Latest posts

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
21 Sept, 15:14
🇦🇲🇦🇲🇦🇲 Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրով՝ «Մխիթար Գոշի» մեդալով է պարգևատրվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի Օպերատիվ-հետախուզական երկրորդ վարչության պետ Ռուբեն Հարությունի Մարտիկյանը:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
21 Sept, 14:53
🇦🇲🇦🇲🇦🇲 Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Գեղամի Ասատրյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
16 Sept, 12:41
‼️‼️Նախկին ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած անձի, նրա դստեր, ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել ոստիկանության ներքին զորքերի ևս 3 պաշտոնատար անձանց. նրանց վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:👇🏻Մանրամասները՝ «Լուրերի» ռեպորտաժում:https://www.youtube.com/watch?v=0fmER-J1OvQYouTubeՓաստաթղթերը կեղծել են պաշտոնյաները, կոչումը շնորհել է հայրը. նոր մեղադրյալներ՝ Գասպարյանի գործովՀետևեք մեզ նաև այլ հարթակներում՝ Website: https://www.1lurer.am/ Facebook : https://www.facebook.com/lurer1tv Telegram : https://t.me/LurerH1 Twitter : https://twitter.com/Lurer11 Instagram: https://www.instagram.com/1lurer/ Հանրային հեռուստաընկերություն…
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
15 Sept, 10:37
📌📌Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-ամյակի առթիվ ՀՀ իրավապահ և ուժային կառույցների միջև կազմակերպվել է շախմատի առաջնությունՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ տարեդարձի հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակներում ՀՀ իրավապահ և ուժային կառույցների միջև կազմակերպվել է շախմատի առաջնություն, որին մասնակցել են Պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Քննչական կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Պետական պահպանության ծառայության և Հակակոռուպցիոն կոմիտեի թիմերը։ՀՀ իրավապահ և ուժային մարմինների միջև անցկացված շախմատի մրցաշարում 1-ին տեղը զբաղեցրել է Պաշտպանության նախարարության թիմը, 2-րդ տեղը՝ Ներքին գործերի նախարարության թիմը, 3-րդ տեղը զբաղեցրել է Ազգային անվտանգության ծառայության թիմը: Հաղթող թիմերը պարգևատրվել են հավաստագրերով և խորհրդանշական մեդալներով։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
28 Aug, 08:36
📌📌Հակակոռուպցիոն կոմիտեի սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ Դավիթ Կոստանդյանը ներկայացրել է նախկին նախագահ Ռ.Ք.-ի, նրա որդու և մի շարք այլ անձանց վերաբերյալ քրեական վարույթի մանրամասները: https://www.youtube.com/watch?v=ggudDnCoAZQ&t=71sYouTubeՀարցազրույց Դավիթ Կոստանդյանի հետՔրեական նոր վարույթ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի վերաբերյալ | Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Կոստանդյանի հետ Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝ Website: https://www.1lurer.am/ Facebook : https://www.facebook.com/lurer1tv…
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
25 Aug, 16:08
‼️‼️Առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով այսօր ձերբակալված 6 անձանց, այդ թվում՝ նախկին նախագահի որդու, ինչպես նաև 1999-2009թթ. ընթացքում կառավարական առանձնատների տնտեսության տնօրեն Ա.Ո.-ի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան, իսկ ձերբակալված նախկին նախագահ Ռ.Ք.-ն դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
25 Aug, 07:00edited
‼️‼️‼️Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք🔴 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։⤵️Նախաքննությամբ ստացված տվյալների համաձայն՝ գույքերի իրական պատկանելությունն ու հանցավոր ծագումը քողարկելու նպատակով դրանք ձևակերպվել են փոխկապակցված ընկերությունների անվամբ, իսկ հետագայում ձեռք բերված գույքերը տնօրինվել են՝ դրանք կառուցապատելու և վաճառելու, երրորդ անձանց օտարելու, ինչպես նաև սեփականատեր ընկերություններիYouTubeՁերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինքEnjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
21 Aug, 08:28
‼️‼️Պրոբացիայի ծառայության մարզային մարմնի պաշտոնատար անձինք և Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարի տեղակալը մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու և ծառայողական պարտականությունները չարաշահելու մեջ:ℹ️ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը, չարաշահելով իր ծառայողական լիազորությունները, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:📌📌Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնյան 2025 թվականի ապրիլի 7-ից մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում, պարտավորված լինելով պատժի կատարման ընթացքում ամսվա մեջ առնվազն 1 անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ավելի հաճախ այցելել քաղաքացու հանրային աշխատանքների կատարման վայր, վերահսկել եզրափակիչ դատական ակտի պահանջների կատարման ընթացքը, չի իրականացրել այն ու
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
19 Aug, 07:16
‼️‼️ԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացու՝ համալսարան ընդունվելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար պահանջել է խոշոր չափերի կաշառք☑️ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 3-ից Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրած անձը, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, ստացել է կաշառք:Մանրամասները՝ տեսանյութում:https://www.youtube.com/watch?v=WOYIQxeRBv4YouTubeԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացուն համալսարան ընդունելու համար պահանջել է խոշոր չափերի կաշառքEnjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
18 Aug, 07:30
🖼📝 Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձին ընդառաջ. Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի է ունեցել Կոմիտեի աշխատակիցների երեխաների ստեղծագործական աշխատանքների շնորհանդես-ցուցադրությունը:📌📌ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ տարեդարձի հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակներում օգոստոսի 17-ին Ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպվել է Կոմիտեի աշխատակիցների երեխաների ստեղծագործական աշխատանքների շնորհանդես-ցուցադրություն, որին ներկա է եղել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը: Կոմիտեի նախագահը, ողջունելով միջոցառման մասնակիցներին և հյուրերին, նշել է՝ իր համար խորհրդանշական է, որ հոբելյանական միջոցառումների շրջանակում աշխատակիցներն այսօր հավաքվել են ոչ թե մասնագիտական աշխատանքի արդյունքները ներկայացնելու, այլ իրենց երեխաների ստեղծագործություններին ծանոթանալու համար։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
12 Aug, 05:42
‼️‼️Ավարտվել է ընտրակաշառք տալու, ստանալու դեպքով քննված ևս մեկ քրեական վարույթի նախաքննությունը:⤵️ Մանրամասները՝ «Լուրերի» ռեպորտաժում:https://www.youtube.com/watch?v=jrf6IB4h_T0YouTubeՀԿԿ-ում ավարտվել է ընտրակաշառքի գործով ևս մեկ վարույթի նախաքննությունՀետևեք մեզ նաև այլ հարթակներում՝ Website: https://www.1lurer.am/ Facebook : https://www.facebook.com/lurer1tv Telegram : https://t.me/LurerH1 Twitter : https://twitter.com/Lurer11 Instagram: https://www.instagram.com/1lurer/ Հանրային հեռուստաընկերություն…
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
11 Aug, 07:24
‼️‼️Պրոբացիայի ծառայության մարզային մարմնի նախկին ծառայողը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի՝ 9 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էℹ️ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2016-ից 2024 թվականների ընթացքում ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի գլխավոր և ավագ մասնագետների պաշտոնները զբաղեցրած անձը, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, 597 օր առանց օրինական հիմքերի աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում ստացել է իր անվամբ ելքագրված աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ՝ այդ կերպ խարդախության եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 9.051.470 ՀՀ դրամ:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
10 Aug, 11:56edited
‼️‼️Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայական ստանալու դեպք. քրեական վարույթն ուղարկվել է դատարան;https://www.youtube.com/watch?v=rHUr4Vkb0igYouTubeԿաշառքով ստացել է վարորդական վկայական. կադրեր՝ վարորդական քննությունից ու կաշառքիցՀետևեք մեզ նաև այլ հարթակներում՝ Website: https://www.1lurer.am/ Facebook : https://www.facebook.com/lurer1tv Telegram : https://t.me/LurerH1 Twitter : https://twitter.com/Lurer11 Instagram: https://www.instagram.com/1lurer/ Հանրային հեռուստաընկերություն…
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
6 Aug, 11:06edited
📊2026 թվականի փետրվարի 7-ից մինչ օրս Հակակոռուպցիոն կոմիտեում ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 209 քրեական վարույթ, որոնք վերաբերում են ընտրակաշառք տալու և ստանալու, ընտրակաշառքի միջնորդության, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու, ինչպես նաև դրանց համակցությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքերին:✅Նշված քրեական վարույթներից 90-ով ձերբակալվել է 282 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 296 անձի նկատմամբ: 6 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ✅Մեղադրյալներից 126-ի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված խափանման միջոցներ, այդ թվում՝ 58 կալանք և 68 տնային կալանք, իսկ 162-ի նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ: ✅90 քրեական վարույթով իրականացվել են բազմաթիվ վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել է 350-ից ավելի անձ:⚖️65YouTubeԸնտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթEnjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
4 Aug, 13:13
‼️‼️‼️Հայտարարություն🔊ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ Սյունիքի մարզպետի՝ 2026 թվականի օգոստոսի 3–ի թիվ 364–Ա որոշման համաձայն՝ նույն մարզի Գորիս և Մեղրի համայնքներում, իսկ ՀՀ Լոռու մարզպետի՝ 2026 թվականի օգոստոսի 4–ի թիվ 590–Ա և 591–Ա որոշումների համաձայն՝ նույն մարզի Ստեփանավան և Ֆիոլետովո համայնքներում նշանակվել են հերթական ընտրություններ։📌ՀՀ քրեական օրենսգրքի 221–րդ հոդվածի համաձայն՝ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով որևէ գույք տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
4 Aug, 12:10
📍📍Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյան մեղադրվում է հողատարածքներն ապօրինի օտարելու մեջ. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է‼️‼️ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2010-2018 թվականների ընթացքում Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, պետության օրինական շահերին պատճառել է էական վնաս:Մանրամասները՝ տեսանյութում:https://www.youtube.com/watch?v=mUEU7HCQnxMYouTubeԵրևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյան մեղադրվում է հողատարածքներն ապօրինի օտարելու մեջEnjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
3 Aug, 07:53
‼️‼️Վայոց Ձորի մարզի 2 համայնքներում հողատարածքներ են ապօրինի օտարվել, այդ թվում՝ Եղեգնաձոր համայնքի քաղաքային մարզահամալիրի տարածքը:https://www.anticorruption.am/hy/post/2026/08/03/1753www.anticorruption.amՎայոց Ձորի մարզի 2 համայնքներում հողատարածքներ են ապօրինի օտարվել, այդ թվում՝ Եղեգնաձոր համայնքի քաղաքային մարզահամալիրի տարածքըՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, համայնքի քաղաքային մարզահամալիրի` 0.466 հա մակերեսով…
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
30 Jul, 05:25
‼️‼️«Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի 2 թեկնածուների ու ևս 3 անձանց մասով նախաքննությունն ավարտվել է:👇🏻Մանրամասները՝ «Լուրերի» ռեպորտաժում:https://www.youtube.com/watch?v=r7TvAsytm7oYouTubeԸնդդիմադիր դաշինքի պատգամավորի նախկին թեկնածուի՝ անձանց կաշառք տալու գործը դատարանում էՀետևեք մեզ նաև այլ հարթակներում՝ Website: https://www.1lurer.am/ Facebook : https://www.facebook.com/lurer1tv Telegram : https://t.me/LurerH1 Twitter : https://twitter.com/Lurer11 Instagram: https://www.instagram.com/1lurer/ Հանրային հեռուստաընկերություն…
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
29 Jul, 13:17edited
‼️‼️Ամբերդ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հետևանքով ապօրինի օտարվել են համայնքապատկան 9 տարբեր հողակտորներ, այդ թվում՝ պուրակը:✅ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի Ամբերդ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և Ամբերդի համայնքապետարանի աշխատակազմի 2 ղեկավարների օժանդակութամբ իրականացրել ձևական աճուրդ:Մանրամասները՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=yMsmCYiUwbIYouTubeԱպօրինի օտարվել են Ամբերդ համայնքին պատկանող 9 տարբեր հողակտորներ, այդ թվում՝ պուրակըEnjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
28 Jul, 05:35
📌📌2026 թվականի փետրվարի 7-ից մինչ օրս ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է ընդհանուր 199 քրեական վարույթ:✅Նշված քրեական վարույթներից 87-ով ձերբակալվել է 263 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 287 անձի նկատմամբ: ✅Մեղադրյալներից 121-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ են ընտրվել կալանքը և տնային կալանքը, իսկ 145-ի նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ: ✅56 վարույթով նախաքննությունը 192 անձի վերաբերյալ ավարտվել է մեղադրական եզրակացությամբ: ✅87 քրեական վարույթով իրականացվել են բազմաթիվ վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել է 300-ից ավելի անձ:⤵️Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը Factor TV-ի հետ զրույցում ներկայացրել է ընտրական հանցագործությունների դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների վերաբերյալ ամփոփիչ տվյալները:https://youtu.be/3sGLt7ByOZA?si=Mldn3vX4332hCg9CYouTubeԻնչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմումՀավաստի, բազմակողմանի, արագ․ Factor TV-ն իր հետևորդներին է ներկայացնում անկողմնակալ տեղեկատվություն հայաստանյան եւ միջազգային կարեւոր իրադարձությունների մասին։ Ամենօրյա պարբերականությամբ մեր էջում հրապարակվում են իրադարձային վիդեոռեպորտաժներ, վերլուծական…
Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.
How it works →Related Channels
Other channels in the same section of the catalogue.
