gram news
Ազգային ճակատ channel avatar

Ազգային ճակատ

@armnationalfront

Ազգային ճակատի տեղեկատվական հարթակ 🇦🇲

ProjectsHYPolitics

11,400subscribers

Open the Channel

Latest posts

  • Ազգային ճակատ

    22 Sept, 16:07edited

    ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը հրավիրում է լրատվամիջոցներին ու լրատվականներին.Վաղը՝ սեպտեմբերի 23-ին, 14։00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները և լուծումներ» թեմայով ընդլայնված քննարկում։
    Image from a post by Ազգային ճակատImage from a post by Ազգային ճակատ
    57331Open in Telegram
  • Ազգային ճակատ

    22 Sept, 14:31

    Անդրանիկ Թևանյանի խափանման միջոց կալանքը երկարացվեց ևս 3 ամսով։
    Image from a post by Ազգային ճակատImage from a post by Ազգային ճակատ
    1,35085Open in Telegram
  • Ազգային ճակատ

    22 Sept, 14:30

    «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են ՀՀ–ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեվիդ Ալենին։Խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանում ընթացող ժողովրդավարական որոշ գործընթացների առնչությամբ, ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ իրենց մտահոգությունները։
    Image from a post by Ազգային ճակատImage from a post by Ազգային ճակատ
  • Ազգային ճակատ

    22 Sept, 13:58

    Արեգնազ Մանուկյանը դուրս եկավ դատարանի շենքից
    692video14Open in Telegram
  • Ազգային ճակատ

    22 Sept, 13:28

    Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի այլ անձանց հետ շփման արգելքով
    Image from a post by Ազգային ճակատImage from a post by Ազգային ճակատ
  • Ազգային ճակատ

    22 Sept, 12:18

    forwarded from @hayastandashinq

    Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, չորեքշաբթի սեպտեմբերի 23-ին, ժամը 11:00-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում (Էրեբունի Պլազա Բ/Կ) տեղի կունենա ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և փաստաբան Արամ Օրբելյանի ասուլիսը։
    Image from a post by Ազգային ճակատImage from a post by Ազգային ճակատ
    80192Open in Telegram
  • Ազգային ճակատ

    22 Sept, 10:49edited

    Վճարում կատարած քաղաքացիներին տուգանում են. ահազանգՏեսանյութը՝«Իշխանություն» լրատվականի
    864video18Open in Telegram
  • Ազգային ճակատ

    22 Sept, 07:58edited

    ⚡️Քարոզարշավի ժամանակ Շենգավիթ վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել էՓաստաբան Ռուբեն Մելիքյան@armnationalfront
    Image from a post by Ազգային ճակատImage from a post by Ազգային ճակատ
    94920122Open in Telegram
  • Ազգային ճակատ

    22 Sept, 07:37

    Ընտրություններին մասնակցած 3 հիմնական ընդդիմադիր միավորների վարչապետի թեկնածուները գտնվում են անազատության մեջ: Սա արվում է, որ տարածքներ հանձնելիս դիմադրություն չլինի:Իշխան Սաղաթելյան
    897video1311Open in Telegram
  • Ազգային ճակատ

    22 Sept, 07:22

    Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր։Իշխան Սաղաթելյան
    835video122Open in Telegram
  • Ազգային ճակատ

    22 Sept, 07:20

    Չմեծամտանալ, երբ ամեն ինչ լավ է, եւ չչարանալ, երբ փորձության միջով ես անցնում. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դստեր Գայանե Քոչարյանի գրառումը«Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է, այն դեպքում, երբ շուրջդ կատարվողը կարծես հենց դրա համար էլ արվում է, որ մարդ չարանա։Բայց գենետիկան, դաստիարակությունը, մանկուց աչքերիդ առաջ եղած օրինակները, անցած ճանապարհը չեն թողնում, որ չարանամ, բարեբախտաբար, ինչը մեծ հաղթանակ է։Նաև, տարիների աշխատանքը ներքին հենասյուների ամրապնդման, սթրեսակայունության, անվրդովության ուղղությամբ զգում ես հենց նման տակնուվրա վիճակում։Կյանքում լինում են շատ լավ ու շատ վատ շրջաններ... Կարևորը մնաս նույնը (արժեքների առումով) թե լավ, թե վատ օրերին։ Չմեծամտանալ, երբ ամեն ինչ լավ է թվում եւ չչարանալ, երբ փորձության միջով ես անցնում»
    Image from a post by Ազգային ճակատImage from a post by Ազգային ճակատ
    8261573Open in Telegram
  • Ազգային ճակատ

    22 Sept, 07:04

    Բաքուն հիմա էլ հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից որմնանկարներ, խաչքարեր և այլ մշակութային արժեքներ Հայաստան տեղափոխելու մեջ։Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան հայտարարել է, թե Դադիվանքից հանված որմնանկարների և խաչքարերի մասին տեղեկությունները դեռ 2025 թվականի հոկտեմբերին փոխանցվել են Ինտերպոլին, որոնք ներառվել են «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում։Բաքուն Գանձասարն ու Դադիվանքը Կովկասյան Աղվանքի ժառանգություն է համարում:
    Image from a post by Ազգային ճակատImage from a post by Ազգային ճակատ
  • Ազգային ճակատ

    21 Sept, 19:43

    Թրամփի ելույթը հեռարձակվել է առանց ձայնի՝ լրագրողների բոյկոտի պատճառով🔹ԱՄՆ խոշորագույն հեռուստաընկերություններն այս կերպ իրենց բողոքն են արտահայտել այն բանից հետո, երբ Սպիտակ տունն արգելել է «CNN»-ի, «Politico»-ի և «MS NOW»-ի լրագրողների մուտքը։
    1,090video1431Open in Telegram
  • Ազգային ճակատ

    21 Sept, 15:47

    Սա էլ ապացույց, որ Անկախության տոնակատարությունների ոչ բոլոր մասնակիցներն են իշխող ուժի գաղափարակիցները. «Փաշինյանի խոսքի մեջ գիտելիքի պակաս կա»
    1,170video1911Open in Telegram
  • Ազգային ճակատ

    21 Sept, 14:51

    ⚡️Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները🔷Առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 25-ն է։🔷2026 թվականի հոկտեմբերի 25-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվելու Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի մարզի Արթիկ, Ախուրյան, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում։🔷Մեծամասնական ընտրակարգով ընտրությունները տեղի են ունենալու Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում։ՀՀ ԿԸՀ@armnationalfront
    Image from a post by Ազգային ճակատImage from a post by Ազգային ճակատ
    1,090101Open in Telegram
  • Ազգային ճակատ

    21 Sept, 13:46

    forwarded from @srbazan_payqar

    Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության վերանկախացման, ինքնորոշման 35-րդ տարեդարձի առիթով:Մեր Հանրապետությունը տարիներ առաջ ուներ Արցախ անունով զավակ, որը վերանկախացման ծնունդն էր: Դժբախտաբար, 35-րդ տարեդարձը մենք նշում ենք մահացած, բայց հարության ենթակա զավակի դիակի շուրջ:Այդ ցավն ու կորուստը մեր սրտում ունենալով շնորհավորում եմ բոլորիս յուրաքանչյուր հայ մարդու:Շնորհավորում են մեր երազների Հայաստանի ԻՐԱԿԱՆ Հայաստանի 35-րդ տարեդարձը:Դժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ուրախությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից: Մենք կոչված ենք 35-րդ տարեդարձի ուխտով վերականգնել այս բոլորը:Աստված օրհնի մեր երկիրը, մեր պետությունը և մեր հաղթանակները:Բագրատ Սրբազան
    826video1881Open in Telegram
  • Ազգային ճակատ

    21 Sept, 12:51

    ⚡️Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ կրակոց է հնչել, վիրավոր կա🔷Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի է ունեցել Առնո Բաբաջանյան 137 շենքի բակում։🔷Պարզվել է, որ նշված բակից Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել մի քաղաքացի՝ ազդրի հատվածում ստացած վնասվածքով։🔷Տեղում պարզվել է, որ նա նույն բանկի բնակիչ 44-ամյա Բագրատ Մ.-ն է, ում կյանքին վտանգ չի սպառնում։@armnationalfront
    Image from a post by Ազգային ճակատImage from a post by Ազգային ճակատ
    96471Open in Telegram
  • Ազգային ճակատ

    21 Sept, 12:44

    ⚡️Հ.Յ. Դաշնակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Մարտունի խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին🔷ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Հակոբ Վարդանյանը։@armnationalfront
    Image from a post by Ազգային ճակատImage from a post by Ազգային ճակատ
    9211551Open in Telegram
  • Ազգային ճակատ

    21 Sept, 11:52edited

    ⚡️Հենց հիմա ավերում են Երևանի Աղի լճի շրջակայքը՝ ավերելով էկո համակարգը🔷Մարդիկ լացելով զանգել են ինձ և օգնություն են խնդրում, ասում են, որ նստել են տրակտորների դեմը և ուզում են փրկել լիճը։🔷Բնակիչների խոսքով, քաղաքապետարանն է բարեկարգման աշխատանքներ իրականացնում, բայց ավերելով լճի հարակից բնական լանդշաֆթը:բնապահպան-ակտիվիստ Էդուարդ Հայրումյան@armnationalfront
    918video642Open in Telegram
  • Ազգային ճակատ

    21 Sept, 11:16

    ⚡️Հավերժակա՛ն է Հայաստանը, հավերժ հայկակա՛ն է Արցախը🔷Որովհետև քանի դեռ ունենք ապագան կառուցելու կամք և որոշում, մեր պետության Անկախության պատմությունը չի՛ կարող ավարտված լինել։ՀՀ ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյան@armnationalfront
    Image from a post by Ազգային ճակատImage from a post by Ազգային ճակատ
    9072121Open in Telegram