Latest posts

Ապրելու Երկիր Կուսակցություն
21 Sept, 06:49
Այսօր էլ պետք է առաջնորդվենք մեր ժողովրդի մեծ ներուժով և իմաստնությամբ: Մեր ազգն ունի բոլոր հնարավորությունները՝ կառուցելու անվտանգ, զարգացած և բարեկեցիկ Հայաստան, որտեղ հայ մարդը կապրի վստահությամբ, կաշխատի, կստեղծի և իր ապագան կկապի իր հայրենիքի հետ:Անկախության կերտման պատմությունը մեզ պարտավորեցնում է լինել արժանի այդ անկախությանը և ամեն օր մեր աշխատանքով ու նվիրումով ամրապնդել մեր պետականությունը։Մեր երկրի ապագան կախված է մեզանից՝ մեր որոշումներից և մեր միասնական կամքից։Եվ թող անկախ Հայաստանի առաջիկա տարիները լինեն խոհեմության, զարգացման և խաղաղության տարիներ։Շնորհավո՛ր Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը:Խոնարհում Հայրենիքի ազատության համար զոհվածների հիշատակին:
Ապրելու Երկիր Կուսակցություն
21 Sept, 06:49
Սիրելի՛ հայրենակիցներ,Այսօր մեծ տոն է, թերևս ամենանշանավոր տոնը մեզ համար։Անկախությունը մեր ժողովրդի դարավոր պայքարի, նվիրումի և միասնական կամքի արդյունքն է։ Այն մեզ տրված ժառանգություն չէ միայն, այլ ամեն օր պահպանելու, ամրապնդելու և սերունդներին փոխանցելու պատասխանատվություն։Մենք՝ որպես ժողովուրդ, անցել ենք բազմաթիվ փորձությունների միջով և ամեն անգամ կարողացել ենք վերագտնել ինքներս մեզ, վերականգնվել ու շարունակել առաջ շարժվել։
Ապրելու Երկիր Կուսակցություն
18 Sept, 16:47
«Ապրելու երկիր» կուսակցությունը կմասնակցի Ջերմուկ համայնքում այս տարվա հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։Կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Ազատ Հովակիմյանը։
Ապրելու Երկիր Կուսակցություն
18 Sept, 07:04
Հոկտեմբերի 25-ին Գորիս համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին «Ապրելու երկիր» և «Հայկական քվե» կուսակցությունները հանդես կգան միասնական ձևաչափով՝ «Ապրելու քվե» դաշինքով։Դաշինքի ձևավորմամբ մենք Գորիսի ընտրողին առաջարկում ենք միասնական քաղաքական թիմ և համայնքի զարգացմանն ուղղված հստակ օրակարգ։
Ապրելու Երկիր Կուսակցություն
17 Sept, 16:38
«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի այս տարվա հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։Կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի «Ապրելու երկիր» կուսակցության Մարտունու կառույցի ղեկավար Արամ Մանուկյանը:
Ապրելու Երկիր Կուսակցություն
16 Sept, 17:43
«Ապրելու երկիր» կուսակցությունը կմասնակցի Մեղրի համայնքում այս տարվա հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։Կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Մեղրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արմեն Հայրապետյանը։
Ապրելու Երկիր Կուսակցություն
16 Sept, 07:32
«Ապրելու երկիր» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Արթիկ համայնքում այս տարվա հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։Կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Արթիկի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արթուր Աստոյանը:
Ապրելու Երկիր Կուսակցություն
15 Sept, 08:46
«Ապրելու երկիր» կուսակցությունն ակտիվորեն մասնակցելու է առաջիկա ՏԻՄ ընտրություններին։Կուսակցության համար համայնքներում ներկայացվածությունը, համայնքների խնդիրներով զբաղվելը շարունակում է մնալ կարևոր առաջնահերթություն։Թեև իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտում են ՏԻՄ համակարգի ինքնուրույնությանը և ձևավորված տեղական ընդդիմադիր իշխանությունների գործունեությանը,մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար։Մենք վստահ ենք, որ նախորդ ընտրություններում արձանագրված արդյունքներն ամրապնդելու ենք՝ հաշվի առնելով «Ապրելու երկիր» կուսակցության կատարած արդյունավետ աշխատանքը համայնքներում։Մանե Թանդիլյան «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ
Ապրելու Երկիր Կուսակցություն
9 Sept, 12:06
Եթե սա իսկապես լայն տարածում ունեցող խնդիր է, ապա այն չի կարող մնալ միայն ծնողի, ուսուցչի կամ կոնկրետ երեխայի խնդիրը։ Սա կրթական համակարգի խնդիր է և, հետևաբար, պետական քաղաքականության հարց։Բայց նախ պետք է հասկանալ՝ որտե՞ղ է խնդրի պատճառը։Գուցե դասագրքե՞րն են։ Հնարավո՞ր է, որ դրանք չեն նպաստում երեխայի՝ կարդացածը հասկանալու, վերլուծելու և գիտելիքը կիրառելու կարողությունների զարգացմանը։Գուցե երեխանե՞րն են աստիճանաբար հեռացել գրքից։ Չէ՞ որ նրանց առօրյան այսօր կառուցված է կարճ տեսանյութերի, պատկերների, արագ փոփոխվող տեղեկատվության և մի քանի վայրկյանում ստացվող պատասխանների շուրջ։Կամ գուցե գաջեթներն ու տեսողական տեղեկատվության առատությունն այնքան են փոխել տեղեկատվություն ընկալելու մեր երեխաների ձևը, որ ուղեղը պարզապես սկսել է նախընտրել ամենահեշտ, ամենաարագ և նվազագույն ջանք պահանջող տարբերակը։Մի բան անխախտ է․ կրթությունն ազգային անվտանգության հարց է։Հետևաբար, եթե մեր երեխաների
Ապրելու Երկիր Կուսակցություն
9 Sept, 12:05
Իմ շրջապատում դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողները չասեմ՝ բողոքում, ավելի ճիշտ՝ նեղվում են, որ իրենց երեխաները դժվարությամբ են յուրացնում կարդացածը։Ժամերով նստում են դասագրքի առաջ, բայց հետո պարզվում է, որ չեն հասկացել՝ ինչ են կարդացել։ Դժվարանում են վերարտադրել նյութը, պատասխանել հարցերին, առանձնացնել հիմնական միտքը, հասկանալ խնդրի պահանջը կամ կիրառել նոր սովորածը մեկ այլ իրավիճակում։Վերջին շրջանում հրապարակված մի շարք հետազոտություններ ևս, ինչպես ներկայացնում են ոլորտի մասնագետները, նույն պատկերն են արձանագրում։
Ապրելու Երկիր Կուսակցություն
4 Sept, 10:40
Գագիկ Խաչատրյանի ունեցվածքի և դրա ծագման մասին ամենալավը գիտի հենց ինքը՝ Գագիկ Խաչատրյանը։ Եվ 2018թ.-ից հետո իր և իր ունեցվածքի նկատմամբ հնարավոր ռիսկերի և հետևանքների մասին ամենալավը գիտեր հենց ինքը՝ 20 տարի պետական պաշտոններ զբաղեցրած Գագիկ Խաչատրյանը։Եվ ահա, 2019-2024թթ. Երևանի ամենակենտրոնում Գագիկ Խաչատրյանը կառուցում է մոտ 200 մլն դոլար արժողությամբ հյուրանոցային համալիր:Փաստացի, գործող իշխանությունների օրոք Երևանի կենտրոնում թերևս ամենախոշոր ներդրումը կատարում է հենց ինքը՝ Գագիկ Խաչատրյանը։Մեսրոպ Առաքելյան «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր
Ապրելու Երկիր Կուսակցություն
2 Sept, 05:52
Սիրելի՛ հայրենակիցներԱրցախի կորստից հետո մենք շարունակում ենք ամեն տարի՝ սեպտեմբերի 2-ին, նշանավորել հայկական երկրորդ հանրապետության անկախության հռչակման օրը՝ ի հիշատակ պատմական հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հերոսների, ի նշան երախտագիտության՝ նրա լինելիության համար պայքար մղած բոլոր հայրենասերների հանդեպ և որպես խոր հարգանքի հավաստիք՝ իր հայրենիքում մինչև վերջին օրն ապրած բոլոր արցախցիների նկատմամբ։Նրանց, ովքեր հազարամյակներ շարունակ արարել ու ապրել են Արցախում, պահպանել իրենց ինքնությունն ու մշակույթը և սերունդներին փոխանցել հայրենի հողի հանդեպ սերն ու լուսավոր գալիքի իրենց նվիրական երազանքը։Անասելի ցավ ու դժբախտություն է Արցախի Հանրապետության հռչակման 35-րդ հանգրվանն այսպիսին տեսնելը։ Բայց թեկուզ այս պայմաններում մենք ունենք անելիք. պաշտպանել Արցախի պատմական, մշակութային և հոգևոր ժառանգությունը, բարձրաձայնել էթնիկ զտման ենթարկված մեր հայրենակիցների իրավունքների
Ապրելու Երկիր Կուսակցություն
30 Aug, 18:42
Հայաստանում անհետ կորած հարազատներ ունեցող բազմաթիվ ընտանիքներ ապրում են սպասումով, անորոշությամբ ու պատասխանների ակնկալիքով։Անհետ կորած մեր հայրենակիցների ճակատագրի բացահայտումը չի կարող լինել ժամանակ առ ժամանակ հիշվող թեմա և առավել ևս՝ քննարկման առարկա դառնալ միայն այն ժամանակ, երբ հուսահատ հարազատները դռնեդուռ բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ բարձրաձայնելով իրենց տարիների ցավն ու պահանջը։Այս հարցը պետք է մշտապես լինի պետական և հասարակական օրակարգում՝ որպես առաջնահերթ խնդիր։Պետության և իշխանությունների պարտքն է անել հնարավոր ամեն բան՝ գտնելու անհետ կորածներին, պարզելու նրանց ճակատագիրը և այդ ընտանիքներին չթողնելու միայնակ՝ տարիներով ձգվող սպասման ու անորոշության մեջ։Քանի դեռ կա թեկուզ մեկ ընտանիք, որը սպասում է իր հարազատի ճակատագրի մասին լուրի, այդ հարցը պետք է մնա երկու երկրների բանակցային հարցերի օրակարգում:Անհետ կորածների միջազգային օրվա կապակցությամբ զորակցությունս
Ապրելու Երկիր Կուսակցություն
28 Aug, 17:07
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը։Սա հուսադրող ազդակ է, որ այն պայմաններում, երբ դատաիրավական համակարգը պարբերաբար օգտագործվում է գործող իշխանության նպատակների համար, համակարգում դեռ կան մարդիկ, ովքեր պատրաստ չեն իրենց խղճի և օրենքի հաշվին կատարել քաղաքական պատվեր։Ես վստահ եմ, որ թեկուզ տարբեր պատրվակներով նման խայտառակ դատավարություններին մասնակիցը դառնալուց հրաժարվելը կդառնա օրինակելի պրակտիկա դատաիրավական համակարգի արժանավոր աշխատողների համար:Մանե Թանդիլյան «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ
Ապրելու Երկիր Կուսակցություն
26 Aug, 09:54
Նիկոլ Փաշինյանը 2020թ․ օգոստոսին հայտարարել է, որ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին դեպքն է լինելու, երբ զրոյից գյուղ է կառուցվում։ Խոսքը Շիրակի մարզում Նոր Ջրաձոր գյուղի մասին է։2022թ․ հուլիսին Նիկոլ Փաշինյանը նորից ասել է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ ենք կառուցելու։ Խոսքն էլի Նոր Ջրաձոր գյուղի մասին է։2024թ․ հայտարարվել է, որ գյուղի կառուցումը սկսվում է և կավարտվի երեք տարում։Պետական պաշտոնյաները հաստատված ծրագրերի կատարման, տրված խոստումների, հրապարակային խոսքի նկատմամբ ունեն զրո պատասխանատվություն։Որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել այս գյուղը չկառուցելու համար։ Աշխատանքից չի ազատվել, նկատողություն չի ստացել, բացատրություն չի տվել։ Այլ, սրա փոխարեն, բոլորը ստացել են պարգևավճարներ՝ մեծ-մեծ խոսելու, սուտ խոստումներ տալու ու գործ չանելու համար։Որ հարցնես, օրերով հեքիաթ կպատմեն, թե ինչու չեն կառուցել այս գյուղը ու բոլորը կլինեն
Ապրելու Երկիր Կուսակցություն
23 Aug, 06:30
1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունումը Հայոց նորագույն պատմության ամենակարևոր դրվագներից է՝ հայ ժողովրդի՝ դարեր ձգված երազանքի իրականացման սկզբի ազդարարումը:Այն պարզապես պատմական փաստաթուղթ չէ, այլ ազատություն և ինքնիշխանություն ունենալու կամքի համազգային արտահայտություն, որի հիմքում դրված գաղափարներն ու նպատակները ձևավորել են մեր անկախ պետականությունը և այսօր էլ շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության հարատևության գլխավոր հիմքը:Մեր ժողովրդի ազատության, մեր պետականության պահպանման հարցերում Անկախության հռչակագրի նշանակության գիտակցումն ու պաշտպանությունն ազգային պատասխանատվության և պաշտպանության ներքո պիտի լինի:Շնորհավո՛ր Անկախության հռչակագրի օրը:
Ապրելու Երկիր Կուսակցություն
14 Aug, 11:30
Եթե մարդասիրական արժեքները եղել են Ձեր մասնագիտական գործունեության մի մասը, ապա ինչու Ձեր՝ որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի, գործունեության ընթացքում Բաքվում պահվող հայերի հարցը չի դարձել քաղաքական առաջնահերթություն կամ գուցե քննարկման թեմա։Սա ոչ թե անձնական, այլ քաղաքական հաշվետվողականության և արժանապատվության հարց է։«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանի հարցը՝ Սարգիս Խանդանյանին։Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ։
Ապրելու Երկիր Կուսակցություն
12 Aug, 17:09edited
Ե՞րբ դարձավ մարդկային կյանքն այսքան էժան։ Ե՞րբ դարձավ զենքն ամենասովորական վեճը լուծելու միջոց, բռնությունը՝ ուժի ցուցադրություն, իսկ հաշվեհարդարը՝ հարաբերություններ պարզելու ճանապարհ։Եվ ամենակարևորը՝ ինչո՞ւ է հանցագործություն, սպանություն կատարելն այսքան հեշտացել մեր երկրում։Սա լրջագույն ճգնաժամի ցուցիչ է։ Եվ դա ոչ միայն իրավապահ համակարգի խնդիրն է, այլև այս տարիների ընթացքում ձևավորված հասարակական մթնոլորտի, մարդկային կյանքի արժեզրկման և պետական պատասխանատվության պակասի հետևանք։Անընդունելի են այն արդարացումները, թե հանցագործություններ միշտ են եղել և բոլոր երկրներում են տեղի ունենում։ Այո՛, հանցագործություններ ամենուր կան, բայց դա չի կարող պատճառ դառնալ դրա աճին համակերպվելու, այն սովորական համարելու կամ հերթական դեպքն ընդամենը վիճակագրության վերածելու համար։Այս մթնոլորտը պետք է փոխվի, այսպիսի կանոններով առողջ հասարակություն հնարավոր չէ կերտել։ Պետք է մեր հասարակության մեջ
Ապրելու Երկիր Կուսակցություն
12 Aug, 17:09
Նկատե՞լ եք՝ որքան շատանում են հանցագործությունները, այնքան մենք սկսում ենք սովորել դրանց։ Մի քանի ժամ քննարկում ենք հերթական սպանությունը, կրակոցը կամ դանակահարությունը, իսկ ժամեր անց այն արդեն մոռացվում է՝ նոր դեպքի կամ որևէ այլ նման տեղեկատվության ֆոնին։Սա, թերևս, այս իրականության ամենավտանգավոր կետն է․ երբ ողբերգությունը դադարում է ցնցել հասարակությանը և սկսում է ընկալվել որպես առօրյա լուր։
Ապրելու Երկիր Կուսակցություն
7 Aug, 11:54
Այս դատավարության յուրաքանչյուր մասնակից պետք է գիտակցի իր պատմական պատասխանատվությունը։ Ոչ մի պաշտոն, ոչ մի հրահանգ և ոչ մի քաղաքական իշխանություն չի կարող արդարացնել այնպիսի որոշումներ, որոնք խորացնում են հասարակական պառակտումը և հարվածում ազգային հիմնարար ինստիտուտների հեղինակությանը։Վստահ եմ՝ գալու է օրը, երբ Հայաստանում հաստատվելու է անկախ արդարադատություն, օրենքի գերակայություն և ժողովրդավարություն։ Իսկ այս ամոթալի օրերի բոլոր քաղաքական և իրավական գնահատականները տրվելու են ոչ թե իշխանության կամքով, այլ օրենքով, արդարությամբ և պատմության դատով։Մանե Թանդիլյան «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ
Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.
How it works →Related Channels
Other channels in the same section of the catalogue.
