Latest posts

ARMANian Football
22 Sept, 15:49edited
8-րդ տուրում միայն «Ալաշկերտ» - «Փյունիկ» խաղը (3-3) չէր, որ դրամատիզմ պարգևեց։Քանի դեռ հարաբերական դադար է, կարող եք վայելել ԲԿՄԱ - «Սարդարապատ» հանդիպման վերջին 25 րոպեն։72' Դարպասապահ Հայկ Ղազարյանը հեռացվում է, ԲԿՄԱ-ն մնում է 10 ֆուտբոլիստով73-90' «Սարդարապատը» չի իրացնում իր գոլային պահերը, փրկում է նաև Ղազարյանին փոխարինած Արտյոմ Դավիդովը90+1' ԲԿՄԱ-ն շատ մոտ էր հաշիվը բացելուն, գեղեցիկ սեյվ գրանցեց Գոռ Մատինյանը90+6' ԲԿՄԱ-ն առաջ անցավ հաշվի մեջ Քրիստ Լագոյի ինքնագոլի շնորհիվ՝ 1-090+7' Համլետ Մինասյանը խփեց պատասխան գոլը՝ 1-1
ARMANian Football
19 Sept, 12:08
Երբեք չեմ կարողանա հասկանալ, թե որևէ հայկական ակումբ, եթե չի պայքարում բարձր նպատակների համար կամ չունի որևէ թիրախային տրանսֆերային քաղաքականություն, ինչու է այդքան շատ լեգեոնականների խաղացնում, լեգեոնականների, որոնց գերակշիռ մասը միջինից ցածր մակարդակի է։Առավել գարշելի է, երբ նման թիմերի ղեկին հայ գլխավոր մարզիչների ես տեսնում։Եթե «Շիրակի» պես չես կարող քանակ ունենալ քո սաների հաշվին, ապա բարի եղիր գոնե «Սարդարապատի» պես սելեկցիա անել սուղ միջոցներով, բայց շատ գրագետ ու արդյունավետ։
ARMANian Football
18 Sept, 14:46
forwarded from @rafayelyan
Ուրբաթօրյա լայվը ուժի մեջ է 👌Արարատ-Արմենիայի մեկնարկը Եվրոպա լիգայում Հայաստանի հավաքականի հայտացուցակը21։00https://youtube.com/live/r5pOao90y24?feature=shareYouTubeLIVE #74. Արարատ-Արմենիայի մեկնարկը Եվրոպա լիգայում, հավաքական հրավիրված ֆուտբոլիստները- Արարատ-Արմենիա - Սպարտա խաղի ամփոփումը - Ովքեր են հրավիրվել Հայաստանի հավաքական Live քննարկմանը մասնակցում են Կարեն Ռաֆայելյանը, Արման Աբելյանը և Երվանդ Իսմայիլյանը։ 💪 Աջակցե՛ք անկախ ֆուտբոլային կոնտենտին՝ Patreon-ում՝ https://www.patreon.com/c/KarenRafayelyan…
ARMANian Football
16 Sept, 19:49edited
«Արարատ-Արմենիան» պարտվեց «Սպարտային»Իհարկե, «Սպարտայի» կարգն ամեն խաղային գործոնում երևաց, բայց, մյուս կողմից, կարող էինք ավելի լավ հաշիվ ունենալ։ Բավականին շատ պահեր ունեինք, որոնց մի մասի իրացումը կարող էր բեկումնային դառնալ։Պաշտպանվելը միշտ էլ չի եղել «Արարատ-Արմենիայի» ուժեղ կողմը, բայց այսօր մեծ հատվածներով շատ էինք զիջում՝ «Սպարտայի» պրեսինգը, ստանդարտները, եզրերից ճեղքումները, հատկապես ձախից։Բայց հենց նման խաղերից պետք է դասեր քաղել, առաջին անգամ ենք այս մակարդակում։ Սա նույն մեկ տարի առաջվա 1-4-ն էր, բայց խաղամակարդակների տարբերությունն այս անգամ այդքան ակնհայտ չէր։Մյուս խաղերում սպասենք ավելի լավ արդյունքների։
ARMANian Football
15 Sept, 20:11
✅️ Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի ԹՈՓ-10 ֆուտբոլիստները՝ ըստ ARMANian Football-ի1. Արամ Խամոյան 🇦🇲 («Նոա») 2. Գոռ Մատինյան 🇦🇲 («Սարդարապատ») 3. Հելդեր Ֆերեյրա 🇵🇹 («Նոա») 4. Արայիկ Էլոյան 🇦🇲 («Արարատ-Արմենիա») 5. Ստանիսլավ Բուչնև 🇦🇲 («Փյունիկ») 6. Վարազդատ Հարոյան 🇦🇲 («Արարատ») 7. Յասոնաս Պիկիս 🇨🇾 («Փյունիկ») 8. Չիմուկա Լուենդո 🇿🇲 («Վան») 9. Կառլոս Ֆրանսա 🇧🇷 («Արարատ-Արմենիա») 10. Արթուր Գրիգորյան 🇦🇲 («Արարատ»)Ցանկը կազմվում է ֆուտբոլիստների ցուցադրած խաղից ընդհանուր տպավորությունների հիման վրա։Հաշվի են առնվել նաև թիմերի ցուցադրած խաղի որակն ու արդյունքները, ֆուտբոլիստների՝ այդ ամենում ունեցած ներդրումը։ Դերակատարում են ունեցել նաև որոշ վիճակագրական տվյալներ։
ARMANian Football
15 Sept, 18:56
Առջևում Եվրոպա լիգան է 🇦🇲
ARMANian Football
14 Sept, 10:41
Ուրախալի է մրցունակ «Շիրակի» տեսնելը։Թիմը, ճիշտ է, 2 անընդմեջ տպավորիչ հաղթանակից հետո այս տուրում պարտվեց «Փյունիկին», բայց խաղի զգալի մասում ոչ միայն չէր զիջում մրցակցին, այլև շատ առումներով գերազանցում էր։ Ինչ-որ տեղ հիշեցրեց «Նոայի» դեմ հանդիպումը, որտեղ ևս դրական արդյունքը շատ մոտ էր (3-4)։Վարդան Բիչախչյանի թիմը կարգապահ է, ագրեսիվ, կազմակերպված։ Առջևի գծի նորեկները բարելավվել են կազմը, և ընդհանուր լավ խաղի համատեքստում մի շարք հայ ֆուտբոլիստներ ևս հաջող են սկսել մրցաշրջանը։ Թիմն արդեն 3 հաղթանակ ունի, բայց, միանշանակ, առաջիկայում կարող է նաև միավորներ խլել լիգայի առաջատարներից։
ARMANian Football
13 Sept, 19:14edited
Արթուր Սերոբյանի՝ «Լեխիա Գդանսկ» տեղափոխության մասինՆա նոր թիմին միանալու է փետրվարի 1-ից՝ 4 տարվա պայմանագրով։ Միջազգային խաղերն ապացուցել են, որ Սերոբյանն ի զորու է ավելի ուժեղ առաջնությունում խաղալ, քան Լեհաստանի 1-ին լիգան է (մակարդակով՝ 2-րդը)։Մանավանդ, որ այս կես տարում Եվրոպա լիգայում և հավաքականում ելույթները կարող էին օգնել ունենալու ավելի լավ առաջարկներ։ Սա Նարեկ Հովհաննիսյանի դեպքը չէ, որը 20 տարեկան է, և դա առաջին քայլ էր նրա համար։Իհարկե, պայմանագրում կետ կա, ըստ որի՝ եթե «Լեխիան» չնվաճի Լեհաստանի Էքստրակլասայի ուղեգիր, Սերոբյանը վարձավճարով կգնա այլ ակումբ։ Լավագույն սցենարը կլինի, եթե «Լեխիան» հայտնվի ուժեղագույնների խմբում։Մյուս կողմից, Սերոբյանը, միգուցե, այլևս չէր ուզում սպասել, քանի որ փորձը ցույց է տալիս՝ նույնիսկ վառ խաղը շատ լավ առաջարկ չի երաշխավորում, եթե Հայաստանից ես գնում։ Եվ հիմա առաջարկը նաև ակումբին էր ձեռնտու։Ժամանակին Պորտուգալիան չափից ավելի
ARMANian Football
13 Sept, 10:27edited
«Ուրարտուի» դեմ հանդիպումն առաջին «թոփ» խաղն էր Պաբլո Գարսիայի համար «Նոայի» ղեկին։ Թիմը հաղթեց 3-0 հաշվով և շատ վստահ տեսք ուներ, թեև նախքան առաջին գոլը շուրջ 30 րոպե, պայքարը հավասար էր։«Նոայի» խաղում որոշակի փոփոխություններ արդեն տեսանելի են։ Գրոհներն ավելի բազմազան են, թիմն ավելի կառուցվածքային ֆուտբոլ է խաղում, շատ արագ է վերադարձնում գնդակն այն կորցնելուց հետո։ Հելդերը փայլում է «10 համարի» դիրքում, իսկ Գոռ Մանվելյանն իրեն հարմարավետ է զգում համեմատաբար աջից խաղալիս։ Ճիշտ է, նրանք լավ էին սկսել մրցաշրջանը դեռ Պերկովիչի օրոք։ Հետաքրքիր կլինի հետևել թիմին առաջիկա «մեծ» խաղերում։
ARMANian Football
12 Sept, 12:26edited
Արայիկ Էլոյանը հիանալի օգտվեց իր շանսից՝ դուբլ գրանցելով «Սյունիքի» դեմ խաղում, կարող էր ավելի շատ գոլ էլ խփել, հաջող խաղ անցկացրեց։ Նա դրանից առաջ կայացած 5 մրցավեճում ոչ մի րոպե չէր խաղացել «Արարատ-Արմենիայի» կազմում: Ստացվում է՝ առաջնությունում 3 խաղի է մասնակցել և 4 գոլ խփել։Հեշտ չէ երկար չխաղալու դեպքում համբերատար շանսին սպասելը, մանավանդ, երբ չեմպիոնական մրցաշրջանում թիմի հիմնական կենտրոնական հարձակվողն էիր։ Էլոյանը հետագայում էլ պետք է ամեն րոպեն օգտագործի, որովհետև մրցակցությունն ահռելի է իր դիրքում։
ARMANian Football
10 Sept, 18:03edited
Նարեկ Հովհաննիսյանը վաղուց արդեն չպետք է խաղար ԲԿՄԱ-ում։ Նա տևական ժամանակ արդյունավետ է գործում, սուր է, վտանգավոր։ Այդպես է նաև այն խաղերում, երբ գոլ կամ գոլային փոխանցում չի գրանցում, առնվազն ապակայունացնում է մրցակցի պաշտպանությունը։ Հավաքականի վերջին
ARMANian Football
10 Sept, 12:10
forwarded from @urishfootballmedia
🎬 Խնդրել էիք նախապես տեղյակ պահել՝ պահում ենք։🔴 ՎԱՂԸ ԼԱՅՎ ԵՆՔ 🔻 Ի՞նչ է սպասվում վաղվա լայվի ընթացքում։ Ունենք երեք գլխավոր թեմա․🔘 «Ազգային Ստադիոնում» կհյուրընկալենք Արտակ Օսեյանին 🔘 Օնլայն ձևաչափով կզրուցենք Նարեկ Գրիգորյանի հետ 🔘 Կքննարկենք «Արարատ-Արմենիայի» առաջին խաղը «Եվրոպա Լիգայում»Միացե՛ք «Ազգային Ստադիոնին» սեպտեմբերի 11-ին 21:00-ից▶️ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ԱԼԻՔԻՆ, ՈՐ ԲԱՑ ՉԹՈՂՆԵՔ
ARMANian Football
8 Sept, 20:27
✅️ Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի ԹՈՓ-10 ֆուտբոլիստները՝ ըստ ARMANian Football-ի1. Նարեկ Հովհաննիսյան 🇦🇲 (ԲԿՄԱ) 2. Դոմի Մասումու 🇨🇬 («Ալաշկերտ») 3. Ռաֆիկ Միսակյան 🇦🇲 («Շիրակ») 4. Հովհաննես Համբարձումյան 🇦🇲 («Նոա») 5. Անատոլի Այվազով 🇦🇲 («Գանձասար») 6. Մարին Յակոլիշ 🇭🇷 («Նոա») 7. Արտյոմ Լիտվյակով 🇲🇩 («Սյունիք») 8. Համլետ Սարգսյան 🇦🇲 (ԲԿՄԱ) 9. Համլետ Մնացականյան 🇦🇲 («Շիրակ») 10. Էդգար Փիլոյան 🇦🇲 («Ալաշկերտ»)Ցանկը կազմվում է ֆուտբոլիստների ցուցադրած խաղից ընդհանուր տպավորությունների հիման վրա։Հաշվի են առնվել նաև թիմերի ցուցադրած խաղի որակն ու արդյունքները, ֆուտբոլիստների՝ այդ ամենում ունեցած ներդրումը։ Դերակատարում են ունեցել նաև որոշ վիճակագրական տվյալներ։
ARMANian Football
7 Sept, 14:12edited
Արտակ Օսեյանի հեռացումը «Փյունիկից» այս ձևով խայտառակ որոշում էԻնչպե՞ս կարող է Սելյուկը, ով ՈՉ ՈՔ է «Փյունիկի» պատմության մեջ, ՈՉ ՈՔ է հայկական ֆուտբոլում, գալ երկրի ամենատիտղոսակիր ակումբ և հրապարակավ այդպես խոսել, մարզչին ստիպել հրամաններով առաջնորդվել։«Փյունիկին» պետք է ադեկվատ ղեկավարում։ Իսկ Սելյուկին հրավիրողները չգիտես՝ ինչով են առաջնորդվել։ Անհասկանալի է, թե նա կարճ ժամկետում ինչպես է նման իշխանություն ստացել ակումբում։Շատ եմ նշել, որ թիմը կազմակերպչական ու սելեկցիոն խնդիրներով է ներկայացել եվրագավաթներին, այդ խնդիրները հիմա էլ չեն լուծվել։ Սելյուկի «բերվելիք» ֆուտբոլիստների կարգն էլ խիստ կասկածի տակ է։Խորապես համոզված եմ, որ ցանկացած ակումբ հաջողության է հասնում գլխավոր մարզչի և ղեկավարության ներդաշնակ հարաբերությունների արդյունքում։ Եթե նրանք նույն ուղղությամբ չեն նայում, ոչինչ չի ստացվի։Ամեն ակումբում տարբեր է մարզչի ազդեցությունը տրանսֆերների վրա։ Բայց ըստ իս՝
ARMANian Football
6 Sept, 20:13edited
Հիանալի տուր անցկացրին «աութսայդեր» համարվող թիմերը։«Սյունիքը» ոչ-ոքի խաղաց «Փյունիկի» հետ (0-0)՝ անցկացնելով մրցաշրջանում իր լավագույն խաղը։ ԲԿՄԱ-ն հաղթեց «Ուրարտուին» (2-1)՝ տպավորելով հակագրոհներով և հասուն խաղով, հատկապես երկրորդ կեսում։«Գանձասարը» պարտվեց «Նոային» (2-3), թեև շատ մոտ էր ոչ-ոքիի ու երկար ժամանակ կազմակերպված էր պաշտպանվում։ «Արարատն» էլ զիջեց «Արարատ-Արմենիային» (0-1), սակայն բոլոր հնարավորություններն ուներ ոչ-ոքիի համար և շատ մոտ էր դրան։
ARMANian Football
6 Sept, 15:49
Նարեկ Հովհաննիսյանը վաղուց արդեն չպետք է խաղար ԲԿՄԱ-ում։Նա տևական ժամանակ արդյունավետ է գործում, սուր է, վտանգավոր։ Այդպես է նաև այն խաղերում, երբ գոլ կամ գոլային փոխանցում չի գրանցում, առնվազն ապակայունացնում է մրցակցի պաշտպանությունը։ Հավաքականի վերջին խաղում էլ լավ մտավ փոխարինման։Ընդհանրապես, եթե ֆուտբոլիստը կես տարում կամ մեկ տարում արդեն առանձնանում է ԲԿՄԱ-ում, պետք է առաջ քայլ կատարի, նոր մարտահրավերի գնա։ Ուրիշ ֆուտբոլիստներ էլ ավելի վաղ երկար են մնացել ու ժամանակ կորցրել։ Բայց դա մարզական կողմն է, ծառայության մեջ լինելն իր օրենքներն ունի...
ARMANian Football
5 Sept, 20:18
«Արարատ-Արմենիայի» հարձակման ձախ եզրում հստակություն չկա։Այս պահին հիմնական ընտրությունն այդ դիրքում Զիդան Բանջաքին է, բայց նա, չնայած լավ տվյալներին, բավականին անկայուն է խաղում։ Ժիրայր Շաղոյանը հաջող հանդիպումներ անցկացրեց առաջնությունում, սակայն Տուլիպայից այժմ չունի մրցաշրջանի սկզբնամասի վստահությունը, և նա էլ չի փայլում կայունությամբ։Մյուս տարբերակը Կառլոս Ֆրանսան է, բայց նա այս պահին ավելի շատ փոխարինման մտնողի լավ տարբերակ է։ Բացի այդ, Ֆրանսային ավելի հոգեհարազատ է աջ եզրը։
ARMANian Football
4 Sept, 14:46
«Փյունիկը» «Սյունիքի» դեմ գրեթե 1 ժամ դժվարանում էր գոլային պահեր ստեղծել։ Լավ հնարավորություններ ունեցավ մրցակցի կարմիր քարտից հետո, բայց, միևնույնն է, չհաղթեց (0-0)։ «Սյունիքը» մրցաշրջանում իր լավագույն խաղն անցկացրեց։Սա սցենարով շատ նման էր «Արարատի» դեմ վերջերս կայացած խաղին, որտեղ ևս «Փյունիկը» սկսեց սուր խաղալ միայն մրցակցի կարմիր քարտից հետո, բայց այնտեղ հաջողվեց 2 գոլ խփել ավելացված ժամանակում ու հաղթել։Արտակ Օսեյանի թիմը, հնարավոր է, չէր հասցրել, առաջին հերթին, հոգեբանորեն վերականգնվել «Արարատ-Արմենիայի» դեմ տպավորիչ հաղթանակից հետո։«Փյունիկը» համեմատաբար փակ մրցակիցների դեմ խնդիրներ է ունենում դեռ նախորդ մրցաշրջանից։ Բայց նման խաղերն են ամենակարևորը չեմպիոնական պայքարում, իսկ «Փյունիկի» նպատակը չեմպիոնությունն է։Բայց այդ նպատակին կազմն էլ պետք է համապատասխանի։ «Փյունիկի» կազմը նախորդ մրցաշրջանի համեմատ այս պահին առաջ քայլ չի կատարել, դրան էլ գումարվեց օրերս Կառլեն
ARMANian Football
3 Sept, 11:16
forwarded from @rafayelyan
Լայվը՝ այսօր է 🔔Հյուրընկալելու ենք Մանուել Տուլիպային՝ իհարկե մեր լավ ընկեր Իշխան Մելքոնյանի հետ 🏆Հետո կզրուցենք Կառլեն Հովհաննիսյանի հետ՝ ուղիղ միացումովԿքննարկենք հավաքականի ֆուտբոլիստների ընթացիկ վիճակըՄիացեք 🔥https://youtube.com/live/_CaeD6kQOyA?feature=shareYouTubeLIVE #72. Մանուել Տուլիպայի երազանքը Արարատ-Արմենիայի հետ, Կառլեն Հովհաննիսյանն Ակրոնում- Հյուրընկալել ենք Արարատ-Արմենիայի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպային՝ մեր լավ ընկեր Իշխան Մելքոնյանի հետ - Կառլեն Հովհաննիսյանը Ակրոնում. Ուղիղ միացումով կզրուցենք Կառլենի հետ - Հավաքականի ֆուտբոլիստների վիճակը և գործերը Live քննարկմանը մասնակցում են Ռոբերտ…
ARMANian Football
2 Sept, 10:38edited
Կառլեն Հովհաննիսյանի՝ «Ակրոն» տեղափոխության մասինՇատ ավելի լավ կլիներ լեհական, չեխական կամ նման այլ երկրի միջին կամ ավելի բարձր ակումբ տեղափոխությունը՝ որպես առաջին քայլ։ Բայց նման դեպքերում գործոնները շատ են։Ռուսական ակումբն է ներկայացել հստակ առաջարկով և առաջարկել գումար, որ բավարարել է «Փյունիկին» (շուրջ 900 հազար եվրո)։ Ֆուտբոլիստն էլ ցանկություն է հայտնել տեղափոխվելու։Պայմանական լեհական ակումբը դժվար թե համաձայներ այդքան վճարելու։ Ամեն դեպքում, ռուսական լիգան հայկականից բարձր է, իսկ «Ակրոնը» պնդում է, որ երիտասարդների վրա հիմնվելն իրենց ներկայիս նախագիծն է։Կառլենը լեգեոնական չի համարվելու, և դա էլ առավելություն է խաղաժամանակի տեսանկյունից։ Նա մեծ առաջընթաց ունեցավ այս մեկ տարում, ու ակնհայտ է, որ մեծ ձգտում ունի հեռուն գնալու։Երեկ էլ «Լոկոմոտիվի» դեմ գավաթային մրցավեճում ոչ միայն վստահորեն իրացրեց հետխաղային 11-մետրանոցը, այլև կատարեց խլումներ, ընդհանուր շատ վստահ էր
Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.
How it works →Related Channels
Other channels in the same section of the catalogue.
