Последние посты

Tert.am
14 нояб., 10:12
🎯50,000 դրամ զեղչ՝ յուրաքանչյուր քառակուսի մետրի համար, «Skyline» նախագծում բնակարան ձեռք բերելու դեպքում: Այս առաջարկով է «Renshin» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը ներկայանում «TOON EXPO»-ի այցելուներին📌Մինչև նոյեմբերի 15-ը, «Renshin» ընկերության տաղավար գալով, այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի առաջին, 35 հարկանի երկնաքերների նախագծին և օգտվելու միայն այդ օրերին գործող հատուկ առաջարկից: «Skyline»-ը ներառում է 5 երկնաքերներ, 20,000 քմ կանաչ տարածք և նախագծված է ժամանակակից մարդու առօրյա պահանջներին համապատասխան ձևաչափով:
Tert.am
14 нояб., 10:00
🔹Երեկ Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճ»-ի նկարահանման տաղավարում ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքագետ Հարություն Մկրտչյանի և լրագրող Բորիս Մուրազիի միջև։ Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով իր հետևորդներին հայտնել է, որ Բորիս Մուրազիի հետ վիճաբանությունը ավարտվել է բռունցքներով
Tert.am
14 нояб., 09:46изменён
🔹ԵԽԽՎ 107 պատգամավոր ներկայացնող «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել՝ խորը մտահոգություն հայտնելով Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ📌Պատգամավորները հաստատել են կալանքի ուղղակի կապը սահմանադրական փոփոխություններին նրա ընդդիմադիր դիրքորոշման հետ։ Արձանագրվել են նաև ՀՀ-ում 3 ընդդիմադիր առաջնորդների միաժամանակյա կալանավորումը և ընտրովի քաղաքական հետապնդումները։ Ավելին՝ այստեղ։
Tert.am
14 нояб., 09:34изменён
🔹Երևանում միջադեպ է տեղի ունեցել տրոլեյբուսի և «Chevrolet»-ի վարորդների միջև, վերջինը թքել է տրոլեյբուսի վարորդի վրա, ապա քաշքշուկ է սկսվել, հայտնել է News .am-ը
Tert.am
14 нояб., 08:39изменён
🔹Երևանում Ամանորի ձևավորման աշխատանքների իրականացման կապակցությամբ նոյեմբերի 14-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Պուշկինի փողոց ընկած հատվածում, հայտնել են Երևանի քաղաքապետարանից
Tert.am
14 нояб., 08:08
🔹20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում, ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որտեղ է տեսնում ՀՀ-ն 20 տարի հետո
Tert.am
14 нояб., 07:50
🔹Նոր Օռլեանում լցանավի և գետային զբոսանավի բախման հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել առնվազն 32 մարդ, զոհեր չկան, հայտնել է Դոնալդ Թրամփը
Tert.am
14 нояб., 07:26изменён
🔹Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում📌Վարչապետը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին: Այցի շրջանակում նախատեսված են նաև վարչապետ Փաշինյանի երկկողմ հանդիպումները արտերկրի գործընկերների հետ:
Tert.am
22 сент., 19:56
🔹Սթիվն ու Ջարեդն այսօր շատ արդյունավետ հանդիպում են ունեցել Իրանի հետ կապված միջնորդների հետ։ Կտեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները, հայտարարել է Թրամփը 📌«Կարծում եմ՝ գործարք կնքելու ուղղությամբ զգալի առաջընթացի նախադրյալներ կան։ Բոլորից հենց այդպիսի
Tert.am
22 сент., 19:40
🔹Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաները երեք ժամ տևած հանդիպում են ունեցել
Tert.am
22 сент., 19:13
🔹Պուտինը մարտի դաշտում չի հաղթում, և դա խնդիր է նրա համար, քանի որ նա պետք է արդյունքներ ցույց տա սեփական հասարակությանը, հայտարարել է Զելենսկին📌«Խնդիրը մեզ, ամերիկացիներին կամ ուկրաինացիներին չի վերաբերում։ Նա ոչ ոքի չի հարգում։ Նրա համար կարևորը ռուս ժողովուրդն է։ Նա վախենում է միայն սեփական ժողովրդից»,-նշել է նա։
Tert.am
22 сент., 18:57
🔹Երևանում աներորդին «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի, վիրավորը հիվանդանոցում մահացել է, դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր ու ատրճանակ, հայտնում է Shamshyan. com-ը
Tert.am
22 сент., 18:13
🔹Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է կրկին հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ📌«Մենք արդեն հանդիպել ենք Ալյասկայում։ Կարող ենք կրկին հանդիպել։ Գուցե ոչ Մայամիում՝ G20-ի ժամանակ։ Բայց նա ուզում է վերջ դնել պատերազմին։ Զելենսկին նույնպես»,-նշել է նա։
Tert.am
22 сент., 18:00
🔹Արարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբորը Գոռ Համբարձումյանին, գրում է Armlur․ am-ը📌Shamshyan. com-ի հաղորդմամբ՝ Արարատի մարզում հայտնի «Հրաշք այգի» ռեստորանում սեպտեմբերի 10–ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել։ Միջադեպի մասնակիցներից Գոռ Հ.-ի, Գոռ Խ.-ի, Սևան Խ.-ի և Ռաֆայել Հ.-ի նկատմամբ դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցը։
Tert.am
22 сент., 17:57
🔹Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաները երեք ժամ տևած հանդիպում են ունեցել
Tert.am
22 сент., 17:54
🔹Կարծում եմ՝ նրանք գործարք կկնքեն։ Չեմ ցանկանում ասել, թե ինչպիսին կլինի այդ գործարքը, Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ասել է Թրամփը՝ խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության մասին
Tert.am
22 сент., 17:42
🔹Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 📌«Որևէ տուժած չունենք։ Մենք չենք սպասել, որ քաղաքացիները դիմեն, արտագնա բժշկական թիմ է մեկնել, տեղում բնակիչների հետ ենք
Tert.am
22 сент., 17:32
🔹Իրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների պատճառով, հաղորդում է «Ադրբեջանական ավիաուղիներ»-ը📌Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ իրանական ավիաընկերությունները ստիպված կլինեն դադարեցնել միջազգային թռիչքները, քանի որ Վաշինգտոնի պատժամիջոցները սպառնում են Թեհրանի արտասահմանյան գործընկերներին։
Tert.am
22 сент., 16:53
🔹Ռուդոլֆ Գարբոյանը (55 կգ) դուրս եկավ 2026 թվականի Եվրոպայի բռնցքամարտի առաջնության կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ📌Քառորդ եզրափակչում Գարբոյանը 4-1 հաշվով (30:27, 30:27, 29:28, 29:28, 28:29) հաղթեց Իսրայելի ներկայացուցիչ Դավիթ Զախարիին։ Կիսաեզրափակչում նրա մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Բայր Բատլաևն է։
Tert.am
22 сент., 16:16
🔹Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում, հայտարարել է Էրդողանը📌«Մենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում»,-ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ հույս հայտնելով, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղություն կհաստատվի»։
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →