Latest posts

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
22 Sept, 15:57
🔹 Գործունեությունն արդյունավետ իրականացնելու համար ՄԻՊ հաստատությունը պետության կողմից պետք է ապահովված լինի բավարար ֆինանսական, մարդկային ռեսուրսներով և պատշաճ շենքային պայմաններով. Անահիտ Մանասյանը հանդիպել է ԵՄ Հիմնարար իրավունքների գործակալության Բրյուսելի գրասենյակի ղեկավար Ֆրիսո Ռոսքամ Աբինգի հետ📌 Սեպտեմբերի 22-ին Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Եվրոպական միության Հիմնարար իրավունքների գործակալության Բրյուսելի գրասենյակի ղեկավար Ֆրիսո Ռոսքամ Աբինգի հետ։🤝 Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները, հավասարության ապահովման և խտրականության կանխարգելման կառուցակարգերը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշների արդյունավետ կիրառմանն առնչվող հարցեր։ Ավելին՝ https://www.facebook.com/share/p/1ByXN1YHQA/?mibextid=wwXIfr
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
22 Sept, 12:01
🇦🇲🇧🇪Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Բրյուսել. տեղի է ունեցել հանդիպում Բելգիայի Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման դաշնային ինստիտուտի տնօրենի հետ📌 Սեպտեմբերի 22-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Բրյուսել։ Այցի շրջանակում Պաշտպանը հանդիպել է Բելգիայի Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման դաշնային ինստիտուտի տնօրեն Մարտիեն Սխոտսմանսի հետ։🤝 Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախության երաշխավորման ոլորտում առկա խնդիրները, արդյունավետ գործունեության կառուցակարգերի կատարելագործման հարցերը, ինչպես նաև երկու հաստատությունների միջև համագործակցության զարգացման հնարավորությունները։ Ավելին՝ https://www.facebook.com/share/p/1Ax6m9s3oB/?mibextid=wwXIfr
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
22 Sept, 05:23
🔹Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելումն ու զինծառայողների արժանապատիվ պայմանների ապահովումը Մարդու իրավունքների պաշտպանի համար առաջնահերթություն են📌 Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Արարատի մարզում տեղակայված զորամաս, ՀՀ պաշտպանության նախարարության Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանում, Ռազմական ոստիկանության բաժին, ինչպես նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչ բաժին։🎯 Այցերի նպատակն էր տեղում ուսումնասիրել զինծառայողների և զինապարտների իրավունքների ապահովման վիճակը, առկա խնդիրները և դրանց կանխարգելմանն ուղղված մեխանիզմների արդյունավետությունը։Ավելին՝ https://www.facebook.com/share/p/19d6F5eNzf/?mibextid=wwXIfr
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
21 Sept, 05:10edited
🇦🇲Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Անկախության տոնի առթիվՍիրելի՛ հայրենակիցներ,Ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։Անկախությունը մեր պետականության կարևորագույն արժեքներից է, իսկ դրա ամրապնդումն ու զարգացումը հնարավոր են միայն այնպիսի հասարակության պայմաններում, որտեղ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, լիարժեք երաշխավորումը, մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը և իրավունքի գերակայությունը հաստատուն արժեքներ են։ Ավելին՝ https://www.facebook.com/share/p/19n5NFnQKN/?mibextid=wwXIfr
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
20 Sept, 14:26
📺 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Հանրային հեռուստաընկերության «Հանրային քննարկում» հաղորդմանը։Քննարկման առանցքում ընտանեկան բռնության դեմ պայքարը, դրա կանխարգելման և բռնությունից տուժած անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևորությունն էր։Մանրամասները՝ տեսանյութումhttps://www.youtube.com/live/NJrhEUntLao?si=zVtcet4HWVlg1xIyYouTubeՊայքար ընտանեկան բռնության դեմ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետՀետևեք մեզ նաև այլ հարթակներում՝ Website: https://www.1lurer.am/ Facebook : https://www.facebook.com/lurer1tv Telegram : https://t.me/LurerH1 Twitter : https://twitter.com/Lurer11 Instagram: https://www.instagram.com/1lurer/ Հանրային հեռուստաընկերություն…
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
20 Sept, 07:32
🎥 Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագծի հերթական մասնակիցը Լիլիթ Ղազարյանն է։⚖️ Ինչպե՞ս է անցել նրա օրը Մարդու իրավունքների պաշտպանի հետ, և ի՞նչ հնարավորություն է տալիս նախագիծը երիտասարդներին։Մանրամասները՝ տեսանյութում⤵️https://youtu.be/-Mk8j6nWvEI?si=6Q1iceki8HotV51qYouTube«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում». Լիլիթ Ղազարյանի մեկ օրը ՄԻՊ-ի հետEnjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
19 Sept, 20:02
🎥 Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և Եվրոպայի խորհրդի համագործակցությամբ կազմակերպված կանանց և ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքներին նվիրված համատեղ ընդլայնված նիստ-համաժողովի հիմնական շեշտադրումներն ու մանրամասները՝ տեսանյութում։ ⤵️https://youtu.be/JG7FVMKpJhs?si=0MjKLH3UIqqOblmGYouTubeԿանանց և ազգային փոքրամասնությունների իրավունքներին նվիրված համաժողով. մանրամասները՝ տեսանյութումEnjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
19 Sept, 13:31
🎥 Ազգային փոքրամասնություններին պատկանող կանանց առաջնորդության խթանումը հավասար և ներառական հասարակության ձևավորման կարևոր գրավականներից է. Անահիտ Մանասյան🔹 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը «Մարդու իրավունքներ և քաղաքացիական առաջնորդություն» հնգօրյա ծրագրի շրջանակում դասընթաց է վարել եզդիական համայնքը ներկայացնող աղջիկների, կանանց և երիտասարդների համար։Դասընթացի առանցքային թեմաները և կարևոր շեշտադրումները՝ տեսանյութում։ ⤵️
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
19 Sept, 12:25
🔹 Ազգային փոքրամասնություններին պատկանող կանանց առաջնորդության խթանումը հավասար և ներառական հասարակության ձևավորման առանցքային գրավականներից է. Անահիտ Մանասյան📌 Սեպտեմբերի 19-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Կոտայքի մարզում մասնակցել է եզդի կանանց առաջնորդության, նրանց կարողությունների զարգացման և հասարակական ու հանրային կյանքում մասնակցության խթանմանը նվիրված «Մարդու իրավունքներ և Քաղաքացիական առաջնորդություն» հնգօրյա ծրագրին և դասընթաց վարել եզդիական համայնքը ներկայացնող աղջիկների, կանանց և երիտասարդների համար։ Ավելին՝ https://www.facebook.com/share/p/1BWQsMm6fz/?mibextid=wwXIfr
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
19 Sept, 06:34
🔹 Խորհրդակցություն ՄԻՊ-ում. քննարկվել են մարզային ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր📌 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 18-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի մարզային ստորաբաժանումների ղեկավարների հետ։Խորհրդակցությանը մասնակցել են Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Սյունիքի (առցանց) ստորաբաժանումների ղեկավարները։🔹 Անահիտ Մանասյանը նշել է, որ մարզերում ՄԻՊ հաստատության ակտիվ գործունեությունը չափազանց կարևոր է։ Այս համատեքստում հատուկ ընդգծվել է մարզային ստորաբաժանումների աշխատանքի շարունակական զարգացման, քաղաքացիների համար հաստատության հասանելիության ապահովման և մարզերում մարդու իրավունքներին առնչվող խնդիրներին օպերատիվ արձագանքելու կարևորությունը։🤝 Կարևորվել է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցության ընդլայնումը։ Ավելին՝ https://www.facebook.com/share/p/1DeWku5RpZ/?mibextid=wwXIfr
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
18 Sept, 15:42
🎥 FreeNews-ի անդրադարձը՝ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված ՄԻՊ-ին առընթեր Կանանց իրավունքների հարցերով և Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհուրդների համատեղ ընդլայնված նիստ-համաժողովինhttps://youtu.be/hrvDv1ElUsk?si=VDbF3D9ztqILfCs1YouTubeԿանանց և ազգային փոքրամասնությունների իրավունքների հարցերով պանելային քննարկում
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
18 Sept, 12:08
🔹 Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Պրոբացիայի ծառայության գործունեության շրջանակում մարդու իրավունքների արդյունավետ երաշխավորումը և արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված շարունակական աշխատանքը📌 Սեպտեմբերի 18-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանի գլխավորած պատվիրակությանը։Հանդիպմանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը և Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։🤝 Հանդիպման ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրաձայնված խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված և ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
18 Sept, 08:23
🎥 «Լուրեր»-ի անդրադարձը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի համագործակցության շրջանակում Հայաստանում առաջին անգամ իրականացված՝ խտրականության վերաբերյալ համապետական ուսումնասիրությանը։📊 Ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են «Խտրականությունը Հայաստանում» տվյալների բացօթյա ցուցահանդեսի շրջանակում։Մանրամասները՝ տեսանյութում ⤵️https://youtu.be/Lb4pRT-mFfs?si=lEXCoQKIrnxu0JefYouTubeԽտրականության պատկերը Հայաստանում. հետազոտությունՀետևեք մեզ նաև այլ հարթակներում՝ Website: https://www.1lurer.am/ Facebook : https://www.facebook.com/lurer1tv Telegram : https://t.me/LurerH1 Twitter : https://twitter.com/Lurer11 Instagram: https://www.instagram.com/1lurer/ Հանրային հեռուստաընկերություն…
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
18 Sept, 06:04
⚖️Մենք պետք է հասնենք այն իրական ընկալման, որ հասարակական համակարգերի առանցքում մարդն է՝ որպես բարձրագույն արժեք, իսկ նրա արժանապատվության նկատմամբ հարգանքը, մարդու համար ինքնաիրացման և ինքնադրսևորման հնարավորությունների ապահովումը առաջնային նպատակ են. Անահիտ Մանասյան🔹 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 17-ին Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել և որպես բանախոս հանդես է եկել «Մարդկության դեմքը, արվեստ, մշակութային դիվանագիտություն և հումանիզմ» խորագրով ֆորումի շրջանակում կազմակերպված «Մարդկության դեմքը, արվեստ և հումանիզմ» վերտառությամբ պանելային քննարկմանը։ Քննարկման մոդերատորն էր մշակութային մարդաբան, ազգագրագետ Աղասի Թադևոսյանը։Պաշտպանն իր ելույթում անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանության համակարգի հիմքում ընկած արժեքներին, նրանց փոխկապվածությանը մշակույթին, ինչպես նաև արվեստի միջոցով մարդու իրավունքների գաղափարների տարածման կարևորությանը։ Ավելի
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
17 Sept, 16:06
🔹Մենք պետք է հասնենք այն իրական ընկալման, որ հասարակական համակարգերի առանցքում մարդն է՝ որպես բարձրագույն արժեք, իսկ նրա արժանապատվության նկատմամբ հարգանքը, մարդու համար ինքնաիրացման և ինքնադրսևորման հնարավորությունների ապահովումը առաջնային նպատակ են. Անահիտ ՄանասյանԻնչպե՞ս կարող են արվեստն ու մշակույթը նպաստել մարդակենտրոն հասարակության ձևավորմանը։Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 17-ին Հայաստանի ազգային պատկերասրահում՝ «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսի համատեքստում կազմակերպված ֆորումի շրջանակում, մասնակցել է «Մարդկության դեմքը, արվեստ և հումանիզմ» պանելային քննարկմանը։🎥 Մանրամասները՝ շուտով
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
17 Sept, 05:29
🔹 ՁՊՎ-ներում Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի մշտադիտարկման արդյունքները՝ ՄԻՊ-ի և պետական մարմինների քննարկման օրակարգում📌 Սեպտեմբերի 16-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՁՊՎ-ներում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերության և ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական Շտապօգնություն ծառայություն» ՓԲ ընկերության բուժաշխատողների կողմից ազատությունից զրկված անձանց բժշկական զննության ենթարկելու, խոշտանգման ենթադրյալ դեպքերի պատշաճ արձանագրման և իրազեկման թեմայի շրջանակներում արձանագրված խնդիրների և դրանց լուծմանն ուղղված առաջարկների կատարման ընթացքի վերաբերյալ:🔹 Քննարկումները վարել է ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։ Ավելին՝ https://www.fac
Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.
How it works →Related Channels
Other channels in the same section of the catalogue.
