Последние посты

Սյունիք~Արցախ
21 сент., 12:14
переслано из @patmakanhetq
Մեղրի
Սյունիք~Արցախ
21 сент., 09:27
переслано из @syunniqq
1999թ. Սպարապետ ... Սեպտեմբերի 21 Անկախության օր ❤️Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության օրն է: Անկախություն, որը սերունդներ էին երազել, ու սերունդներ էին իրենց ստեղծագործ միտքն ու բազկի ուժը նվիրաբերել այդ երազանքի իրականացման համար: 26 տարի առաջ, 1991 թվականին Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին անկախությունը ընտրելով որպես միակ հնարավոր կարգավիճակ և երկրի հետագա զարգացման լուսավոր ուղի:Շնորհավոր Տոնդ անկախ Հայաստան ❤️
Սյունիք~Արցախ
20 сент., 05:25
📹 Հին Շինուհայրը Սյունիքի մարզի պատմական գյուղերից է#Arevik_Abelyan_Last_lratvakan
Սյունիք~Արցախ
19 сент., 08:28
переслано из @ancientarmenia
💒 Գանձասար, Արցախ📷 Տիգրան Աբրահամյան
Սյունիք~Արցախ
19 сент., 05:36
Սեպտեմբերի 19-ը պարզապես ամսաթիվ չէ…Օր է, որ իր հետ բերեց լռություն, ցավ ու մի ամբողջ աշխարհի կորուստ։ Օր, երբ Արցախը կրկին դարձավ ցավոտ հիշողություն, իսկ հազարավոր մարդկանց համար՝ տուն, որ մնաց իրենց հետևում… Այսօր հիշում ենք նրանց, ովքեր չվերադարձան, նրանց, ովքեր կորցրին իրենց տունը, ու այն Արցախը, որի անունը մեր սրտերում երբեք չի լռելու։ Արցախը գուցե քարտեզի վրա այլևս այնպիսին չէ, ինչպիսին հիշում ենք, բայց մեր հիշողության մեջ այն միշտ տուն է լինելու։🕊️ Սեպտեմբերի 19… Չմոռանանք։ Չլռենք։ Հիշենք։🖤🥀
Սյունիք~Արցախ
17 сент., 16:52
Շուշի, Ջդրդուզ
Սյունիք~Արցախ
16 сент., 14:08
Շուշի †
Սյունիք~Արցախ
15 сент., 15:28
Կաչաղակաբերդ Արցախ 🏞️
Սյունիք~Արցախ
15 сент., 10:14
🇦🇲 Լեգենդար Չարդախլու գյուղն է՝ Խաչիսար (պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Շակաշեն գավառ)։Այժմ այն գտնվում է Ադրբեջանի կազմում։ Մինչև Արցախյան շարժումը գյուղն ունեցել է հայկական բնակչություն, որը 1987 թվականին ենթարկվել է հայաթափման։Չարդախլուն հին, բազմադարյա մշակույթ ունեցող հայկական գյուղ է։ Դրա մասին են վկայում գյուղում պահպանված բազմաթիվ պատմամշակութային հուշարձանները՝ խաչքարերը, տապանաքարերը, մատուռներն ու եկեղեցին։Չարդախլուում են ծնվել Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը և զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը։Չարդախլուն տվել է Խորհրդային Միությանը՝ ▪️ 2 մարշալ, ▪️ 50/57 գնդապետ, ▪️ 11/12 գեներալ, ▪️ 7 հերոս։
Սյունիք~Արցախ
13 сент., 07:50

Սյունիք~Արցախ
13 сент., 07:46
Շուշի
Սյունիք~Արցախ
13 сент., 07:46

Սյունիք~Արցախ
12 сент., 16:45
переслано из @azgbanak19_92
🇦🇲 1993 թ. սեպտեմբերի 12-ին Քաշաթաղի շրջանի Սանասար գյուղի համար մղվող մարտում զոհվել է Գարիկ Հարությունյանը։🎖 Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չի եղել։ Հանգչում է Ստեփանակերտի հուշահամալիրում։
Սյունիք~Արցախ
10 сент., 14:40
Խուստուփն աստղազարդ երկնքի տակ🌠🖤✨#Սյունիք
Սյունիք~Արցախ
8 сент., 19:00
переслано из @patmakanhetq
Հողը երեխայի պես գրկում է ոտքերդ ու ասում՝ Ինձ մենակ մի թող...Դուշման Վարդան
Սյունիք~Արցախ
8 сент., 06:09
Հայկական լեռնաշխարհի երկրորդ ամենաբարձր լեռը՝ Սաբալանը-4811մ(Իրան) Խուստուփից⛰️🇦🇲
Սյունիք~Արցախ
7 сент., 13:35
🟧 Սյունիքը՝ «Արվեստների և արհեստների» համահայկական փառատոնի 15-ամյակին🔸Սյունիքի մարզը ակտիվ մասնակցություն է ունեցել սեպտեմբերի 5-ին Դիլիջանում կայացած «Արվեստների և արհեստների» համահայկական փառատոնի 15-ամյակին՝ ներկայացնելով մարզի հարուստ մշակութային ժառանգությունը, ավանդույթներն ու ազգային խոհանոցը։ 🔸Փառատոնում առանձնահատուկ հետաքրքրություն էին վայելում Սիսիան և Տեղ համայնքների տաղավարները, որոնք մշտապես մարդաշատ էին։ Այցելուները ծանոթանում էին Սյունիքի ավանդույթներին ու տեղական արտադրանքին, համտեսում մարզին բնորոշ կերակրատեսակները և տեղում պատրաստվող ու թխվող ժենգյալով հացը։ 🔸Սյունիքը ներկայացավ նաև իր գինեգործական մշակույթով․ փառատոնի սեղաններին իր արժանի տեղն ուներ Գորիսի երիտասարդ գինեգործ Համբարձումի «Դամար» գինին։ Փառատոնի տոնական մթնոլորտն էլ ավելի գունեղ դարձրեցին Սիսիանի Համո Սահյանի անվան ժողովրդական գործիքների համույթի կատարումները։
Սյունիք~Արցախ
4 сент., 03:59
34 տարի առաջ՝ 1992 թվականի սեպտեմբերի 4-ի առավոտյան, հակառակորդը Ավդալ և Գյուլափլու ռազմահենակետերից գրոհեց Մարտունու շրջանի սահմանամերձ Ավդուռ, Հացի և Նորշեն գյուղերի վրա։ Սակայն, ստանալով ուժեղ հակահարված, հետ շպրտվեց։Ավելին՝ Ձորակի հետախուզական ջոկատը կարողացավ շրջանցել հակառակորդին և թիկունքից անակնկալ հարված հասցնել Գյուլափլուից առաջխաղացած ուժերին։ Վերջիններս, խուճապի մատնվելով, ոչ միայն նահանջեցին իրենց ելման դիրքերը, այլև թողնելով Գյուլափլու գյուղը՝ դիրքավորվեցին նոր բնագծում։Մարտերի ընթացքում ոչնչացվեց հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, խոցվեց 2 ուղղաթիռ և 1 զրահափոխադրիչ, իսկ առգրավվեցին 2 թնդանոթ և մեծ քանակությամբ ռազմամթերք։
Սյունիք~Արցախ
3 сент., 02:00
1992 թվականի սեպտեմբերի 25-ին Չլդրանում Արթուր Խաչատրյանը՝ «Ուտյոս» մականունով, ում սիրտն այդ պահին ասես քարացել էր, առանց հապաղելու հրաման է տալիս հարվածելու այն կետին, որն իրենց սեփական տունն էր։Այնտեղ, Դրմբոնի կողմից գալով, դիրքավորվել և դարան էր մտել թշնամին։ Արթուրի հետևից շարժվում էր «Գրադ» կայանքը, որի նշանառուն հայտնի Ժորան էր՝ լեգենդար «Գրադի Ժորան»։Արթուր Խաչատրյանը Ժորային հրամայում է կրակ բացել հենց այդ դիրքի՝ իր հարազատ տան ուղղությամբ։ Նշանառուն զարմանում է և կրկին հարցնում.— Այ տղա, դա քո տունը չէ՞։Դրան Արթուրը պատասխանում է.— Այո՛, բայց խփիր՝ առանց ուշացնելու։ Հայրս տանը չէ, գալու է՝ կկառուցի։Այն բանից հետո, երբ թշնամուն ամբողջությամբ դուրս են շպրտում գյուղից, Արթուրի հայրը իսկապես զրոյից վերակառուցում է ավերված շինությունը։Սակայն այդ պահին նրա արիասիրտ որդին արդեն հերոսաբար զոհվել էր հայրենիքի համար մղված մարտերում։
Սյունիք~Արցախ
2 сент., 04:35изменён
🇦🇲 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի պատգամավորների համատեղ նիստում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։Այդ օրը դարձավ Արցախի հայության՝ իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու ձգտման պետական արտահայտությունը։Սեպտեմբերի 2-ը մեզ համար պարզապես օրացուցային ամսաթիվ չէ։ Այն Արցախի պետականության պատմության կարևորագույն էջերից է՝ կապված ինքնության, հայրենիքի և սեփական ճակատագիրը որոշելու ձգտման հետ։Այսօր՝ տարիներ անց, Արցախը շարունակում է մնալ հայ ժողովրդի պատմական հիշողության, մշակույթի և ինքնության անբաժան մասը։🕯️ Հիշում ենք Արցախը։ Հիշում ենք նրա պատմությունը։ Պահպանում ենք հիշողությունը։
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →