես ակտիվորեն մասնակցել ամբողջ 8-ամսյա փորձառությանը,✅պատասխանատու ես, ստեղծարար, իսկ խնդիրների լուծմանն էլ մոտենում ես նորարար ձևով։Դե ի՜նչ, ծանոթացիր ծրագրի մանրամասներին 🔗այստեղ։📌Եվ ուղարկիր հայտը մինչև հոկտեմբերի 4-ը ժամը 23:59։
Մեր մարզերը
17 сент., 13:46
📣 «Ստեղծարան․ Որոշում եմ քվեարկել»Եթե դու 16–25 տարեկան ես, հետաքրքրված ես սոցիալական արվեստով, դիզայնով, մեդիայով կամ քաղաքացիական թեմաներով, միացի՛ր։«Ստեղծարան․ Որոշում եմ քվեարկել»-ը մեկօրյա ինկուբացիոն միջոցառում է, որն իրականացվում է «Որոշում եմ քվեարկել․ Երիտասարդ ընտրողների հզորացում՝ խաղայնացված քաղաքացիական կրթության միջոցով» ծրագրի շրջանակներում։Ստեղծարանի ընթացքում թիմերով կստեղծեք երիտասարդների համար նախատեսված իրազեկման նյութեր՝ կոմիքսներ, պաստառներ, վիզուալ պատմություններ, կարճ տեսանյութեր և շատ ավելին։📅 Սեպտեմբերի 20 ⏰ 10:00–18:00 📍 Երևան 📝 Գրանցման հղումը ⏳ Դիմելու վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 17-ը ներառյալ։Ծրագրի բոլոր մանրամասները կգտնես այստեղ:
Մեր մարզերը
11 сент., 11:49
Ծանոթացե՛ք «ԱպաԿենտրոն» մարզային ֆորումի Regional Talk-ի խոսնակ Վլադիմիր Գևորգյանի հետ։Վլադիմիր Գևորգյանը տնտեսական գիտությունների թեկնածու է, զբոսաշրջության ոլորտի փորձագետ, HoReCa ոլորտի խորհրդատու և «ԳԵՎՈՐԳԻԱՆ ԿՈՆՑԵՌՆ» ընկերության հիմնադիր-տնօրեն։15 տարվա կառավարչական փորձով նա ղեկավարում է զբոսաշրջության, հյուրընկալության և միջոցառումների կազմակերպման ոլորտներում գործող ընկերություններ, ինչպես նաև իր փորձն ու գիտելիքները փոխանցում է նոր սերնդին։🎤 Region Talk ձևաչափում նա կխոսի «Բիզնեսի հնարավորությունները մարզերում» թեմայով։📅 Սեպտեմբերի 12 | 11։00–18։00 📍 Ստեփանավանի մշակույթի տուն
Մեր մարզերը
10 сент., 05:26
#Լոռի ԱպաԿենտրոն․ մարզային ֆորումին մնաց 2 օր․․․⚡️ «Մարզերի զարգացումն սկսվո՞ւմ է մարդկանցից, թե՞ ենթակառուցվածքներից»Հարց, որի շուրջ կարելի է ժամերով քննարկել, բայց սեպտեմբերի 12-ին Ստեփանավանում կլսենք երկու տարբեր փորձառություն ու տեսակետ։ 💥🎤 Բանավեճի մասնակիցներ՝ • Հերմինե Գասպարյան՝ «Գրիին Ռոք» բարեգործական հիմնադրամի ծրագրերի ղեկավար• Ռուբեն Խաչատրյան «Ինստեփանավան» զարգացման հիմնադրամի հիմնադիր-տնօրենՄիացի՛ր քննարկմանը, լսի՛ր երկու կողմերին ու ձևավորի՛ր քո տեսակետը։
Մեր մարզերը
10 сент., 05:02
💬 Հնարավորությո՞ւն, թե՞ մարտահրավեր«ԱպաԿենտրոն» մարզային ֆորումում այս հարցը քննարկելու ենք Fishbowl Discussion ձևաչափով՝ ինտերակտիվ պանելային քննարկմամբ, որտեղ խոսնակներին հարցեր կհղեն դահլիճից մասնակիցները։🎤 Պանելիստներ՝ • Վարուժ Գասպարյան՝ եմ YAN College տնօրեն, «Գասպարյան» կրթական հիմնադրամի հիմնադիր, TEDxVardenis հիմնադիր• Անահիտ Գևորգյան՝ Հայաստանում Datafoundry կազմակերպության մարդկային ռեսուրսների կառավարիչ• Վարուժան Բաբախանյան՝ «Մանթաշյանց» բիզնես ակումբի Տավուշի մասնաճյուղի հիմնադիր, «Հովեր Բուտիկ» հյուրանոցի հիմնադիրՔննարկման թեման՝ «Ապրել, աշխատել և արարել մարզերում․ հնարավորություննե՞ր, թե՞ մարտահրավերներ»։📅 Սեպտեմբերի 12 | 11։00 📍 Ստեփանավանի մշակույթի տուն
Մեր մարզերը
9 сент., 16:58изменён
#Սյունիք✅ «Դավիթբեկյան խաղեր» ՀԿ-ը սկսում է նոր նախաձեռնություն՝ ուսումնամարզական հավաքներ։Այս հավաքը նախատեսված է՝ 🔸 Դավիթբեկյան խաղերի արդեն իսկ մասնակից թիմերի համար, 🔸 ինչպես նաև այն անհատների, ովքեր ցանկանում են մասնակցել Դավիթբեկյան խաղերին, բայց դեռ որևէ թիմի կազմում չեն ներգրավվել։📅 Սեպտեմբերի 18–21 📍 Դավիթբեկյան խաղերի ճամբար-Վանեք (Կապան համայնք), վրանային ճամբար 👥 Տարիք՝ 13+🏕️ Մասնակիցների տեղափոխության և սննդի հարցերը կազմակերպում է Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն։📌Ցանկալի է, որ մասնակիցներն իրենց հետ ունենան վրան և քնապարկ։ 💰 Մասնակցության վճարը՝ 5 000 դրամ մեկ անձի համար։Մասնակցությունը հաստատելու համար պետք է.1️⃣ Կատարել վճարում Դավիթբեկյան խաղերի հաշվեհամարին՝
Մեր մարզերը
9 сент., 08:09
#Լոռի Ստեփանավան, սեպտեմբերի 12ԱպաԿենտրոն. մարզային ֆորումին մնաց 3 օր...Մարդիկ, որ տեղափոխվել են մարզեր ու սկսել փոխել միջավայրը։Ֆորումը մարզերում բացվող հնարավորությունները ցույց տալու, սեփական ռեսուրսներին «հողի վրա» տեր կանգնելու և, ի վերջո, մարդկանց երջանիկ լինելու ընտրություն տալու մասին է։Այն ունիկալ փորձառության մասին է, որ կարելի է ու պետք է փոխառել։
Մեր մարզերը
8 сент., 06:04
#Լոռի Վանաձորի թատրոնի շենքը վերակառուցվում է 🏗💰 Պետությունը 2 մլրդ 407 մլն դրամ է հատկացրել, որպեսզի Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նոր շենք ունենա։ Անկախ Հայաստանի պատմության մեջ սա ամենամեծ հատկացումն է մշակույթի ոլորտի շինության բարեկարգման ու կառուցման համար:✨ Թատրոնի նոր շենքը կունենա 1 ստորգետնյա և 3 վերգետնյա հարկեր, որոնցից վերջինը՝ մանսարդային։ Հանդիսասրահը կունենա 400 նստատեղ՝ ներկա 358-ի փոխարեն, նաև առանձին փոքր բեմ՝ 100 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճով։ Դրանք կլինեն տարբեր հարթությունների վրա, ինչը թույլ կտա միաժամանակ 2 տարբեր ներկայացումներ խաղալ։
Մեր մարզերը
8 сент., 05:17
Հյուրատների համար գործնական դասընթացներ «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շրջանակներումՄիայն դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան դիմելու դրամաշնորհային մրցույթի։Կտրամադրվի ինչպես տեսական, այնպես էլ գործնական տեղեկատվություն հետևյալ թեմաների շուրջ՝✔️Ի՞նչ է գյուղական և կանաչ զբոսաշրջությունը, և ինչպե՞ս կարող է այն օգնել հյուրատանը առանձնանալ մյուսներից։ ✔️Ի՞նչն է կարևոր հյուրի համար՝ առաջին կապից ու ընդունելությունից մինչև կացություն, տեղական սնունդ և համայնքում անցկացրած ժամանակ։ ✔️Ինչպե՞ս ավելի խնայողաբար օգտագործել ջուրը, էներգիան և այլ ռեսուրսները՝ միաժամանակ բարելավելով ծառայության որակը։ ✔️Ինչպե՞ս հյուրատան, ընտանիքի, համայնքի, բնության և տեղական ավանդույթների իրական պատմությունը դարձնել հետաքրքիր ու հիշվող բովանդակություն, որը կգրավի նոր հյուրերի։📌Մասնակիցները հատուկ գնահատման ձևի միջոցով կդիտարկեն իրենց հյուրատունը և կբացահայտեն բարելավման հիմնական
Մեր մարզերը
7 сент., 11:14изменён
Ծանոթացե՛ք «ԱպաԿենտրոն» մարզային ֆորումի խոսնակ Տիգրան Իշխանյանի հետ։✅️ Տիգրանը մաթեմատիկոս է։ Սովորել է Մոսկվայում, աշխատել Ֆրանսիայում և ԱՄՆ-ում, իսկ հետո՝ պատահաբար հայտնվել Վանաձորում ու այստեղ շարունակել գործունեությունը։Այսօր նա շարունակում է աշխատել մաթեմատիկայի և AI-ի ոլորտում, դասավանդում է և փորձում իր ներդրումն ունենալ Վանաձորի գիտատեխնիկական ներուժի բացահայտման ու զարգացման գործում։🎤 Region Talk ձևաչափում նա կխոսի «Վանաձորից՝ միջազգային բեմ. ինչպես է մարզում ծնվում AI-ի նոր սերունդը» թեմայով։📅 Սեպտեմբերի 12 | 11։00 📍 Ստեփանավանի մշակույթի պալատ🔗 Գրանցման հղումը՝ այստեղ։
Մեր մարզերը
6 сент., 04:12
#Լոռի ԴեբետՍեպտեմբերի 5-12-ը Լոռու մարզի Դեբեդ գյուղում կանցկացվի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 12-րդ միջազգային կինոփառատոնը։Այս տարի փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 21 ֆիլմ՝ 20 երկրից, իսկ արտամրցութային ծրագրում՝ ևս 10 ֆիլմ։ Ցուցադրությունները տեղի կունենան ամեն օր՝ բացօթյա ձևաչափով, «Դեբատուն» հյուրատան այգում։ Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է։Փառատոնի շրջանակում նախատեսված են նաև՝ • 🎬 կինոդպրոց Դեբեդի երեխաների համար, • 🎥 միջազգային կինոաշխատարան Հայաստանից, Վրաստանից և Իրանից սկսնակ ռեժիսորների մասնակցությամբ, • 🎭 բացման հատուկ ծրագիր՝ համերգով, ստվերների թատրոնի ներկայացմամբ և Հերց Ֆրանկի «Տասը րոպեով մեծ» ֆիլմի ցուցադրությամբ, • 🏛️ ճանաչողական այցեր Լոռու պատմամշակութային վայրեր։Փառատոնի փակման օրը՝ սեպտեմբերի 12-ին, կցուցադրվեն նաև կինոդպրոցի և միջազգային աշխատարանի ընթացքում ստեղծված ֆիլմերը։Փառատոնի նախաձեռնողը «Ֆիլմադարան» ՀԿ-ն է, միջոցառումն
Մեր մարզերը
6 сент., 03:13
#Լոռի ՍտեփանավանԱննախադեպ ու ինքնատիպ ֆորում մայրաքաղաքից ու արտերկրից բարձրակարգ մասնագետների մարզեր տեղափոխվելու փորձառության մասին։Շտապե՜ք գրանցվել ու հրավիրել նույն մտքերը ունեցող ընկերներին։
Մեր մարզերը
5 сент., 05:18изменён
#Սյունիք🏟️✨ Կապանը կունենա միջազգային չափանիշներին համապատասխան նոր ֆուտբոլային մարզադաշտ։🏗️🇦🇲Կառավարության որոշմամբ՝ Կապանի գործող ֆուտբոլային մարզադաշտի տարածքի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ, ինչն էլ կարևոր քայլ է նոր մարզադաշտի կառուցման ճանապարհին։🏟️Սա պարզապես նոր մարզադաշտ չէ։ 🌱⚽️ Սա Կապանի ֆուտբոլային ապագայի, նոր սերնդի և մեծ ֆուտբոլի վերադարձի հիմքն է։🔥⚽️Մեծ ֆուտբոլը վերադառնում է Կապան։
Մեր մարզերը
3 сент., 15:49
Ծանոթացե՛ք «ԱպաԿենտրոն» մարզային ֆորումի խոսնակներից մեկին՝ Արամայիս Մարգարյանի հետ։ 2021-ին Երևանից Լոռի տեղափոխվելուց հետո Մայիսը կենտրոնացել է սեփական առցանց բիզնեսի, համայնքաշինության և կրթական նախագծերի վրա։ 👍 Region Talk ձևաչափում նա կխոսի «Աշխարհի
Մեր մարզերը
3 сент., 15:18изменён
Tour of Armenia՝ նոր մրցաշար Հեծանվորդների միջազգային միության օրացույցումNEWS.amTour of Armenia՝ նոր մրցաշար Հեծանվորդների միջազգային միության օրացույցումՀամաշխարհային հեծանվասպորտի օրացույցը կհամալրվի խճուղային հեծանվավազքի նոր՝ Tour of Armenia (UCI Europe Tour 2.2 կարգի) պրոֆեսիոնալ մրցաշարով, որը կանցկացվի սեպտեմբերի 10-13-ը։
Մեր մարզերը
2 сент., 18:35
Առաջարկ գործընկեր HOT ակադեմայի կողմից...Ծրագիրը օնլայն է, 16-50 տարեկան բոլորի համար:👇🏻🚀 Հնարավորություն սկսնակ բիզնեսների և գաղափար ունեցողների համար ՀօԹ ակադեմիան (HoT Academy) հայտարարում է իր Բիզնես Ինկուբատոր 2026 ծրագրի մեկնարկը։ Սա բացառիկ հնարավորություն է նրանց համար, որոնք ցանկանում են գիտելիքն ու գաղափարը վերածել իրական, կայուն ու հաջողակ բիզնեսի:💡 Ի՞նչ է առաջարկում ծրագիրը. Գաղափարից մինչև իրականացում գործնական քայլերի ու գիտելիքների փոխանցում: Մենթորական աջակցություն և մասնագիտական ուղղորդում: Ձեռներեցության ոլորտում անհրաժեշտ հմտությունների զարգացում: Լավագույն նախագծերի ֆինանսավորում:✅Եթե ունեք բիզնես գաղափար կամ ցանկանում եք զարգացնել ձեր սկսնակ նախագիծը, ապա սա հենց ձեզ համար է, քանի որ այն եզակի նախագծերից է որտեղ կարող են դիմել և անհատներ, և թիմեր:🔗 Մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար անցեք հղումով՝ 👉 https://hotacademy.org/business-incubator2026
Մեր մարզերը
2 сент., 13:18
#Լոռի #Տավուշ #Սյունիք #ԿոտայքԼոռու, Տավուշի, Սյունիքի և Կոտայքի մարզերում մեկնարկում է անվճար գործնական դասընթացներ, որոնք կօգնեն զարգացնել աշխատաշուկայում պահանջված թվային, մասնագիտական և ձեռնարկատիրական հմտություններ։Մանրամասներ
Մեր մարզերը
2 сент., 08:39
✅ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ✅✂️ Կարուձևի անվճար մասնագիտական դասընթաց Գյուլագարակ համայնքի կանանց համար«Աստղիկ» բարեգործական հիմնադրամը հայտարարում է Գյուլագարակ խոշորացված համայնքի կանանց համար կարուձևի մասնագիտական վերապատրաստման ծրագրի մեկնարկի մասին։Ծրագրին կարող են դիմել՝ 🔹 Արցախից բռնի տեղահանված կանայք 🔹 հաշմանդամություն ունեցող երեխաների մայրեր 🔹 աշխատանք չունեցող կանայք📍 Դասընթացի վայրը՝ «Made in Kurtan» արտադրամաս⏳ Տևողությունը՝ 5 ամիս💼 Դասընթացի ընթացքում կամ ավարտին լավագույն մասնակիցները, ըստ իրենց ձեռք բերված հմտությունների, հնարավորություն կունենան աշխատանքի անցնելու «Made in Kurtan» արտադրամասում։📞 Գրանցման և մանրամասների համար զանգահարել՝ 099959510
Մեր մարզերը
2 сент., 04:43
переслано из @communitymanagmentbymayis
Ծանոթացե՛ք «ԱպաԿենտրոն» մարզային ֆորումի խոսնակներից մեկին՝ Արամայիս Մարգարյանի հետ։2021-ին Երևանից Լոռի տեղափոխվելուց հետո Մայիսը կենտրոնացել է սեփական առցանց բիզնեսի, համայնքաշինության և կրթական նախագծերի վրա։👍 Region Talk ձևաչափում նա կխոսի «Աշխարհի դինամիկայով կյանք փոքր քաղաքում․ ինչպե՞ս» թեմայով։✅ Սեպտեմբերի 12 | 11։00 ✅ Ստեփանավանի մշակույթի պալատՖորումին գրանցման հղումը՝ https://shorturl.at/v7EC2։
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →