Latest posts

ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ
22 Sept, 16:42
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինել է տնային կալանքով՝ այլ անձանց հետ շփման արգելքով։
ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ
22 Sept, 14:52
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի կինոթատրոնի օտարման գործընթացում
ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ
22 Sept, 14:10
ՀՀ Արտաքին հետախուզական ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվում անցկացվող Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին։
ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ
22 Sept, 11:47
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու Ցինծյանին։Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ կապերի զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։ Գոհունակությամբ է ընդգծվել երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակը։ Անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական փոխգործակցության հնարավորություններին։Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները՝ կարևորելով կրթության, մշակույթի և առևտրի ոլորտներում առկա ներուժի լիարժեք օգտագործումն ու նոր ուղղություններով փոխգործակցության խորացումը։
ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ
22 Sept, 09:46
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն իրականացնում է Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է նոր ենթակառուցվածքները համապատասխանեցնել միջազգային կանաչ շինարարության չափանիշներին և ապահովել դրանց Leadership in Energy and Environmental Design (LEED) հավաստագրումը։
ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ
22 Sept, 09:12
FlyOne Armenia ավիաընկերությունը դեկտեմբերի 15-ից չվերթներ կիրականացնի դեպի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ։Երևան-Բելգրադ-Երևան երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին։
ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ
22 Sept, 07:30
Սպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ Սուրենյանից https://youtu.be/LA7xc0WrVR4?si=YIrlyQd4jV1Vnl6GYouTubeՍպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ ՍուրենյանիցՍպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ Սուրենյանից #news #armenia #armenpress #weather ARMENPRESS NEWS AGENCY Հետևեք մեզ Facebook - https://www.facebook.com/armenpress Telegram - https://t.me/armenpress Արմենպրեսի պաշտոնական կայք - https://armenpress.am/
ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ
22 Sept, 07:18
Իրանի Իսլամական Հանրապետությունում հանդիսավոր տոնակատարություն է կազմակերպվել Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առիթով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը:Միջոցառումը տեղի է ունեցել Իրանի արվեստի թանգարանում:Հայաստանի Անկախության օրվան նվիրված երեկոյին մասնակցել են Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը, ռազմական, հասարական և քաղաքական իրանցի և հայաստանցի այլ գործիչներ:
ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ
22 Sept, 06:57
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության բողոքը, 2026 թվականի սեպտեմբերի 11-ին, Վերաքննիչ վարչական դատարանի որոշմամբ ամբողջությամբ բավարարվել է. Վարչական դատարանի՝ 2024 թվականի մարտի 11-ի վճիռն ամբողջությամբ բեկանվել է և փոփոխվել:Այս մասին հայտնում են Դատախազությունից, հիշեցնելով, որ Գլխավոր դատախազության հայցի հարուցման համար հիմք էր հանդիսացել այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի՝ «Ազատության պողոտայի 2/5 հասցեում կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասը ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊ ընկերությանն օտարելու մասին» 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 1619-Ա որոշմամբ, ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊ ընկերությանն օտարվել է 10000 քմ մակերեսով հողամաս, որը գտնվել է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակման տիրույթում և օտարման ենթակա չի եղել:Վերաքննիչ վարչական դատարանի դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, որպես հետևանք, անվավեր կճանաչվեն նաև Երևանի քաղաքապետի վերոնշյալ որոշման
ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ
22 Sept, 06:00
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Մակրոնը X-ում գրառման մեջ հանդիպումը որակել է որպես «հանգամանալից»։«Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ ռուսական հարվածները սպառնում են միլիոնավոր ընտանիքների զրկել ջեռուցումից և էլեկտրաէներգիայից։ Ֆրանսիան կաջակցի Ուկրաինային՝ հաղթահարելու ձմեռը, և G7-ի էներգետիկայի խումբը նույնպես կմոբիլիզացնի իր ջանքերը՝ լինելով նրա կողքին», - գրել է նա։Բացի այդ, ըստ Ֆրանսիայի նախագահի՝ ռադարների և կալանիչ հրթիռների մատակարարման պայմանագրի ստորագրմամբ կամրապնդվի Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը։Մակրոնը հավելել է, որ այս աջակցության հարցը քննարկել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Բացի այդ, նա նշել է, որ իր ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել է «էներգետիկ հրադադարի և Սև ծովում մորատորիումի հեռանկարը, որին մենք աջակցում ենք»։«Սա առան
ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ
22 Sept, 05:40
Գիտության շաբաթ 2026. Ի՞նչ միջոցառումներ են սպասվում այս տարի https://youtu.be/RhduPk2DG7w?si=7IgLrSQMj5S3M3ddYouTubeԳիտության շաբաթ 2026. Ի՞նչ միջոցառումներ են սպասվում այս տարիԳիտության շաբաթ 2026. Ի՞նչ միջոցառումներ են սպասվում այս տարի #news #armenia #armenpress #live ARMENPRESS NEWS AGENCY Հետևեք մեզ Facebook - https://www.facebook.com/armenpress Telegram - https://t.me/armenpress Արմենպրեսի պաշտոնական կայք - https://armenpress.am/
ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ
22 Sept, 04:34
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։Հայաստանի վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:Այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի և արտերկրի այլ գործընկերների հետ:
ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ
21 Sept, 19:16
Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան https://armenpress.am/hy/article/1260932ArmenpressՀայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցուիթյամբ։ «Արմենպրես»-ն...
ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ
21 Sept, 11:06
Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը շնորհավոական ուղերձ է հղել Հայաստանին Անկախության օրվա առթիվ։«Անկեղծ շնորհավորանքներ Հայաստանի մեր բոլոր բարեկամներին՝ Անկախության օրվա առթիվ։ Լիտվան բարձր է գնահատում մեր երկրների բարեկամությունը, ժողովրդավարական արժեքներին նվիրվածությունն ու Հայաստանի դիմակայունությունը»,- ասվում է Լիտվայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։Լիտվան Հայաստանին մաղթել է շարունակական հաջողություններ եվրոպական ճանապարհին, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն, անվտանգություն և բարեկեցություն։
ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ
21 Sept, 09:41
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առիթով։Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Լի Ցյան. «Հարգելի՛ պարոն վարչապետ, Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ հղում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության կառավարությանը սրտանց շնորհավորանքներս ու լավագույն բարեմաղթանքներս։ Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համատեղ կառուցման շրջանակներում համագործակցությունն ակտիվորեն և որակապես զարգանում է։ Պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությունն առավել խորացնելու և դրա գործնական բովանդակությունն ամրապնդելու ուղղությամբ՝ Չինաստան-Հայաստան հարաբերությունները մշտապես նոր բովանդակությամբ հարստացնելու նպատակով։ Մաղթում եմ Հայաստանի Հանրապետությանը բարգավաճում և հզորություն, իսկ նրա ժողովրդին՝ երջանկություն և
ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ
21 Sept, 09:07
Google-ը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առիթով՝ սեպտեմբերի 21-ին իր գլխավոր էջը զարդարել է ծածանվող հայկական եռագույնով։
ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ
21 Sept, 06:01
Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը
ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ
20 Sept, 14:46
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան։Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և շնորհավորել ներկաներին դպրոցի շահագործման հանձնելու առիթով։ Վարչապետն ընդգծել է, որ նորակառույց դպրոց կարող են այցելել նաև մոտակա գյուղերի աշակերտները նույնպես:«Շատ կարևոր է ունենալ դպրոց, որը ներշնչում է աշակերտներին սովորել, և այո՛, մենք հիմա ունենք այդպիսի դպրոց, որտեղ երեխաները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել և որտեղ ուղղակի կարող են ապրել: Մեր ընկալումն այն է, որ դասերից հետո երեխաները չպետք է պարզապես տուն գնան, այլ պետք է ժամանակ
ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ
20 Sept, 11:45
Ստամբուլում 61 տարեկանում մահացել է քաղաքական և ռազմական վերլուծաբան, փորձագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։
ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ
20 Sept, 10:47
Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել դեպի Ճապոնական ծով։Այս մասին հայտնում է «Ռենհապ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի միացյալ շտաբին։«Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել դեպի Ճապոնական ծով», - գործակալությունը մեջբերել է Հարավային Կորեայի ռազմական ղեկավարության հայտարարությունը։
Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.
How it works →Related Channels
Other channels in the same section of the catalogue.
