gram news
Аватар канала ԿՌԿ նորություններ/ WRCA News

ԿՌԿ նորություններ/ WRCA News

@wrcarmenia

Այս խումբը ստեղծվել է իրար հետ կապը չկորցնելու, ավելի մոտ լինելու և ԿՌԿ-ում իրականացվող միջոցառումների և հնարավորությունների մասին տեղեկատվություն տարածելու համար: Այս խմբում հավաքված մարդիկ ինչ-որ պահի կապ են ունեցել Կանանց ռեսուրսային կենտրոնի հետ:

ПроектыHY

85подписчиков

Открыть канал

Последние посты

  • ԿՌԿ նորություններ/ WRCA News

    14 сент., 07:38

    Կանանց ռեսուրսային կենտրոնի ֆեմինիստական ապահով տարածքի նոր աշխատանքային գրաֆիկըՀամեցեք ֆեմինիստական գրքեր կարդալու, աշխատելու կամ պարզապես ժամանաց անցկացնելու 💚📍Հասցեն՝ Բաղրամյան 47, ք. Երևան: Հարցերի դեպքում զանգահարեք՝ +374 94 565626:The new schedule of the Women's Resource Center's feminist safe space.Come read feminist books, work, or just hang out 💚📍Address: Baghramyan 47, Yerevan. For any questions, please call: +374 94 565626.
  • ԿՌԿ նորություններ/ WRCA News

    8 сент., 11:40изменён

    📣 Կանանց ռեսուրսային կենտրոնը վերսկսում է Կանանց իրավունքների եռօրյա դասընթացը։Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝✅ մարդու իրավունքներ, կանանց աշխատանքային իրավունքներ և կանանց քաղաքական մասնակցություն ✅ ֆեմինիզմ ✅ գենդեր ✅ գենդերային բռնություն ✅ սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք ✅ կանայք, խաղաղաշինություն և անվտանգություն:Դասընթացն ԱՆՎՃԱՐ է և տեղի կունենա 📌 հոկտեմբերի 2-4-ը, ժամը՝ 10:00-18:00, Բաղրամյան 47 հասցեում:Մարզերից եկող մասնակիցների ճանապարհածախսը փոխհատուցվում է:Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է:👉 ԲՈԼՈՐ մանրամասների և դիմելու համար՝ անցե՛ք մեր կայք. https://womenofarmenia.org/2026/09/08/wrt_kvinfo_2026_1/
  • ԿՌԿ նորություններ/ WRCA News

    4 сент., 16:02

    Սիրելի՛ մարդիկ, միացե՛ք մեր հերթական ֆեմախոսությանը՝🗓 սեպտեմբերի 15-ին, ⏰ ժամը 18:30-ին:Հանդիպմանը կխոսենք այն դժվարությունների մասին, որոնց բախվում են ԼԳԲՏ+ անձինք, հատկապես՝ լեսբի, քվիր և տրանս կանայք, Հայաստանում աշխատանք գտնելիս և աշխատավայրում իրենց իրավունքներն իրացնելիս։📌 Ֆեմախոսությունը կվարի Հռիփսիմե Կիզոգյանը, ով «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի գործադիր տնօրենն է, իրավապաշտպան և հետազոտող։Նա կներկայացնի հետազոտությունների և փաստագրված դեպքերի հիման վրա նկատված հիմնական խնդիրները՝ սկսած աշխատանքի հայտարարություններից և հարցազրույցներից մինչև աշխատավայրում առկա վերաբերմունքը, անհավասար հնարավորությունները և անվտանգ միջավայրի բացակայությունը։Դե ինչ, սիրով կսպասենք բոլորիդ՝🗓 սեպտեմբերի 15-ին, ⏰ ժամը 18:30-ին, 📍 Բաղրամյան 47 (կամ օնլայն՝ Zoom-ով):🔗 Խնդրում ենք նախապես գրանցվել հղումով. https://forms.gle/awDCyvDkVvuqiSb87
  • ԿՌԿ նորություններ/ WRCA News

    4 сент., 09:18

    📣 «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ֊ն փնտրում է իրավաբան՝ կազմակերպության ադվոկացիոն աշխատանքներին միանալու համար։Իրավաբանը ներգրավված է լինելու կանանց իրավունքների և գենդերային հավասարության ոլորտներում օրենսդրության ու քաղաքականությունների մշտադիտարկման, իրավական վերլուծության, առաջարկությունների մշակման և շահերի պաշտպանության աշխատանքներում։📌 Աշխատանքի հիմնական պայմաններ🔹Աշխատանքի տևողություն՝ 1 տարի, 🔹Աշխատաժամանակ՝ շաբաթական 20 ժամ, 🔹Աշխատանքի ձևաչափ՝ հեռավար, սակայն անհրաժեշտության դեպքում, իրավաբանը կմասնակցի քննարկումների, հանդիպումների և այլ միջոցառումների՝ շաբաթական 20 ժամ աշխատանքային ծանրաբեռնվածության շրջանակում, 🔹Վճարովի փորձաշրջան՝ առաջին 3 ամիսը, 🔹Դիմելու վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 22-ը ներառյալ:❗️Մանրամասներին և դիմելու կարգին ծանոթանալու համար՝ անցե՛ք մեր կայք. 🔗 https://womenofarmenia.org/2026/09/04/looking_for_a_lawyer_advocacy_team_2026/
  • ԿՌԿ նորություններ/ WRCA News

    2 сент., 04:37

    Սիրելի՛ բոլոր, մենք վերադարձել ենք արձակուրդից 💚💜Կենտրոնը բաց է 🕐 երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին՝ 12:00-18:00:Համեցեք @femspaceatwrc՝ աշխատելու կամ պարզապես ժամանակ անցկացնելու:⏭️ Անվճար իրավաբանական խորհրդատվությունը հեռախոսազանգով տրամադրվում է աշխատանքային օրերին և ժամերին, իսկ կենտրոնում խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել զանգահարելով՝☎️ 093 94 88 86
  • ԿՌԿ նորություններ/ WRCA News pinned a photo

    31 июл., 11:28

  • ԿՌԿ նորություններ/ WRCA News

    31 июл., 11:28

    📌 Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 1-ից սեպտեմբերի 2-ը Կանանց ռեսուրսային կենտրոնի թիմը կգնա հավաքական հանգստի:ԿՌԿ գրասենյակը և ֆեմտարածքը կրկին բաց կլինեն իրենց սովորական աշխատաժամերով սեպտեմբերի 3-ից սկսած:Հիշեցնենք, որ ԿՌԿ անվճար իրավաբանական խորհրդատվության ծառայությունը կվերականգնվի օգոստոսի 15-ին:
  • ԿՌԿ նորություններ/ WRCA News

    13 июл., 11:52

    📌 Տեղեկացնում ենք, որ հուլիսի 14-ից օգոստոսի 14-ը ներառյալ ԿՌԿ անվճար իրավաբանական խորհրդատվության ծառայությունը չի գործելու:Ծառայությունը կվերականգնվի օգոստոսի 15-ին:WRC’s free legal advice service will not be available from July 14th to August 14th inclusive.The service will resume on August 15th.
  • ԿՌԿ նորություններ/ WRCA News

    1 июл., 10:42

    📣 Կանանց ռեսուրսային կենտրոնը կազմակերպում է «Ֆեմինիստական զորեղացման ճամբար '26»-ը:Նպատակն է ֆեմինիստական զանազան թեմաներով գիտելիքների տարածումը, շփման և ինքնազարգացման ապահով միջավայրի ստեղծումը։Ճամբարի 3 օրերը հագեցած են լինելու հավաստի տեղեկատվության փոխանցմամբ, թեմատիկ խաղերով և արվեստով:📌 «Ֆեմինիստական զորեղացման ճամբարը» տեղի կունենա հուլիսի 24-26-ը՝ Երևանից դուրս՝ ապահով միջավայրում (անցկացման հյուրանոցի մասին տեղեկություն կփոխանցենք վերջնական ընտրված մասնակիցներին):Կարող են դիմել 18-25 տարեկան բոլոր անձինք, որոնք հետաքրքրված են վերոնշյալ թեմաներով:‼️ Դիմելու վերջնաժամկետը hուլիսի 17-ն է: Պատասխան նամակ կուղարկվի մինչև հուլիսի 20-ը:🔗 Բոլոր մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար անցե՛ք մեր կայք. https://womenofarmenia.org/2026/07/01/feminist-empowerment-camp-26/Ճամբարն անվճար է
  • ԿՌԿ նորություններ/ WRCA News

    28 июн., 18:55

    Սիրելի՛ մարդիկ, միացե՛ք մեր հերթական ֆեմախոսությանը՝ 🗓 հունիսի 29-ին, ⏰ ժամը 18:30-ին: Հանդիպմանը կխոսենք այն դժվարությունների մասին, որոնց բախվում են ԼԳԲՏ+ անձինք, հատկապես՝ լեսբի, քվիր և տրանս կանայք, Հայաստանում աշխատանք գտնելիս և աշխատավայրում իրենց
  • ԿՌԿ նորություններ/ WRCA News

    25 июн., 18:04

    📣 Սիրելի՛ բոլոր, հրավիրում ենք ձեզ մասնակցելու Ազգային ժողովի ընտրություններին նախորդած երեք ամիսների ընթացքում իրականացված մեդիա մշտադիտարկման արդյունքների ներկայացմանը և քննարկմանը:📌 Մշտադիտարկումն իրականացրել է ոլորտի փորձագետ Մուշեղ Հովսեփյանը, ով երեք ամիսների ընթացքում ուսումնասիրել է մի շարք մեդիա հարթակներում՝🔹կանանց իրավունքների վերաբերյալ ապատեղեկատվության դրսևորումները, 🔹կին իրավապաշտպանների, կին քաղաքական գործիչների շուրջ ձևավորվող պատմույթները, 🔹քաղաքացիական հասարակության թիրախավորման դեպքերը:Կսպասենք ձեզ՝🗓🕣 հուլիսի 9-ին, 18:30-ին, մուտքը՝ գրանցումով. http://bit.ly/4vrtXLXՀասցեի մասին կտեղեկացնենք միայն գրանցված մասնակիցներին:
  • ԿՌԿ նորություններ/ WRCA News

    22 июн., 13:21

    📣 Սիրելի՛ բոլոր, հրավիրում ենք մասնակցելու արտ թերապևտիկ աշխատարանի։Այս հանդիպման ընթացքում ներքին լարվածությունը կփորձենք դարձնել տեսանելի և ընկալելի։ «Անվտանգ վայր» վարժության միջոցով կփորձենք վերականգնել վերահսկողության զգացողությունը և ձևավորել սթրեսի նկատմամբ նոր վերաբերմունք՝ սթրեսը դիտարկելով ոչ միայն որպես խնդիր, այլ նաև որպես «հաղորդագրություն»։Արտ թերապիան հնարավորություն է տալիս արտահայտել այն, ինչ երբեմն դժվար է ձևակերպել բառերով։Աշխատարանը կվարի կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Աստղիկ Բաղդասարյանը։Մասնակցությունն անվճար է։ Խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով https://forms.gle/F8hnEorZs1LGJksp7🗓🕣 Հուլիս 3, 19:00 📍 ԿՌԿ ֆեմտարածք (Բաղրամյան 47):
  • ԿՌԿ նորություններ/ WRCA News

    22 июн., 10:17

    Սիրելի՛ մարդիկ, միացե՛ք մեր հերթական ֆեմախոսությանը՝🗓 հունիսի 29-ին, ⏰ ժամը 18:30-ին:Հանդիպմանը կխոսենք այն դժվարությունների մասին, որոնց բախվում են ԼԳԲՏ+ անձինք, հատկապես՝ լեսբի, քվիր և տրանս կանայք, Հայաստանում աշխատանք գտնելիս և աշխատավայրում իրենց իրավունքներն իրացնելիս։📌 Ֆեմախոսությունը կվարի Հռիփսիմե Կիզոգյանը, ով «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի (Pink Armenia) գործադիր տնօրենն է, իրավապաշտպան և հետազոտող։Նա կներկայացնի հետազոտությունների և փաստագրված դեպքերի հիման վրա նկատված հիմնական խնդիրները՝ սկսած աշխատանքի հայտարարություններից և հարցազրույցներից մինչև աշխատավայրում առկա վերաբերմունքը, անհավասար հնարավորությունները և անվտանգ միջավայրի բացակայությունը։Դե ինչ, սիրով կսպասենք բոլորիդ՝🗓 հունիսի 29-ին, ⏰ ժամը 18:30-ին, 📍 Բաղրամյան 47 (կամ օնլայն՝ Zoom-ով):🔗 Խնդրում ենք նախապես գրանցվել հետևյալ հղումով. https://forms.gle/awDCyvDkVvuqiSb87
  • ԿՌԿ նորություններ/ WRCA News

    9 июн., 10:42

    📣 Կանանց ռեսուրսային կենտրոնը հրավիրում է կլինիկական օրդինատուրա «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ սովորող ուսանողներին մասնակցելու երկօրյա դասընթացի՝ նվիրված պացիենտակենտրոն և իրավունքահեն աբորտի ծառայությունների մատուցման հարցերին։Կանանց ռեսուրսային կենտրոնը հոգում է տրանսպորտի, կացության և սննդի բոլոր ծախսերը:Վայրը և ամսաթիվը՝ Ծաղկաձոր, հուլիսի 16-18:Մասնակցությունն անվճար է ✅ սակայն մասնակցությունը պարտադիր է դասընթացի երկու օրերին: Լիարժեք մասնակցության դեպքում՝ կտրվեն վկայականներ:Բոլոր մանրամասների և դիմելու համար անցե՛ք մեր կայք՝ https://womenofarmenia.org/2026/06/09/two-day-course-for-students-majoring-in-obstetrics-and-gynecology/❗️Դիմել կարող եք մինչև ս․թ․ հուլիսի 1-ը ներառյալ:
  • ԿՌԿ նորություններ/ WRCA News

    1 июн., 10:12

    Սիրելի՛ կանայք, հրավիրում ենք մասնակցելու անձնային աճի և աջակցության խմբակի։Այս 6 հանդիպումները նախատեսված են 18 տարին լրացած կանանց համար, ովքեր ցանկանում են ավելի լավ ճանաչել ինքներն իրենց, հոգ տանել իրենց հուզական բարեկեցության մասին, ստանալ աջակցություն և աշխատել անձնային աճի ուղղությամբ։Մասնակցությունն անվճար է։ Դիմել կարող եք հունիսի 5-ը ներառյալ (23:59):🗓🕣 Մեկնարկը հունիս 8, 19:00 📍 ԿՌԿ ֆեմտարածք (Բաղրամյան 47)Բոլոր մանրամասների և գրանցվելու համար անցե՛ք հղումով. https://forms.gle/u51rpoY8VijVfR8fA
  • ԿՌԿ նորություններ/ WRCA News

    18 мая, 08:41

    Սիրելի՛ մարդիկ, նախընտրական շրջանում Կանանց ռեսուրսային կենտրոնը հանրային քննարկումներ է անցկացնում քաղաքական կուսակցությունների թեկնածուների հետ՝ կանանց իրավունքների վերաբերյալ նրանց մոտեցումները քննարկելու համար:Այս ամիս կունենանք ևս մեկ հանդիպում քաղաքական ուժի հետ:📌 Երրորդ երկխոսություն-հանդիպումը կլինի Աժ 2026թ. ընտրություններում Ռեֆորմիստների կուսակցության թեկնածուներ Աննա Դերձակյանի և Միքայել Գալուստյանի հետ:Ինչպես նշեցինք՝ քննարկումը կենտրոնանալու է հենց կանանց իրավունքներին և գենդերային հավասարությանը վերաբերող հարցերի վրա:🗓🕣 Կհանդիպենք մայիսի 26-ին՝ 16:00-ին:Մասնակցությունը՝ գրանցումով:🔗 https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScLXh6GFo-I6qqA8qW38F1BqOZ2uMFbgTPnRncFo5qMB18yuA/viewformՍիրով կսպասենք բոլորիդ 💚
  • ԿՌԿ նորություններ/ WRCA News

    14 мая, 14:53

    📌 Երկխոսություն-հանդիպումը Աժ 2026թ. ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Զարուհի Բաթոյանի հետ:Քննարկումը կենտրոնանալու է կանանց իրավունքներին և գենդերային հավասարությանը վերաբերող հարցերի վրա:Հիշեցնենք, որ այս ամիս կունենանք ևս երկու հանդիպում քաղաքական տարբեր ուժերի հետ: Հետևեք էջին մանրամասներին համար:Facebook LIVE — https://www.facebook.com/share/v/1LW6QYtdag/
  • ԿՌԿ նորություններ/ WRCA News

    12 мая, 12:29

    Սիրելի՛ մարդիկ, նախընտրական շրջանում Կանանց ռեսուրսային կենտրոնը հանրային քննարկումներ է անցկացնում քաղաքական կուսակցությունների թեկնածուների հետ՝ կանանց իրավունքների վերաբերյալ նրանց մոտեցումները քննարկելու համար:Այս ամիս կունենանք երեք հանդիպում քաղաքական տարբեր ուժերի հետ:📌 Երկրորդ երկխոսություն-հանդիպումը կլինի Աժ 2026թ. ընտրություններում «Բոլորին դեմ եմ» նախաձեռնության թեկնածուներ Արամ Քոչարյանի և Հարություն Վիրաբյանի հետ:🗓🕣 Կհանդիպենք մայիսի 21-ին՝ 18:30-ին:Մասնակցությունը՝ գրանցումով. հաստատված մասնակիցներին կուղարկվի հանդիպման վայրի մանրամասները:Գրանցման հղումը 🔗 https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc8dLoPFB24KaHFBxuCtNk7wH4A35zrMaO-AuREmIfvI9HKvw/viewformՍիրով կսպասենք բոլորիդ 💚
  • ԿՌԿ նորություններ/ WRCA News

    11 мая, 11:28

    Սիրելի՛ բոլոր, հրավիրում ենք մասնակցելու մեր հերթական արտ թերապևտիկ աշխատարանի։👉 Հանդիպման ընթացքում ներքին լարվածությունը կփորձենք դարձնել տեսանելի և ընկալելի։ Վարժության միջոցով կփորձենք վերականգնել վերահսկողության զգացողությունը և ձևավորել սթրեսի նկատմամբ նոր վերաբերմունք՝ սթրեսը դիտարկելով ոչ միայն որպես խնդիր, այլ նաև որպես «հաղորդագրություն»։Արտ թերապիան հնարավորություն է տալիս արտահայտելու այն, ինչ երբեմն դժվար է ձևակերպել բառերով։📌 Աշխատարանը կվարի կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Աստղիկ Բաղդասարյանը։🗓🕣 Մայիսի 22, 19:00 📍 ԿՌԿ ֆեմտարածք (Բաղրամյան 47):🔗 Մասնակցությունն՝ անվճար, նախապես գրանցումով. https://forms.gle/hLbKivaYHs2Aq2sE6
  • ԿՌԿ նորություններ/ WRCA News

    6 мая, 13:20изменён

    Սիրելի՛ մարդիկ, նախընտրական շրջանում Կանանց ռեսուրսային կենտրոնը հանրային քննարկումներ է անցկացնում քաղաքական կուսակցությունների թեկնածուների հետ՝ կանանց իրավունքների վերաբերյալ նրանց մոտեցումները քննարկելու համար:Այս ամիս կունենանք երեք հանդիպում քաղաքական տարբեր ուժերի հետ:📌 Առաջին երկխոսություն-հանդիպումը կլինի Աժ 2026թ. ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Զարուհի Բաթոյանի հետ:Ինչպես նշեցինք՝ քննարկումը կենտրոնանալու է հենց կանանց իրավունքներին և գենդերային հավասարությանը վերաբերող հարցերի վրա:🗓🕣 Կհանդիպենք մայիսի 14-ին՝ 18:30-ին: Մասնակցությունը՝ գրանցումով. հաստատված մասնակիցներին կուղարկվի հանդիպման վայրի մանրամասները:🔗 https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdxc7ir8UPz22SBUsSC3pVasMn_FbQ0WQ2rRa4P7n1MQQV3eQ/viewformՍիրով կսպասենք բոլորիդ 💚
Бот обратной связи для своего канала — бесплатно

Подписчики пишут боту, вы отвечаете реплаем, ваш аккаунт скрыт. Создаётся в одно касание.

Как это работает →
Создать бота