Последние посты

ՈՄԱ - Վանաձոր
21 сент., 13:13
🇦🇲 Անկախությունը ամենօրյա աշխատանք է, պատասխանատվություն։Անկախ պետությունն ամրապնդվում է ոչ միայն պետական կառույցներով, այլև պատրաստ, գիտակից ու պատասխանատու քաղաքացիներով։ՈՄԱ Վանաձորը տարիներ շարունակ իր ներդրումն է ունենում այդ մշակույթի ձևավորման գործում՝ փոխանցելով գիտելիք, հմտություններ և պատրաստվածություն։Սա մեկ օրվա կամ մեկ նախաձեռնության աշխատանք չէ։ Սա շարունակական ճանապարհ է՝ ավելի պատրաստ և ամուր հասարակություն ձևավորելու համար։#ԱնկախությանՕր #ԱզգԲանակ #ԵրկիրԱմրոց #ՀամապարփակՊաշտպանություն #ՈՄԱՎանաձոր
ՈՄԱ - Վանաձոր
19 сент., 10:06
🇦🇲 🇩🇪 Շնորհավորում ենք Գերմանիայի մեծ բարերար, Հայաստանի և Լոռու հավատարիմ բարեկամ, Վանաձորի պատվավոր քաղաքացի և «Լոռվա Ասպետ» Ռայներ Քրիստիան Քոզելին՝ ծննդյան առթիվ։Տարիներ շարունակ Ռայներ Քոզելը՝ «Ինտերկապ» բարեգործական ՀԿ-ի հետ միասին, աջակցել է Հայաստանի և Լոռու տարբեր նախաձեռնությունների, այդ թվում՝ ՈՄԱ Վանաձորի գործունեությանը։Շնորհակալ ենք աջակցության, վստահության և տարիների բարեկամության համար։ 🤝Մաղթում ենք առողջություն, երկար տարիների կյանք և նորանոր հաջողություններ։ ❤️
ՈՄԱ - Վանաձոր
12 сент., 16:49
✅ ՈՄԱ Վանաձորի և ՈՄԱ Ալավերդու թիմերի անդամները արժանացել են շնորհակալագրերի՝ փրկարարական աշխատանքներին ակտիվ մասնակցության և ցուցաբերած պատրաստակամության համար։Շնորհակալ ենք Լոռու փրկարարական վարչությանը՝ մեր կամավորների աշխատանքը գնահատելու, վստահության և արդյունավետ համագործակցության համար։🤝 Մեր հատուկ շնորհակալությունն ենք հայտնում փրկարարներին՝ համատեղ աշխատանքի, աջակցության և յուրաքանչյուր իրավիճակում իրենց նվիրված ծառայության համար։🙋 Մեզ կարող եք աջակցել հետևյալ տարբերակներով՝✅ Armenian Peace հարթակի միջոցով https://ap.am/en/fundraisers/support-to-voma-vanadzor✅ Բանկային փոխանցման միջոցով«ՈՄԱ ՎԱՆԱՁՈՐ» Ռազմահայրենասիրական ՀԿ 1510053545770100 AMD – ՀՀ դրամ 1510053545770101 USD – ԱՄՆ դոլար 1510053545770149 EUR – Եվրո 1510053545770158 RUB – Ռուբլի ARCA / Master Card - 5473391010003101 Arman Kocharyan#ԱզգԲանակ #ԵրկիրԱմրոց #ՀամապարփակՊաշտպանություն #Ոգեզէն #ՈՄԱ
ՈՄԱ - Վանաձոր
4 сент., 16:25
🚒 Շնորհավոր Փրկարարների օրըՈՄԱ Վանաձորի թիմը շնորհավորում է փրկարար ծառայության բոլոր նվիրյալներին, մասնագիտական տոնի առթիվ։Հարգելի ընկերներ Ձեր աշխատանքը պահանջում է խիզախություն, արագ կողմնորոշվելու կարողություն, ուժ և ամենակարևորը՝ պատրաստակամություն՝ դժվար պահին կանգնելու մարդու կողքին։Շնորհակալ ենք ձեր ամենօրյա նվիրումի, պատասխանատվության և մարդկանց կյանքը փրկելու կարևոր առաքելության համար։Մաղթում ենք անվտանգ ծառայություն, ուժ, տոկունություն և խաղաղ աշխատանքային օրեր։Շնորհավոր տոնդ, փրկարար։ 🇦🇲
ՈՄԱ - Վանաձոր
17 авг., 08:09
🇦🇲 «Լոռվա Ամրոց» երիտասարդական ճամբար🏕️ «Լոռվա Ամրոցը» դարձավ նոր գիտելիքների, փորձությունների, ակտիվ հանգստի ու նոր ընկերությունների մի ամբողջ արկած։Ճամբարի ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան ձեռք բերելու կարևոր ու գործնական հմտություններ՝ ✅ առաջին օգնություն, ✅ ալպինիզմ և տեղագրություն, ✅ բնության մեջ գոյատևում, ✅ ֆիզիկական պատրաստվածություն, ✅ ազգային պարեր, ✅ թիմային աշխատանք և փոխօգնություն։Բնության գրկում անցկացրած այս օրերը լի էին փորձություններով, նոր գիտելիքներով, միասնականությամբ ու անմոռանալի պահերով։Շնորհակալություն բոլոր մասնակիցներին, դասընթացավարներին և գործընկերներին՝ «Լոռվա Ամրոցը» միասին կյանքի կոչելու համար։#ԼոռվաԱմրոց #ՈՄԱՎանաձոր #ՄԵՄԼոռի #ԵրիտասարդականՃամբար
ՈՄԱ - Վանաձոր
27 июл., 10:49изменён
🏕 «Լոռվա Ամրոց» երիտասարդական ճամբարՈՄԱ Վանաձորը՝ ՄԵՄ Լոռիի հետ համատեղ, իրականացնում է 4-օրյա երիտասարդական ճամբար։Ճամբարը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր գիտելիքներ, սովորել օգտակար հմտություններ և անցկացնել ակտիվ օրեր բնության գրկում։Մասնակիցները հնարավորություն կունենան սովորելու՝ ✅ առաջին օգնություն, ✅ ալպինիզմ և տեղագրություն, ✅ բնության մեջ գոյատևման հմտություններ, ✅ ֆիզիկական պատրաստվածություն, ✅ ազգային պարեր և թիմային աշխատանք։📍 Վայր՝ գ․ Աթան 📅 Ամսաթիվ՝ օգոստոսի 4–7 (4 օր) 👤 Տարիք՝ 15+✨ Կացությունն ու սնունդը ներառված են։⏳ Գրանցման վերջնաժամկետ՝ օգոստոսի 2
ՈՄԱ - Վանաձոր
24 июл., 19:25
🇦🇲 Աթանում շարունակվում են հրաձգարանի կառուցման աշխատանքները։ՈՄԱ Վանաձորը ևս իր ներդրումն է ունենում այս կարևոր նախաձեռնության իրականացման գործում։💪 Ձեր յուրաքանչյուր աջակցությունը կարևոր ներդրում է մեր ընդհանուր գործի մեջ։🙋 Մեզ կարող եք աջակցել հետևյալ տարբերակներով՝✅ Armenian Peace հարթակի միջոցով՝ https://ap.am/en/fundraisers/support-to-voma-vanadzor✅ Բանկային փոխանցմամբ՝«ՈՄԱ ՎԱՆԱՁՈՐ» Ռազմահայրենասիրական ՀԿ1510053545770100 — AMD (ՀՀ դրամ) 1510053545770101 — USD (ԱՄՆ դոլար) 1510053545770149 — EUR (Եվրո) 1510053545770158 — RUB (Ռուբլի)
ՈՄԱ - Վանաձոր
9 июн., 05:18
✨ Հունիսի 5-ին ՈՄԱ Վանաձորում կայացավ յուրահատուկ գրական-երաժշտական երեկո, որի ընթացքում «Մայր Հայաստան» ստեղծագործական միավորումը ներկայացրեց հայ ժողովրդական էպոսի՝ «Սասնա ծռեր»-ի «Սասունցի Դավիթ» ճյուղի թումանյանական մշակումը։🤝 Շնորհակալություն «Մայր Հայաստան» ստեղծագործական միավորմանը՝ այս գեղեցիկ ու բովանդակալից երեկոն ՈՄԱ Վանաձորում անցկացնելու, ազգային մշակույթն ու ժառանգությունը նոր սերունդներին փոխանցելու և ներկաներին անմոռանալի տպավորություններ պարգևելու համար։
ՈՄԱ - Վանաձոր
5 июн., 09:49
переслано из @vomavanadzor
Սիրով հիշեցնում ենք, որ այսօր կայանալու է մեր սպասված գրական-երաժշտական երեկոն։✨ Հրավիրում ենք ՈՄԱ Վանաձորի սաներին, նրանց ընտանիքների անդամներին և բոլոր վանաձորցիներին միանալու այս ջերմ ու մշակութային հանդիպմանը։ Մեզ սպասվում է գեղեցիկ երեկո՝ լի գրականությամբ, երաժշտությամբ, հետաքրքիր զրույցներով և հաճելի մթնոլորտով։ 📚🎼Միացե՛ք մեզ՝ միասին վայելելու հայ մշակույթի գեղեցկությունն ու ստեղծելու հիշարժան պահեր։ 📍 ք. Վանաձոր, Մյասնիկյան 80 🕒 19։00 Սպասում ենք բոլորիդ։ ✨🇦🇲
ՈՄԱ - Վանաձոր
5 июн., 07:36
Սիրով հիշեցնում ենք, որ այսօր կայանալու է մեր սպասված գրական-երաժշտական երեկոն։✨ Հրավիրում ենք ՈՄԱ Վանաձորի սաներին, նրանց ընտանիքների անդամներին և բոլոր վանաձորցիներին միանալու այս ջերմ ու մշակութային հանդիպմանը։ Մեզ սպասվում է գեղեցիկ երեկո՝ լի գրականությամբ, երաժշտությամբ, հետաքրքիր զրույցներով և հաճելի մթնոլորտով։ 📚🎼Միացե՛ք մեզ՝ միասին վայելելու հայ մշակույթի գեղեցկությունն ու ստեղծելու հիշարժան պահեր։ 📍 ք. Վանաձոր, Մյասնիկյան 80 🕒 19։00 Սպասում ենք բոլորիդ։ ✨🇦🇲
ՈՄԱ - Վանաձոր
28 мая, 18:47
🇦🇲Մայիսի 28-ը մեր պատմության, պայքարի ու հաղթանակի խորհրդանիշներից մեկն է։✊ 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերով հայ ժողովուրդն ապացուցեց, որ կարող է կանգնել մինչև վերջ և պաշտպանել իրեն և իր հայրենիքը։ Այս հաղթանակները դարձան Առաջին Հանրապետության ստեղծման հիմքը և նոր շունչ տվեցին հայ ժողովրդին։Թող Մայիսի 28-ի ոգին միշտ ապրի մեր մեջ՝ որպես միասնականության, կամքի և հայրենասիրության օրինակ։🙋 Մեզ կարող եք աջակցել հետևյալ տարբերակներով՝✅ Armenian Peace հարթակի միջոցով https://ap.am/en/fundraisers/support-to-voma-vanadzor✅ Բանկային փոխանցման միջոցով«ՈՄԱ ՎԱՆԱՁՈՐ» Ռազմահայրենասիրական ՀԿ 1510053545770100 AMD – ՀՀ դրամ 1510053545770101 USD – ԱՄՆ դոլար 1510053545770149 EUR – Եվրո 1510053545770158 RUB – Ռուբլի ARCA / Master Card - 5473391010003101 Arman Kocharyan
ՈՄԱ - Վանաձոր
11 мая, 13:12
🇦🇲 ՈՄԱ Վանաձորի հերթական արշավը այս անգամ եզրափակվեց սապբորդինգով։Սապբորդինգը ոչ միայն հետաքրքիր և ակտիվ ժամանցի ձև է, այլև հիանալի հնարավորություն՝ զարգացնելու հավասարակշռությունը, ուշադրության կենտրոնացումը և արագ կողմնորոշվելու կարողությունը։ Ջրի վրա առաջին անգամ կայուն մնալը հեշտ չէ, սակայն յուրաքանչյուր փոքր հաջողություն ամրապնդում է վստահությունը սեփական ուժերի նկատմամբ։🌊 Մասնակիցները փորձեցին իրենց ուժերը նոր միջավայրում, հաղթահարեցին առաջին դժվարությունները և ձեռք բերեցին նոր փորձ ու հմտություններ։✊ Շնորհակալություն ենք հայտնում մեր գաղափարակից ընկերոջը՝ սապբորդինգի տախտակները տրամադրելու, ինչպես նաև մասնակիցներին անհրաժեշտ ցուցումներ և աջակցություն ցուցաբերելու համար։🙋 Մեզ կարող եք աջակցել հետևյալ տարբերակներով՝✅ Armenian Peace հարթակի միջոցով https://ap.am/en/fundraisers/support-to-voma-vanadzor✅ Բանկային փոխանցման միջոցով«ՈՄԱ ՎԱՆԱՁՈՐ» Ռազմահայրենասիրական ՀԿ 1
ՈՄԱ - Վանաձոր
11 мая, 13:12

ՈՄԱ - Վանաձոր
10 мая, 12:13
🇦🇲 ՈՄԱ Վանաձորում դասընթացները շարունակվում են։Նոր մեկամսյա դասընթացներին կարող եք միանալ արդեն մայիսի 25-ից։✔️ Դասերը՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ ✔️ Ժամը՝ 19:00–22:00 ✔️ Մասնակցությունն անվճար է ✔️ Տարիքը՝ 16+📍 Գրանցման հղում՝ https://forms.gle/ykNE9bTJTYSMQbAa9🙋 Մեզ կարող եք աջակցել հետևյալ եղանակներով՝✅ Armenian Peace հարթակի միջոցով https://ap.am/en/fundraisers/support-to-voma-vanadzor✅ Բանկային փոխանցմամբ«ՈՄԱ ՎԱՆԱՁՈՐ» ռազմահայրենասիրական ՀԿ
ՈՄԱ - Վանաձոր
9 мая, 11:16
переслано из @vomavanadzor
✊🏻🇦🇲Մայիսի 9-ը՝ հաղթանակների և կամքի օր է։ Այս օրը հայ ժողովուրդը նշում է ոչ թե մեկ, այլ միաժամանակ երեք հաղթանակ։Շուշիի հաղթանակը դարձավ բեկումնային Արցախյան պատերազմում, երբ հայկական ուժերը միասնական կամքով ու հստակ ռազմաքաղաքական նպատակով պաշտպանեցին իրենց հայրենիքը։Միևնույն ժամանակ՝ չենք մոռանում հայ ժողովրդի ծանրակշիռ ներդրումը Երկրորդ համաշխարհային պատերազմում։Մայիսի 9-ը մեզ հիշեցնում է, որ կարող ենք հաղթահարել ամեն դժվարություն, եթե ունենք միասնություն, պատրաստություն և պատասխանատվություն։Դեպի հաղթանակ տանող ճանապարհը սկսվում է հենց այսօրվանից՝ մարզվելով, կրթվելով, զենքին ու պաշտպանությանը գիտակից վերաբերմունք ձևավորելով։#ՈՄԱՎանաձոր #Մայիսի9 #ՀաղթանակիՕր
ՈՄԱ - Վանաձոր
7 мая, 14:41
🔸Մայիսի 25-ից մեկնարկում է մեկամսյա անվճար դասընթաց Վանաձորում✔️ Դասերը՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ ✔️ Ժամը՝ 19:00–22:00 ✔️ Մասնակցությունն անվճար է ✔️ Տարիքը՝ 16+📍 Գրանցման հղում՝ https://forms.gle/ykNE9bTJTYSMQbAa9🙋 Մեզ կարող եք աջակցել հետևյալ եղանակներով՝✅ Armenian Peace հարթակի միջոցով https://ap.am/en/fundraisers/support-to-voma-vanadzor✅ Բանկային փոխանցմամբ«ՈՄԱ ՎԱՆԱՁՈՐ» ռազմահայրենասիրական ՀԿ 1510053545770100 AMD – ՀՀ դրամ 1510053545770101 USD – ԱՄՆ դոլար
ՈՄԱ - Վանաձոր
3 мая, 12:46
🥾 Իրականացրինք հերթական քայլարշավը՝ շուրջ 6 կմ երկարությամբ երթուղով։✅ Մասնակիցները հաղթահարեցին ճանապարհը բարձր տրամադրությամբ՝ զարգացնելով ֆիզիկական պատրաստվածությունն ու թիմային ոգին։🎯 Արշավի ավարտին անցկացվեց նաև կրակային պատրաստության հատված, որտեղ մասնակիցները փորձեցին իրենց հմտությունները գործնական պայմաններում։✊🏻 Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին ակտիվ մասնակցության համար📅 Նոր մեկամսյա դասընթացներին կարող եք միանալ մայիսի 25-ից։📍 Գրանցման հղում՝ https://forms.gle/ykNE9bTJTYSMQbAa9🙋 Մեզ կարող եք աջակցել հետևյալ տարբերակներով՝✅ Armenian Peace հարթակի միջոցով https://ap.am/en/fundraisers/support-to-voma-vanadzor✅ Բանկային փոխանցման միջոցով«ՈՄԱ ՎԱՆԱՁՈՐ» Ռազմահայրենասիրական ՀԿ
ՈՄԱ - Վանաձոր
29 апр., 16:01
Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.
Как это работает →