Последние посты

Times.am
22 сент., 19:05
Ֆրանսիացի դերասան Արնո Դենին 43 տարեկանում էվթանազիայի է ենթարկվել ԲելգիայումԱրնո Դենին՝ «Մոլիեր»-ի եռակի անվանակարգված ֆրանսիացի դերասան, էվթանազիայի է ենթարկվել Բելգիայում։ Փաստը AFP-ին հաստատել է նրա փաստաբան Ֆիլիպ Կուրտուան։2023-ի հուլիսին աջ աճուկային ճողվածքի վիրահատությունից և պոլիպրոպիլենային իմպլանտից հետո նրա մոտ արձանագրվել էին ASIA համախտանիշ և միալգիկ էնցեֆալոմիելիտ։ 2024-ի ապրիլին ԱՄՆ-ում իմպլանտի հեռացումը միայն վատթարացրել էր վիճակը։2026-ի հունվարին նա հայց էր ներկայացրել Փարիզի դատախազություն, որը օգոստոսի վերջում կարճվել էր։ Երեք բժիշկների հանձնաժողովը հաստատել էր էվթանազիայի դիմումը, իսկ փաստաբանը դա կոչել էր «լռության մատնված առողջապահական սկանդալ»։
Times.am
22 сент., 17:05
«Սանտեխնիկա» և «էկոցիդ»․ Ալիևի հերթական հակահայկական մանիպուլյացիաներըԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 1NEWS.az-ի տեսանյութում պնդել է, թե Քարվաճառի, Բերձորի և Կովսականի շրջաններում հայերը «ոչնչացրել, թալանել և վաճառել են 60 հազար հեկտար անտառային ֆոնդ»։ Նա նաև հեգնել է, թե 2020-ին այդ տարածքները լքելիս «չեն մոռացել անգամ սանտեխնիկայի մասին», «գլխավոր սրբությունը սանտեխնիկա տանելն էր»։Նշվում է, որ այս հայտարարությունները քարոզչական մանիպուլյացիա են՝ նպատակաուղղված շեղելու ուշադրությունը Արցախի հայաթափումից, էթնիկ զտումներից ու մշակութային ժառանգության ոչնչացումից։ Ըստ նույն գնահատականների, 44-օրյա պատերազմի ընթացքում կիրառվել են արգելված քիմիական զինատեսակներ՝ սպիտակ ֆոսֆոր, հրադրվել են անտառներ։
Times.am
22 сент., 16:55
«Գողացված» արվեստի թեզ․ Բաքուն փորձում է Ինտերպոլի միջոցով յուրացնել Դադիվանքի հայկական սրբություններըԱդրբեջանը հայտարարել է, թե Դադիվանքից տեղափոխված որմնանկարներն ու խաչքարերը 2025-ի հոկտեմբերին ներառվել են Ինտերպոլի «Գողացված արվեստի գործեր» բազայում և դրանց հայտնաբերման դեպքում պահանջելու է վերադարձնել Ադրբեջանին։ Սաբինա Հաջիևան հայկական կողմին մեղադրել է 2020-ին Դադիվանքը «թալանելու» մեջ՝ նշելով խաչերի, զանգերի տեղափոխում և որմնանկարների հանում պատերից։Դադիվանքը միջնադարյան հայկական վանական համալիր է. գլխավոր եկեղեցին կառուցվել է 1214-ին Արզու Խաթուն իշխանուհու կողմից և ունի լայնածավալ հայերեն արձանագրություններ, որմնանկարներ ու խաչքարեր։ 2020-ի պատերազմից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտնել էր խաչքարերի ու արժեքների տեղափոխման մասին՝ պահպանության նպատակով։
Times.am
22 сент., 16:44
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարներն ու ԱԺ փոխնախագահը հանդիպել են ԱՄՆ դեսպանության ներկայացուցչի հետԱզգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ու խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեվիդ Ալենի հետ։Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության տեղեկացմամբ՝ աշխատանքային զրույցում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության օրակարգը, միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները, ինչպես նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային վերջին զարգացումները և անվտանգային մարտահրավերները։
Times.am
22 сент., 15:25
Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.amGreens.am-ը հիշեցնում է, որ սնդիկը առաջին դասի թունավոր նյութ է. Հայաստանը 2017-ին վավերացրել է Մինամատայի կոնվենցիան, 2022-ին՝ ընդունել «Սնդիկի մասին» օրենքը, որոնք արգելում են դրա ապօրինի շրջանառությունն ու թափոնների արտանետումը։ Ծավում սնդիկի հայտնաբերումից հետո նախարար Անահիտ Ավանեսյանը Հանրայինի եթերով հայտարարեց. «Որևէ տուժած չունենք… գանգատներն ենք լսել»։Կայքը նշում է, որ սնդիկը կուտակային է, սուր ախտանիշներ միշտ չեն լինում, իսկ ռիսկերի գնահատման համար պետք են երկարատև տոքսիկոլոգիական հետազոտություններ։ Ջրի մեջ սնդիկը կարող է մեթիլսնդիկ դառնալ, ոռոգմամբ անցնել հող, բույսեր, սննդային շղթա և ազդել ամբողջ տարածաշրջանի վրա։
Times.am
22 сент., 14:54
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոց կալանքը դատարանը փոխարինել է տնային կալանքով։ Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ կիրառվել է նաև այլ անձանց հետ շփման արգելք։Դատական նիստի ավարտից հետո Մանուկյանը քրեակատարողական հիմնարկից կտեղափոխվի տուն։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հաստատել է նրա պաշտպան Տաթևիկ Սողոյանը։
Times.am
22 сент., 14:45
ՀՀ արտաքին հետախուզական ծառայության պետը մեկնել է ԱդրբեջանՀայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը։Հայտնի է դարձել, որ Գրիգորյանը Ադրբեջանի մայրաքաղաքում մասնակցելու է Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին։Ավելի վաղ մոնիթորինգային համակարգերում արձանագրվել էր, որ FlyOne ավիաընկերությանը պատկանող Gulfstream G450-ը «Զվարթնոց»-ից ուղղվել էր Բաքու։ Օդանավը մեկնել է ժամը 07:00-ին և շուրջ 50 րոպե անց վայրէջք կատարել, վերադարձը Երևան նախատեսված է նույն օրը՝ 21:40-ին։
Times.am
22 сент., 14:15
Բարձր աշխատավարձեր՝ առանց չափելի արդյունքի․ «Քաղաքացիական պայմանագիրն» արդարացնում է պաշտոնյաների եկամուտների ավելացումըԿառավարության որոշմամբ 2027-ի հունվարի 1-ից էապես կբարձրանան բարձրաստիճան պաշտոնյաների դրույքաչափերը։ Նախարարի աշխատավարձը 998 հազ.-ից կհասնի շուրջ 2 մլն, պատգամավորինը՝ 832 հազ.-ից մոտ 1,5 մլն, վարչապետինը՝ շուրջ 2,66 մլն դրամ, բյուջեին ավելացնելով տարեկան ավելի քան 25 մլրդ։«Քաղաքացիական պայմանագիր»-ի ներկայացուցիչները դա կապում են որակյալ կադրերի ներգրավման ու մրցունակության հետ, սակայն չեն ներկայացնում աշխատանքի արդյունավետության հստակ չափանիշներ։ Ճեպազրույցներում հարցվել է, թե ինչ չափելի արդյունք է ակնկալվում, ով է գնահատելու այն և ինչ հետևանքներ կլինեն ձախողման դեպքում։
Times.am
22 сент., 13:55
Էլիդա Քոչարյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ․ Հայաստանի առաջին հաջողությունը ՍոֆիայումՀայ բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում, հասնելով կիսաեզրափակիչ, ապահովել է առնվազն բրոնզե մեդալ՝ դառնալով Հայաստանի հավաքականի առաջին մեդալակիրը։ 65 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում նա ժամանակից շուտ հաղթեց Ռումինիայի Անդրեա Կրինուտային՝ նոկդաուն առաջին ռաունդում, ևս երկուսը՝ երկրորդում, որից հետո մրցավարը դադարեցրեց մարտը։Էլիդա Քոչարյանը մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն է և Սոֆիայում հանդես է գալիս մեծահասակներում։ Առաջնությունը անցկացվում է Վերլդ Բոքսինգի հովանու ներքո Բուլղարիայի մայրաքաղաքում, կանանց թիմը ներկայացնում են Հեղինե Պետրոսյանը, Լյուսյա Ավետիսյանը և Էլիդա Քոչարյանը (գլխավոր մարզիչ՝ Վազգեն Բադալյան)։
Times.am
22 сент., 13:44
Գուտերեշը ՄԱԿ-ի ԳԱ-ում. աշխարհը անշրջելիորեն շարժվում է դեպի բազմաբևեռությունՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ աշխարհը անշրջելիորեն գնում է դեպի բազմաբևեռություն, իսկ գերտերությունների ուժը ունի սահմաններ։ Նա ընդգծեց, որ միայն ռազմական կամ տնտեսական հզորությունը չի երաշխավորում կայուն խաղաղություն։Գուտերեշը հատուկ անդրադարձեց միջազգային ինստիտուտների բարեփոխման անհրաժեշտությանը՝ նշելով, որ Երկրորդ համաշխարհայինից հետո ձևավորված համակարգը այլևս չի արտացոլում ուժերի ժամանակակից հավասարակշռությունը։ Նրա խոսքով՝ առկա կառույցները շարունակում են արտացոլել անցյալ դարաշրջանի շահերը, ինչը խոչընդոտում է արդի խնդիրներին արդյունավետ արձագանքին։
Times.am
22 сент., 13:15
Բաքուն ծրագրում է շահագործել Արցախի հանքավայրերը․ Ալիևը ներկայացրել է 2027–2030 թթ․ ծրագիրըԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերության զարգացմանը նվիրված խորհրդակցության ընթացքում ներկայացրել է 2027–2030 թվականների պետական ծրագրի հիմնական ուղղությունները։ Նախատեսվում է ոլորտի վերակառուցում և արտադրական ու տնտեսական կարողությունների ընդլայնում։«ԱԶԵՐԹԱՑ»-ի փոխանցմամբ՝ ծրագրով նախատեսվում է շահագործման հանձնել Արցախի և հարակից շրջանների՝ Քարվաճառի, Մարտակերտի և Կովսականի հանքավայրերը։ Ալիևի խոսքով՝ Մարտակերտի հանքավայրերում նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են, իսկ Քարվառում և Կովսականում դրանք կմեկնարկեն առաջիկայում։
Times.am
22 сент., 12:54
Մագդալենա Գրոնոյի այցը Արցախ․ Մարինա Մեզյուրը բարձրացրել է հայկական կոթողների «աղվանացման» հարցըԵվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Մեզյուրը կոշտ հայտարարությամբ պահանջել է Եվրոպական հանձնաժողովից պաշտոնական հաշվետվություն ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի Լեռնային Ղարաբաղ կատարած այցի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ 2026-ի սեպտեմբերի 11–12-ին Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած այցի ընթացքում հայկական վանքերն ու ժառանգությունը ներկայացվել են որպես «կովկասյան աղվանական»։Մեզյուրը նշել է, որ միջազգային փորձագետները դա դիտարկում են որպես պատմական կեղծում, հակասող նաև ՄԱԿ-ի ԱՄԴ որոշումներին։ Նա հիշեցրել է Գրոնոյի X-ում գրառման մասին և Հանձնաժողովին ուղղել երկու հարց՝ ԵՄ դիրքորոշման և ԱՄԴ պարտադիր որոշումներին համապատասխանության վերաբերյալ։
Times.am
22 сент., 12:45
Զինվորական ողջույն՝ քաղաքացիական հագուստով․ ինչպե՞ս են ՊՆ-ում դիմավորում նախարարինՊաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ վաղ առավոտյան չհայտարարված այց է կատարել ՊՆ զորամասերից մեկը՝ հետևելով վերկացին ու առավոտյան մարմնամարզությանը։ Հրապարակված տեսանյութերի ու լուսանկարների մանրակրկիտ ուսումնասիրությունը զինվորական փորձագիտական տեսանկյունից բացահայտում է կանոնադրային արարողակարգի և ծառայության կազմակերպման էական խախտումներ։Տեսանյութերում երևում է, որ նախարարին դիմավորում և զեկուցում են մի դեպքում սպորտային համազգեստով, մեկ այլ դեպքում՝ քաղաքացիական հագուստով, ինչը վկայում է միասնական զինվորական կարգապահության ու կանոնագրով սահմանված կարգի բացակայության մասին։ Չհայտարարված այցերի նպատակը գնահատելն է իրական պատրաստականությունն ու ներքին կարգապահությունը, սակայն արձանագրվածը ցույց է տալիս կանոնադրության էական պահանջների խախտումներ նույնիսկ նախարարի ներկայությամբ։
Times.am
22 сент., 12:05
Անգելա Մերկել․ «Պետք է հասկանալ, թե ում հետ կամուրջներ կառուցել չի կարելի»Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) տեղական ընտրություններին հաջորդած պարտությունից հետո նախկին կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագում ցուցահանդեսի բացմանը կոչ է արել կառուցել քաղաքական կամուրջներ՝ վկայակոչելով Կոնրադ Ադենաուերին. «Նրա համար հստակ էր․ պետք է կամուրջներ կառուցել։ Եվ միևնույն ժամանակ դրանից ինքնաբերաբար հետևում էր, թե ում հետ կամուրջներ կառուցել չի կարելի»։Անդրադառնալով արդյունքներին, որտեղ CDU-ն առաջին անգամ չհայտնվեց երկրամասային խորհրդարանում (լանդթագում), նա շեշտել է Ադենաուերի դասերը՝ բոլորին ներառել և մնալ արժեքներին հավատարիմ։ Նրա խոսքով՝ կամուրջները գործատուների ու աշխատողների, տղամարդկանց ու կանանց, էկոլոգիայի ու տնտեսության, քաղաքի ու գյուղի, դավանանքների ու սերունդների միջև են, ինչպես նաև միգրացիոն անցյալ ունեցող և չունեցող մարդկանց միջև, ինչը պետք է լինի ժողովրդական
Times.am
22 сент., 11:55
Ղազախստանի ներկայացուցիչն առաջին անգամ հաղթել է «Միսիս Եվրոպա» մրցույթումՂազախստանի ներկայացուցիչը առաջին անգամ պատմության մեջ հաղթել է «Միսիս Եվրոպա» մրցույթում։ Տիտղոսին արժանացել է Ալմաթիից մարքեթոլոգ և բլոգեր Սվետլանա Պետրովան։«Այսօր մենք նոր էջ գրեցինք պատմության մեջ։ Առաջին անգամ Ղազախստանը նվաճեց «Միսիս Եվրոպա» տիտղոսը։ Իմ համար մեծ պատիվ է առաջինը այս թագը բերել իմ երկիր», — սոցիալական ցանցերում գրել է հաղթողը։Մրցույթը կայացել է Տալլինում և ավարտվել սեպտեմբերի 20-ին, հաղթանակի համար պայքարել են 15 երկրների ներկայացուցիչներ։ Կազմակերպիչները նշում են, որ ծրագիրը ներառել է մշակութային փոխանակում, հասարակական նախաձեռնություններ ու արդիական թեմաների քննարկում, հատուկ ֆորում արհեստական բանականության ազդեցության մասին, ինչպես նաև այց «Լոոտուս Ըննելե» վերականգնողական կենտրոն։
Times.am
22 сент., 11:34
Արարատ Միրզոյանը մեկնել է Նյու Յորք․ նախատեսված է հանդիպում Ջեյհուն Բայրամովի հետԱրտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 22-25-ը աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին։ Նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների արտգործնախարարների և միջազգային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։Ծրագրված է միջազգային փաստաթղթերի ստորագրում, ինչպես նաև Միրզոյանի ելույթը թեմատիկ միջոցառումների ընթացքում։ Ուշադրության կենտրոնում է Նյու Յորքում սպասվող Միրզոյան-Բայրամով հանդիպումը, որի մասին հայտնի էր դարձել ավելի վաղ։Նույն օրերին ԱՄՆ-ում է գտնվում նաև իշխանական պատվիրակությունը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով։
Times.am
22 сент., 07:24
Ադրբեջանում «կրոնական ահաբեկչության» նոր շինծու գործ են հյուսում․ Բաքվի ՍԱԾ-ի հայտարարության մութ ծալքերըԱդրբեջանի պետական անվտանգության ծառայությունը սեպտեմբերի 18-ին հայտարարել է, թե կրոնական ծեսերի համար հավաքագրված միջոցները կրիպտոարժույթով փոխանցվել են «ահաբեկչական կազմակերպություններին»։ Ըստ հաղորդագրության, այս ենթադրյալ ֆինանսավորման սխեման և հասարակական ու կրոնական գործիչների դեմ նախապատրաստվող մահափորձերը քննվում են մեկ միասնական քրեական գործի շրջանակում։Հայտարարվածում բացակայում են գումարների չափերը, ենթադրյալ շահառու կազմակերպությունների և այն հինգ երկրների անունները։ Բաց աղբյուրները չեն թույլ տալիս անկախ ձևով հաստատել գործի իսկությունն ու ծավալները, իսկ հրապարակումները կրկնում են հատուկ ծառայության վարկածը։
Times.am
22 сент., 07:14
Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագԱկբա բանկի և «Հայկական Ծրագրեր» ընկերության համագործակցությամբ բանկային գործարքներն ու հաշվապահությունը միավորվել են մեկ համակարգում։ Ակբա բանկը միացել է ՀԾ-կորպորատիվ բանկ ամպային հարթակին՝ թույլ տալով գործարքներ իրականացնել անմիջապես հաշվապահական ծրագրից՝ հատկապես ՓՄՁ-ների և կորպորատիվ հաճախորդների համար։Գործարքները, վճարումները և քաղվածքները կատարվում են նույն հարթակից՝ առանց համակարգերի միջև անցումների, արտահանումների կամ կրկնակի մուտքագրման։ «Լուծումները կհեշտացնեն մեր հաճախորդների կյանքը»,– ասել է Հակոբ Անդրեասյանը, իսկ Աշոտ Խաչատրյանի խոսքով՝ տվյալները փոխանցվում են հենց հաշվապահական համակարգից և հակառակ ուղղությամբ։
Times.am
22 сент., 07:04
«Արցախցիներն արել են անհնարինը, սակայն թիկունքը դատարկ էր». Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության վարքագծի մասինԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքում անդրադարձել է Ադրբեջանի տարածած քարոզչական տեսանյութերին, Արցախի ժողովրդի դիմադրությանը և Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը։ Նրա խոսքով՝ անգամ այդ «պաթոսի» մեջ տեսանելի է արցախցիների հերոսական պայքարը՝ մանկահասակներից ու տարեցներից մինչև նվիրյալները, ովքեր 44-օրյանից հետո տարբեր ստորաբաժանումներով պաշտպանում էին հսկայական ճակատը։Աբրահամյանի գնահատմամբ՝ արցախցիների հիասթափությունն այն է, որ անել են տվել անհնարինը, սակայն թիկունքը դատարկ էր, իսկ իշխանությունների վարքագիծն ու հայտարարությունները խրախուսեցին ադրբեջանական արկածախնդրությունը և ամրագրեցին նոր կապիտուլյացիա։
Times.am
22 сент., 06:55
Ամերիկյան առաջատար հեռուստաընկերությունները բոյկոտել են Թրամփին և դատի տվել Սպիտակ տանըԱմերիկյան խոշորագույն հեռուստաընկերությունները բոյկոտ են հայտարարել Դոնալդ Թրամփի վարչակազմին, քանի որ Սպիտակ տունը զրկել է ՍիԷնԷն-ին, ԷմԷս Նաու-ին և Պոլիտիկոյին լրագրողական պուլում ընդգրկվելու իրավունքից։ Մեդիաընկերությունները դատական հայց են ներկայացրել՝ մեղադրելով ԱՄՆ Սահմանադրության Առաջին փոփոխությունը խախտելու մեջ։Ակցիային միացել են ԷյԲիՍի-ն, ՍիԲիԷս-ը, ԷնԲիՍի-ն, ինչպես նաև Ֆոքս Նյուզ-ը։ Պուլի կանոններով ՍիԷնԷն-ը պետք է լուսաբաներ Թրամփի այցը Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, սակայն հեռուստաընկերությունները հրաժարվել են նրան փոխարինել և դադարեցրել են պուլի աշխատանքը։
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →