gram news
Аватар канала Մաքուր պատմություն / Unfiltered History

Մաքուր պատմություն / Unfiltered History

@unfiltered_history

Ես Սուրեն Մանուկյանն եմ՝ պատմաբան։ Ամեն շաբաթ իմ փոդքասթի հյուրի հետ զրուցում ենք պատմության մասին։ https://taplink.cc/unfiltered.history

ПроектыHYРазное

1,001подписчиков

Открыть канал

Последние посты

  • Մաքուր պատմություն / Unfiltered History

    8 сент., 17:59

    ⛵️ 1717 թվականի սեպտեմբերի 8-ին հանճարեղ Մխիթար Սեբաստացին Վենետիկի ծովածոցի Սուրբ Ղազար կղզում հիմնեց միաբանությունը։ Նրա նշանաբանն էր. «Ազգը չզոհել կրոնին և կրոնը՝ ազգությանը»։ Հենց այս գաղափարը դարձավ հայկական վերածննդի հիմնաքարը։ 📚 Ինչո՞վ է բացառիկ Մխիթարյանների գործունեությունը. ✅ Լեզվի պահպանություն. Մխիթար Սեբաստացին հրատարակեց «Բառգիրք Հայկազեան Լեզուի» (1749 թ.) հսկայածավալ բառարանը, որը մաքրեց հայերենը օտարաբանություններից։ ✅ Պատմագիտություն. Միքայել Չամչյանը գրեց հայ ժողովրդի առաջին համապարփակ քննական պատմությունը։ ✅ Գիտություն և Աշխարհագրություն. Ղևոնդ Ալիշանի («Հայաստանի նահապետը») և Ղուկաս Ինճիճյանի շնորհիվ աշխարհը ճանաչեց Հայաստանի բնաշխարհն ու տեղագրությունը։ ✅ Մամուլ. 1843-ից մինչ օրս լույս տեսնող «Բազմավեպ» ամսագիրը հայկական մտքի ամենաերկարակյաց պարբերականն է։ 🎓 Կրթական հսկայական ցանց 🌍 Միաբանությունը հիմնել է շուրջ 100 վարժարան աշխարհի տարբեր ծայրերում՝ Փարիզից
    4431621Открыть в Telegram
  • Մաքուր պատմություն / Unfiltered History

    7 сент., 17:21

    Անորոշ ժամանակները ծնում են նոր նախագծեր։ Մենք էլ որոշեցինք օգտագործել Ցեղասպանագիտության ոլորտում մեր գիտելիքները, փորձն ու կապերը՝ հիմնադրելով Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային կենտրոնը։ Իրականացնելու ենք հետազոտություններ, կազմակերպելու քննարկումներ եւ մասնակցելու միջազգային համագործակցային նախագծերին։ Հընթացս կներկայացնենք Թիմի անդամներին եւ կատարված աշխատանքը։ Եթե հետաքրքիր է, կուզենաք համագործակցել, գաղափարներ առաջարկել կամ օգնել մեր աշխատանքին՝ շատ ուրախ կլինենք։ Դրա համար կարող եք հետեւել մեզ այստեղhttps://t.me/ICAGS
    2271873Открыть в Telegram
  • Մաքուր պատմություն / Unfiltered History

    3 сент., 15:05

    #106. Հայկական իրավունքի ակունքներում․ Մխիթար Գոշ. Ռուբեն Մելիքյան.Մխիթար Գոշը XII–XIII դարերի հայ նշանավոր մտածող, իրավագետ ու առակագիր էր։ Նրա անունը հատկապես կապված է Գոշավանքի և հայկական միջնադարյան իրավունքի կարևորագույն հուշարձաններից մեկի՝ «Դատաստանագրքի» հետ։Ի՞նչ օրենքներով էին ապրում և դատում միջնադարյան հայերը, ինչպե՞ս էր Գոշը պատկերացնում արդարությունը, և ինչ ազդեցություն ունեցավ նրա «Դատաստանագիրքը» հայկական իրավական մշակույթի վրա։ Այս ամենի, ինչպես նաև Մխիթար Գոշի կյանքի ու ժառանգության մասին պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը զրուցել է իրավաբանական գիտությունների թկենածու, դոցենտ Ռուբեն Մելիքյանի հետ:▶️ Դիտել🎙
    3501121Открыть в Telegram
  • Մաքուր պատմություն / Unfiltered History

    1 сент., 17:21

    📢 1939 թ․ սեպտեմների 1-ին սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը 🔍 Նացիստական Գերմանիային անհրաժեշտ էր «հարմար» պատրվակ Լեհաստան ներխուժելու համար։ Ադոլֆ Հիտլերի հրահանգով Ռեյնհարդ Հեյդրիխը և Ալֆրեդ Նաույոքսը մշակեցին մի ծրագիր. բեմականացնել լեհերի հարձակումը գերմանական ռադիոկայանի վրա։ Սարսափելի անվանումը՝ «Պահածոներ», վերաբերում էր համակենտրոնացման ճամբարների կալանավորներին։ Նրանց նախապես սպանել էին, հագցրել լեհական զինվորական համազգեստ և նետել դեպքի վայրում՝ որպես «լեհական ագրեսիայի» զոհերի ապացույց։ 📞 «Տատիկը մահացել է»։ Սա այն գաղտնի կոդն էր, որը Նաույոքսը ստացավ օգոստոսի 31-ին, ժամը 16:00-ին։ Դա նշանակում էր՝ գործողությունը սկսված է։ ⚡️ Ժամը 20:00-ին Լեհաստանի սահմանին մոտ գտնվող Գլայվից քաղաքում մի խումբ ԷսԷս-ականներ (SS), որոնք հագնված էին լեհական համազգեստով, ներխուժեցին տեղի ռադիոկայան։ Նրանք կապեցին աշխատակիցներին և ուղիղ եթերում լեհերենով հակագերմանական կոչ հնչեցրեցին։
    1,170932Открыть в Telegram
  • Մաքուր պատմություն / Unfiltered History

    29 авг., 16:18изменён

    🌋 Ինչո՞ւ Արևմուտքի արդիականացումն (մոդերնիզացիան) ավելի շուտ սկսվեց, քան աշխարհի մնացած մասերում։ Սովորաբար պատասխանը փնտրում են ինստիտուտների կամ տեխնոլոգիաների մեջ, սակայն պատմաբան Անդրեյ Շչերբակը առաջարկում է այլ հայացք. արդյո՞ք բնությունը պատմության պասիվ ֆոն է, թե՞ ակտիվ մասնակից: Իր նոր գրքում հեղինակը քննարկում է բնական աղետների դերը հասարակությունների տրանսֆորմացիայի գործում։ Ահա մի քանի ուշագրավ թեզեր և օրինակներ. 🎭 Բնական աղետները (երկրաշարժեր, հրաբուխներ, ջրհեղեղներ) իրենք իրենցով չեն ստեղծում մոդերնիզացիա, բայց դրանք հանդես են գալիս որպես կատալիզատորներ: Դրանք արագացնում են արդեն իսկ հասունացած սոցիալական պրոցեսները կամ դառնում են «ճակատագրական հարված», որը փոխում է պատմության ընթացքը։ 🌋 1600 թ. Պերուում Ուայնապուտինա հրաբխի ժայթքումը մթնոլորտ նետեց հսկայական քանակությամբ մոխիր։ Արդյունքում 1601-ը դարձավ վերջին 600 տարվա ամենացուրտ տարիներից մեկը։ Ռուսաստանում սկսվեց Մեծ
  • Մաքուր պատմություն / Unfiltered History

    26 авг., 19:06

    ⚔️ 1071 թվականի օգոստոսի 26-ին պատմական Հայաստանի տարածքում՝ Մանազկերտի մոտ, տեղի ունեցավ դարակազմիկ բախում սելջուկ-թյուրքերի և Բյուզանդական կայսրության միջև։ Այս օրը կանխորոշեց ոչ միայն կայսրության, այլև ողջ տարածաշրջանի ապագան։ 📊 Ուժերի հարաբերակցությունը հետեւյալն էր - Բյուզանդիա. 40,000 – 70,000 զինվոր (կայսր Ռոմանոս IV Դիոգենեսի գլխավորությամբ)։ Բանակը բազմազգ էր՝ բյուզանդացիներ, հայեր, սկանդինավացիներ և թյուրքական ծագմամբ վարձկաններ։ - Սելջուկներ. 20,000 – 30,000 հեծյալ (սուլթան Ալփ-Արսլանի գլխավորությամբ)։ 🔥 Չնայած թվային առավելությանը, Բյուզանդիան կրեց ջախջախիչ պարտություն։ Պատճառները մի քանիսն էին։ Պահեստազորի հրամանատար Անդրոնիկոս Դուկասը, լինելով կայսրի մրցակիցը, լուր տարածեց նրա մահվան մասին և սկսեց նահանջել՝ մենակ թողնելով Ռոմանոսին մարտի դաշտում։ Բյուզանդական բանակի թյուրքական վարձկանները (ուզեր և պեչենեգներ) հենց մարտի պահին միացան սելջուկներին։ Ռոմանոս Դիոգենեսը
    1,62010521Открыть в Telegram
  • Մաքուր պատմություն / Unfiltered History

    25 авг., 16:49

    1968 թ. օգոստոսի 25-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունեցավ խորհրդային դիսիդենտական շարժման ամենանշանակալի ակցիաներից մեկը։ Ութ հոգի դուրս եկան Կարմիր հրապարակ՝ բողոքելու Չեխոսլովակիա ԽՍՀՄ զորքերի մուտքի և «Պրահայի գարնան» արյունալի ճնշման դեմ։ 📍 Ուղիղ ժամը 12:00-ին Կոնստանտին Բաբիցկին, Տատյանա Բաևան, Լարիսա Բոգորազը, Նատալյա Գորբանևսկայան, Վադիմ Դելոնեն, Վլադիմիր Դրեմլյուգան, Պավել Լիտվինովը և Վիկտոր Ֆայնբերգը նստեցին հրապարակում և պարզեցին պաստառներ. 🔹 «Մենք կորցնում ենք լավագույն ընկերներին» 🔹 «Ձեր և մեր ազատության համար!» (նշանավոր՝ За вашу и нашу свободу!) 🔹 «Ազատությո՛ւն Դուբչեկին» 🔹 «Ամո՛թ օկուպանտներին» 👊 Ընդամենը մի քանի րոպե անց ՊԱԿ-ի (КГБ) աշխատակիցները հարձակվեցին ցուցարարների վրա։ Բոլորին ձերբակալեցին։ Ցուցարարների ջանքերով 21-ամյա Տատյանա Բաևային հաջողվեց ազատել՝ համոզելով, որ նա պատահական է հայտնվել այնտեղ։ ⚖️ Խորհրդային դատարանը դաժան էր։ Քանի որ Ֆայնբերգի
    1,260921Открыть в Telegram
  • Մաքուր պատմություն / Unfiltered History

    24 авг., 17:12изменён

    1542 թ․ հունիսի 24-ին իսպանացի կոնկիստադոր Ֆրանսիսկո դե Օրելյանան իր ջոկատով նավարկում էր Հարավային Ամերիկայի անհայտ ջրերով։ Այն, ինչ նրանք տեսան այդ օրը, հիմք դարձավ աշխարհի ամենաջրառատ գետի անվանակոչման համար։ 📍 Օրելյանան և նրա 57 ուղեկիցները սկզբում Գոնսալո Պիսարոյի արշավախմբի մասն էին։ Սակայն սննդի պակասի պատճառով Օրելյանան «Սան Պեդրո» բրիգանտինով անջատվեց խմբից՝ պաշար գտնելու հույսով։ Նա այդպես էլ չվերադարձավ՝ որոշելով շարունակել ճանապարհը գետի հոսանքն ի վար։ ⚔️ Արշավախմբի տարեգիր հոգևորական Կարվախալը նկարագրում է մի արտառոց դեպք. գետի ափերից մեկի մոտ նրանց վրա հարձակվեցին տեղացի հնդկացիները։ Սակայն զարմանալին այն էր, որ մարտիկների առաջին շարքերում կռվում էին բարձրահասակ, բաց մաշկով և երկար մազերով կանայք։ «Այդ կանայք շատ ուժեղ էին և գրեթե մերկ։ Նրանց ձեռքին աղեղներ ու նետեր էին, և մարտում նրանք չէին զիջում տասը հնդկացու»,- գրում էր Կարվախալը։ Օրելյանան, տպավորված այս տեսարանից,
  • Մաքուր պատմություն / Unfiltered History

    23 авг., 19:37

    1921 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Փոքր Ասիայում՝ Անկարայի մատույցներում, տեղի ունեցավ մի բախում, որը բրիտանացի պատմաբան Ռ. Գրանտը դասում է աշխարհի պատմության ընթացքը փոխած ճակատամարտերի շարքին։ Այն կարող էր փոխել նաեւ Հայաստանի պատմությունը։ 📍 Հունական բանակը, ոգևորված նախորդ հաղթանակներով, որոշեց վերջնական հարված հասցնել քեմալականներին հենց իրենց կենտրոնում՝ Անկարայում։ Սակայն քաղաքական խաղերը և դաշնակիցների (Ֆրանսիա, Իտալիա) դավաճանությունը Հունաստանին թողեցին միայնակ։ 🔥 Հունական դիվիզիաները ստիպված էին անցնել 130-ից մինչև 280 կմ ճանապարհ՝ կտրելով անջուր և անբերրի «Աղի անապատը»։ Սա իսկական փորձություն էր զինվորների համար դեռ բուն մարտը չսկսած։ 💥 Ճակատամարտի ընթացքը (Օգոստոսի 23 - Սեպտեմբերի 13) Թեեւ Քեմալն արձակեց իր հայտնի հրամանը. «Նահանջի գիծ չկա, կա միայն հայրենիքի պաշտպանություն. յուրաքանչյուրը պետք է մեռնի իր խրամատում», եւ չնայած հոգնածությանը և զինամթերքի սուր
  • Մաքուր պատմություն / Unfiltered History

    21 авг., 17:31

    Միքայել Սրբազանի հետ զրուցեցինք Դետքի փոդքաստում։ Քննարկեցինք Հայոց ցեղասպանությունը որպես անհատի, հասարակության և ազգի ընտրության խնդիր։ Զրույցի առանցքում երեք հնարավոր վարքագծերն են՝ հարմարվել ու համագործակցել ոճրագործի հետ, հանձնվել իրադարձությունների ընթացքին կամ դիմադրել՝ սեփական ինքնությունը, հավատքն ու արժանապատվությունը պահպանելու համար։ Եթե հետաքրքիր կլինի, կարող եք դիտել այս ամառվա վերջին օրերին։▶️ Դիտել🎙
    39315511Открыть в Telegram
  • Մաքուր պատմություն / Unfiltered History

    20 авг., 17:41

    🎹 Հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ կան անուններ, որոնց գործունեությունը սահմանագիծ է դառնում հին ու նոր ժամանակների միջև։ Այդպիսի մեծություն է Նիկողայոս Տիգրանյանը՝ մարդ, ով զրկված լինելով տեսողությունից, կարողացավ տեսնել ու հավերժացնել հայկական ու արևելյան երաժշտության ամենանուրբ երանգները։ 📍Ծնվել է 1856 թ. Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ Ընդամենը 9 տարեկանում փոքրիկ Նիկողայոսը կորցնում է տեսողությունը։ Սակայն սա չի կոտրում նրան։ Ընտանիքի աջակցությամբ նա մեկնում է Վիեննա, սովորում կույրերի ինստիտուտում, այնուհետև՝ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիաներում։ Նա դառնում է իր ժամանակի ամենակրթված երաժիշտներից մեկը։🎼 Տիգրանյանը հայ կոմպոզիտորներից առաջինն էր, որ ձեռնամուխ եղավ ժողովրդական ու աշուղական երաժշտության ձայնագրմանը և դաշնամուրային մշակմանը։ Մինչ այդ, հայկական մուղամները, դուդուկահարների ու սազանդարների կատարումները գոյություն ունեին միայն բանավոր ավանդույթով։ Ն
    4457511Открыть в Telegram
  • Մաքուր պատմություն / Unfiltered History

    19 авг., 18:48

    1953 թվականի օգոստոսի 19-ը շրջադարձային եղավ ոչ միայն Իրանի, այլև ողջ Մերձավոր Արևելքի համար։ Այդ օրը ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները իրականացրին «Այաքս» գործողությունը՝ տապալելով ժողովրդավարական ճանապարհով ընտրված վարչապետ Մոհամմադ Մոսադեղին։ 🔍 Տասնամյակներ շարունակ Իրանի նավթը գտնվում էր բրիտանական վերահսկողության տակ (Անգլո-իրանական նավթային ընկերություն)։ Իրանը ստանում էր չնչին եկամուտներ, մինչդեռ Բրիտանիան տնօրինում էր երկրի գլխավոր հարստությունը։ 1951-ին Մոսադեղը, հենվելով ժողովրդական լայն աջակցության վրա, ազգայնացրեց նավթային արդյունաբերությունը։ Լոնդոնը պատասխանեց տնտեսական շրջափակմամբ և դիմեց Վաշինգտոնի օգնությանը՝ Մոսադեղին «կոմունիստական վտանգ» ներկայացնելով։ ⚙️ ԿՀՎ-ն (CIA) գործի դրեց հսկայական ռեսուրսներ (մոտ 19 մլն դոլար)։ Մամուլում սկսեցին Մոսադեղի դեմ ուղղված կեղծ հոդվածների տարածում։ Կաշառքի միջոցով հավաքագրվեցին քաղաքական գործիչներ, զինվորականներ և
  • Մաքուր պատմություն / Unfiltered History

    18 авг., 17:49

    Այսօր՝ 1227 թ. օգոստոսի 18-ին, լրանում է պատմության մեծագույն նվաճողներից մեկի՝ Չինգիզ խանի (Թեմուջին) մահվան տարելիցը։ Նա ստեղծեց մարդկության պատմության մեջ ամենամեծ ցամաքային կայսրությունը, որը ձգվում էր Խաղաղ օվկիանոսից մինչև Կենտրոնական Եվրոպա: 📜 Չինգիզ խանը սոսկ դաժան նվաճող չէր: Նա միավորեց իրար դեմ պատերազմող մոնղոլական և թյուրքական ցեղերը՝ ներդնելով «Յասա» օրենսգիրքը: Նրա կառավարման ժամանակ մարդիկ պաշտոններ էին ստանում ոչ թե ծագման, այլ անձնական քաջության ու տաղանդի համար: Նա ներդրեց փոստային կապի համակարգը, ույղուրական գիրը և ապահովեց Մետաքսի ճանապարհի անվտանգությունը՝ կամրջելով Արևելքն ու Արևմուտքը: 🇦🇲 Չինգիզ խանի կենդանության օրոք՝ 1220-1221 թթ., մոնղոլական առաջապահ ջոկատները՝ Սուբեդեյի և Ջեբեի գլխավորությամբ, առաջին անգամ մտան Անդրկովկաս: Խունանի ճակատամարտում հայ-վրացական միացյալ զորքերը՝ Վահրամ Գագեցու և Գեորգի Լաշայի հրամանատարությամբ, բախվեցին այս նոր ու անհայտ ուժի
    1,4701241Открыть в Telegram
  • Մաքուր պատմություն / Unfiltered History

    17 авг., 16:05

    🛡 197 տարի առաջ այս օրը՝ 1827 թվականի օգոստոսի 17-ին, տեղի ունեցավ հայ-ռուսական և պարսկական զորքերի միջև ամենաարյունալի ու վճռորոշ բախումներից մեկը՝ Օշականի (Աշտարակի) ճակատամարտը։ 📍 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի ընթացքում Աբբաս-Միրզայի բանակը պաշարել էր Սուրբ Էջմիածինը։ Վանքում փակված էին փոքրաթիվ զինվորականներ, հոգևորականներ և շուրջ 700 հիվանդ զինվոր։ Օգնության հասնելու համար գեներալ Աֆանասի Կրասովսկին 3000-անոց ջոկատով (ռուս զինվորներ, հայ և վրացի կամավորներ) շարժվեց դեպի պաշարված վանքը։ 🔥 Հակառակորդի ուժերը տասնապատիկ գերազանցում էին (շուրջ 30,000 զինվոր)։ Մարտը տեղի ունեցավ Քասախի կիրճում՝ 50 աստիճանը գերազանցող անտանելի շոգի պայմաններում։ Ռուս-հայկական զորաջոկատը, չունենալով խմելու ջուր և գտնվելով թշնամու շարունակական հրետակոծության տակ, սվինամարտով ճեղքեց պարսկական պաշարումը։ 🇦🇲 Պարսկական բանակում ծառայող հայ թնդանոթաձիգ Հակոբ Հարությունյանը, վճռական պահին իր հրանոթն
    4861462Открыть в Telegram
  • Մաքուր պատմություն / Unfiltered History

    14 авг., 16:45

    1896 թ․ օգոստոսի 26-ը հայոց ազատագրական պայքարի պատմության ամենահամարձակ և միևնույն ժամանակ ողբերգական էջերից մեկն է։ Կոստանդնուպոլսի սրտում տեղի ունեցած այս գործողությունը ցնցեց ողջ Եվրոպան և աշխարհի ուշադրությունը հրավիրեց հայկական հարցի վրա։ 📍 Համիդյան կոտորածների հետևանքով արդեն զոհվել էր շուրջ 300,000 հայ։ Եվրոպական տերությունները, չնայած իրենց խոստումներին, մնում էին անտարբեր։ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը որոշեց դիմել ծայրահեղ քայլի՝ գրավել կայսրության և եվրոպական կապիտալի կարևորագույն կենտրոնը՝ Օսմանյան բանկը, պահանջելով դադարեցնել ջարդերը և իրականացնել բարեփոխումներ։ ⚔️ Գործողության ղեկավարներն էին Բաբկեն Սյունին և Արմեն Գարոն։ Մասնակցում էին 26 զինված մարտիկներ, զինված ատրճանակներով, ռումբերով և դինամիտով։ Կեսօրին մարտիկները ներխուժեցին բանկ։ Առաջին րոպեների փոխհրաձգության ժամանակ զոհվեց Բաբկեն Սյունին, և հրամանատարությունն ստանձնեց Արմեն Գարոն։ 14 ժամ շարունակ հայ
    6171251Открыть в Telegram
  • Մաքուր պատմություն / Unfiltered History

    30 июл., 15:00

    #105. Լուսինե Սահակյան. Կոմիտաս․ երգից մինչև ազգային ինքնություն.Կոմիտասը հայկական մշակույթի այն բացառիկ դեմքերից է, որի մասին խոսելիս դժվար է սահմանափակվել միայն ՛՛կոմպոզիտոր՛՛ բառով։ Նրա գործը մի ամբողջ աշխարհ էր՝ երգ, հիշողություն, լեզու, գյուղական կյանք, ծես, հավատք ու ազգային ինքնություն։Սողոմոն Սողոմոնյանը՝ Կոմիտաս Վարդապետը, շրջում էր հայկական բնակավայրերով, լսում մարդկանց երգերը, գրի առնում մեղեդիները, ուսումնասիրում դրանց կառուցվածքն ու առանձնահատկությունները։ Նրա շնորհիվ հարյուրավոր ժողովրդական երգեր ոչ միայն պահպանվեցին, այլև ստացան գիտական և երաժշտական նոր կյանք։Կոմիտասը փորձում էր հասկանալ, թե ինչն է հայկական երաժշտությունը դարձնում հենց հայկական։ Նա զտում էր տարիների ընթացքում կուտակված օտար ազդեցությունները, որոնում բնօրինակը և այդ աշխատանքի միջոցով ձևակերպում հայկական երաժշտական լեզվի առանձնահատկությունները։Բայց Կոմիտասի պատմությունը միայն երաժշտության
  • Մաքուր պատմություն / Unfiltered History

    23 июл., 18:03

    #104. Schools Under Surveillance: Armenians in Early Republican Turkey. What happened to Armenian schools and teachers who remained in Turkey after the Armenian Genocide? In this episode of Unfiltered History, Candidate of Historical Sciences Suren Manukyan
  • Մաքուր պատմություն / Unfiltered History

    22 июл., 19:23изменён

    1246 թ. հուլիսի 22֊ին իտալացի ճանապարհորդ, 65-ամյա ֆրանցիսկյան վանական Ջովանի դա Պլանո Կարպինին դարձավ առաջին եվրոպացիներից, ով հասավ Մոնղոլական կայսրության մայրաքաղաք՝ Կարակորում: Իր հայտնի առաքելության ընթացքում (1245–1247 թթ.) Կարպինին ոչ միայն այցելեց Գույուկ խանին, այլև անցավ հայաբնակ տարածքներով՝ թողնելով բացառիկ վկայություններ 13-րդ դարի հայերի և նրանց կացության մասին։ 📌 Իր «Մոնղոլների պատմությունը» գրքում նա հայերին դասում էր Արևելքի հաստատակամ քրիստոնյաների շարքին: Նա նկարագրում էր հայերին որպես ուղղափառ քրիստոնյաներ, ովքեր ընդունում են Հռոմի Պապի հեղինակությունը և խորապես երկրպագում են Քրիստոսին: 🔹Կարակորումի ճանապարհին և խանի պալատում վանականը հանդիպել է բազմաթիվ հայ հոգևորականների և ազնվականների: Նրանք ծառայում էին որպես խորհրդականներ, թարգմանիչներ և դեսպաններ: Հենց հայերն են եվրոպացի պատվիրակների համար ծառայել որպես արժեքավոր տեղեկատվության աղբյուր: 🔹Հայ իշխաններն ու
    1,760952Открыть в Telegram
  • Մաքուր պատմություն / Unfiltered History

    19 июл., 13:05

    📜 1799 թ․ հուլիսին Եգիպտոսում՝ Ռոզեթ (այժմ՝ Ռաշիդ) քաղաքի մոտակայքում, Նապոլեոնի բանակի լեյտենանտ Պիեռ Բուշարը հայտնաբերեց մի բազալտե սալաքար, որը պիտի փոխեր մեր պատկերացումները պատմության մասին։ 🔍 Քարի վրա փորագրված էր նույն տեքստը երեք տարբեր գրերով. 1️⃣ Եգիպտական հիերոգլիֆներով (սուրբ գիր), 2️⃣ Եգիպտական դեմոտիկ գրով (ժողովրդական սղագրություն), 3️⃣ Հին հունարենով։ Քանի որ հին հունարենը լավ հայտնի էր լեզվաբաններին, այս քարը դարձավ այն «բանալին», որի շնորհիվ հնարավոր եղավ վերջապես վերծանել եգիպտական հիերոգլիֆները։ 💡Թեև շատ գիտնականներ էին փորձում կոտրել կոդը, հաջողությունը ժպտաց ֆրանսիացի Ժան-Ֆրանսուա Շամպոլյոնին։ Ժան-Ֆրանսուա Շամպոլյոնը տիրապետում էր ղպտերենին (հին եգիպտերենի վերջին փուլը, որն օգտագործվում էր քրիստոնյա եգիպտացիների կողմից)։ Սա վճռորոշ եղավ։ Նա համեմատեց Պտղոմեոսի և Կլեոպատրայի անունների քարտուշները և գտավ ընդհանուր նշանները (օրինակ՝ P, T, L տառերը)։ Երբ նա հանդիպեց
    1,9901482Открыть в Telegram
  • Մաքուր պատմություն / Unfiltered History

    16 июл., 15:56

    #104. Schools Under Surveillance: Armenians in Early Republican Turkey.What happened to Armenian schools and teachers who remained in Turkey after the Armenian Genocide?In this episode of Unfiltered History, Candidate of Historical Sciences Suren Manukyan welcomes historian Élodie Gavrilof, an associate researcher at CERCEC–EHESS and IFEA, a lecturer in modern and contemporary history at INALCO, and a research fellow at the Yerevan Center for International Education.The conversation explores the reconstruction of Armenian education between 1918 and 1939, the fate of Armenian orphans and teachers, and the gradual restriction of minority schools under the emerging Turkish Republic.How did the state control Armenian curricula, textbooks and teachers? Why were Armenian schools prohibited outside Istanbul after 1923? How was Armenian history erased from classrooms, and how did
Скачать ряд в CSV
Бот обратной связи для своего канала — бесплатно

Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.

Как это работает →
Создать бота