gram news
ААЦ «Всеспаситель» г Киров channel avatar

ААЦ «Всеспаситель» г Киров

@armenianchurchinkirov

Դեպի Աստված տանող ճանապարհը սերն է։ 🙏🙏🙏

ProjectsHY

205subscribers

Open the Channel

Latest posts

  • ААЦ «Всеспаситель» г Киров

    5 Sept, 18:31

    ✝ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ (ՄԱՍ Ա)Սուրբ Պատարագին մասնակցելը յուրաքանչյուր քրիստոնյայի ամենակարևոր գործը պետք է լինի ամեն Կիրակի։ Իսկ հասկանալով արված աղոթքը իրական ճանապարհ է դեպի Քրիստոս։Տեսանյութի խոսնակ Արմեն դպիր Հարեյան։
    68video611Open in Telegram
  • ААЦ «Всеспаситель» г Киров

    1 Sept, 12:28edited

    🕊Տեր Աստված մեր🕊✝ Շնորհիր Կիրովում բնակվող հայ քրիստոնյա աշակերտներին և ուսանողներին պայծառ միտք, աշխատասիրություն և սեր դեպի գիրքն ու գիտելիքը, որպեսզի ամենօրյա իրենց ջանքերի և Քո պաշտպանության ներքո լցվեն իմաստությամբ, բարի գիտելիքներով ու հասնեն ճշմարիտ Աստված ճանաչողությանդ, այժմ և միշտ և հավիտյանս, Ամեն։
    Image from a post by ААЦ «Всеспаситель» г КировImage from a post by ААЦ «Всеспаситель» г Киров
    1161343Open in Telegram
  • ААЦ «Всеспаситель» г Киров

    28 Aug, 16:59

    Մեր եկեղեցին խնայողությունների շնորհիվ ձեռք բերեց Սուրբ Սեղանի համար նախատեսվող կանթեղ և մոմակալներ։🙏 Փառք Քեզ Տեր, փառք Քեզ, ամեն բանի համար փառք Քեզ։
    Image from a post by ААЦ «Всеспаситель» г КировImage from a post by ААЦ «Всеспаситель» г КировImage from a post by ААЦ «Всеспаситель» г КировImage from a post by ААЦ «Всеспаситель» г Киров
    1291362Open in Telegram
  • ААЦ «Всеспаситель» г Киров

    25 Aug, 18:31

    🕊 ԲԺՇԿԱՐԱՐ ՆԱՐԵԿ 🕊🙏 Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ։🕯 Օրհնյա՜լ և օրհնյա՜լ և դարձյալ օրհնյա՜լ, 🕯 Ընդունելով ինձ այդ նույն հավատով՝ Կործանումից ե՛տ պահիր, Բարերա՜ր։ 🕯 Բուժի՛ր, Ողորմա՜ծ, այս ախտավարակ հիվանդությունից։ 🕯 Մահվան եզերքից ե՛տ դարձրու կյանքին, ո՜վ Կենդանություն։ 🕯 Քոնն եմ նաև ես, կյա՛նք տուր նրա հետ, Ապավինությո՜ւն։ 🕯 Հոգով մեռածիս ընծայի՛ր նորից շունչ կենդանության։
    378video1132Open in Telegram
  • ААЦ «Всеспаситель» г Киров

    22 Aug, 09:04

    🕊 Մեկ Տեր, մեկ հավատք, մեկ մկրտություն։ Եփ. 4.5🕯 Մեր Սուրբ եկեղեցում Քրիստոսի մեծ ընտանիքին անդամագրվեց նաև Արմենակյան ընտանիքը։ 🙏Թող բարին Աստված այս ընտանիքը պահի ազնվության, սիրո և ուղիղ հավատքի մեջ։
    Image from a post by ААЦ «Всеспаситель» г КировImage from a post by ААЦ «Всеспаситель» г Киров
    141125Open in Telegram
  • ААЦ «Всеспаситель» г Киров

    17 Aug, 06:01

    Возлюбленные братья и сестры во Христе!Сегодня Поминальная служба состоится в 12.00.
    Image from a post by ААЦ «Всеспаситель» г КировImage from a post by ААЦ «Всеспаситель» г Киров
    187105Open in Telegram
  • ААЦ «Всеспаситель» г Киров

    15 Aug, 17:52

    🍇 Խաղողօրհնեք — Успение Пресвятой Богородицы 🤍Завтра Армянская Апостольская Церковь празднует Успение Пресвятой Богородицы — один из самых почитаемых праздников церковного календаря.🕊️ 11:00 — Святая Литургия 🍇 12:30 — Чин освящение винограда
    425video14862Open in Telegram
  • ААЦ «Всеспаситель» г Киров

    9 Aug, 17:58

    🟣 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին օգոստոսի 16-ին կտոնի Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը։🟣 Այս տոնը եկեղեցու 5 ամենակարևոր տոներից մեկն է և եկեղեցին հորդորում է մեկ շաբաթ պահք պահել, այսինքն ❗️ Հրաժարվել չար խոսքերից, մտքերի ու գործերից։ ❗️ Հրաժարվել կենդանական ծագում ունեցող բոլոր կերակուրներից։ ❗️ Ամեն օր կարդալ Սուրբ Գիրք։👉 Այսպիսով օգոստոսի 10 -15 պահքի օրեր են։
    Image from a post by ААЦ «Всеспаситель» г КировImage from a post by ААЦ «Всеспаситель» г Киров
    172931Open in Telegram
  • ААЦ «Всеспаситель» г Киров

    7 Aug, 04:46

    Ամեն հայի սրտից բխած, Լսիր այս ձայն, ով Աստված. Երկար կյանք տուր Հայրապետին, Երկար օրեր Հայոց Հոր. Տեր, անսասան պահիր դու միշտ Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։
    141video831Open in Telegram
  • ААЦ «Всеспаситель» г Киров

    3 Aug, 20:08

    🕊 Այսօր փոքրիկ Միքայելի քառասունքն էր։ Ծնողները խոնարհ սրտով և Աստծո հանդեպ խորը հավատքով մանկանը բերել էին եկեղեցի Աստծուց շնորհակալություն հայտնելու համար։ Շնորհավորում ենք ծնողներին և մաղթում Քրիստոսով պաշտպանված ամուր ընտանիք։
    Image from a post by ААЦ «Всеспаситель» г КировImage from a post by ААЦ «Всеспаситель» г Киров
    1751321Open in Telegram
  • ААЦ «Всеспаситель» г Киров

    2 Aug, 06:42

    ‼️ԲԱՐԻ ԿԻՐԱԿԻ‼️ «Մանուկն ուտում է մոր կաթը, մոր մարմնով և արյամբ կայանում, կերակրվում, սնվում և աճում: Այդ պատճառով շատ է սիրում ծնողին, որովհետև կաթը հենց սպիտակ դարձած արյունն է: Այսպես էլ Քրիստոս, Իր Մարմնով և Արյամբ մեզ կերակրելով, կամենում է, որ աստվածանման դառնանք, Նրանով սնվելով և աճելով՝ աստվածանանք, սիրենք Նրան ծնողի նման և նմանվենք Նրան» (Գևորգ վրդ. Սկևռացի, ԺԴ դ.):
    Image from a post by ААЦ «Всеспаситель» г КировImage from a post by ААЦ «Всеспаситель» г Киров
    152632Open in Telegram
  • ААЦ «Всеспаситель» г Киров

    28 Jul, 16:41

    Կիրովի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն նվիրաբերվեց բուրվառի համար նախատեսված երկաթյա կախիչ կիրովաբնակ երկաթագործ Սուրեն Կարապետյանի կողմից։Գուցե թվա, թե սա մեծ բան չէ, սակայն իրականում Աստծո աչքին մեծ կամ փոքրը որոշվում է նվիրատուի պարզ և մաքուր պատրաստակամությամբ։Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Սուրեն Կարապետյանին այս օգտակար նվերի համար։ Թող Տիրոջ օրհնությունը, սերն ու պաշտպանությունը լինի Կարապետյան ընտանիքի վրա։
    Image from a post by ААЦ «Всеспаситель» г КировImage from a post by ААЦ «Всеспаситель» г КировImage from a post by ААЦ «Всеспаситель» г Киров
    1671142Open in Telegram
  • ААЦ «Всеспаситель» г Киров

    25 Jul, 16:14

    Սուրբ Պատարագին մասնակցել սկզբից մինչև վերջ նշանակում է հասկանալ ինչի մասին է այն և ինչի համար է այն։
    265video711Open in Telegram
  • ААЦ «Всеспаситель» г Киров

    18 Jul, 06:12

    Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին հիշատակում է Թադեոս Առաքյալին և Սրբուհի Սանդուխտին։Քրիստոսի աշակերտներից Ղեբեոսը կամ Թադեոսը Փրկչի համբարձվելուց հետո գալիս է Եդեսիա, քարոզում և բժշկում Աբգար թագավորին, որից հետո անցնում Հայաստան և այստեղ ևս տարածում Քրիստոսի լույսը։ Անգամ Հայոց հեթանոս թագավոր Սանատրուկի դուստրը Սանդուխտը, թողնելով հոր թագավորական փառքը, ընդունում է քրիստոնեությունը և մկրտվում։46 թ.-ին Սանատրուկ թագավորի հրամանով սպանվում է նախ իր դուստրը Սանդուխտը, հետո նաև Թադեոս Առաքյալը։Իմաստության սկիզբը Տիրոջից երկյուղն է, իսկ հիմարներն անարգում են իմաստությունն ու խրատը։ Առ. 1.7
    Image from a post by ААЦ «Всеспаситель» г КировImage from a post by ААЦ «Всеспаситель» г Киров
    23262Open in Telegram
  • ААЦ «Всеспаситель» г Киров

    12 Jul, 18:28

    Возлюбленные братья и сестры во Христе!Напоминаем, что завтра 13 июля Поминальная служба состоится в 12.00 в церкви Святого Всеспасителя.
    Image from a post by ААЦ «Всеспаситель» г КировImage from a post by ААЦ «Всеспаситель» г Киров
    20493Open in Telegram
  • ААЦ «Всеспаситель» г Киров

    11 Jul, 17:30

    🕊 Սուրբ Պայծառակերպություն տոնի մասին Կիրովի հայ տաղանդավոր երեխաների շուրթերով։🕊 О празднике Святого Преображения Господня — устами талантливых армянских детей города Кирова.
    206video92Open in Telegram
  • ААЦ «Всеспаситель» г Киров

    10 Jul, 18:23

    Հուլիսի 12-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կնշի Պայծառակերպության տոնը, կամ Վարդավառը։Այս տոնը Եկեղեցու 5 ամենամեծ տոներից մեկն է։11:00 Սուրբ Պատարագի սկիզբ։Ինչպես մյուս մեծ տոներին հաջորդող երկուշաբթին, այդպես էլ այս տոնի դեպքում, հաջորդ օրը ննջեցելոց օր է։ԵՐԿՈՒՇԱԲԹԻ/ հուլիսի 13 12:00 Հոգեհանգստյան կարգ։12 июля Армянская Апостольская Церковь отметит праздник Преображения Господня, или Вардавар.Этот праздник является одним из пяти самых значимых церковных праздников.11:00 — начало Святой ЛитургииКак и в понедельники после прочих значимых праздников, в этот понедельник будет проходить заупокойная служба.Понедельник / 13 июля,
    166video911Open in Telegram
  • ААЦ «Всеспаситель» г Киров

    6 Jul, 17:47

    forwarded from @armchurchmoscow

    ✝️ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔ ------------------------ Աղոթասաց՝ Տ. Եզրաս արք. Ներսիսյան
    154video82Open in Telegram
  • ААЦ «Всеспаситель» г Киров

    5 Jul, 17:14

    🟣 Հուլիսի 12-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է տարվա մեջ հինգ ամենամեծ տոներից մեկը Քրիստոսի Պայծառակերպությունը կամ Վարդավառը։🟣 Ինչպես ցանկացած տոնին, այդպես էլ հոգևոր մեծ տոներին, Եկեղեցին առաջարկում է հատուկ պատրաստություն։⁉️ Իսկ ինչպես պատրաստվել Պայծառակերպության տոնին։ 👉 Սուրբ Գիրքը և Եկեղեցին մեզ հորդորում են նախապես ՊԱՀՔ պահել, հետո նոր մոտենալ Քրիստոսին։🙏 Այսպիսով հուլիսի 6-10-ը պետք է պահել պահք, իսկ Քրիստոսի Պայծառակերպության տոնին մասնակցել Սուրբ Պատարագին և Սուրբ Հաղորդություն վերցնել։ Հակառակ դեպքում, օրվա ժողովրդական սովորության համաձայն ջրով զվարճանքը մեզ բացի ակնթարթային ժպիտից, ուրիշ ոչ մի բան չի կարող տալ։
    Image from a post by ААЦ «Всеспаситель» г КировImage from a post by ААЦ «Всеспаситель» г Киров
    18392Open in Telegram
  • ААЦ «Всеспаситель» г Киров

    3 Jul, 14:38

    forwarded from @armchurchmoscow

    ✝️Ինչպես մարդը ծնվում է մեկ անգամ, այնպես էլ մեկ անգամ մկրտվում է՝ որպես հոգևոր ծնունդ:Հոգևոր ծնունդն անկրկնելի է համաձայն առաքյալի խոսքի՝ «Մեկ է Տերը, մեկ՝ հավատը, մեկ է և մկրտությունը» (Եփեսացիներ 4.5):
    154video742Open in Telegram