Последние посты

PAN.am
22 сент., 18:10изменён
🌃 #իրիկվաPAN. Ինչ կար-չկար սեպտեմբերի 22-ին▪️ Անկախության օրվա առթիվ պատգամավորները մոտ 600,000 դրամ պարգևավճար են ստացել՝ https://o.pn.am/34GRcf▪️ Հետախուզության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանն ուղիղ չվերթով թռել է Բաքու՝ ֆորումի մասնակցելու՝ https://o.pn.am/hETT3M▪️ Փաշինյանն էլ ԱՄՆ է ուղևորվել՝ ՄԱԿ ԳԽ-ին մասնակցելու՝ https://o.pn.am/vR3MIE▪️ Բաքուն հասել է հայերին Դադիվանքից խաչքարներ գողանալու մեջ մեղադրելուն՝ https://o.pn.am/MVA8xp▪️ Wildberries-ը Հայաստանում նաև տաքսի կաշխատացնի՝ https://o.pn.am/GnRLzL▪️ Աջափնյակի վաճառողներից 7 տոննա ապրանք են առգրավել՝ https://o.pn.am/C5zPjy▪️ Երևանից Բելգրադ չվերթ է բացվում՝ https://o.pn.am/N4AS7h▪️ Ռուսները սպառնում են Երևանին եվրաինտեգրման վտանգներով՝ https://o.pn.am/sMkD6m▪️ Մոնումենտի «Գոլդեն Փելեսի» մի հողակտոր պետությանն է վերադարձվում՝ https://o.pn.am/iGJHTz
PAN.am
22 сент., 15:00
🤖 Bloomberg-ը գրել է, որ Հայաստանը շարժվում է ամերիկյան արհեստական բանականության ենթակառուցվածքի համաշխարհային առաջատար կենտրոններից մեկը դառնալու ուղղությամբ՝ առանձնացնելով Firebird AI-ի նախագիծը։💻 Հրազդանում կառուցվող տվյալների կենտրոնի հզորությունը նախատեսվել է հասցնել 300 ՄՎտ-ի՝ ավելի քան 70,000 առաջատար չիպով։🇦🇲 Bloomberg-ը նաև ընդգծել է Հայաստանի տեխնոլոգիական ժառանգությունն ու աճող նորարարական էկոհամակարգը։
PAN.am
22 сент., 14:41
⚖️ «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը դատարանը կալանքից փոխել է տնային կալանքի՝ սահմանելով այլ անձանց հետ շփման արգելք։🏠 Դատական նիստի ավարտից հետո Մանուկյանը տուն է գնալու։📌 Նրան մեղադրանք է առաջադրվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։
PAN.am
22 сент., 14:40
🚌 Երևանի ավտոբուսում վեճ է ծագել ուղևորի և հսկիչի միջև․ քաղաքացին պնդել է, որ վճարել է ուղեվարձը, սակայն նրա նկատմամբ տուգանման ակտ է կազմվել։🗣️ «Հենց հիմա ստուգեք իմ քարտը, ես վճարել եմ, ստուգեք ու հենց հիմա չեղարկեք ակտը։ Առանց ստուգելու ինձ տուգանել եք»,-պնդել է քաղաքացին։⚖️ Ուղևորը հայտարարել է, որ հետևողական է լինելու իր իրավունքների պաշտպանության հարցում։
PAN.am
22 сент., 14:11
🚒 Եղեգնաձորում բացվել է նոր հրշեջ կայան, որի կառուցման համար ԱՄՆ-ն մարդասիրական աջակցության ծրագրով հատկացրել է 1.1 մլն դոլար։🛡️ Կայանը նախատեսվել է Վայոց ձորում արտակարգ իրավիճակներին արձագանքելու և քաղաքացիական պաշտպանության կարողություններն ուժեղացնելու համար։🤝 ԱՄՆ դեսպանությունը նշել է, որ ծրագիրը Հայաստանի հետ ընդլայնվող համագործակցության օրինակ է։
PAN.am
22 сент., 13:47
🏛️ ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, որ ՀԱԵ-ին պատկանող և Հայաստան տեղափոխելու ենթակա գույքը պետք էր բերել Հայաստան։🗣️ «Կարծում եմ՝ Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող ցանկացած գույք, որը հնարավոր էր բերել Հայաստան, պետք էր բերվեր Հայաստան։ Այստեղ զարմանալի բան չեմ տեսնում․ մեր ազգային հարստությունն է և պետք է լինի Հայաստանում», - ասել է Աղաջանյանը։⚠️ Նա նշել է, որ Բաքվի մեղադրանքները չեն նպաստում խաղաղության մթնոլորտին։
PAN.am
22 сент., 13:36
🇦🇿 ՀՀ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին։✈️ Երևանից Բաքու ինքնաթիռը մեկնել է սեպտեմբերի 22-ի առավոտյան, իսկ վերադարձը նախատեսվել է նույն օրը։🔹 Նախորդ տարի ֆորումին մասնակցելու նպատակով Բաքու է մեկնել ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը։
PAN.am
22 сент., 13:12
🚧 Երևանի Ոսկերիչների փողոցը հիմնանորոգման աշխատանքների պատճառով սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 1-ը ժամանակավոր փակ կլինի։🕘 Փողոցը նշված օրերին փակ կլինի ժամը 09:00-ից մինչև 20:00-ն։🏗️ Հիմնանորոգման համար կառավարությունը հատկացրել է 545.5 մլն դրամ՝ COP17 համաժողովին ընդառաջ։
PAN.am
22 сент., 12:43
🚨 Երևանի Աջափնյակ վարչական շրջանում վերահսկողական միջոցառումների արդյունքում առգրավվել է 7 տոննա 43 կգ տարբեր ապրանքատեսականի։🛍️ Արձանագրվել են չսահմանված և չնախատեսված վայրերում առևտրի դեպքեր։👮 Ստուգումներն իրականացրել են Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը և ՆԳՆ ոստիկանության գվարդիան։
PAN.am
22 сент., 12:38
✈️ «FlyOne Armenia»-ն դեկտեմբերի 15-ից Երևան–Բելգրադ–Երևան երթուղով կանոնավոր թռիչքներ է իրականացնելու։📅 Չվերթերը նախատեսվել են շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ։🇷🇸 Նոր երթուղու մեկնարկի մասին հայտնել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։
PAN.am
22 сент., 12:24
🏛️ ՔՊ պատգամավոր Տարոն Չախոյանը պաշտպանել է պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը՝ այն հիմնավորելով մասնավոր հատվածի հետ մրցունակության անհրաժեշտությամբ։💬 Չախոյանը հարցրել է՝ 20 մլն դրամ աշխատավարձ ստացողն ինչու պետք է 1 մլն դրամով նախարար աշխատի։💰 Նախագծով փոփոխությունները վերաբերելու են մոտ 20 հազար աշխատակցի՝ պետբյուջեի համար տարեկան ստեղծելով ավելի քան 25 մլրդ դրամի լրացուցիչ ծախս։
PAN.am
22 сент., 11:52
🚔 Ոստիկանությունը Երևանում և Արմավիրի մարզում բացահայտել է կեղծ ալկոհոլային խմիչքների պատրաստման և ապօրինի իրացման երկու դեպք։🍾 Քանաքեռ-Զեյթունում հայտնաբերվել են օղիով ու կոնյակով տարաներ, շշեր, խցաններ և ակցիզներ, իսկ Բամբակաշատում՝ առանց համապատասխան ակցիզի 92 շիշ օղի։⚖️ Երկու դեպքով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն։
PAN.am
22 сент., 11:36
🐟 Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկել է վեց ամսով արգելել Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը՝ ձկան բնական վերարտադրության պահպանման նպատակով։🌊 Սևանա լճում սիգի բնական վերարտադրությունը գնահատելու համար 2025-ի դեկտեմբերից մինչև 2026-ի փետրվարի 6-ը գիտական որս է իրականացվել։📄 Նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման։
PAN.am
22 сент., 11:33
🌐 ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 22-25-ը Նյու Յորքում մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին։🤝 Ծրագրվել են երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։📄 Նախատեսվել են նաև փաստաթղթերի ստորագրում և Միրզոյանի ելույթներ թեմատիկ միջոցառումներում։
PAN.am
22 сент., 11:31
🗳️ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ին «մեծ փորձություն» է սպասվում։🏛️ «Ուժեղ Հայաստանը» որոշելու է, թե ինչ ձևաչափով է մասնակցելու այն համայնքներում, որտեղ թեկնածու չի առաջադրել։📍 Ստեփանավանում ուժը մասնակցելու է ընտրություններին սեփական ցուցակով։
PAN.am
22 сент., 11:00
🥊 Խառը մենամարտերի UFC 331 մրցաշարից հետո Արման Ծառուկյանն ու Մաուրիսիո Ռուֆին աջ աչքի վնասվածքի պատճառով բժշկական որակազրկում են ստացել և մինչև 60 օր չեն մասնակցի մրցումների։🩺 Երկու մարտիկներն էլ 45 օրով հեռացվել են մենամարտերից, իսկ 30 օր չեն անցկացնի կոնտակտային մարզումներ։🏆 Ծառուկյանն առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին։
PAN.am
22 сент., 10:37
🇺🇸 ԱՄՆ սենատոր Ադամ Շիֆը Հայաստանի անկախության 35-ամյակի առիթով շնորհավորել է աշխարհասփյուռ հայությանը և համերաշխություն հայտնել հայ ժողովրդին։🗣️ «Ես միանում եմ աշխարհի հայերին ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի տոնակատարության առիթով: Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը վերապրել են աներևակայելի ցեղասպանության և ողբերգության պայմաններում»,- գրել է նա:🤝 Շիֆը նաև ընդգծել է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների ամրապնդման կարևորությունը։
PAN.am
22 сент., 10:02
🚕 Wildberries-ը հայտարարել է Հայաստանում իր WB Taxi տաքսի և ուղևորափոխադրումների ծառայության գործարկման մասին՝ երկիրը դարձնելով ծառայության չորրորդ շուկան։📱 Առաջին փուլում հատուկ հրավերներ կստանան Wildberries-ի աշխատակիցներն ու գործընկերները, իսկ հասանելիությունն առաջիկա շաբաթներին կընդլայնվի։💳 Հասանելի կլինեն «Ստանդարտ», «Կոմֆորտ» և «Մուլտի» սակագները, ինչպես նաև բոնուսային միավորներ։
PAN.am
22 сент., 09:26
🌡️ Օդերևութաբան Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ Հայաստանում սեպտեմբերի 23-24-ին սպասվում է ռեկորդային տաք եղանակ՝ ջերմաստիճանի բարձրացման առավելագույն փուլով։☀️ Սեպտեմբերի 24-ին Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում կանխատեսվել է 33-34 աստիճան տաքություն։📉 Սեպտեմբերի 25-26-ին ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, սակայն կպահպանվի նորմայից բարձր։
PAN.am
22 сент., 09:24
🇬🇪 Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում արձանագրված առաջընթացը։🤝 Նա նշել է, որ Հարավային Կովկասում ընդլայնվել են տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։🌐 Կոբախիձեի խոսքով՝ համագործակցության խորացումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել առևտրի, տրանսպորտի, լոգիստիկայի և տնտեսական զարգացման ոլորտներում։
Бот обратной связи для своего канала — бесплатно
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →