Latest posts

Arpine Hovhannisyan (Արփինե Հովհաննիսյան)
22 Sept, 17:16
Ամփոփում եմ հարցման արդյունքները բացարձակ առաջատարը պիջակներն են🙂❤️: Իմ զգեստապահարանում դրանք վճռական մեծամասնություն են կազմում: Բայց աշնանը նաև անփոխարինելի են վերարկուները ինձ համար մաքսի չափն է նախընտրելի: Օրինակ այսպիսին


Arpine Hovhannisyan (Արփինե Հովհաննիսյան)
21 Sept, 11:17

Arpine Hovhannisyan (Արփինե Հովհաննիսյան)
20 Sept, 07:58
#legal@arpinebrief Ինչու է հանրության շահի պաշտպանության համար ստեղծված հանձնաժողովը դարձել Վեոլիայի խոսնակը:Տպավորություն է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերածվել է «Վեոլիա Ջուր» ընկերության ոչ պաշտոնական մամուլի խոսնակի․ ինչ ասում է ընկերությունը, Հանձնաժողովը հիմնականում նույնը կրկնում է։ Իսկ թե այդ դեպքում ինչի համար է ստեղծված կարգավորող մարմինը և ինչի համար է այն ֆինանսավորվում հանրային միջոցներից, հարցերի հարցն է։Առանձին հարց է նաև Հանձնաժողովի կոնկրետ անդամների և «Վեոլիա Ջրի» կոնկրետ պաշտոնյաների միջև հնարավոր սերտ կապերի թեման և դրանց հնարավոր ազդեցությունը Հանձնաժողովի դիրքորոշումների վրա։Սկսում ենք տարբեր օրինակներից:Դավթաշենի Ձոր-1 թաղամասը 2026 թվականի հունիսի 25-ին շուրջ 10 ժամ մնացել է առանց ջրի։ Բնակիչները դիմել են Հանձնաժողով՝ պարզելու՝ ինչ է տեղի ունեցել, ինչու է ամբողջ թաղամասի ջրամատակարարումը դադարեցվել և ով է դրա համար պատասխանատու։
Arpine Hovhannisyan (Արփինե Հովհաննիսյան)
17 Sept, 19:37
Ուզում եք տեսնել իմ ու ամուսնուս «ջրիկանալը» խնդրեմ)))https://m.youtube.com/watch?v=ug83MFL8NVE&ra=mYouTubeՀենց Այնպես | Արփինե Հովհաննիսյան և Արշակ Մնացականյան | Arpine Hovhannisyan & Arshak MnatsakanyanԱյս «Հենց Այնպես»-ում Մանե Գրիգորյանի հյուրերն են Արփինե Հովհաննիսյանը և Արշակ Մնացականյանը: Video edited by "Fragment Studio" Միավորի՛ր մինչև 5 միլիոն ՀՀ դրամի չափով գործող վարկերդ ԱրարատԲանկում առանց հավելյալ միջնորդավճարների՝ ամսական հիշելով մեկ ամսաթիվ…
Arpine Hovhannisyan (Արփինե Հովհաննիսյան)
17 Sept, 15:30edited
https://www.facebook.com/share/v/19JiWskRcs/?mibextid=wwXIfrՀետևորդներ ջան խնդրում եմ նայեք, տարածեք: Վարկերի տոկոսները ուզում են բարձրացնել: Ու՞մ հաշվին:Իսկ բանկիրները դոլարային!!! միլիոնատեր են!FacebookLog in or sign up to viewSee posts, photos and more on Facebook.
Arpine Hovhannisyan (Արփինե Հովհաննիսյան)
15 Sept, 16:11
https://www.facebook.com/share/v/1KU2QQB4uH/?mibextid=wwXIfrԿարևոր հստակեցում ինքնակամ կառույցների մասով: Նոր նախագիծ միասնական տեղեկանքի մասով: Դիտեք
Arpine Hovhannisyan (Արփինե Հովհաննիսյան)
14 Sept, 17:53
https://www.facebook.com/share/v/1Gtq2WuxKw/?mibextid=wwXIfrՈւմ է հետաքրքիր արհեստական բանականության մասը: Կարդացեք ու եթե կուզեք դասախոսություն այս մասով ֆեյսբուքում կամ ինստագրամում քոմենթեք, հասկանամ
Arpine Hovhannisyan (Արփինե Հովհաննիսյան)
14 Sept, 14:05
forwarded from @infoport2222
Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասինinfoport.amԾավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին
Arpine Hovhannisyan (Արփինե Հովհաննիսյան)
14 Sept, 14:05edited
Բա դուք գիտեիք ինչու՞ են իրար հերթ չտալով Ծավի մասին անհանգստանում😏: «Վեոլիան» թեմայի մեջ չի այս անգամ: Բայց այ Բյուրեղավանի թեման «ցրեցին»: Վաղը տելեգրամում այլ արդյունքներ կլինեն: Այլ բնակավայրերից: Հանգիստ չեք լինելու:
Arpine Hovhannisyan (Արփինե Հովհաննիսյան)
14 Sept, 07:59edited
Սա էլ Բյուրեղավանի մասով ամփոփում:Բյուրեղավանի բնակիչներից մեկը հավաքել և ամփոփել է սեպտեմբերի 3–6-ն արձանագրված թունավորման դեպքերի օնլայն հաշվառման տվյալները և փոխանցել ինձ։Ըստ այդ տվյալների՝ թունավորման դեպքերի մասին հայտնել են 5, 6, 9, 11, 20, 21, 22, 24, 25, 26, 31, 32, 34, 42, 43, 46, 48, 50 (4-րդ հանրակացարան) շենքերից և 3 առանձնատներից։Ընդհանուր տվյալ է ներկայացվել 46 անձի վերաբերյալ, որոնցից 17-ը՝ մինչև 18 տարեկան։ 10 երեխա դիմել է բուժօգնության, նրանցից մի քանիսը դեռ բուժում էին ստանում։Մեկնաբանություններում թունավորման դեպքերի մասին հայտնել են նաև 2, 4, 7, 15, 17, 25, 27, 28, 29, 33, 36 և 45 շենքերից։Այս պատկերը արդեն ինքնին ամեն ինչ ասում է։ Դեպքերը քաղաքի տարբեր հատվածներում են, իսկ այս մարդկանց միավորող ընդհանուր գործոնը ջուրն է։ Եթե որևէ մեկը կարող է հոդաբաշխ ու համոզիչ բացատրել, թե ջրից բացի ուրիշ ի՞նչ ընդհանուր պատճառից կարող էին այսքան տարբեր հասցեներում
Arpine Hovhannisyan (Արփինե Հովհաննիսյան)
14 Sept, 07:58
Սա երկրի դեմքն է:Ծավ բնակավայրում ջրի նմուշներում սնդիկի բարձր պարունակություն է արձանագրվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել ծորակի ջուր չօգտագործել: Պետական մարմինն է ասել:
Arpine Hovhannisyan (Արփինե Հովհաննիսյան)
12 Sept, 17:17
🇦🇲 Հայկական ֆուտբոլում տեղի ունեցած ուրախալի ուրադարձությունից հետո այսօր աչքովս ընկավ, որ ֆուտբոլի ֆեդերացիան հերթական «հանճարեղ» գաղափարն է պարտադրել ակումբներին, որով սահմանափակումներ է մտցնում լեգեոներների մասով։ Հիշեցնեմ՝ լեգեոներ ֆուտբոլիստը այն խաղացողն է, ով հանդես է գալիս տվյալ երկրի առաջնությունում կամ ակումբում, բայց չի հանդիսանում այդ երկրի քաղաքացի։(չի մարզվում այդ երկրում, չի խաղացել այնտեղ )Ֆուտբոլի երկրպագու եմ ողջ գիտակից կյանքիս ընթացքում ու, հետևելով աշխարհում առաջատար առաջնություններին, մի բան հստակ հասկացել եմ, որ զարգացումն այնտեղ է, որտեղ չկան արհեստական սահմանափակումներ ու բյուրոկրատիա, թույլ է տրվում, որ ակումբները զբաղվեն իրենց գործով, այո, նաև ներգրավեն լեգեոներների ու դրանով նաև նպաստեն տեղում ֆուտբոլիստների որակի բարձրացմանը։ Աշխարհում այն երկրները, որոնք գնում են ֆուտբոլի զարգացման ճանապարհով, լեգեոներների հարցում գնում են մեղմացումների, այլ ոչ թեYouTubeՀՖՖ-ի ընդունած կանոնակարգը դատարանում է. ո՞րն է պատճառըEnjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.
Arpine Hovhannisyan (Արփինե Հովհաննիսյան)
12 Sept, 17:17
Երբ ֆուտբոլասերը հասկանում է ինչ է կատարվում: Մանիպուլյացիան անթույլատրելի է:
Arpine Hovhannisyan (Արփինե Հովհաննիսյան)
11 Sept, 05:13edited
Հետաքրքիր գործ: ֆուտբոլի զարգացումը կարգախոս չէՈրպես կանոն՝ մեր կողմից վարվող դատական գործերի մասին հրապարակային չեմ խոսում։ Սա բացառություններից մեկն է, որովհետև այստեղ ակնհայտ հանրային շահ կա։ Այս տեսանյութում խոսում եմ հենց դրա մասին։Մի քանի արձանագրում․• Լեգեոներների թվի սահմանափակման և ազգային հավաքականի հաջողությունների միջև ուղիղ կապ հաստատող համոզիչ ուսումնասիրություն չկա։ Եթե հակառակը փաստող տվյալ կա, այն մինչ օրս չի ներկայացվել։ • Եթե «Ուրարտուն» խոսում է հայկական ֆուտբոլի զարգացման անունից և իր պատկերացրած մոդելն առաջարկում է փաստացի տարածել բոլոր ակումբների վրա, ապա նախ պետք է ցույց տա՝ այդ նույն մոդելով իր ակումբում հայկական ֆուտբոլի զարգացման ինչ համոզիչ արդյունք է արձանագրել։ Հայկական ֆուտբոլի զարգացման մասին խոսելը դեռ դրա զարգացման ապացույց չէ։ • «Նոան» ընտրել է այլ՝ հենց ակումբի համար բավական ծախսատար բիզնես մոդել և ռազմավարություն, որը, սակայն, արդեն արդարացնում
Arpine Hovhannisyan (Արփինե Հովհաննիսյան)
10 Sept, 16:29
Թունավորումների մասին: Նայեք իմացեք:https://www.facebook.com/share/v/18aCMpB8B2/?mibextid=wwXIfr
Arpine Hovhannisyan (Արփինե Հովհաննիսյան)
7 Sept, 19:34
Իսկ «Վեոլիա ջուր» ընկերությանը ոչ բարեկամաբար, բայց զսպվածությամբ հորդորում եմ այս մարդկանց հետ խոսել, հատուցումների հարց քննարկել, այլապես ես ջրի թեմայից կանցնեմ ձեր կառույցի ներսում տիրող իրավիճակին կոռուպցիայից մինչև շահերի բախում անուն առ անուն: Պաշտոն առ պաշտոն: Նշանակում առ նշանակում:
Arpine Hovhannisyan (Արփինե Հովհաննիսյան)
7 Sept, 19:30
Ավելի լավ երևի չէի գրի, քան Աղաջանյան Վահեն գրեց: Ես անկեղծորեն ինձ վատ եմ զգում այս մեկնաբանությունները կարդալուց: Ինձ համար սա փիառվելու կամ դիվիդենտ շահելու տեղ չէ: Անկեղծ մղում ունեմ մարդկանց օգնելու: Բայց երբեմն դա իմ տիրույթից դուրս է: Կան մարմիններ պետական, ովքեր գումար են ստանում, ծառայողական մեքենաներ ունեն, «պարոն» կամ «տիկին» դիմելաձևին են արժանացել, որ ի պաշտոնե գնան լուծեն այս հարցերը: Դուք ոչ մեկի երեխայից լավը չեք: Դուք ոչ մեկից լավը չեք, որ ինչ ուզեք անեք ու ձեր անգրագետ, ոչ կոմպետենտ, անլուրջ վերաբերմունքով քաղաքացուն դարձնեք խեղճ ու չպաշտպանված:
Arpine Hovhannisyan (Արփինե Հովհաննիսյան)
7 Sept, 19:24
Անպաշտպան ու անտեսված քաղաքացին Բյուրեղավանի օրինակով▪️ «Արփինե ջան մսրդիկ հոգնել են արդեն թե վեոլիային զանգելուց թե քաղաքային իշխանություններից դիմելուց։ Աղջիկս ևս 3 օր է ջերմում է և փորացավ ունի։ Ոչ մի տեղ չենք դիմել գնել ենք դեղերը և տանը բուժվել։ Հավելեմ նաև, որ Բյուրեղավանի դեղատներում արդեն դեղորայքի դիֆիցիտ կա քանի որ վերջին 4 օրերին ահավոր շատ են եղել դեպքեր»:▪️ «Հենց հիմա տղաիս ջերմ.39-40 🥲🥲🥲,իսկ ես 3-րդ օրն է դեռ չեմ ապաքինվում»:▪️ «Արփինե ջան կասեք ինչ պետք է անենք թունավորման դեպքում որպեսզի գոնե այս անգամ պատասխանատու մարմինները շարժվեն իրենց տեղից մեր տանը 2 հոգի թունավորվել է երեկոյան ջերմություն էլ կար բայց բժշկի չենք դիմել քանի որ ապարդյունա նույն խնդիրը եղելա անցած անգամ գնացինք դեղ նշանակեցին հիմա առանց գնալու գնեցինք դեղերը և օգտագործեցինք ու վստահ եմ Բյուրեղավանի վարակվածների մեծ մասը նույն կերպա վարվում»:Վերը տեղադրված գրառումները վերցրեցինք Արփինե
Arpine Hovhannisyan (Արփինե Հովհաննիսյան)
7 Sept, 12:41
Ոչ մի հաստատված փաստաթուղթ չկա, որ թունավորումը ջրից է, քրեական գործ է հարուցված. Բյուրեղավանի համայնքապետ😱😱😱😱😱😱Սույն սուբյեկտը անգամ տեղյակ չի, որ պետական լիազորված մարմնի կողմից կատարված փորձաքննությունններով հաստատվել է, որ ջրում եղել են մանրէներ: Այսինքն թունավորումը եղել է ՋՐԻՑ: Այս մարդուն ասեք, որ քրեական գործը ՓԱՍՏԱԹՈւՂԹ ունենալու մասին չի: Վառ օրինակ է, երբ չգիտեն ինչ ու ինչպես անել:
Arpine Hovhannisyan (Արփինե Հովհաննիսյան)
7 Sept, 09:22
❗️ Բյուրեղավանի բնակիչներինԲոլոր նրանց, ովքեր այս օրերին ենթադրաբար տուժել են ջրի հետ կապված թունավորումից, դիմել են բժշկի, դեղորայք են գնել կամ ստիպված են եղել խմելու ջուր գնել, խնդրում եմ՝ պահեք բոլոր կտրոնները և ծախսերը հաստատող փաստաթղթերը։ Բժշկի դիմելու փաստը, նշանակումները:Խնդրում եմ նաև առավելագույնս տարածել այս տեղեկությունը, որպեսզի այն հասնի հնարավորինս շատ տուժած բնակիչների։
Related Channels
Other channels in the same section of the catalogue.
