Latest posts

Հայկական Արժեքներ~
5 Sept, 07:33
forwarded from @asalaarmy
Մեզի, մեր հողերէն դուրս գտնուող հայերուն համար սուրբ է վերածնած մեր հայրենիքը, բայց նոյնքան եւ նոյնիսկ աւելի սուրբ են բռնագրաւուած մեր հողերը, առանց այդ հողերու ազատագրութեան համար պայքար տանելու, Սովետական Հայաստանը պաշտելը ես այլեւս կեղծաւորութիւն կը նկատեմ. գոյութիւն ունեցող հայրենիքը անկեղծօրէն սիրողը պետք է ավելի սիրէ անազատ հայրենիքը եւ պայքարի անոր համար։ Այս պատճառով է, որ ահա ես մտայ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի շարքերը,որուն նպատակն է ազատագրել Թուրքիոյ կողմէ բռնագրաւուած մեր հողերը ։ Գէորգ Կիւզէլեան
Հայկական Արժեքներ~
21 Aug, 07:15
Դատվանի ՄարտըՀայ զինավաշտերին հրաշալի հնարավորություն է ընձեռվում հետապնդել նահանջող հակառակորդին և արագորեն գրավել նաև Դատվանը։ Սորբի կռվում պարտություն կրած թուրք հրամանատարությունը դժվար թե կարողանար հասցնել ամուր պաշտպանություն կազմակերպել։ Սակայն ճակատի հրամանատար գեներալ Տրուխինը ոչ մի փաստարկներով չարդարացված պատճառաբանությամբ և կարծես կանխամտածված դիտավորությամբ խոչընդոտում է հայ զինվորների հարձակումը և դրանով իսկ թուրքերին հնարավորությում շնորհում ամրապնդվելու Դատվանում։ Հուլիսի 4-ին, Սորբի գրավումից երեք օր անց հայ կամավորները հրաման են ստանում գրոհելու Դատվանը։ Ռուսական հրամանատարության բարեհաճությամբ շահած ժամանակահատվածում թուրքերին հաջողվում է համալրել զորքերի մարտաշարքերը և Դատվանը վերածել անմատչելի ամրոցի։ Դատվանի մատույցներում ընթացող մարտերի առաջին օրը, չնայած գործադրած մեծագույն ջանքերին, Հայ զինվորներին չի հաջողվում թուրքերին դուրս շպրտել իրենց անմատչելի դիրքերից։
Հայկական Արժեքներ~
19 Aug, 08:38
Սորբի Մարտը Հայ կամավորական զինավաշտերն ազատագրելով Վանա լճի հարավային շրջանները,մոտենում են Ռշտունյաց գավառի Սորբ և Դատվան փոքրիկ քաղաքին,որոնց գրավումով բացվելու էին Տարոն,Սասուն,և Բաղեշ տանող ուղիները։Տարոն տանող ճանապարհի առաջին խոչընդոտը Սորբն էր։Թուրք հրամանատարությունը հասցրել էր զգալի ուժեր կենտրոնացնել Սորբում և այն վերածել պաշտպանության ամուր հենակետի։ Հունիսի վերջերին հայկական մարտախմբերը միահամուռ ուժերով գրոհում են Սորբը։ Առաջին օրվա մարտերը ծանր էին ընթանում։ Թուրք զինվորները թնդանոթներից և գնդացիրներից տեղացող կրակով խափանում էին հայ զինվորների գրոհները։ Դրոյի զորախումբն առաջին կամավորականի Արտաշես Սուչյանի գլխավորած վաշտի համագործակցությամբ ճեղքում է բարձունքներում ամրացած թշնամու դիմադրությունը և հասնում լճափ, որի ափերի երկայնքով հաջողությամբ հարձակվում էին Անդրանիկի զորախմբի մյուս վաշտերը։ Հակառակորդի դիմադրությունը խորտակում են նաև Համազասպի և Քեռու զինվորները։ Արդեն
Հայկական Արժեքներ~
18 Aug, 13:17
Հայ Զինվոր~🇦🇲❤️
Հայկական Արժեքներ~
17 Aug, 13:58
forwarded from @asalaarmy
Եղիա ՔեշիշյանԾնվել է 1957 թվականին Թեհրանում։ Թեհրանում, մարտի 17-ին 1981 թվականին փոխհրաձգության ընթացքում ծանրորեն վիրավորվում է։ Հակառակ իրանական կողմի պետական մակարդակով Եղիա Քեշիշյանի ազատ արձակման հավաստիացումներին, նույն տարվա սեպտեմբերի 17-ին, Քեշիշյանը գնդակահարվում է Թեհրանի տխրահռչակ «Էվին» բանտում։ Ընդհամենը մի շաբաթ անց, հինգշաբթի, սեպտեմբերի 24-ին, «Եղիա Քեշիշյան» անձնասպանական ջոկատը գրավում է Փարիզի թուրքական հյուպատոսարանը, իրականացնելով պատմական ՎԱՆ գործողությունը։
Հայկական Արժեքներ~
14 Aug, 18:28
Լեռների լռության մեջ կանգնած մի ֆիդայի՝ զենքը ձեռքին, հայացքը՝ հեռուներին։ Խստաշունչ, բայց հպարտ կերպար, որ կարծես իր ներկայությամբ պատմում է մի ամբողջ դարաշրջանի մասին «Արծիվ-մահապարտներ» գումարտակի ֆիդայի Հովհաննես Հարությունի Աբրահամյան։🇦🇲
Հայկական Արժեքներ~
13 Aug, 19:51
forwarded from @asalaarmy
ԱՍԱԼԱ-ի Մամլո ԱսուլիսըՄարտ 12 , 1981 Թվական Բեյրութ
Հայկական Արժեքներ~
10 Aug, 06:53
Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Հարություն Աբրահամյանի ծննդյան օրն է։🇦🇲Խոնարհումով ու հպարտությամբ հիշում ենք մեր Հերոսին... 🇦🇲Շնորհավո՛ր երկնային ծնունդդ..💔🇦🇲
Հայկական Արժեքներ~
7 Aug, 10:39
forwarded from @asalaarmy

Հայկական Արժեքներ~
31 Jul, 10:45
Զորավար Անդրանիկի վերջին խոսքը եղավ. «Եթե իմ ժողովուրդը կուզի իմ մահից հետո պատիվ անել ինձ, ես իմ արձանը չեմ ուզեր, ես փառավոր թաղում չեմ ուզեր. թող հայ ժողովուրդը կանգնեցնի ավերակ դարձած Առաքելոց վանքը և այնտեղ հիմնի մի ուսումնարան հայ մանուկների համար: Մահս չեմ հոգար, այլ գործս, որ կիսատ մնաց»: Խաչիկ Դաշտենց «Ռանչպարների կանչը»
Հայկական Արժեքներ~
30 Jul, 09:31
«Մահ Հայութեան»: Ահա, Թուրքին դրօշը հայ-թուրք կռիւներուն մէջ: «Մահ Սուլթանին, փաշային, կուսակալին եւ ռէժիմին»: Ահա, Հայի դրօշը։ Եւ թղթատեցէք մեր պայքարներու պատմութեան թերթերը, Հայը միշտ յաղթական է անհատներու եւ մինչեւ անգամ ռէժիմներու դէմ մղած պայքարներուն մէջ: Իսկ Թուրքը պարտուած անհատապէս յաղթական է միշտ ազգովին: Մեր սխալը, աղէտաւոր սխալը այս փաստերը չտեսնելն էր, իսկ Թուրքին դէմ իր զէնքով չկռուիլը ոճիր մը եղաւ, որ մենք ամէնէն առաջ եւ բոլորէն առաջ գործեցինք մեր ազգին ֆիզիքական գոյութեան դէմ:Շահան Նաթալի 🇦🇲
Հայկական Արժեքներ~
29 Jul, 12:05
ՍԵՐՈԲԻ ՀԻՇԱՏԱԿԻՆՈսկե գագաթը բանձրիկ Նեմրութա Վառ վառ կըշողա մեջ Վանա ծովուն Ազիզ անունդ, քաջ Սերոբ փաշա Ալմաստով փելուն մեջ մեր սրտերուն Թող արարքներուդ արժանի գովքն էլ խղճուկ գուսանիս անզարդ երգերում Ջինջ աղբյուրի պես գլա գլգլաՆեմրութա սարը հազար ակն ունի Հազարն էլ Մըշու դաշտն ի վայր կերթա Մենակ Սերոբի աղբյուրը սրտի խեղճ ժողովրդի սրտի մեջ կերթա — Ազատ օրերի դալար օրերի Ծարավ ժողովրդի սրտի մեջ կերթաՆեմրութա սարը քառսուն ժեռ ունի Քառսունի գլխուն մարմար քարափ կա էն քարփի վրա արծիվն է նստեր — Ժեռերի արքան իր գահի վրա Ու կտուցի մեջ մի սիրտ է բռներ Եվ զիլ կկանչե չորս դին ձեն կուտա Սարերի արքան ամպերի վրա«Էյ ականջ արեք հովեր ու հավքեր Կտրիճ Սերոբի սիրտն է կըտցիս մեջ Սիրտը որ ձեզնեն բանձրանց կթռներ Ավ. Իսահակյան🇦🇲
Հայկական Արժեքներ~
29 Jul, 05:10
Իգիթ սիրտը քաջ Սերոբի Արևի պես Նեմրութ սարում լույս կուտաՈւ քարերում սև հողերում Թեկուզ թաղեմ չի մարիՍուրբ վաթանի ազգի սիրուն. Չուր հավիտյան չի մարիԿտրիճ սիրտը քաջ Սերոբի Արևի պես Նեմրութ սարում բոց կուտաՍարի սառույց ձյուների մեջ Թեկուզ թաղեմ չի սառի ժողովրդի ազատ օրվա Պատվի սիրուն չի սառի Չուր հավիտյան չի սառի։ԱՎ.Իսահակյան 🇦🇲
Հայկական Արժեքներ~
28 Jul, 08:05
Ով հայ ժողովուրդ ով դու դարևոր Ազատամարտի վսեմ արյան մեջ մկրտված զինվոր Ինչու ես ճնշում զայրույթդ անշեջ Որ մրրկում է հոշոտված հոգիդ Հերիք համբերեսՄի անգամ մեռիր քան հազար անգամ Կամ եղիր ազատ հզոր ինքնիշխան Կամ ընկիր հպարտ ձեռքովդ ավերակ Բռնապետության բեկորների տակ։ Ավետիք Իսահակյան 🇦🇲
Հայկական Արժեքներ~
27 Jul, 11:41
Սևքարեցի Սաքո(Սարգիս Սարիբեկի Ծովանյան) ծնվել է 1870թ հունվարի 14-ին Ղազախ գավառի Սևքար գյուղում։ Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, Ֆիդայի։1890–1892 թթ. — Ծանոթացել է Ս․ Կուկունյանի, Ք․ Միքայելյանի և Ռոստոմի հետ։ Դերիկի վանքում դարձել է զինատար հայդուկ, կազմակերպել խմբերի անցումը Արևմտյան Հայաստան։ 1897 թ. — Որպես հեծյալ խմբի հրամանատար մասնակցել է Խանասորի արշավանքին։ 1898 թ. — ՀՅԴ 2-րդ ժողովում ընտրվել է Դուրան-Բարձրավանդակի (Մուշ-Սասուն) ԿԿ անդամ։ Սահմանն անցնելիս ձերբակալվել է թուրքերի կողմից, դատապարտվել մահապատժի։ 1901 թ. — Ռուսական հյուպատոսարանի ճնշմամբ (որպես ռուսահպատակ) հանձնվել է Ռուսաստանին և ազատ արձակվել։ 1905–1906 թթ. — Հայ-թաթարական կռիվների ժամանակ կազմակերպել է Ղազախ-Շամշադինի ինքնապաշտպանությունը։ 1907 թ. — Վիեննայի ՀՅԴ 4-րդ ժողովում մասնակցել է Իրանական հեղափոխությանն աջակցելու որոշմանը։Որպես հեծյալ խմբի հրամանատար՝ ուղևորվել է Պարսկաստան, սակայն
Հայկական Արժեքներ~
27 Jul, 05:48
forwarded from @asalaarmy
«Իմացէք մենք ինչ ենք անում: Ազատասէր հայ երիտասարդները որոշել են անգործ չսպասել: Մենք ամէն ինչ կորցրել ենք եւ այդ պատճառով որոշել ենք օդ բարձրացնել այդ շէնքն ու մնալ դրա տակ: Սա ինքնասպանութիւն ու խելագարութիւն չէ, այլ բարձրագոյն նուիրատուութիւն ազատագրական պայքարին: Թող միջազգային հանրութիւնը մեզ արկածախնդիր անուանի կամ ահաբեկիչ ու դահիճ՝ ոչինչ: Մենք որոշել ենք ուժի դիմել, որովհետեւ թուրքական իշխանութիւնն ու այլ երկրներ, որոնք պաշտպանում են այդ իշխանութեանը, ոտնահարում են հայ ժոովրդի իրաւունքները: Հայ ժողովուրդը երկար է սպասել, որ միջազգային դատարանը գտնի հայկական հարցի լուծումը: Հայ ժողովրդի ինքնակողմնորոշման միակ ելքը զինուած պայքարն է: Նախնիների ազատ եւ անկախ հայրենիքում ապրելն ու զարգանալը հայ ժողովրդի իրաւունքն է»:
Հայկական Արժեքներ~
8 Jul, 15:14edited
Ոչ մի թշնամի չի հաղթել ինձ դեռ։ Ութսուն և երեք մարտ եմ ես մղել, Բոլոր մարտերում հաղթող եմ եղել։ Մեր հայրենիքի պատիվը, որդի՛ս, Միշտ բարձր եմ դասել ես ամեն բանից։ Ով հայրենիքի համար է մեռնում, Նա հուր-հավիտյան անմահ է մնում։
Հայկական Արժեքներ~
5 Jul, 08:43
forwarded from @asalaarmy
Armenian History
Հայկական Արժեքներ~
29 Jun, 12:35
forwarded from @asalaarmy
Կեցցէ՜ Հայաստանը Կեցցէ՜ Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակը Փա՛ռք Նահատակներուն Մա՛հ Դավաճաններուն ։
Հայկական Արժեքներ~
26 Jun, 12:32
forwarded from @asalaarmy
Նահատակ Ընկեր Մկրտիչ Մատարեան անձնասպանական իր առաքելութեան մեկնելէ առաջ վերջին անգամ ըլլալով կը փորձէ իր զէնքը
Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.
How it works →Related Channels
Other channels in the same section of the catalogue.
