Последние посты

Սուրբ Հարության Տաճար
21 сент., 09:26

Սուրբ Հարության Տաճար
11 сент., 19:42
Սիրելի քրիստոնյաներ, մեր եկեղեցու դպիրներից մեկի փոքրիկ աղջիկը և կարելի է ասել ամբողջ ընտանիքը, բուժման համար ունի ֆինանսական աջակցության կարիք։ Բոլորին հետազոտություններ և դեղամիջոցներ են հարկավոր։ Յուրաքանչյուրիս թեկուզ փոքր աջակցությունը կարող է մեծ նշանակություն ունենալ երեխայի և մեր հոգևոր եղբոր բուժման և առողջացման համար։ Խնդրում ենք, հնարավորության սահմաններում, աջակցել հիվանդներին։ 💳 Փոխանցման տվյալներ՝ ԱԿԲԱ Բանկ 4355 0539 2643 1265 RADIK AVETYAN
Սուրբ Հարության Տաճար
8 сент., 05:46

Սուրբ Հարության Տաճար
7 сент., 10:59

Սուրբ Հարության Տաճար
7 сент., 10:59
Ստեփանոս Օրբելյան
Սուրբ Հարության Տաճար
5 сент., 14:41
Երանելի և սրբակենցաղ Վարդապետը։
Սուրբ Հարության Տաճար
31 авг., 11:55
Սուրբ Մովսես Խորենացի. Սուրբ Տիրամոր սրբապատկերի և հրաշքների մասին։
Սուրբ Հարության Տաճար
31 авг., 11:54

Սուրբ Հարության Տաճար
29 авг., 17:32

Սուրբ Հարության Տաճար
26 авг., 16:35
Սուրբ Պատարագի մեկնության 5րդ մասը։
Սուրբ Հարության Տաճար
24 авг., 08:14
Սանահինի կամուրջը․ Ըստ ավանդության՝ վանքի մոտ գտնվող Ալավերդու հայտնի քարե կամուրջը նույնպես կապվում է թագուհու կամ նրա տոհմի անվան հետ, որը հեշտացնում էր ուխտավորների ճանապարհը դեպի վանք։Պատմիչները նշում են, որ Խոսրովանույշը ոչ թե ստվերում էր, այլ իր ամուսնու՝ Աշոտ Գ-ի լիարժեք հոգևոր դաշնակիցն էր։ Եթե թագավորն իր գթասրտությունն ուղղում էր աղքատների, հիվանդների ու չքավորների անմիջական խնամքին, ապա թագուհին հոգում էր երկրի երկարաժամկետ հոգևոր և կրթական հիմքերի մասին։Միջնադարյան հեղինակների համար Աշոտն ու Խոսրովանույշը քրիստոնյա կատարյալ տիրակալների մարմնավորումն էին, ովքեր երկրային թագավորությունը ծառայեցրին երկնային արժեքներին։Օրհնյալ է նրանց հիշատակը։ Փառք Աստծուն նրանց համար։❤️❤️❤️
Սուրբ Հարության Տաճար
24 авг., 08:14
Սիրտս լցվում է Երկնային ուրախությամբ։ Այնքան եմ ուրախանում և մխիթարվում, երբ կարդում եմ, որ նման թագավոր և թագուհի ենք ունեցել։ Իսկական սուրբ մարդիկ, ովքեր առաջին հերթին քրիստոնյա են եղել։ Կարդում եմ ու նաև զգում, որ կարդալիս սիրտս լցվում է ջերմությամբ և ուրախությամբ։ Կիսվեմ նաև ձեզ հետ❤️։Աշոտ Գ Ողորմածը եղել է Բագրատունյաց Հայաստանի նշանավոր թագավորներից մեկը, ով կառավարել է 953–977 թվականներին։ Նա պատմության մեջ առավել հայտնի է հայոց մայրաքաղաքը Անի տեղափոխելով, երկրի տնտեսական ու մշակութային վերելքն ապահովելով և իր բացառիկ բարեգործական գործունեությամբ։ Նրա կառավարման ժամանակ Հայաստանը բավականին հզոր պետություն էր, քանզի Թագավորը Եկեղեցու նվիրյալ զավակ էր և ուներ Տիրոջ հովանավորությունը։Միջնադարյան պատմիչները Աշոտ Ողորմած թագավորի և Խոսրովանույշ թագուհու կյանքը նկարագրում են ոչ թե պարզապես որպես արքայական կառավարում, այլ որպես իսկական հոգևոր սխրանք (ճգնողական ու աստվածահաճո
Սուրբ Հարության Տաճար
23 авг., 19:02

Սուրբ Հարության Տաճար
23 авг., 19:01изменён
Ուզում եմ սիրով ողջունել բոլորիդ։ Օրհնյալ Կիրակի։ Երանի այն մարդուն, ով հասկանում է, որ ամեն ինչով անարժան է, բայց Աստված թույլ է տալիս մոտենալ Սուրբ Հաղորդությանը, քանզի այդպիսին կարող է իսկապես հասկանալ և զգալ, թե ինչպես է Տեր Հիսուս Քրիստոսը բնակվում իր մեջ և հաղթում չարին, ամեն չար բան արմատախիլ անում կամաց֊կամաց դաստիարակելով հաղորդվողի հոգին։ Իհարկե մենք էլ պիտի ջանք թափենք և ցանկություն հայտնենք, որ Տերը բնակվի մեր մեջ մեր սիրտը զարդարելով հոգևոր առաքինություններով, որպեսզի Տերը որպես Թագավոր նստի մեր սրտի գահի վրա։ Ինչպես իջավ դժոխք և ավերեց այն, այդպես էլ Սուրբ Հաղորդությամբ իջնում է մեր սրտի խորքերը և ավերում սատանայի կապանքներն ու չարությունները։ Փառք և գոհություն մարդացյալ Բանն Աստծուն, փառք և գոհություն միասնական, անբաժան և անշփոթ Սուրբ Երրոդությանը Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն։Հիմա Սուրբ և Անմահ Պատարագի մեկնության 4֊րդ մասը կտեղադրեմ։
Սուրբ Հարության Տաճար
20 авг., 14:35
Վերջին երկու ձայնագրությունները միասին կազում են երկրոդ մասը։
Սուրբ Հարության Տաճար
20 авг., 14:35

Սուրբ Հարության Տաճար
20 авг., 14:34

Սուրբ Հարության Տաճար
20 авг., 14:33
Սուրբ Պատարագի մեկնության առաջին մասը։
Սուրբ Հարության Տաճար
19 авг., 11:04изменён
Տերն ասաց. "Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը"(Մտթ. 28:20) Նույնպես Իր Մայրը համբարձվելով ու Երկինք փոխվելով, մեզ հետ է Քրիստոսից տրված պարգևներով։ Սրա շնորհիվ, Տիրամայրը անվամբ և ներգործությամբ Խաչի, Եկեղեցու և Իր սրբապատկերի մեջ է, իրեն Աստվածածին խոստովանողների հոգում, սրտում և շուրթերին։ (Հայաստանյայց Առաքելական Սուրբ և Ուղղափառ Եկեղեցու Եռամեծար Վարդապետ Սուրբ Գրիգոր Տաթևացի)
Սուրբ Հարության Տաճար
18 авг., 14:36
Սուրբ Բարսեղ Մեծի խրատները ուղղված բոլորիս։
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →