gram news
Аватар канала Պատմության անկյուն

Պատմության անկյուն

@patmutyanankyun

«Հայրենասիրությունը սկսվում է Հայրենաճանաչությունից» © Րաֆֆի

ПроектыHY

167подписчиков

Открыть канал

Последние посты

  • Պատմության անկյուն

    22 сент., 16:29

    <<Կը խորհինք թե Սեպտեմբերի 21-ի այոն ոչ թէ լրումն է մեր անկախութեան իտեալի, այլ շարունակումն է անկախութեան առաւել վճռական ու գործարար գործընթացի, ապահովումովը մեր հայրենիքի քաղաքական անվտանգութեան և տնտեսական զարգացման: Հայոց աշխարհի հորիզոնի վրայ, ահա բարձրանում է անկախութեան աստղը:Օրհնութիւն և փառք ճառագայթող այդ աստղին ու յաւետ ազատ’ արմենական մեր ազգին>>:Վազգեն Առաջին Վեհափառ«Կմտածենք թե Սեպտեմբերի 21-ի այոն ոչ թե լրումն է մեր անկախության իդեալի,այլ շարունակումն է անկախության առավել վճռական ու գործարար գործընթացի, ապահովումովը մեր հայրենիքի քաղաքական անվտանգության և տնտեսական զարգացման։Հայոց աշխարհի հորիզոնի վրա,ահա բարձրանում է անկախության աստղը։Օրհնություն և փառք ճառագայթող այդ աստղին ու հավետ ազատ արմենական մեր ազգին»Վազգեն Առաջին
  • Պատմության անկյուն

    21 сент., 14:19

    ​​Հայաստանի անկախության օրը1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը կատարեց իր պատմական ընտրությունը՝ վճռական «Այո» ասելով անկախ պետականության վերականգնմանը։Անկախության գործընթացը պաշտոնապես մեկնարկել էր դեռևս 1990 թվականի օգոստոսի 23-ին, երբ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» պատմական փաստաթուղթը։ Այն ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը, երկիրը վերանվանեց Հայաստանի Հանրապետություն և նախանշեց սեփական զինված ուժերի, ֆինանսական համակարգի, պետական կառավարման ու անվտանգության ինստիտուտների ստեղծումը։1991 թվականի մարտի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը, հրաժարվելով մասնակցել ԽՍՀՄ-ի պահպանման համամիութենական հանրաքվեին, որոշեց նույն թվականի սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել սեփական հանրաքվեն՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու օրինական ընթացակարգով։Հանրաքվեի դրված հարցը հստակ էր ու միանշանակ.«Համաձ
  • Պատմության անկյուն

    19 сент., 17:22

    ​​133. Թեւանյան Դավիթ 134. Թովմասյան Սամվել 135. Թումանյան Հրաչյա 136. Ժելեզնյակ Ռոբիկ 137. Իշխանյան Արթուր 138. Իսրաելյան Արամ 139. Իսրաիլյան Գրիգորի 140. Իսրայելյան Անդրեյ 141. Իսրայելյան Արայիկ 142. Իսրայելյան Արտակ 143. Իսրայելյան Վարդան 144. Խաչատրյան Արցախ 145. Խաչատրյան Լեւոն 146. Խաչատրյան Մարատ 147. Խաչատրյան Ռազմիկ 148. Ծատրյան Սամվել 149. Կարապետյան Գրիգորի 150. Կարապետյան Վիտալի 151. Կաֆյան Գեղամ 152. Կիրակոսյան Արթուր
  • Պատմության անկյուն

    19 сент., 17:22

    ​​2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների զոհվածների ոչ լրիվ ցանկը.1. Աբաղյան Արարատ 2. Աբաղյան Ներսես 3. Աբաղյան Վիտալի 4. Աբրահամյան Արմեն 5. Աբրամյան Յուրի 6. Ադամյան Բաբկեն 7. Ադամյան Բաբկեն 8. Ադամյան Նիկոլայ 9. Ադայան Էդուարդ 10. Ազիզյան Արմեն 11. Ազիզյան Վիլեն 12. Աթաբեկյան Արմո 13. Աթայան Սերգեյ 14. Աթաջանյան Վարդան 15. Ալթունյան Սուրեն 16. Ահարոնյան Ռաման 17. Աղաբեկյան Մհեր 18. Աղամալյան Սամվել
  • Պատմության անկյուն

    19 сент., 09:32

    2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը, 9-ամսյա շրջափակումից հետո, Արցախի դեմ իրականացրեց լայնածավալ ռազմական գործողություններ, որը հանգեցրեց էթնիկ հայ բնակչության զանգվածային բռնի տեղահանությանըԵրեք տարի առաջ այս օրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը, խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու 2020 թվականի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, լայնածավալ ռազմական ագրեսիա սանձազերծեց ավելի քան իննամսյա շրջափակման հետևանքով հյուծված Արցախի Հանրապետության դեմ:Այդ ռազմական հանցագործությունը, որն ուղեկցվեց քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ և խաղաղ բնակչության սպանություններով, դարձավ Արցախի հազարամյա բնիկ ժողովրդի դեմ նախապես ծրագրված էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության գագաթնակետը: Միջազգային հանրության լռության և գործուն մեխանիզմների բացակայության պայմաններում ավելի քան 120 հազար արցախցիներ ստիպված եղան լքել իրենց պատմական հայրենիքը՝ փրկվելու
  • Պատմության անկյուն

    18 сент., 17:37

    ​​53 թվականի սեպտեմբերի 18-ին ծնվեց Հռոմեական կայսր Տրայանոսը53 թվականի Սեպտեմբերի 18-ին ծնվել է Հռոմեական կայսրության պատմության ամենանշանավոր տիրակալներից մեկը՝ Մարկոս Ուլպիոս Տրայանոսը, ով դարձավ Իտալիայի սահմաններից դուրս՝ Իսպանիայում ծնված առաջին կայսրը և պատմության մեջ մտավ որպես «Հինգ բարի կայսրերից» երկրորդը: Իր արդարամտության, համեստության և փայլուն ռազմական տաղանդի շնորհիվ նա Հռոմի Սենատի կողմից արժանացավ «Optimus Princeps» (Լավագույն տիրակալ) պաշտոնական տիտղոսին:Հենց Տրայանոսի կառավարման տարիներին (98–117 թթ.) Հռոմեական կայսրությունը հասավ իր տարածքային և ռազմական առավելագույն հզորությանը՝ ձգվելով Բրիտանիայից մինչև Պարսից ծոց: Նա նվաճեց Դակիան (ներկայիս Ռումինիան)՝ կայսրությանը բերելով հսկայական ոսկու պաշարներ, իսկ արևելյան մեծ արշավանքի ընթացքում ջախջախեց Պարթևստանը և գրավեց նրա մայրաքաղաք Տիզբոնը:Տրայանոսի գործունեությունն անմիջականորեն առնչվում է նաև Հայոց
  • Պատմության անկյուն

    17 сент., 18:16

    переслано из @azgbanak19_92

    Ավո Մելքոնյանի նամակը Սեդա Գպրանյան-Մելքոնյանին 1985 թ. սեպտեմբերի 13«Ես չգիտեմ՝ այս նամակն ավելի շատ ձեզ համա՞ր եմ գրում, թե՞ ինքս ինձ համար։ Այսօր և երեկ ինձ համար վերջին չորս ամիսների ամենավատ օրերն էին։ Իրոք, եղել են մի քանի շատ կարևոր սխալներ, և ամենացավալին այն է, որ ես գիտակցում եմ՝ այդ սխալների մեծ մասն իմ սեփական սխալներն էին։ Ես շատ, շատ նեղված եմ ինքս ինձնից և պետք է սիրտս բացեմ ձեր առջև։ Չնայած գրավոր շատ բան չեմ կարող անդրադառնալ։ Գաղափարական խնդիրներ կային, և քանի որ նման բաները միշտ էլ նուրբ են, մենք հայտնվեցինք սխալ տեղերում։ Դժվար է բացատրել, և այն, ինչ եղել է, պատմական նշանակություն չի ունենա, բայց եթե ես մի փոքր ավելի օգտագործեի իմ փորձը, կարող էի գոնե իմ կողմից ավելի դրական ազդեցություն ունենալ։ Գրելով այս նամակը և պատկերացնելով, որ ես խոսում եմ ձեզ հետ՝ հույս ունեմ, որ մի փոքր կհանգստանամ։ Կցանկանայի, որ դուք ինձ հետ լինեիք և ձեր կարծիքը հայտնեիք։ Ինձ պետք է մեկը,
  • Պատմության անկյուն

    17 сент., 18:16

    переслано из @azgbanak19_92

    ↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓
  • Պատմության անկյուն

    16 сент., 16:21

    1976 թ. սեպտեմբերի 16-ին հայ սուզալողորդ, աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի, Եվրոպայի 13-ակի և ԽՍՀՄ 7-ակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը փրկեց խեղդվող 20 ուղևորի։ Դեպքի պահին նա ավարտում էր ամենօրյա 20 կմ վազքը և, տեսնելով կատարվածը, անմիջապես նետվեց ջուրը՝ օգնություն ցույց տալու խեղդվող մարդկանց։ Նրան օգնում էր եղբայրը՝ Կամո Կարապետյանը։ 10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրեց տրոլեյբուսի հետևի ապակին և մեկ առ մեկ դուրս բերեց ուղևորներին (փրկել հաջողվեց 20 մարդու)։ Մյուս ուղևորներին փրկել չհաջողվեց։ Դրանից հետո Շավարշ Կարապետյանը հիվանդացավ թոքաբորբով, որը բարդացավ սեպսիսով։ Ծանր հիվանդությունը հանգեցրեց հաշմանդամության և սպորտային կարիերայի ավարտին։
  • Պատմության անկյուն

    15 сент., 14:42

    Հետաքրքիր փաստեր Աղվանից (Գանձասարի) կաթողիկոսների մասինԱմենաերկար գահակալած կաթողիկոսը Ներսես Ե-ն է՝ 63 տարի (1700–1702 թթ.՝ աթոռակից, 1702–1763 թթ.՝ աթոռակալ)։Ամենակարճ գահակալած կաթողիկոսներն են Սողոմոն Ա-ն (781 թ.) և Մովսես Գ-ն (821 թ.)՝ յուրաքանչյուրը շուրջ 6 ամիս։Ամենաերիտասարդ կաթողիկոսը Սուրբ Գրիգորիս Աղվանացին է։ Ըստ սկզբնաղբյուրների՝ գահ բարձրանալու պահին նա ընդամենը 15 տարեկան էր։Ամենատարեց (ամենաերկարակյաց) կաթողիկոսը Ներսես Ե-ն է (1643-1763)։ Ըստ նրա տապանաքարի արձանագրության և մի հիշատակարանի տվյալների՝ նա վախճանվել է 120 տարեկան հասակում։
  • Պատմության անկյուն

    13 сент., 11:32

    Սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել Զմյուռնայի կոտորածը​​Թուրքիայի քեմալական կառավարության զորքերը, ստանալով մեծ տերությունների և հատկապես Խորհրդային Ռուսաստանի նյութական, ռազմական, քաղաքական և բարոյական օգնությունն ու աջակցությունը, պատերազմի ընթացքում պարտության մատնեցին Փոքր Ասիայի խորքերը թափանցած և հին Հունական տարածքներն ազատագրած հունական զորքերին, իսկ 1922 թվականի սեպտեմբերի 9-ին ներխուժեցին Զմյուռնիա ու թուրքական խաժամուժ զանգվածի հետ սկսեցին հույն և հայ խաղաղ բնակչության կոտորածն ու ունեցվածքի թալանը։Այդ ժամանակ Զմյուռնիայում գտնվող զորավար Թորգոմը ընդհանուր խառնաշփոթի մեջ ի վիճակի չի լինում կազմակերպել բնիկ հայերի և Զմյուռնիայում հաստատված մեծ թվով հայ գաղթականների ինքնապաշտպանությունը։ Կոտորածից խուսափելու համար հազարավոր հայեր ապաստանեցին Սուրբ Ստեփանոս եկեղեցու տարածքում։ Սեպտեմբերի 13-ին քաղաքում ծայր առավ վիթխարի հրդեհ, որը քեմալականների ձեռքի գործն էր (ըստ թուրք և
  • Պատմության անկյուն

    11 сент., 13:36

    🏛 ՄԻՖ, ԹԵ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Թերմոպիլեի ճակատամարտում ընդամենը 300 սպարտացինե՞ր էին կռվում»❌ Միֆ։📌480 թ. Ք․ա․ Լեոնիդասի գլխավորությամբ Թերմոպիլեում իսկապես կային 300 սպարտացի հոպլիտներ, բայց նրանք միայնակ չէին։📍Հերոդոտոսի տվյալներով՝ նրանց կողքին կռվում էին նաև՝ • 700 թեսպիացիներ • 400 թեբացիներ • շուրջ 1000 արկադացիներ • կորնթացիներ, ֆլիասիացիներ, միկենացիներ և այլ հունական զորքեր։📥Ավելին՝ Հերոդոտոսը նշում է նաև 1000 փոկեացիների և տեղացի լոկրացիների մասնակցությունը։Այսպիսով՝ «300 սպարտացիները» իրական պատմական փաստի մի մասն են, բայց Թերմոպիլեի պաշտպանությունը միայն 300 մարդու պատմությունը չէր։Եվ ամենակարևոր մանրուքը․ վերջին փուլում, երբ մյուսները հեռացան, Լեոնիդասի հետ մնացին 300 սպարտացիները և 700 թեսպիացիները։
  • Պատմության անկյուն

    4 сент., 14:31

    ​​476 թվականի սեպտեմբերի 4-ին կործանվեց Արևմտյան Հռոմեական կայսրությունը475 թվականին Արևմտյան Հռոմեական կայսրության զորքերի գլխավոր հրամանատար Ֆլավիոս Օրեստեսը՝ Աթթիլայի նախկին քարտուղարը, ապստամբեց օրինական կայսր Հուլիոս Նեպոսի դեմ՝ ստիպելով վերջինիս փախչել Դալմաթիա։ Իր հաղթանակից հետո, նույն թվականի հոկտեմբերի 31-ին, Օրեստեսը կայսերական գահ բարձրացրեց իր անչափահաս որդուն՝ Ռոմուլոսին, ով մոր կողմից սերում էր ազնվական հռոմեական տոհմից։ Պատանու երիտասարդ տարիքի պատճառով նրան տրվեց նվազական «Ավգուստուլոս» («Փոքրիկ Ավգուստոս» կամ «Օգոստուլիկ») մականունը, մինչդեռ պետության փաստացի ղեկավարումն իրականացնում էր նրա հայրը։ Սակայն նոր իշխանությունը կարճ կյանք ունեցավ․ 476 թվականի ամռանը Իտալիայում տեղակայված գերմանական վարձկանների միությունը՝ հերուլները, սկիրները և այլ ցեղեր, պահանջեցին իտալական հողերի մեկ երրորդը։ Օրեստեսի կտրուկ մերժումը հանգեցրեց բանակի ապստամբությանը, որի ղեկավար ընտրվեց
  • Պատմության անկյուն

    3 сент., 10:01изменён

    ​​Գանձասարի կաթողիկոս Պետրոս Դ Խանձկեցու (1653-1675) նամակը ռուսական ցար Ալեքսեյ Միխայլովիչին (1645-1676)՝ սպահանցի հայ վաճառականներին և ողջ հայ ժողովրդին հովանավորելու խնդրանքով. (1672 թ.)«Քրիստոսապսակ թագավոր, ազնվաշուք, լուսափայլ, թշնամիների հանդեպ զորեղագույն ինքնակալ և բարեպաշտ, բարեսեր, Քրիստոսապահպան Ալեքսեյ Միխայլովիչ. ամենքի [Տեր] Քրիստոսն Իր շնորհով քեզ արժանացրեց քո հայրենիքի բարձրագույն ու աստվածահաճո գահին։Ծառա Աստծո Պետրոս՝ հայոց կաթողիկոս Մեծ Հայքի Գրիգոր Մեծի [Լուսավորչի] աղոթքներով, պատրիարք սրբազան Գանձասար վայրի, որտեղ [ամփոփված են] սուրբ նշխարները Հովհաննես Մկրտչի, և Գրիգոր Մեծի աջը, և Հովսեփ Արիմաթիացու [մասունքները] ու մյուս այստեղ ննջածների, որոնց աղոթքներով և բոլոր առաքյալների, Հիսուս Քրիստոսի օգնությունն ու Սուրբ Հոգու այցելությունը թող լինեն քո թագավորանիստ Մոսկվա քաղաքի և քո ողջ տերության վրա։Հայտնի եմ անում քեզ՝ մեծ տիրակալիդ, որ դու՝ մեծ տիրակալդ,
    76421Открыть в Telegram
  • Պատմության անկյուն

    2 сент., 11:06

    «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը
  • Պատմության անկյուն

    2 сент., 10:00

    ​​1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագիրը1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում գումարված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանային ժողովրդական պատգամավորների խորհուրդների համատեղ նստաշրջանում ընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» պատմական հռչակագիրը, որը դարձավ Արցախի ժամանակակից պետականության ձևավորման և ինքնորոշման գործընթացի իրավական անկյունաքարը: Այս վճռորոշ քայլը պայմանավորված էր դեռևս 1988 թվականից մեկնարկած Արցախյան շարժմամբ, Խորհրդային Միության փլուզման գործընթացով և ադրբեջանական իշխանությունների կողմից հայ բնակչության նկատմամբ իրականացվող բռնաճնշումներով ու ռազմական ոտնձգություններով, այդ թվում՝ տխրահռչակ «Օղակ» գործողությամբ: Իրավիճակը վերջնականապես հասունացավ, երբ 1991 թվականի օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը հռչակեց պետական անկախության վերականգնման մասին՝ իրեն
  • Պատմության անկյուն

    31 авг., 10:24

    ​​Միքայել Ա Աջապահյան (1737-1758) Մաս IIIՄիքայել Ա-ի անունը հիշատակվում է ժամանակաշրջանի մի շարք ձեռագրերում, որոնցից երկուսը պահվում են Զմմառի վանքում։Առաջինը (Թիվ 351) Գրիգոր Նարեկացու «Երգ Երգոցի մեկնության» ընդօրինակությունն է (Ադանա, 1737-1751 թթ.), որտեղ հիշատակվում են Էջմիածնի Ղազար կաթողիկոսը և Սիսի Միքայել հայրապետը: Երկրորդ ձեռագիրը (Թիվ 385, «Մաշտոց Ձեռնադրության») բացահայտում է եկեղեցական կանոնական մի ուշագրավ խախտում։ 1775 թվականին Ադանայի առաջնորդ Գրիգորիոս եպիսկոպոսը (որը հետագայում դարձավ կաթոլիկների Գրիգոր-Պետրոս Ե կաթողիկոսը), գտնվելով Քիլիսում, մի մասնավոր տան մեջ ձեռնադրություններ է կատարել՝ արդարանալով, թե իբր Միքայել կաթողիկոսն իրեն բացարձակ իշխանություն է տվել «ձեռնադրելու ուր և իցե»: Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու խիստ ավանդապահ և կաթոլիկության անզիջում հակառակորդ Միքայել կաթողիկոսը երբեք չէր կարող նման հակականոնական լիազորություն շնորհել որևէ մեկին, և
  • Պատմության անկյուն

    30 авг., 09:08

    ​​Միքայել Ա Աջապահյան (1737-1758) Մաս IIՄիքայել Ա-ի վարչական քաղաքականությունը, սակայն, լուրջ հակասությունների տեղիք տվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսության հետ։ Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսն իր հռչակավոր «Ջամբռ» աշխատության մեջ երկու առիթով սուր քննադատության է ենթարկում Միքայելին՝ նրան մեղադրելով Էջմիածնի թեմական իրավասությունների նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ։Ըստ Սիմեոն Երևանցու՝ Միքայելը 1749 և 1751 թվականներին այցելել է Կ. Պոլիս՝ փորձելով օսմանյան իշխանությունների միջոցով Էջմիածնի ենթակայության տակ գտնվող որոշ վիճակներ միացնել Կիլիկիո Աթոռին։ Սիմեոնը պնդում է, որ Միքայելն առաջնորդվում էր այն տրամաբանությամբ, թե Օսմանյան կայսրության սահմաններում գտնվող բոլոր հայկական հողերն իրավամբ պետք է ենթարկվեն Սիսի Աթոռին։ Երևանցին նշում է նաև, որ «օրհնյալ իշխանների» ջանքերով Միքայելը արքունական հրովարտակով վտարվել է մայրաքաղաքից:Այնուամենայնիվ, այս հարցում պատմագիտական մոտեցումները
  • Պատմության անկյուն

    29 авг., 10:45

    ​​Միքայել Ա Աջապահյան (1737-1758) Մաս IՄիքայել Ա-ն Կիլիկիո կաթողիկոսական աթոռին հաջորդեց իր եղբորը՝ Ղուկաս Ա Աջապահյանին։ Նրա կաթողիկոսական օծումը տեղի ունեցավ 1737 թվականի նոյեմբերին՝ Տեր Ադամի (նախկինում Հովհաննես Զ Հաճնցի կաթողիկոս) ձեռամբ, երբ նորընտիր հայրապետն ընդամենը քսան տարեկան էր։«Կալաւ զաթոռն ի մեծ թըւին, Հազար հարիւր ութսուն վեցին (=1737), օծեալ ձեռամբ Տէր Ադամին որ կենդանի կայր տակաւին»Միքայել կաթողիկոսի կենսագրությունը գրվել է նրա աշակերտներից Սարգիս Մեծիմաստ վարդապետի կողմից, սակայն այդ աշխատությունը, դժբախտաբար, մեզ չի հասել: Հետագայում Եփրեմ Ա կաթողիկոսը փորձել է լրացնել այդ բացը, սակայն նրա գործը նույնպես անավարտ է մնացել։Ըստ Եփրեմ կաթողիկոսի վկայությունների՝ թեև նախորդ հովվապետը՝ Ղուկաս Ա, որոշակիորեն վերանորոգել էր Սիսի Աթոռը, սակայն այն գրեթե դատարկ էր և զուրկ եկեղեցական սպասքից ու զարդերից: Սրա գլխավոր պատճառն այն էր, որ նախկին կաթողիկոսները, լինելով
  • Պատմության անկյուն

    28 авг., 11:45

    2026 թվականի օգոստոսի 28-ին, 89 տարեկան հասակում մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ըԻնչպես հայտնում է թագավորական պալատը, միապետը խաղաղությամբ վախճանվել է ուրբաթ օրը՝ օգոստոսի 28-ին, առավոտյան ժամը 06:35-ին, Օսլոյի համալսարանական հիվանդանոցում։ Վերջին շաբաթներին թագավորի վիճակը կտրուկ վատթարացել էր. օգոստոսի 17-ին նա հոսպիտալացվել էր, ավելի ուշ բժիշկներն ախտորոշել էին արյան շրջանառության բակտերիալ վարակ։ Մահվան նախօրեին Հարալդ V-ի վիճակը գնահատվում էր որպես «շատ ծանր»։Նորվեգիայի թագավորության գահն ինքնաբերաբար անցել է հանգուցյալի որդուն՝ Հոկկոնին։ 53-ամյա միապետը կգահակալի Հոկկոն VIII անվամբ։ Եվ չնայած նրա գահակալությունը սկսվել է հոր մահից անմիջապես հետո, այսօր նա պետք է պաշտոնապես հաստատի իր գահակալական անունը, հայտարարի իր նշանաբանը և հավատարմության երդում տա Սահմանադրությանը։
Скачать ряд в CSV
Бот обратной связи для своего канала — бесплатно

Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.

Как это работает →
Создать бота