Последние посты

Շողակաթ Շեմ / Shoghakat Shem
21 сент., 18:30
📌 Արագածավանում նշվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման տարեդարձըՍեպտեմբերի 21-ին Թալինի խոշորացված համայնքի Արագածավան գյուղում նշվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման տարեդարձը։ Այդ առիթով Արագածոտնի թեմի քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցի բերեցին Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը։ Պատարագիչը Տեր Հայկ քահանա Սահակյանն էր, ով իր քարոզում նշեց, որ օրը համայնքի կյանքում դարձավ եռատոն՝ միավորելով եկեղեցու օծման տարեդարձը, Հայաստանի անկախության 35-ամյակը և Խաչափայտի մասունքն առաջին անգամ եկեղեցում ընդունելու ուրախությունը։ ⤵️YouTubeԱրագածավանում նշվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման տարեդարձըՍեպտեմբերի 21-ին Թալինի խոշորացված համայնքի Արագածավան գյուղում նշվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման տարեդարձը։ Այդ առիթով Արագածոտնի թեմի քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցի բերեցին Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը։ Պատարագիչը Տեր Հայկ քահանա Սահակյանն…
Շողակաթ Շեմ / Shoghakat Shem
21 сент., 18:25
📌 Անկախության օրը Հայոց Հայրապետը այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոնՍեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձի օրը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության դիրքերում իրենց կյանքն ընծայած զավակների հիշատակին։ Հայրապետի հանդիսապետությամբ պանթեոնում կատարվեց հոգեհանգստյան կարգ, իսկ Նորին Սրբությունը ծաղիկներ խոնարհեց հերոսների շիրիմներին և «Արցախի կանչ» հուշահամալիրի մոտ՝ աղոթքով հիշատակելով Արցախի ազատության բոլոր նահատակներին։ ⤵️YouTubeԱնկախության օրը Հայոց Հայրապետը այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոնՍեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձի օրը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության դիրքերում իրենց կյանքն ընծայած զավակների հիշատակին։ Հայրապետի…
Շողակաթ Շեմ / Shoghakat Shem
21 сент., 18:20
📌 ՀՀ անկախության 35-ամյակի առիթով հանրապետական մաղթանք և հայրապետական ուղերձՀայաստանի անկախության 35-րդ տարեդարձի առիթով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևորականաց դասը և ժողովուրդն աղոթք բարձրացրեցին ՀՀ անսասանության ու խաղաղության համար։ Հայրապետական ուղերձում Նորին Սրբությունը կոչ արեց մնալ միասնական ու համախմբված՝ դիմագրավելու ներքին և արտաքին սպառնալիքները և պաշտպանելու ժողովրդի ազատ ու անվտանգ կյանքի իրավունքը։ ⤵️YouTubeՀՀ անկախության 35-ամյակի առիթով հանրապետական մաղթանք և հայրապետական ուղերձՀայաստանի անկախության 35-րդ տարեդարձի առիթով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևորականաց դասը և ժողովուրդն աղոթք բարձրացրեցին ՀՀ անսասանության…
Շողակաթ Շեմ / Shoghakat Shem
21 сент., 05:45
📌 Եկեղեցական կյանք 20.09.2026Այս թողարկման թեմաներն են՝🔺Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին օծվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ 🔺Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ԳՀԽ անդամների գործով դատական նիստ 🔺Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը Մայր Աթոռում 🔺Save Armenia կազմակերպության պատվիրակությունը՝ Մայր Աթոռում 🔺Սրբազան պայքարի գործով դատական նիստ․ քննարկվեց փորձագիտական եզրակացությունը 🔺Նոյան երկիր միջազգային համաժողովի մասնակիցներին ընդունեց Վեհափառ Հայրապետը 🔺Մայր Աթոռում մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովը 🔺Հայտարարություն․ Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը 🔺Հավատի խաչվող գույները. Ռոբերտ Էլիբեկյանի ցուցահանդեսը Մատենադարանում 🔺Մեռելոցի պատարագ Մայր Տաճարում 🔺Վարագա Սուրբ Խաչի տոն ⤵️YouTubeԵկեղեցական կյանք 20.09.2026Այս թողարկման թեմաներն են՝ Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին օծվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ԳՀԽ անդամների գործով դատական նիստ Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը Մայր Աթոռում Save Armenia կազմակերպության պատվիրակությունը՝…
Շողակաթ Շեմ / Shoghakat Shem
21 сент., 05:40
📌 Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին օծվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբՍեպտեմբերի 19-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Կոտայքի թեմի Բյուրեղավան քաղաքի նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է ռուսաստանաբնակ Մխիթար և Յուրի Արոյան եղբայրների բարերարությամբ՝ ճարտարապետ Էդիկ Պողոսյանի նախագծով։ Օծման արարողությանը մասնակցեցին Մայր Աթոռի միաբաններ, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ և բազում ուխտավորներ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական պատգամում ընդգծեց, որ հավատքով են կառուցվում ու նվիրագործվում Տիրոջ վկայարանները, որոնց շուրջ ամրապնդվում է հավատացյալների հոգևոր միասնությունը։ ⤵️YouTubeԲյուրեղավանի նորակառույց եկեղեցին օծվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբՍեպտեմբերի 19-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Կոտայքի թեմի Բյուրեղավան քաղաքի նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է ռուսաստանաբնակ Մխիթար և Յուրի Արոյան եղբայրների բարերարությամբ՝ ճարտարապետ Էդիկ Պողոսյանի նախագծով։…
Շողակաթ Շեմ / Shoghakat Shem
19 сент., 09:10
📌 Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ԳՀԽ անդամների գործով դատական նիստՍեպտեմբերի 17-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Էջմիածնի նստավայրում տեղի ունեցավ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 2 արքեպիսկոպոսների և 4 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով դատական նիստը։ Պաշտպանական խումբը միջնորդություններ ներկայացրեց՝ հիմնավորելով քրեական հետապնդման հակասահմանադրական ու հակաիրավական բնույթը և Եկեղեցու ինքնավարության սահմանադրական իրավունքը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին։ ⤵️YouTubeԱմենայն Հայոց Կաթողիկոսի և ԳՀԽ անդամների գործով դատական նիստՍեպտեմբերի 17-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Էջմիածնի նստավայրում տեղի ունեցավ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 2 արքեպիսկոպոսների և 4 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով դատական…
Շողակաթ Շեմ / Shoghakat Shem
19 сент., 09:01
📌 Save Armenia կազմակերպության պատվիրակությունը՝ Մայր ԱթոռումՍեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի գլխավորությամբ։ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման և Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանության հրամայականին։ ⤵️YouTubeSave Armenia կազմակերպության պատվիրակությունը՝ Մայր ԱթոռումՍեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի գլխավորությամբ։ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…
Շողակաթ Շեմ / Shoghakat Shem
19 сент., 08:05
📌 Նոյան երկիր միջազգային համաժողովի մասնակիցներին ընդունեց Վեհափառ ՀայրապետըՍեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ամրոց» հիմնադրամի կազմակերպած «Նոյան երկիր. Քրիստոնեությունը հետմոդեռնիզմից հետո» միջազգային համաժողովի մասնակիցներին։ Ողջունելով համաժողովի անցկացումը՝ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր առաքելությանը հայ ժողովրդի կյանքում և մաղթեց մասնակիցներին արդյունավետ աշխատանք։ ⤵️YouTubeՆոյան երկիր միջազգային համաժողովի մասնակիցներին ընդունեց Վեհափառ ՀայրապետըՍեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ամրոց» հիմնադրամի կազմակերպած «Նոյան երկիր. Քրիստոնեությունը հետմոդեռնիզմից հետո» միջազգային համաժողովի մասնակիցներին։ Ողջունելով համաժողովի անցկացումը՝ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ…
Շողակաթ Շեմ / Shoghakat Shem
19 сент., 08:00
📌 Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը Մայր ԱթոռումՍեպտեմբերի 15-17-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը, որին մասնակցում էին նաև Կ. Պոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչները։ Ժողովականները քննարկեցին Ազգային ժողովում և Կառավարության ծրագրում Հայ Եկեղեցուն վերաբերող դրույթները, և ԳՀԽ-ն անընդունելի ու դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու քաղաքականությունն ու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը։ ⤵️YouTubeԳերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը Մայր ԱթոռումՍեպտեմբերի 15-17-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը, որին մասնակցում էին նաև Կ. Պոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչները։ Ժողովականները…
Շողակաթ Շեմ / Shoghakat Shem
18 сент., 07:25
📌 Ինչու՞ են իշխանությունները դիմադրում Ազգային եկեղեցուն🔺Արդյո՞ք ազգային օրակարգը քաղաքագիտական կատեգորիա է: 🔺Ի՞նչ կառույցներ են առաջնորդում այդ օրակարգի իրացումը: 🔺Ինչպե՞ս է տևական անարդարությունն ու ազգային արժանապատվության նվաստացումը քայքայում պետության անվտանգությունը ներսից, և ի՞նչ դեր ունեն էլիտաներն ու Եկեղեցին այս հիբրիդային պատերազմում: 🔺Ինչու՞ է Ադրբեջանը թիրախավորում մեր պատմական նարատիվները և ինչու է ազգային օրակարգն այսօր դարձել պետականության պահպանման առաջնային նախապայման։ Աննա Սարգսյանի զրույցը քաղաքագետ Արա Պողոսյանի հետ: ⤵️YouTubeԻնչու՞ են իշխանությունները դիմադրում Ազգային եկեղեցունԱրդյո՞ք ազգային օրակարգը քաղաքագիտական կատեգորիա է: Ի՞նչ կառույցներ են առաջնորդում այդ օրակարգի իրացումը: Ինչպե՞ս է տևական անարդարությունն ու ազգային արժանապատվության նվաստացումը քայքայում պետության անվտանգությունը ներսից, և ի՞նչ դեր ունեն էլիտաներն ու Եկեղեցին…
Շողակաթ Շեմ / Shoghakat Shem
18 сент., 07:20
📌 Սրբազան պայքարի գործով դատական նիստ․ քննարկվեց փորձագիտական եզրակացությունըՍեպտեմբերի 17-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում շարունակվեց «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը, որտեղ Քննչական կոմիտեի ավագ փորձագետ Անդրանիկ Ղուկասյանը պատասխանեց զենք-զինամթերքի վերաբերյալ իր փորձաքննության մեթոդաբանությանն առնչվող հարցերին։ Պաշտպանական կողմը կասկածի տակ դրեց կիրառված մեթոդիկան՝ վկայակոչելով Քրեական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածը։ Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15:00-ին։
Շողակաթ Շեմ / Shoghakat Shem
18 сент., 07:15
📌 Հայոց Ցեղասպանությունը և Հայ ԵկեղեցինՏեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը «Տաղավարում» զրուցել են Հայ եկեղեցու կորուստների, Ցեղասպանության հիշողության պահպանման և մարդասիրական օգնության հիմնական կենտրոն դառնալու մասին:Անդրադարձել են նաև 19-րդ դարավերջի ջարդերին, 2015 թվականի սրբադասման նշանակությանը, պատմական արդարության վերականգնման հարցում Եկեղեցու պատասխանատվությանը։
Շողակաթ Շեմ / Shoghakat Shem
18 сент., 07:11
✝️️ Սեր թշնամիների հանդեպ (6:27-36)Ինչո՞ւ է Քրիստոս պատգամում սիրել թշնամիներին, ատողների հանդեպ բարություն գործել, օրհնել անիծողներին, աղոթել նեղողների համար։Ի՞նչ է նշանակում «սիրել թշնամուն»։ Ի՞նչ էին հասկանում հրեաները թշնամի ասելով։Ի՞նչ է պատվիրում Աստված Հին Կտակարանում։ Ո՞ւմ է վերաբերում առաջնահերթ այս պատգամները և ինչի՞ մասին է քրիստոնեությունը։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: ⤵️YouTubeՍեր թշնամիների հանդեպ (6:27-36)Ինչո՞ւ է Քրիստոս պատգամում սիրել թշնամիներին, ատողների հանդեպ բարություն գործել, օրհնել անիծողներին, աղոթել նեղողների համար։ Ի՞նչ է նշանակում «սիրել թշնամուն»։ Ի՞նչ էին հասկանում հրեաները թշնամի ասելով։ Ի՞նչ է պատվիրում Աստված Հին Կտակարանում։ Ո՞ւմ է վերաբերում…
Շողակաթ Շեմ / Shoghakat Shem
16 сент., 08:22
✝️ Մովսես՝ ինքնության ճգնաժամԻնչպե՞ս ենք տեսնում ինքնության ճգնաժամը՝ վերլուծելով Մովսեսի կյանքն ու ճանապարհը։Ի՞նչ պատմական պայմաններում էր ծնվել Մովսեսը և ինչպե՞ս հայտնվեց պալատում։ Ի՞նչ է տեսնում Մովսեսը պալատից դուրս։Մովսեսի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է հանդուրժում Աստված այս ամենը։ Մեկնում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը: ⤵️YouTubeՄովսես՝ ինքնության ճգնաժամԻնչպե՞ս ենք տեսնում ինքնության ճգնաժամը՝ վերլուծելով Մովսեսի կյանքն ու ճանապարհը։ Ի՞նչ պատմական պայմաններում էր ծնվել Մովսեսը և ինչպե՞ս հայտնվեց պալատում։ Ի՞նչ է տեսնում Մովսեսը պալատից դուրս։ Մովսեսի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է հանդուրժում Աստված այս…
Շողակաթ Շեմ / Shoghakat Shem
15 сент., 17:09
📌 Մայր Աթոռում մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովըՍեպտեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի հերթական քառօրյա ժողովը։ Օրակարգում ընդգրկված են Եկեղեցու կանոնական և թեմական կյանքին, կանոնադրությանը, հոգևոր-կրթական հաստատությունների գործունեությանն ու համայնքներում քրիստոնեական դաստիարակության զորացմանը, ինչպես նաև եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրներին ու Եկեղեցու նկատմամբ ընթացող 23 դատական գործերին առնչվող հարցեր։ ⤵️YouTubeՄայր Աթոռում մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովըՍեպտեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի հերթական քառօրյա ժողովը։ Օրակարգում ընդգրկված են Եկեղեցու կանոնական և թեմական կյանքին, կանոնադրությանը, հոգևոր-կրթական…
Շողակաթ Շեմ / Shoghakat Shem
15 сент., 17:03
📌 Հայտարարություն․ Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունըՄայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սեպտեմբերի 14-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարի և Դադիվանքի վանական համալիրներ կատարած այցի ընթացքում հայկական պատկանելությունը ժխտող հայտարարություններն ու հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության հանդեպ դրսևորված հեգնական վերաբերմունքը։ Մայր Աթոռը կոչ է անում միջազգային հանրությանն ու ՀՀ իշխանություններին գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հայկական հոգևոր ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը։ ⤵️YouTubeՀայտարարություն․ Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունըՄայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սեպտեմբերի 14-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարի և Դադիվանքի վանական համալիրներ կատարած այցի ընթացքում հայկական պատկանելությունը ժխտող հայտարարություններն ու…
Շողակաթ Շեմ / Shoghakat Shem
14 сент., 15:00
📌 Մեռելոցի պատարագ Մայր ՏաճարումՍեպտեմբերի 14-ին՝ Խաչվերացի տաղավար տոնին հաջորդող Մեռելոցի օրը, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ և կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Տեր Գրիգոր աբեղա Մինասյանի ձեռամբ: Հավատացյալները, նախքան գերեզմաններ այցելելը, մասնակցեցին միասնական աղոթքին՝ Տիրոջից հայցելով ողորմություն, մեղքերի թողություն և հանգստություն իրենց ննջեցյալների հոգիներին: ⤵️YouTubeՄեռելոցի պատարագ Մայր ՏաճարումՍեպտեմբերի 14-ին՝ Խաչվերացի տաղավար տոնին հաջորդող Մեռելոցի օրը, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ և կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Տեր Գրիգոր աբեղա Մինասյանի ձեռամբ: Հավատացյալները, նախքան գերեզմաններ այցելելը, մասնակցեցին միասնական աղոթքին՝…
Շողակաթ Շեմ / Shoghakat Shem
14 сент., 14:55
📌 Հավատի խաչվող գույները. Ռոբերտ Էլիբեկյանի ցուցահանդեսը ՄատենադարանումԵրևանի Մատենադարանում բացվեց «Հավատի խաչվող գույները» ցուցահանդեսը՝ նվիրված ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի ծննդյան 85-ամյակին և ստեղծագործական գործունեության 60-ամյակին, որտեղ ներկայացված է նկարչի ընտանեկան հավաքածուից 1972-2017 թթ. գեղանկարի, գրաֆիկայի և դեկորատիվ արվեստի ավելի քան 50 գործ։ Ցուցադրության առանձնահատկությունն այն է, որ Էլիբեկյանի ժամանակակից ստեղծագործություններն առաջին անգամ համադրվում են հայ մատենագրության հին վարպետների մանրանկարչության հետ։ ⤵️YouTubeՀավատի խաչվող գույները. Ռոբերտ Էլիբեկյանի ցուցահանդեսը ՄատենադարանումԵրևանի Մատենադարանում բացվեց «Հավատի խաչվող գույները» ցուցահանդեսը՝ նվիրված ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի ծննդյան 85-ամյակին և ստեղծագործական գործունեության 60-ամյակին, որտեղ ներկայացված է նկարչի ընտանեկան հավաքածուից 1972-2017 թթ. գեղանկարի, գրաֆիկայի…
Շողակաթ Շեմ / Shoghakat Shem
14 сент., 14:51
📌 Եկեղեցական կյանք 13.09.2026Այս թողարկման թեմաներն են՝🔺Խաչվերացի տոնական Պատարագ Մայր Տաճարում 🔺Սուրբ Խաչի տոնը Ափնայի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում 🔺Հրայր Հովնանյանի 96-ամյակին նվիրված երկօրյա համերգային ծրագիր 🔺Գործք Արևելքի կազմակերպության անդամներին ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը 🔺Համերգային երկօրյա ծրագիր Սուրբ Աննա եկեղեցու բակում 🔺Լույս ասոցիացիայի բժիշկներին ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը 🔺Սրբազան պայքարի գործով դատական նիստ՝ փորձագետների պարզաբանումներով 🔺Աստվածամոր ծննդյան տոնը նշվեց Մայր Տաճարում 🔺Ուխտագնացություն դեպի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի 🔺Հայտարարություն՝ Հովհաննավանքի մտահոգիչ երևույթների վերաբերյալ ⤵️YouTubeԵկեղեցական կյանք 13.09.2026Այս թողարկման թեմաներն են՝ Խաչվերացի տոնական Պատարագ Մայր Տաճարում Սուրբ Խաչի տոնը Ափնայի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Հրայր Հովնանյանի 96-ամյակին նվիրված երկօրյա համերգային ծրագիր Գործք Արևելքի կազմակերպության անդամներին ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը…
Շողակաթ Շեմ / Shoghakat Shem
13 сент., 17:49
📌 Խաչվերացի տոնական Պատարագ Մայր ՏաճարումՍեպտեմբերի 13-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Խաչվերացի տոնական Պատարագ, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է և Սուրբ Խաչին նվիրված գլխավոր տոնը։ Պատարագիչ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քարոզում անդրադարձավ Խաչվերացի պատմական ակունքներին ու խաչի կենարար զորությանը։ Երեկոյան Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ Մայր Տաճարից դուրս բերվեց Տիրոջ խաչափայտի նվիրական մասունքը՝ ռեհանով և ծաղիկներով զարդարված, և կատարվեց Խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն ու անդաստանի կարգ։ ⤵️YouTubeԽաչվերացի տոնական Պատարագ Մայր ՏաճարումՍեպտեմբերի 13-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Խաչվերացի տոնական Պատարագ, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է և Սուրբ Խաչին նվիրված գլխավոր տոնը։ Պատարագիչ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քարոզում անդրադարձավ Խաչվերացի պատմական ակունքներին…
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →