Последние посты

Պարույր Սևակ
6 сент., 12:53
переслано из @armenianvisuals
Հովհաննես Զարդարյան / Hovhannes Zardaryan (1918-1992)
Պարույր Սևակ
31 авг., 10:50
переслано из @haymecer
Այսօր բարի հսկայի՝ Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է։Ամերիկահայ աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1908 թվականի հենց այս օրը Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում։«Հոգ չէ, թե մենք հայ հողից հեռու էինք ապրում, Հայաստանը մեր մեջ էր, Բիթլիսը մեր մեջ էր: Մենք Բիթլիսի մեջ էինք մեր խոհերով, նիստուկացով, հիշատակներով: Երգում էինք մեր հին երգերը, պատմում Բիթլիսի պատմությունները…»,- ավելի ուշ գրել է Սարոյանը:
Պարույր Սևակ
11 авг., 14:50
Գնում եմ - Հպա՛րտ Եվ ինքնավստա՜հ, Սակայն կա մի տեղ, Որտեղ - քա՛ջ գիտեմ - Խեղճանալու եմ ես ինքըս մի օր, Հենց որ քո գլխին ինձ դարձնեն մահակ, Խեղճանալու եմ - Եվ ո՜ւր էր գոնե ուժեղի կողմից: Խեղճանալու եմ... խեղճերի ձեռքով: Եվ գիտե՞ս՝ ինչպե՛ս:
Պարույր Սևակ
9 авг., 13:50
Կեղծի՛ք ու տե՜ր, Ճի՛շտ ու ծառա՜,- Դուք չե՞ք հոգնել այս խոսքերից գոռ ու գոռան, Որ չեն մեխվում ազգանվան պես ամեն դռան, Բայց դարձել են ճակատագիր Ա՛յն համազանգ-համաճակատ մոլորակին, Որ զզվել է այս խոսքերի արձագանքից Սրտախառնուք զգալո՜ւ չափ, Եվ դրանից է պտտվում Այդ զզվանքի՛ց: Պտտվում է ու պտտվո՜ւմ: Դե եկ ու մի՛ խղճա նրան...
Պարույր Սևակ
7 авг., 15:47
Անտարբերության թշնամին եմ ես, Անհա՛շտ-անզիջո՛ւմ-մոլի՜ ոսոխը:
Պարույր Սևակ
7 авг., 12:50
“Paruyr Sevak” Stickers Pack հատուկ մեր հետևորդների համար Ավելացրեք և օգտվեք ✨https://t.me/addstickers/ParuyrSevakTelegramParuyr SevakFree stickerpack with 4 stickers.
Պարույր Սևակ
7 авг., 12:50

Պարույր Սևակ
5 авг., 13:47
Ծպտյալ ոճիրը հանդերձ էր փոխում՝ տեսակցությունից ուշացող բոզի աճապարանքով: Քենը քողարկված, ոխը դավադիր իրենց վզերի կապն էին կրծում՝ շղթայի զարկված շների նման, նո՛ւյն այն շների, որոնց աղոթքը թե հասներ աստծուն՝ երկնքից ոսկրի անձրև պիտի գար:
Պարույր Սևակ
3 авг., 14:44
Երկնքից առկախ մի լեռնակղզի՝ Հայաստան Աշխարհ: Երկնքից առկախ այդ լեռնակղզու ուղիղ կենտրոնում՝ երկու զանգ հսկա և անձեռագործ: Եվ այնքա՛ն հսկա, այնքա՜ն վիթխարի, որ չէին կարող որևէ կեռից ոչ մի կերպ կախվել, ուստի, պարզապես կործված են հողին: Անունն՝ Արարատ կամ Սիս ու Մասիս
Պարույր Սևակ
3 авг., 12:30
переслано из @haymecer
Թող ապրի հոգին — կապույտ վանդակում. Կան գանձեր անգին — կապույտ վանդակում։ Դու — ծարավ աղջիկ, կապույտը — գինի. Դու — արբած մի կին — կապույտ վանդակում։ Ի՞նչ պիտի անես, ի՞նչ պիտի անես, Երբ թափվի գինին կապույտ վանդակում...Եղիշե Չարենց
Պարույր Սևակ
2 авг., 07:37
переслано из @armenian_movie
Ձորի Միրո (1979)Ժանր՝ դրամա Լեզու՝ հայերեն Ռեժիսոր՝ Ժիրայր Ավետիսյան Սցենարի հեղինակ՝ Մուշեղ Գալշոյան Դերակատարներ՝Սոս Սարգսյան, Ռ.Աբրահամյան, Ա.Ավետիսյան, Խ. Գալոյանը, Մայիս Գրիգորյան, Գեղամ Հարությունյան, Աշոտ Ներսեսյան, Վ.Սարուխանյան, Օթար Տեր-Հովհաննիսյան, Ռ.Տոպոլյան«Երևան» Երաժշտություն՝ Էդուարդ Բաղդասարյան Կինոընկերություն՝ Հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիա Տևողություն՝ 129 րոպե
Պարույր Սևակ
1 авг., 12:33изменён
Ես հոգնել եմ մանրաքանդակ պաղ խոսքերից: Լավ է լինել հմուտ դարբին, քան ոսկերիչ...
Պարույր Սևակ
13 июл., 08:18
1968 թվականի հունիսի 21-28-ը Ղազախստանում անցկացվում է հայ գրականության ու արվեստի շաբաթը։ Այս առթիվ Հայաստանից պետական պատվիրակություն է ուղևորվում Ալմա-Աթա, որի կազմում ընգրկվում են մի շարք արվեստի գործիչներ՝ գրողներ, նկարիչներ, քանդակագործներ, երգիչներ։ Նրանց թվում էր նաև Պ. Սևակը։Տոնական շաբաթվա ընթացքում հայկական պատվիրակության անդամները մասնակցում են տարատեսակ միջոցառումների, այդ թվում՝ ծաղկեպսակ են դնում ղազախ մեծ գրող Աբայ Կունանբաևի (1845-1904) հուշարձանի պատվանդանին (տե՛ս լուսանկարը)։ Մինչև հիմա թանգարանի արխիվում եղած նյութերից այս լուսանկարը եզակի վկայությունն էր վերը հիշատակված արվեստի շաբաթի մասին։ Բայց վերջերս երջանիկ պատահականությամբ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության արխիվի աշխատակիցները հայտնաբերել են մի տեսանյութ, որը նկարահանվել է հենց Ղազախստանում հայ գրականության ու արվեստի շաբաթվա ընթացքում։ Ինչպես գիտեք, Պ. Սևակի մասնակցությամբ տեսագրություններ գրեթե չեն
Պարույր Սևակ
13 июл., 08:16
Առավոտ լուսո՜, Առավոտ մի ջի՜նջ, Ջի՜նջ, ինչպես... ոչի՛նչ, Ջի՛նջ, սակայն դեռ պա՜ղ:Ու ես անհապաղ Անջատում եմ ինձ Աշխարհից ծանոթ Ու պարպում եմ ինձ, Դարձնում մի անոթ, Որ լոկ դատարկ չէ, Այլ նաև անօդ: Եվ... նո՜ր աշխարհ եմ ստեղծում հիմա՝ Առայժըմ եթե ոչ ձեզ բոլորիդ, Ապա գոնե ի՛նձ, միայն ի՜նձ համար, Որպեսզի նախ ե՛ս Եվ հենց ի՛նձ վրա Բժշկի նման փորձարկեմ կարգին, Ու եթե լինի այս անգամ սարքին՝ Նո՛ր միայն վստահ հանձնեմ ձե՛զ նաև,
Պարույր Սևակ
24 июн., 14:34
Քո գործերի ձախողման պատճառը լոկ նա է, որ դու չունես հազար երես։ Ընդամենը մեկն է՝ քո իսկականը։
Պարույր Սևակ
21 июн., 13:31
...Կրտսերը դատվե՜ց ու դեռ կդատվի՜, մինչդեռ ավա՜գը... ճանաչվեց անպարտ, մինչդեռ ավա՜գը... քայլում է հպարտ՝ այլևըս մաքո՜ւր, օսլայվա՜ծ, կոկի՜կ, երեսին ժպի՜տ՝ դիմա՛կ չհանվող, և ձեռքն է մեկնում ու ձեռք է սեղմում: Ու ես չեմ կարող կամա՜ց չգոչել. սեղմելուց առաջ դուք ստուգեցեք նրանց ձեռքե՜րը: Դուք ստուգեցեք նրանց ձեռքե՜րը և... հիմա՛ նույնիսկ, կես հարյուրամյա՜կ անցնելուց հետո, նրանց խնամված եղունգների տակ դարձյա՛լ կտեսնեք... լերդացած արյո՜ւն..
Պարույր Սևակ
21 июн., 09:31
переслано из @haymecer
Հանճարները. Ձախից՝ Գասպար Իփեկյան, Արշակ Չոպանյան, Կոմիտաս, Ռուբեն Սևակ։
Պարույր Սևակ
18 июн., 09:26
Իմ սերերն իրար և՛ նմա՛ն էին, Ե՛վ նման չէին, Ինչպես աշխարհի մեծ քաղաքները: Եկավ սերը քո Եվ ծննդավա՜յր դարձավ ինձ համար..
Պարույր Սևակ
15 июн., 09:18
Ես համատարած վերք եմ: Եվ սրանք բառեր չեն, այլ փաստ: Ես ամբողջությամբ ճիչ եմ. “Սուլաաաա”: Ես անդիմադրելի լաց եմ: Իմ հոգում թախիծ է: Դե օգնիր ինձ, ախր ես քո հարազատն եմ: Ես չգիտեմ, թե ինչ կլինի ինձ հետ, եթե այսպես շարունակվի: Ինձ համար այնպես ծանր է, որ ուզում, ամբողջ սրտով միայն մի բան եմ ուզում. մեռնել: Անկեղծ ասեմ, և ծանրակշիռ. ուզում եմ մեռնել… Դու ինքդ էլ չգիտես, թե որքան թանկ ես ինձ համար, թե որքան եմ սիրում ես քեզ: Ինչու՞ եկար: Պետք չէր
Պարույր Սևակ
13 июн., 09:58
...Ու երանի՜ թե Խաղալիքի պես սուտն էլ փչանար, Եվ չգտնըվեր ո՛չ սարքող վարպետ, Ո՛չ էլ գործարան...
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →