Последние посты

rusembassyarm2
21 сент., 07:57
🇦🇲 Շնորհավորում ենք Հայաստանի եղբայրական ժողովրդին անկախության 35-ամյակի կապակցությամբ։Մաղթում ենք խաղաղ կյանք, բարություն և բարգավաճում։
rusembassyarm2
18 сент., 06:54
🇷🇺🇦🇲🇺🇳 Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում Ռուսաստանի դեսպան Ս.Պ.Կոպիրկինը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ներկայացուցիչների հետ այցելել է «Նեքսուս» ծրագրի շահառուներին, որն իրականացվում է մարզում ռուսական ֆինանսավորմամբ՝ «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում։Ծրագրի մասնակիցները, որի նպատակն է աջակցել ջերմոցային տնտեսությունների կազմակերպմանը և փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը, շնորհակալություն են հայտնել ռուսական դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին՝ ոչ միայն սիրելի գործով զբաղվելու, այլև կայուն եկամուտ ստանալու հնարավորության համար։🤝 Ս.Պ.Կոպիրկինը հույս է հայտնել, որ ՄԱԶԾ-ի միջոցով տրամադրվող աջակցությունը կնպաստի Սյունիքի բնակիչների բարեկեցության բարձրացմանը։#ՌուսաստանՀայաստան #ՄԱԿ
rusembassyarm2
17 сент., 14:10
🗓️ Սեպտեմբերի 16-ին Ռուսաստանի դեսպան Ս.Պ.Կոպիրկինը Սյունիքի մարզ կատարած ամենամյա աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել մարզպետ Ռ.Վ.Ղուկասյանի և տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ։Զրույցի ընթացքում քննարկվել են միջտարածաշրջանային համագործակցության բարելավման և Սյունիքի արդյունաբերական ու սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով ռուսական ներդրումների ներգրավման հեռանկարները։Հանդիպմանը մասնակցած Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Ս․Վ․Սոլոմինը, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Ա․Օ.Իվանովան և «Ռուսաստանի արտահանման կենտրոն» ԲԲԸ-ի ներկայացուցչության ղեկավար Վ․Դ․Ենոքյանը ներկայացրել են կոնկրետ առաջարկներ միաքաղաքների զարգացման, փոխշահավետ ծրագրերի ֆինանսավորման, թվային տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում։🤝 Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համատեղ նախաձեռնությունների մշակման վերաբերյալ։#ՌուսաստանՀայ
rusembassyarm2
16 сент., 14:22
🗓️ Սեպտեմբերի 15-ին Ռուսաստանի դեսպան Ս.Պ.Կոպիրկինը մասնակցեց Ռուս-Հայկական համալսարանի (ՌՀՀ) օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին:Կարևոր իրադարձություններից էին ՌՀՀ-ի և Արմավիրի պետական մանկավարժական համալսարանի համատեղ գիտամեթոդական Ռուսաց լեզվի լաբորատորիայի բացումը, որը ստեղծվել է համատեղ գիտակրթական միջոցառումների անցկացման, մանկավարժների վերապատրաստման և ռուսաց լեզվի ուսուցիչներին աջակցելու նպատակով, ինչպես նաև Ինտենսիվ հաշվարկների և արհեստական բանականության գերհամակարգչային լաբորատորիայի բացումը։🎙️ Իր ողջույնի խոսքում ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ լաբորատորիաների ստեղծումը նոր խթան կհաղորդի կրթական գործընթացի կատարելագործմանը, մասնագետների պատրաստման և վերապատրաստման մակարդակը կբարձրացնի նոր մակարդակի։Ս.Պ.Կոպիրկինը նաև հարգանքի տուրք է մատուցել ՌՀՀ-ի առաջին ռեկտոր Լ.Մ.Մկրտչյանի հիշատակին՝ ծաղիկներ դնելով համալսարանի տարածքում
rusembassyarm2
15 сент., 19:23
🤝 Սեպտեմբերի 15-ին Ռուսաստանի դեսպան Ս.Պ.Կոպիրկինը հասարակական գործիչ, Հայաստանի գրողների միության անդամ Ա.Ս.Բորդովին հանձնեց Արտերկրում ապրող հայրենակիցների գործերով կառավարական հանձնաժողովի պարգևը՝ «Հայրենակցի պատվո նշան» կրծքանշանը: Պարգևը շնորհվել է ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության ու մշակույթի պահպանման և տարածման, ինչպես նաև Հայաստանում բնակվող ռուս հայրենակիցների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
rusembassyarm2
10 сент., 17:22
🤝 Սեպտեմբերի 10-ին դեսպանատանը Ռուսաստանի դեսպան Ս.Պ.Կոպիրկինը հանդիսավոր միջոցառման ժամանակ Երևանում Ռուսական տան տնօրեն Վ.Պ.Ֆեֆիլովին հանձնեց Ռուսաստանի նախագահ Վ.Վ.Պուտինի շնորհակալագիրը՝ ձեռք բերած աշխատանքային հաջողությունների և բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար:
rusembassyarm2
5 сент., 07:05
🎶 Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի դեսպանատանը տեղի ունեցավ Չելյաբինսկի մարզի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական երեկոն՝ նվիրված Ռուսաստանի ժողովուրդների միասնության տարվան։🎙️ Միջոցառումը բացեց դեսպան Ս.Պ.Կոպիրկինը՝ նշելով, որ Հարավային Ուրալի առաջատար ստեղծագործական կոլեկտիվներից մեկի ժամանումը Հայաստան նշանակալից իրադարձություն դարձավ Երևանի մշակութային կյանքում։Հյուրերի՝ Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների, Երևանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների, հասարակական-քաղաքական, մշակութային, մեդիա շրջանակների ներկայացուցիչների և հայրենակիցների համար պատրաստվել էր հագեցած ստեղծագործական ծրագիր, որն ընդգրկում էր աշխարհահռչակ կոմպոզիտորների ստեղծագործություններ։#ՌուսաստանիԺողովուրդներիՄիասնությանՏարի
rusembassyarm2
2 сент., 08:18
Գիտելիքի օրվա տոնակատարությունը Երևանում շարունակվեց Գ.Վ.Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում կայացած հանդիսավոր միջոցառումով:💬 Ողջունելով ուսանողներին՝ Ռուսաստանի դեսպանության խորհրդական Մ.Վ.Վոժդաևը նրանց հաջողություն մաղթեց ուսման մեջ, իսկ առաջին կուրսեցիներին՝ հետաքրքիր ու հագեցած համալսարանական կյանք:🎙️ Իր հերթին Գ.Վ.Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղի տնօրեն Թ.Ռ.Վարդանյանը հիշեցրեց, որ այս տարի համալսարանը նշում է հիմնադրման 120-ամյակը, իսկ նրա երևանյան մասնաճյուղը՝ 25-ամյակը.Մեզ համար, իհարկե, այս հոբելյանական ամսաթվերը միայն առիթ չէ հպարտանալու նրանով, ինչ արդեն ունենք: Սա նաև մեծ պատասխանատվություն է ապագայի առջև: Սիրելի՛ ուսանողներ, թող այս ուսումնական տարին ձեզանից յուրաքանչյուրի համար լինի նոր գիտելիքների, նոր հնարավորությունների և նոր հաղթանակների տարի: Մաղթում եմ ձեզ էներգիա, ոգեշնչում, լավ ընկերներ, հետաքրքիր նախագծեր և, իհարկե, գերազանց արդյունքներ:🤝 Շնորհ
rusembassyarm2
1 сент., 17:57
🔔 Սեպտեմբերի 1-ին Երևանում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության թիվ 21 միջնակարգ հանրակրթական դպրոցում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Գիտելիքի օրվան։🎙️ Իր ողջույնի խոսքում Ռուսաստանի դեսպան Ս.Պ.Կոպիրկինը շնորհավորեց դպրոցի մանկավարժական կազմին և աշակերտներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ.Սիրելի՛ առաջին դասարանցիներ, այսօր դուք ոտք եք դնում գիտելիքների շատ հետաքրքիր և ոչ հեշտ ճանապարհի վրա: Վստահ եմ, որ այդ ճանապարհին ձեզ կօգնեն և՛ ուսուցիչները, և՛ ծնողները, և՛ ավագ ընկերները: Անշուշտ, իմ հատուկ մաղթանքներն ուղղված են տասնմեկերորդցիներին՝ ապագա շրջանավարտներին: Մաղթում եմ, որ այս տարին դառնա հաջողակ և արդյունավետ փուլ՝ նախապատրաստվելու այն նպատակների իրականացմանը, որոնք դրել եք ձեր առջև:💬 Դպրոցականներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ նաև հաստատության տնօրեն Ս.Դ.Խաչատուրյանը.Առաջին հերթին կցանկանայի դիմել մեր այսօրվա հոբելյարներին՝ առաջին
rusembassyarm2
25 авг., 16:48
🗓️ Oգոստոսի 22-ին Կապանում գլխավոր հյուպատոսության բացման գծով Ռուսաստանի ԱԳՆ առաջավոր խմբի դիվանագետները մասնակցել են Քաջարանում Քաղաքի օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին, որոնց ներկա էին մարզային և քաղաքային վարչակազմը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ղեկավարությունը, գործարար, մշակութային և հոգևոր շրջանակների ներկայացուցիչները։
rusembassyarm2
25 авг., 06:16
🌟 Օգոստոսի 24-ին ռուս դիվանագետները մասնակցել են Մարշալ Ի.Ք.Բաղրամյանի անվան Հայաստանի վետերանների միության կողմից «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության աջակցությամբ կազմակերպված ավանդական հիշատակի ակցիան Երևանում Իվան Ստեպանովիչ Իսակովի հուշարձանի մոտ՝ խորհրդային ականավոր զորահրամանատար, ԽՍՀՄ նավատորմի ծովակալ ծննդյան 132-րդ տարեդարձի կապակցությամբ:Հայրենական մեծ պատերազմի տարիներին Իվան Ստեպանովիչը մասնակցել է Բալթյան երկրների, Լենինգրադի, Ղրիմի և Կովկասի պաշտպանության ռազմական գործողությունների պլանավորմանը։ Արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Պարգևատրվել է Լենինի 6 շքանշանով, Կարմիր դրոշի 3 շքանշանով, ինչպես նաև բազմաթիվ մեդալներով և օտարերկրյա շքանշաններով։🤝 Միջոցառմանը միացել են նաև Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության դեսպանատան, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության, Երևանում
rusembassyarm2
29 июл., 15:09
🇷🇺🇦🇲🇺🇳 Հուլիսի 28-ին ռուս դիվանագետները մասնակցել են Ժողովրդագրության առաջին ամառային դպրոցի բացմանը, որն իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) կողմից՝ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Ժողովրդագրական հետազոտությունների և կրթության կենտրոնի հետ համագործակցությամբ։Ամառային դպրոցն անցկացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Ավելի լավ տվյալներ՝ ավելի լավ քաղաքականությունների համար» (CISPop) տարածաշրջանային ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից։Դրան մասնակցում են Հայաստանի պետական մարմինների և ԵՊՀ-ի ներկայացուցիչները, որոնք հնարավորություն կստանան ձեռք բերելու կարևոր գիտելիքներ ժողովրդագրական տվյալների վերլուծության և դրանց գործնական կիրառման ոլորտում։Լուսանկարներ՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակ#ՌուսաստանՀայաստան #ՄԱԿ
rusembassyarm2
29 июл., 08:23
🎓 Հուլիսի 27-ին դեսպանության խորհրդական-դեսպանորդ Դ.Վ.Լիցկայը մասնակցել է Ռուս-Հայկական համալսարանի (ՌՀՀ) շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը։💬 Իր ողջույնի խոսքում Դ.Վ.Լիցկայը շնորհավորել է շրջանավարտներին մասնագիտական ուղու մեկնարկի կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրանցից յուրաքանչյուրն իր ավանդը կներդնի Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում.Այսօր ձեզ պատիվ է վիճակվել դառնալու ռուս-հայկական կրթական համագործակցության ամենանշանակալի նախագծերից մեկի՝ ՌՀՀ-ի շրջանավարտը։ Այժմ դուք հնարավորություն եք ստացել բացելու բազմաթիվ դռներ ոչ միայն հարազատ Հայաստանում, այլև Ռուսաստանում, իրացնելու ձեզ մեր երկու մտերիմ երկրներում։ Վստահ եմ, որ որտեղ էլ աշխատեք, որտեղ էլ հաջողությունների հասնեք, ձեր ներդրումն եք ունենալու, որպեսզի ռուս-հայկական համագործակցությունը ամրապնդվի և զարգանա:Այս տարի Ռուս-Հայկական համալսարանի
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →