Последние посты

Տեր Սահակ քահանա Սահակյան
21 сент., 05:55
https://youtu.be/UUfJK_aIom0?si=cfg58K-OuZH6EB_AYouTubeԱմուսնալուծություն և ամուսնական հավատարմությունԱրդյո՞ք թույլատրելի է ամուսնալուծությունը ցանկացած պատճառով: Այս քարոզում մենք խորասուզվում ենք Նոր Կտակարանի ամենաթեժ աստվածաբանական բանավեճերից մեկի մեջ, երբ փարիսեցիները մոտենում են Տեր Հիսուսին՝ հարցնելով. «Օրինավո՞ր է, որ մեկն իր կնոջը արձակի ամեն պատճառով»…
Տեր Սահակ քահանա Սահակյան
20 сент., 12:49изменён
Ահա թե ինչպես է նա մեկնաբանում այդ պարտավորությունները. Հին Կտակարանի օրենքով (Ելք 21:10) տղամարդն իրավունք չուներ կնոջը զրկելու «ամուսնական իրավունքից»: Պողոս առաքյալը վերցնում է այս սկզբունքը և այն դարձնում երկկողմանի ու հավասարարժեք. «Թող մարդը կնոջ հանդեպ իր պարտքը կատարի, նույն ձևով և կինը՝ իր մարդու հանդեպ. որովհետև կինն իր մարմնի տերը չէ, այլ՝ մարդը։ Նույնպես և՝ մարդը իր մարմնի տերը չէ, այլ՝ կինը» (Ա Կորնթ. 7:3-4): Նա հստակեցնում է, որ ոչ մի կողմ իրավունք չունի հրաժարվել ընտանեկան կյանքից, բացառությամբ փոխադարձ համաձայնության՝ աղոթքի պատճառով, այն էլ՝ առժամանակ (Ա Կորնթ. 7:5): Պողոսը վերահաստատում է Քրիստոսի պատվիրանը, որ ամուսնությունը պետք է լինի անքակտելի, և արձակման թղթի մեխանիզմը չպետք է թեթևամտորեն օգտագործվի (Ա Կորնթ. 7:10-11): Պողոսն անդրադառնում է նաև հեթանոսական աշխարհում ստեղծված մի նոր իրավիճակի, երբ ամուսիններից միայն մեկն է դարձել քրիստոնյա: Ի՞նչ անել, եթե անհավատ
Տեր Սահակ քահանա Սահակյան
20 сент., 12:49изменён
Ամուսնալուծության ժամանակ տղամարդու ունեցած պարտավորությունները (ինչպես նյութական, այնպես էլ իրավական) հիմնված են Աստվածաշնչի երկու հիմնական գրքերի՝ Ելքի և Բ Օրենքի վրա, ինչպես նաև հուդայականության իրավական օրենսգրքի՝ Միշնայի վրա: Ամուսնության ընթացքում և դրանից դուրս կնոջը հստակ նյութական երաշխիքներ տվող ամենակարևոր աստվածաշնչյան տեքստը Ելք 21:10-11 համարներն են։ Օրենքն ասում է, որ եթե տղամարդն նույնիսկ այլ կին է առնում, նա իրավունք չունի զրկել առաջին կնոջը «գոյության միջոցներից, զգեստներից և ամուսնական պարտականությունից (մերձեցումից)։ Եթե ամուսինն այս երեք պահանջները չկատարի նրա նկատմամբ, ապա կինն առանց փրկագնի՝ ձրի ազատ թող արձակվի» (Ելք 21:10-11)։ Ելք 21-րդ գլխի այս հատվածը (7-11 համարներ) նկարագրում է մի իրավիճակ, երբ հայրը ծայրահեղ աղքատության պատճառով իր դստերը տալիս է մի ընտանիքի՝ որպես հարսնացու (կամ կին) տվյալ տան տիրոջ կամ նրա որդու համար: Այդ ժամանակ տղամարդը աղջկա հորը
Տեր Սահակ քահանա Սահակյան
19 сент., 10:21
переслано из @mothersee
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին🟣 Սեպտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Կոտայքի թեմի Բյուրեղավան քաղաքի նորակառույց եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը։ Եկեղեցին կառուցվել է ռուսաստանաբնակ հայորդիներ Մխիթար և Յուրի Արոյան եղբայրների բարերարությամբ՝ ճարտարապետ Էդիկ Պողոսյանի նախագծով։ Կարդալ ավելին
Տեր Սահակ քահանա Սահակյան
14 сент., 16:31
переслано из @mothersee
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ🟣 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է օրերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարի և Դադիվանքի վանական համալիրներ կատարած այցի ընթացքում վերջիններիս հայկական պատկանելիությունը ժխտող և իբրև աղվանական ներկայացնող հայտարարությունները և հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ դրսևորած հեգնական վերաբերմունքը։Պատմական իրողությունների՝ քաղաքական նպատակահարմարությամբ խեղաթյուրման այս փորձերը բացահայտ կեղծարարություն են և ոտնձգություն հայ ժողովրդի պատմական հիշողության ու հոգևոր ժառանգության հանդեպ։ Այս գործելակերպն Ադրբեջանի իշխանությունների որդեգրած հայատյաց քաղաքականության անթաքույց արտահայտությունն է։Հերթական այս քարոզչական այցելությունը նպատակ ունի մոլորեցնելու միջազգային հանրությանը։ Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն հանգամանքը, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա
Տեր Սահակ քահանա Սահակյան
12 сент., 15:59изменён
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ, Սիրով հրավիրում ենք ձեզ միասին տոնախմբելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը՝ Սուրբ Խաչի վերացման տոնը (Խաչվերացը):📅 Ե՞րբ. Վաղը՝ սեպտեմբերի 13-ին ⛪ Որտե՞ղ. Կեչառիսի վանական համալիր (Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի)⏰ Ժամը 11:00 – Տոնական Սուրբ և Անմահ Պատարագ ⏰ Ժամը 17:00 – Երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր տոնական թափոր։«Խաչ Քո եղիցի մեզ ապավէն, Տէր Յիսուս, յորժամ երեւիս փառօք Հօր ընդ ամպս լուսաւորս...»Սիրով սպասում ենք բոլորիդ։
Տեր Սահակ քահանա Սահակյան
1 сент., 12:30
переслано из @mothersee
Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը🟣 Սեպտեմբերի 3-ին, Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի տոնի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Երևանի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Վաղարշապատ քաղաքի Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը և կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10:30-ին։
Տեր Սահակ քահանա Սահակյան
12 авг., 15:15
https://youtu.be/q9MGkOLx7QA?si=bs4A3vPVmUjLSLQvYouTubeԼեզվախոսություն և հրեշտակային լեզուներԻ՞նչ է լեզվախոսությունը (գլոսոլալիա), և ինչպե՞ս են ավանդական եկեղեցիները մեկնաբանում «հրեշտակների լեզուներով» խոսելու շնորհը: Այս քարոզում կլսեք աստվածաբանական և պատմական պարզաբանումներ այն մասին, թե որն է լեզուների շնորհի իրական նպատակը, ինչպես է այն արտահայտվել…
Տեր Սահակ քահանա Սահակյան
11 авг., 08:20
https://youtu.be/hIMTMlV8vGw?si=x0KWkYepbufShgp8YouTubeՏեր Սահակ քահանա Սահակյան, Փառավորեցեք Աստծուն ձեր անձերի մեջՔարոզի ընթացքում անդրադարձ է կատարվում հավատարմության, ինչպես նաև մեր մարմինները Աստծո փառքի համար ծառայեցնելու խորհրդին: 📖 Օրվա ընթերցումներն են՝ Եսայի 5:1-10 Ա Կորնթ․ 6:18-7:11 Մատթ․ 19:3-12
Տեր Սահակ քահանա Սահակյան
8 авг., 04:07изменён
Այս օրերին մեզ համար նորովի են բացվում Աստվածաշնչյան հետևյալ խոսքերը։Եզեկիելի մարգարեություն 3.16-1916 Յոթ օր հետո Տերը խոսեց ինձ հետ ու ասաց.17 «Մարդո՛ւ որդի, ես քեզ դետ կարգեցի Իսրայելի այդ տանը. դու ինձնից պատգամներ ես լսելու և իմ անունից սպառնալու ես նրանց:18 Երբ անօրենին ասեմ՝ ստույգ պիտի մեռնես, և դու չգուշացնես նրան, ոչ էլ ասես անօրենին, որ զգուշանա, հետ դառնա իր չար ճանապարհից ու ապրի: Այդ անօրենն իր անօրինության մեջ է մեռնելու, և նրա արյունը քեզնից եմ պահանջելու:19 Իսկ եթե դու անօրենին զգուշացնես, ու նա հետ չդառնա իր անօրինությունից և իր ճանապարհից, այդ անօրենն իր անօրինության մեջ է մեռնելու, իսկ դու քեզ փրկելու ես:Ավետարան ըստ Ղուկասի 10.16Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է.16 «Ով որ ձեզ լսում է, ինձ է լսում, և ով որ ձեզ է մերժում, ինձ է մերժում, և ով որ ինձ է մերժում, ինձ Ուղարկողին է մերժում, և ով որ ինձ է լսում, լսում է նրան, ով ինձ ուղարկեց»:Չեք կարող մերժել Աստծո
Տեր Սահակ քահանա Սահակյան
7 авг., 11:48
‼️ԱՍՏՎԱԾ ԶՈՐԱՑՆԻ ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ‼️ ✝️ Ուրեմն զորացե՛ք Տիրոջով և նրա զորության ուժով։ Զգեստավորվե՛ք Աստծու սպառազինությամբ, որպեսզի կարողանաք սատանայի հնարքներին դեմ կանգնել։ Մեր պատերազմը մարմնի ու արյան դեմ չէ, այլ իշխանությունների ու պետությունների, այս խավար աշխարհի տիրակալների և երկնքի տակ գտնվող չար ոգիների դեմ։✅ Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք հետ մղել չարին չար օրում և ամեն բան կատարելուց հետո հաստատուն մնալ։ Ամո՛ւր կանգնեք տեղում՝ ձեր մեջքը ճշմարտությամբ գոտեպնդելով, արդարությունը՝ որպես զրահ հագնելով, խաղաղության Ավետարանը քարոզելու պատրաստակամությամբ ձեր ոտքերին ամրացնելով։ Եվ այս ամենի վրա առե՛ք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը։ Վերցրե՛ք նաև փրկության սաղավարտը և Սուրբ Հոգու սուսերը, այսինքն՝ Աստծու խոսքը (Եփես. 6:10-17):
Տեր Սահակ քահանա Սահակյան
17 июл., 09:49
переслано из @mothersee
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը🟣 Հուլիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը։Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության աղոթասրահի Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։Սրբազան արարողության սկիզբը՝ ժամը 10:30-ին։Սիրով հրավիրում ենք բարեպաշտ մեր ժողովրդին՝ իր աղոթական մասնակցությունը բերելու մատուցվելիք Սուրբ և Անմահ Պատարագին և հաղորդ դառնալու մատուռում զետեղված Սուրբ Թադեոս առաքյալի սրբազան մասունքի օրհնությանը։
Տեր Սահակ քահանա Սահակյան
11 июл., 06:46
Հիշատակ հին տապանակի և նոր Ս. Եկեղեցու տոնՈւխտի տապանակը Հին Կտակարանի ամենամեծ սրբությունն է, որտեղ պահվում էին Տասնաբանյա պատվիրանների տախտակները, Ահարոնի ծաղկյալ գավազանն ու մանանայով լի ոսկյա սափորը: Քրիստոնեական եկեղեցու համար այն Նոր Ուխտի, այսինքն Քրիստոսի Եկեղեցու նախատիպն է, որի համար սահմանվել է այս տոնը՝ Եկեղեցու մշտնջենականության խորհրդով: Տոնը նշվում է Վարդավառի՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնին նախորդող շաբաթ օրը:
Տեր Սահակ քահանա Սահակյան
5 июл., 13:16
https://youtu.be/_Qe2iNJZ0qw?si=OWGnTsy7mE-lOGV1YouTubeԶ․ կիր․ զկնի Հոգեգալստեան, Տեր Սահակ քահան ՍահակյանԲարեկենդան Վարդավառի պահոց
Տեր Սահակ քահանա Սահակյան
25 июн., 10:53
https://youtu.be/ZAXhg9iaOm0?si=-bzRU5JiPO3yUq0JYouTubeԹարգմանչաց տոն, Տեր Սահակ քահանա ՍահակյանԹարգմանչաց տոն. անցյալի խորհուրդը և գալիքի խոստումը։ Քարոզ՝ նվիրված մեր Սուրբ Սահակ Հայրապետի և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի տոնին:
Տեր Սահակ քահանա Սահակյան
24 июн., 05:53
Հրավեր Սուրբ ՊատարագիՍիրով հրավիրում ենք մասնակցելու Մեր սուրբ թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի հիշատակին մատուցվող Սուրբ և Անմահ Պատարագին: 📅 Ե՞րբ. 25.06.2026, հիգշաբթի օրը, ժամը՝ 11։00 📍 Որտե՞ղ. Կեչառիս վանական համալիր, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։
Տեր Սահակ քահանա Սահակյան
19 июн., 10:02
Հրավեր Սուրբ ՊատարագիՍիրով հրավիրում ենք մասնակցելու Սուրբ Գրիգոր Լուսավորչի «Գյուտ նշխարաց» տոնի առթիվ մատուցվող Սուրբ Պատարագին: 📅 Ե՞րբ. 20.06.2026, շաբաթ օրը, ժամը՝ 11։00 📍 Որտե՞ղ. Կեչառիս վանական համալիր, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։
Տեր Սահակ քահանա Սահակյան
12 июн., 15:42
📖 Ադամից մինչև Քրիստոս. մարդկության պատմությունը (Հռոմ. 5։12-21) Պողոս առաքյալի Հռոմեացիներին ուղղված նամակի այս հատվածը համարվում է ամբողջ Նոր Կտակարանի ամենախոր աստվածաբանական հատվածներից մեկը։ Այստեղ նա համեմատում է Ադամին և Քրիստոսին, որոնք ներկայացնում են երկու տարբեր իրականություններ։ Ադամի միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքի հետևանքով՝ մահը։ Աստվածաշնչյան մտածողության մեջ Ադամի մեղքը միայն անձնական սխալ չէր. այն դարձավ մարդկային պատմության շրջադարձային կետ։ Մարդը խզեց իր հաղորդակցությունը Աստծո հետ, և այդ խզման հետևանքը դարձավ մահը, ապականությունն ու մեղքի իշխանությունը։ Այդ պատճառով Պողոսը գրում է. «մահը թագավորեց Ադամից մինչև Մովսես» (հմմտ. հմր. 14)։ Նույնիսկ օրենքից առաջ մարդիկ մահանում էին, ինչը ցույց էր տալիս, որ մեղքի զորությունը գործում էր ամբողջ մարդկության մեջ։ Սակայն Պողոս առաքյալի նպատակը միայն մեղքի համընդհանրությունը ցույց տալը չէ։ Նա շետը դնում է Քրիստոսի
Տեր Սահակ քահանա Սահակյան
10 июн., 11:30
📖 Աբրահամը, Օրենքը և Հավատը (Հռոմեացիներ 4.13-22) Պողոս առաքյալը Հռոմեացիներին ուղղված իր թղթում կարևոր հարց է բարձրացնում. ինչպե՞ս է մարդը դառնում Աստծու խոստումների ժառանգորդը՝ Օրենքի՞, թե՞ հավատի միջոցով։ Հրեական շատ շրջանակներում ընդունված էր, որ Աբրահամի ժառանգությունը կապված է թլփատության, Օրենքի և Իսրայելի ցեղին պատկանելու հետ։ Սակայն Պողոսը հիշեցնում է, որ Աբրահամը Աստծու կողմից արդար համարվեց դեռևս նախքան թլփատվելը և դարեր առաջ, քան Մովսիսական Օրենքը տրվեց։ Ուստի նա եզրակացնում է. ✅ Խոստումը տրվել է ոչ թե Օրենքի, այլ հավատի միջոցով։ ✅ Եթե ժառանգությունը կախված լիներ Օրենքից, ապա Աստծու խոստումը կդառնար վարձատրություն, ոչ թե շնորհ։ ✅ Օրենքը բացահայտում է մեղքը, բայց չի կարող փրկություն շնորհել։ ✅ Հավատը հնարավորություն է տալիս, որ Աստծու շնորհը հասանելի լինի բոլոր ժողովուրդներին, ոչ միայն հրեաներին։ Պողոսը Աբրահամին ներկայացնում է որպես իրական հավատացյալի օրինակ. նա հավատաց
Տեր Սահակ քահանա Սահակյան
10 июн., 11:25
Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին 4.13-22 13 Արդարև, Աբրահամին և նրա սերնդին աշխարհը ժառանգելու խոստումը եղավ ոչ թե օրենքի, այլ՝ հավատի արդարության միջոցով. 14 քանի որ եթե ժառանգները նրանք են, որ օրենքի ուժով են ժառանգ, ապա ընդունայն է հավատը, և դատարկ՝ խոստումը. 15 որովհետև օրենքը բարկություն է առաջ բերում. ուր չկա օրենք, չկա և օրինազանցություն: 16 Ահա թե ինչու հավատից է խոստումը, որպեսզի դա ըստ շնորհի լինի և որպեսզի խոստումն ի զորու լինի Աբրահամի ամբողջ սերնդի համար, ոչ միայն՝ այն սերնդի համար, որ օրենքի ուժով է ժառանգ, այլև՝ բոլոր նրանց համար, որոնք ունեն հավատը Աբրահամի, որը մեր բոլորի հայրն է. 17 ինչպես որ գրված էլ է. «Քեզ կարգեցի հայր բազում ազգերի»: Նա հայր է Աստծո առաջ, որին հավատաց, որ կենդանացնում է մեռելներին և անգոները գոյության է կոչում: 18 Աբրահամը, որ անհուսության մեջ էր, հույսով հավատաց, որ ինքը կլինի բազում ազգերի հայր, ինչպես որ ասվել էր, թե՝ «Այսպես պիտի լինի քո
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →