Последние посты

Գրական էջ
21 сент., 09:30
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆ ՊԱՀԵՆՔ»Ա՜խ, ինչքան զոհեր ենք տվել, Որ պահենք այս հողը մի բուռ, Անունը Հայաստան պահենք: Արյունի ծովեր ենք տվել, Որ պահենք այս հողը մի բուռ, Անունը Հայաստան պահենք: Քրտինքի ծովեր ենք տվել, Որ կորդը բուրաստան պահենք, Տաճար ու ոստան պահենք:Այս մի բուռ քարեղեն հողում Դեռ ինչքան ջանք է հարկավոր, Որ պահենք հացը հոգևոր: Եվ պահենք մեր քայլը այս խենթ Քառատրոփ թռչող կյանքի հետ: Եվ պահենք մեզանով լեցուն Մեր հոգուն տարեկից լեզուն:
Գրական էջ
21 сент., 09:29
Առանց երկար տեքստի. ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր, ՀԱՅՐԵՆԻՔ🇦🇲
Գրական էջ
27 июн., 12:32
«ՈՐՔԱՆ ՑԱՆԿԱՑԱ» Խոսք՝ հայկական ժողովրդականՈրքան ցանկացա ես մի վարդ պոկել, Որ իր թփի տակ փշեր չունենար, Որքան ցանկացա ես մեկին սիրել, Որ, բացի ինձնից, սիրած չունենար: Որքան ցանկացա ես մեկին սիրել, Որ, բացի ինձնից, սիրած չունենար:Վարդն առանց փշի ինձ չհանդիպեց, Որին մոտեցա, ձեռքերս ծակեց: Մեկին սիրեցի, նա ինձ մոռացավ, Ու ինձնից բացի ուրիշին գտավ: Մեկին սիրեցի, նա ինձ մոռացավ, Ու ինձնից բացի ուրիշին գտավ:Գարունը եկավ ու նորից անցավ, Եվ այդպես երկար տարիներ անցան, Սակավ առ սակավ մեր սերը հանգավ,
Գրական էջ
11 июн., 05:24
ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆՇարվել ենք շարված, կողք կողքի- Շախմատի քարերի նման, Ուզում ենք հաղթել մեկ մեկի- Շախմատի քարերի նման:Բայց մեկ է, զինվոր թե արքա՝ Հաղթենք էլ, իջնելու ենք ցած, Տախտակին նորերն են շարքի- Շախմատի քարերի նման...
Գրական էջ
4 июн., 19:08
ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ «ՀԱՅԸ» (հատվածներ)Դուք արդյոք ինչ-որ բան հասկանու՞մ եք հայից: Որքան հանելուկային արարած է հայը, որքան խաբուսիկ երևույթ: Ի՞նչ է ինքը, իր նկարագիրը. զուտ աշխատանք: Փորձում, գտնում ես նրա ինքնությունը, պարզվում է, որ դա էլ երևութ է: Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է. թվով ամենափոքրը՝ տառապանքով ամենամեծը, ժամանակով ամենահինը՝ վիճակով ամենից անփոփոխը... Ամենից աննպաստը իր երկրի դիրքն էր, բայց հայը ամենից համառ ու ամուր կառչեց իր երկրից:Որքան անհույս է թվում ապագան, այնքան հայը չի հուսահատվում: Ասենք հայը իր կյանքում երկու բան բնավ չտեսավ. հայը մեկ բախտ չտեսավ, մեկ էլ՝ հուսահատություն: Դե, հիմա ինչպե՞ս չափես, ինչպե՞ս ճանաչես հային. հայի չափը չափազանցն է…Արարածներից ամենաագահը, կգռփի քեզ, կխափի, վերջին շապիկդ կհանի կտանի, կկուտակի, կկուտակի՝ չի վայելի, հանրօգուտ գործի համար՝ ոչ մի գրոշ, բայց մեկ էլ տեսար մի օր մեռավ և ամբողջ հարստությունը կտակեց ազգին: Դե, գնա
Գրական էջ
31 мая, 10:38изменён
ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆՈ’չ պարսկական, ո’չ թուրքական, հայի հայկականն եմ ուզում, Ո’չ տարագիր, ո’չ գաղթական, հայ ազգը՝ իր տանն եմ ուզում, Իմ վաղեմի՜, ազնիվ հայցին արդար դատաստան եմ ուզում, Հոգնել եմ ես «հայոց հարցից», «Հայոց... պատասխան» եմ ուզում:
Գրական էջ
11 мая, 05:36
ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ «ԱՊՐԱԾ ԵՎ ՉՍՊՐԱԾ ՏԱՐԻՆԵՐ» (Հատվածներ)Ամենակարևոր բաները մեզ չսովորեցրեցին: Առաջին դասարանում անցանք այբուբենը, դա հետո էլ կսովորեինք, հետո թվաբանության դասատուն մեզ անգիր անել տվեց բազմապատկման աղյուսակը... Երբ կյանքում մենք անընդհատ բաժանվելու էինք՝ մեր մտերիմներից, մեր հույսերից, մեր ապրած տարիներից... Սովորեցինք հին ու նոր ժամանակների պատմություններ, որ ի՞նչ... Եվ ոչ ոք չսովորեցրեց՝ ինչպես հասկանալ կողքինի տխրությունը, ինչպես լսել լռությունը, ինչպես տառապել... արժանապատվությամբ: Թողեցին, որ այդ ամենը սովորենք... ինքնակրթությամբ, ինչպես ասում են: Իսկ ավելի մարդավարի ասած՝ մեր սրտի վրա ստացած վերքերով պիտի սովորենք ամենակարևոր բաները: Իսկ վերքերից սպի է մնում: Բայց սպիով է սիրտը սիրտ, այդ սպիով է, որ սովորական մկանների մի կույտից սիրտը դառնում է մեր ապրած ճակատագրի վկան և մեր ամենավերջին զրուցակիցը։
Գրական էջ
3 мая, 08:19
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑՀազար ու մի վերք ես տեսել, - էլի՛ կը տեսնես, Հազար խալխի ձեռք ես տեսել, - էլի՛ կը տեսնես։Աշնան քաղած արտի նման՝ Հազար զոհերի Չհավաքված բերք ես տեսել, - էլի՛ կը տեսնես։Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման, Հազար տարվա հերք ես տեսել, - էլի՛ կը տեսնես։Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան, Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել, - էլի՛ կը տեսնես։Քո Չարենցին լեզու տվող երկիր Հայաստան, Հազար ու մի երգ ես տեսել, - էլի՛ կը տեսնես։
Գրական էջ
24 апр., 04:18
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ…Ա՛խ, ինչպե՞ս, ո՞նց մոռանալ Արհավիրքն այն օրերի. -Աշխարհում ով մոռանա, Ջուխտ աչքով թող քոռանա...Գրական էջ pinned Deleted message
24 апр., 04:16

Գրական էջ
23 апр., 17:52
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 111-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ «ՂՈՂԱՆՋ ԵՂԵՌՆԱԿԱՆ» (ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ)
Գրական էջ
20 апр., 05:42
ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ «ՍԻՐԵՐԳ»Գիշերն անուշ է, գիշերն հեշտագի՜ն Հաշիշով օծուն ու բալասանով. Լուսեղէն ճամբէն ես կ'անցնիմ գինով՝ Գիշերն անուշ է, գիշերն հեշտագին...։Համբոյրներ կու գան հովէն ու ծովէն, Համբոյր՝ լոյսէն, որ չորս դիս կը ծաղկի, Այս գիշեր Տօն է հոգւոյս՝ Կիրակի՜, Համբոյրներ կու գան հովէն ու ծովէն ։Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի՜, Շրթունքս են ծարաւ միակ համբոյրին...։ Ցնծագին գիշերն է լոյս ու լուսին՝ Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի...։
Գրական էջ
14 апр., 10:27
…Ո՛չ խոստումներ,ո՛չ երդում Չսպասեք ու չքննեք, Անվերջ,անշարժ ձեր երթում Ինձ բացակա չդնե'ք...ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ (Պոետի ծննդյան հիշատակին)
Գրական էջ
11 апр., 18:06
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ «ՀԵ՜Յ ԱԳԱՀ ՄԱՐԴ»Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ, Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ. Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ, Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։
Գրական էջ
6 апр., 17:32изменён
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ «ՓԻՍԻԿԻ ԳԱՆԳԱՏԸ» (մանկական)Փիսիկը նստել Մի մութ անկյունում, Ունքերը կիտել Ու լաց է լինում։ Մոտիկ է գալիս Մի ուրիշ կատու. — Ինչո՞ւ ես լալիս, Ա՛յ փիսիկ ջան, դու… — Հապա ի՞նչ անեմ, Որ լաց չըլինեմ. —Գանգատ է անում Փիսոն տըխրադեմ։ Էն Համոն թաքուն Մածունը կերավ, Գընաց տատի մոտ Ինձ վրրա դըրավ։
Գրական էջ
31 мар., 05:56
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ «ԷՍՏՈՆԱԿԱՆ ԵՐԳ»Երբ կըհոգնես, կըգազազես աշխարհից՝ Դարձիր իմ մոտ, վերադարձիր դու նորից.— Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝ Չի կամենալ նա վերըստին քեզ տանջել։ Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան, Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին, Սակայն դարձի՛ր, վերադարձի՛ր դու կրկին։ Եթե հեռվում ճակատագիրն անհոգի Սիրտըդ մատնե անկարեկից տանջանքի, Օ՜, գիտեցիր, իմ հոգին էլ կըցավի Անմխիթար մորմոքումից քո ցավի...
Գրական էջ
26 мар., 05:47
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ «ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԱՉՔՍ ՓԱԿԵԼ»Ես չեմ կարող աչքս փակել Եվ գլուխս դնել բարձին, Երբ ինչ-որ տեղ, ինչ-որ մի ամպ Ինչ-որ մի մութ Սպառնում է լուսաբացին։Ես չեմ կարող չխառնվել Այս աշխարհի անց ու դարձին, Չապրել իմ այս ապրած կյանքի Օրով, ժամով, ակնթարթով։Ու քանի դեռ չեմ դառել հող, Ես չեմ կարող չլինել Ես... Եվ ի՜նչ լավ է, որ չեմ կարող։
Գրական էջ
17 мар., 19:54
ՀԱՍՄԻԿ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ «ԾԱՂԻԿՆԵՐ, ԾԱՂԻԿՆԵՐ»Ծփում է Սևանը, Կանչում է Սևանը, Ծով ալիքների մեջ Ժպտում է Սևանը:Ծաղիկնե՛ր, ծաղիկնե՛ր, Անթառամ ծաղիկնե՛ր, Դուք սիրո, կարոտի Անմոռաց վկաներ:Մեր սերը երազ էր, Արթնացա էլ չկար, Ես շատ արտասվեցա, Բայց ավաղ ճար չկար:Ես լուռ փնտրում եմ քեզ, Փնտրում, տենչում եմ քեզ,
Գրական էջ
15 мар., 07:02
«Աշխարհում չկա ավելի դաժան բան, քան անճաշակ մարդուն լավ ստեղծագործության արժեքը հասկացնելը»:ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ (Պոետի ծննդյան հիշատակին)
Գրական էջ
12 мар., 18:49
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ «ԼԱՑ ԷԼ ԿԱ, ԼԱՑ ԷԼ»Մեկը լալիս է նորածնի պես՝ Ճչում է, սակայն... արցունքներ չկան:Մեկն էլ բերանից ծպտուն չի հանում, Բայց արցունքներն են շիթ-շիթ լճանում:Մեկն էլ, ինձ նման (գուցե նաև՝ քե՞զ), Բարձր ճչալու սովոր չէ բնավ, Եվ արցունքներն էլ աչքից չեն հորդում, Այլ հոսում են ներս Ու կիտվում դանդաղ Չեչաքարի պես ծակծկված սրտում։
Бот обратной связи для своего канала — бесплатно
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →