Последние посты

PARA.TV
22 сент., 17:37
🔹Իրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների պատճառով, հաղորդում է «Ադրբեջանական ավիաուղիներ»-ը📌Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ իրանական ավիաընկերությունները ստիպված կլինեն դադարեցնել միջազգային թռիչքները, քանի որ Վաշինգտոնի պատժամիջոցները սպառնում են Թեհրանի արտասահմանյան գործընկերներին։
PARA.TV
22 сент., 17:36
«Մենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում», — ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ իր աջակցությունը հայտնելով «Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարաժամկետ խաղաղությանը»։Նշվում է նաև, որ Էրդողանի ելույթի ժամանակ Իսրայելի պատվիրակությունը լքել է դահլիճը։
PARA.TV
22 сент., 15:07
❗️❗️Պաշտպանության կողմի միջնորդության հիման վրա Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի այլ անձանց հետ շփման արգելքով: Դատական նիստից հետո տիկին Մանուկյանը կգնա տուն․ պաշտպան Տաթևիկ Սողոյան
PARA.TV
22 сент., 15:04
Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքի հետ կանոնավոր կապից. Human Rights Watch
PARA.TV
22 сент., 14:54
🔹Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովՀիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա ՔԿ-ի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ:
PARA.TV
22 сент., 11:43
Բաքուն փորձում է ոստիկանական ուղիներն օգտագործել որպես աշխարհաքաղաքական ճնշման գործիք. Րաֆֆի Քորթոշյան
PARA.TV
22 сент., 11:04
Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը ծրագրված է սեպտեմբերի 23-ինՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը նախատեսվում է սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում. ՏԱՍՍ
PARA.TV
22 сент., 11:02
🔺Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները ուրացել են Արցախյան պատերազմների զոհերի նվիրումն ու զոհաբերումը, որոնք ամենադաժան ձևով խոշտանգվել են Ադրբեջանի կողմից։ 🔺Նիկոլ Փաշինյանը ուզում է, որ դպրոցներում միայն իր օրակարգը թելադրվի։ Ռազմարդյունաբերական ոլորտի փորձագետ Ավետիք Քերոբյան
PARA.TV
22 сент., 09:50
Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է․
PARA.TV
22 сент., 08:34
Պարադոքսն այն է, որ այսօր «արցախյան գաղափարը» ոչ թե Ադրբեջանում, այլ հենց Հայաստանում է արգելված թեմա․ Արտակ ԶաքարյանՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը Անկախության 35-ամյակի առիթով անդրադարձել է 1991 թվականի անկախության հանրաքվեին՝ նշելով, որ այն ժամանակ հասարակությունը միասնական էր ազգային-պետական ինքնիշխանության գաղափարի շուրջ։Զաքարյանի խոսքով՝ Հայաստանի անկախության հիմքում 1988-ից ձևավորված արցախյան շարժումն էր, և «Միացումի» գաղափարը կարևոր դեր է ունեցել ազգային շարժման ու հետագա անկախության գործընթացում։ Նա նաև պնդում է, որ այսօր «արցախյան գաղափարը» Հայաստանում դարձել է արգելված թեմա։
PARA.TV
22 сент., 07:55
Մինչև Տիգրանաշենը, այս իշխանությունը պատրաստվում է տարածքներ զիջել Տավուշի հատվածում․ Իշխան ՍաղաթելյանԸնտրություններին մասնակցած 3 հիմնական ընդդիմադիր միավորների վարչապետի թեկնածուները գտնվում են անազատության մեջ և առաջիկայում նոր մարդիկ ևս կալանավորվելու են, որպեսզի Հայաստանում պարտադրված զիջումների օրակարգը այս իշխանությունը կարողանա սահուն իրականացնել․ պատգամավոր
PARA.TV
22 сент., 07:37
Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին
PARA.TV
22 сент., 07:22
ԱԺ-ում 2/3-րդի բացակայությունը խաղաքարտ է փոխում, կարող ես իմպիչմենտ և այլ գործիքակազմ նախաձեռնել․ Նարեկ Կարապետյան
PARA.TV
22 сент., 07:18
Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով
PARA.TV
22 сент., 05:59
Հայաստանյան իշխանության վարքագիծն ու հայտարարությունները ոչ միայն խրախուսեցին ադրբեջանական արկածախնդրությունը, այլև ամրագրեցին նոր կապիտուլյացիան․ Աբրահամյան
PARA.TV
21 сент., 16:10
Բագրատ Սրբազանն ու մանուկները կատարում են ՀՀ օրհներգն ու աղոթում
PARA.TV
21 сент., 13:53
🔺Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ գազային ատրճանակից հնչել է կրակոց. կա վիրավոր
PARA.TV
21 сент., 11:54
🔺Հենց հիմա ավերում են Երևանի Աղի լճի շրջակայքը՝ ավերելով էկո համակարգը, հայտնում է բնապահպան-ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը🔺«Մարդիկ լացելով զանգել են ինձ և օգնություն են խնդրում, ասում են, որ նստել են տրակտորների դեմը և ուզում են փրկել լիճը։ Բնակիչների խոսքով, քաղաքապետարանն է բարեկարգման աշխատանքներ իրականացնում, բայց ավերելով լճի հարակից բնական լանդշաֆթը»,- նշել է Հայրումյանը։
PARA.TV
21 сент., 11:52
🔹Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից, նա այդ պաշտոնին էր 2023 թվականի սեպտեմբերից
PARA.TV
21 сент., 10:40
Ընդհանուր առմամբ, Հյուսիսատլանտյան դաշինքի էության մեջ տարիների ընթացքում ոչինչ չի փոխվում: Սա մի բլոկ է, որն իր ժամանակին ստեղծվել է առճակատման համար: Այն այդպես էլ մնում է որպես առճակատման գործիք, հայտարարել է Դմիտրի Պեսկովը
Бот обратной связи для своего канала — бесплатно
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →