Latest posts

Asekose․am
22 Sept, 19:10
Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի. վիրավորը հիվանդանոցում մահացել է, գրում է շամշյան.com-ը։
Asekose․am
22 Sept, 15:28
Կուբայի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճը, երբ Թրամփը Կուբան անվանել է «լիովին ձախողված պետություն»։
Asekose․am
22 Sept, 13:53
Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան։ Նա մասնակցում է Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին։ Այս տեղեկությունը Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
Asekose․am
22 Sept, 13:45
Արեգնազ Մանուկյանը կալանքի ձևը փոխվել է, բայց ռեժիմը խստացվել է․ Տաթևիկ Սողոյան«Նախորդ կալանքի որոշմամբ դատարանը շփման որևէ սահմանափակում չէր արձանագրել։ Ինչ-ինչ պատճառներով դատարանն այսօր որոշեց տնային կալանք, բայց և սահմանափակեց շփումները»,- նշեց Սողոյանը։Նրա խոսքով՝ պատգամավորներին ևս թույլ չի տրվում շփվել Արեգնազ Մանուկյանի հետ, քանի որ դատարանը դա համարել է խնդրահարույց։Տնային կալանքը սահմանվել է 3 ամսով, որը պաշտպանական կողմը բողոքարկելու է։
Asekose․am
22 Sept, 13:05
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու-Մանրամասները՝ մեր կայքում
Asekose․am
22 Sept, 12:08
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի գրառումը. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցցանցերի որոշ օգտատերեր իրազեկ չլինելու պատճառով քննարկում են զորամասի հրամանատարի՝ սպորտային համազգեստով ՀՀ պաշտպանության նախարարին ներկայանալը, հարկ ենք համարում տեղեկացնել, որ զինված ուժերում առավոտյան մարմնամարզության ժամանակ սպաները և այն պայմանագրային զինծառայողները, որոնք ղեկավարում են մարմնամարզության գործընթացը, հագնում են սպորտային համազգեստ (այս կարգը գործում է երկու տասնամյակ ու ավելի և նորություն չէ ՀՀ բանակում): Ավելին, հրամանատարը նշված օրը նաև զորամասի ամենօրյա գործունեության շուրջօրյա վերահսկող խմբի ավագն է եղել, առաջնորդվել է սահմանված կարգով և կարգի որևէ խախտում թույլ չի տվել»:
Asekose․am
22 Sept, 11:22
🇦🇲 «Երևանի տոնն ա», «չգիտեմ՝ ինչ ա, բայց 35 տարեկանն են նշում», «Թաթայի համերգն ա»։Հանրապետության հրապարակում կային մարդիկ, որոնք չգիտեին՝ ինչի՞ առթիվ է կազմակերպվել միջոցառումը
Asekose․am
22 Sept, 10:21
«Տեսնենք՝ ինչ կա օդանավի մեջ». Նիկոլ Փաշինյան
Asekose․am
22 Sept, 10:09
Վեճ՝ ավտոբուսում. հենց հիմա ստուգեք իմ քարտը, ես վճարել եմ...
Asekose․am
22 Sept, 09:59
Հայ ավտոարշավորդները ստիպված են պատրաստվել մրցումներին արտերկրում. երկրի միակ քարթինգային մայրուղին փակ էՀայկական ավտոսպորտի ակադեմիայի և SH Racing-ի հիմնադիրներն արդեն դիմել են ՀՀ ՔԿ, դատախազություն և կրթության, մշակույթի և սպորտի նախարարություն. նրանք խնդրում են թույլատրել մարզումները Play City-ում: Մարզահամալիրն այժմ կնքված է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների պատճառով։«Մեր խնդրանքն այն է, որ մեզ թույլ տան, մի քանի ժամ տրամադրեն այս մայրուղու վրա մարզվելու համար, քանի որ Հայաստանում դրան այլընտրանք չկա», - լրագրողներին պատմել է ավտոսպորտի հայկական ակադեմիայի հիմնադիր Սիրական Համբարձումյանը:Play Sity-ն փակվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու կասկածանքով, իսկ հաստատության տնօրենը ձերբակալվել է։
Asekose․am
22 Sept, 09:18
Սարգիս Սարգսյանը դարձավ շախմատի 3-րդ օլիմպիադայի ոսկե մեդալակիրՈւզբեկստանի Սամարղանդ քաղաքում ավարտվեց սահմանափակ կարողություններ ունեցող անձանց շախմատի 3-րդ օլիմպիադան:ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը 7 հնարավորից վաստակեց 6.5 միավոր՝ գրանցելով լավագույն արդյունքը առաջին խաղատախտակի վրա։
Asekose․am
22 Sept, 08:42
Քաղբանտարկյալների հարցում քաղաքական ուժերը, այդ թվում նաև մենք, պատշաճ և բավարար աշխատանք դեռ չենք իրականացնում լիարժեք հակազդեցություն ցույց տալու համար։ Առաջիկայում այս բացը կլրացնենք։
Asekose․am
22 Sept, 08:21
Ֆուլ Հաուսի դերասաններն Ավինյանին դիմում են երգով ))
Asekose․am
22 Sept, 08:11
Փաշինյանը խնդիր է դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել, բերել մի ուրիշ ուժ
Asekose․am
22 Sept, 08:05
«Նիկոլ, դավաճան» գոռալու համար ազատությունից զրկված Արտակ Ավետիսյանն արդարացվել է«Նախընտրական շրջանում ատելության խոսքի հոդվածով (քաղաքական հայացքների հիմքով) մեկ ամսով կալանավորված, այնուհետև ծանրացուցիչ հանգամանքներով խուլիգանության հոդվածով մեղադրված Արտակ Ավետիսյանին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (դատավոր՝ Մ. Արամյան) արդարացրեց»,–հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Asekose․am
22 Sept, 08:03
Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղըasekose.amՖասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը
Asekose․am
22 Sept, 07:59
🇦🇲🇦🇿 Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» ստեղծել է աշխատանքային խումբ՝ Հայաստանի՝ իբր աղվանական քրիստոնեական ժառանգությունն ուսումնասիրելու համարԱդրբեջանի կառավարությունից ֆինանսավորվող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը հայտարարել է աշխատանքային խմբի ձևավորման մասին, որն ուսումնասիրելու է Հայաստանի տարածքում՝ Սյունիքում, Վայոց Ձորում և Սևանա լճի ավազանում գտնվող եկեղեցիների, տաճարների և վանքերի պատմությունը, ճարտարապետությունն ու արձանագրությունները:Կազմակերպության պնդմամբ՝ «խմբի հիմնական նպատակն է տարբեր երկրների արխիվներից հավաքագրել Աղվանից կաթողիկոսությանը (XVI–XIX դդ.) վերաբերող պահպանված փաստաթղթերը և ստեղծել միասնական գիտական բազա»:Շարունակելով Հայաատանի նկատմամբ պահանջները՝ համայնքը նաև հայտարարել է, որ «Հայաստանի տարածքի միջնադարյան ալբանական հուշարձանները համարում են իրենց ժառանգության մաս և նպատակ ունեն դրանք օգտագործել միջազգային գիտական ու
Asekose․am
22 Sept, 07:28
Չմեծամտանալ, երբ ամեն ինչ լավ է, եւ չչարանալ, երբ փորձության միջով ես անցնում. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դստեր Գայանե Քոչարյանի գրառումը«Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է, այն դեպքում, երբ շուրջդ կատարվողը կարծես հենց դրա համար էլ արվում է, որ մարդ չարանա։Բայց գենետիկան, դաստիարակությունը, մանկուց աչքերիդ առաջ եղած օրինակները, անցած ճանապարհը չեն թողնում, որ չարանամ, բարեբախտաբար, ինչը մեծ հաղթանակ է։Նաև, տարիների աշխատանքը ներքին հենասյուների ամրապնդման, սթրեսակայունության, անվրդովության ուղղությամբ զգում ես հենց նման տակնուվրա վիճակում։Կյանքում լինում են շատ լավ ու շատ վատ շրջաններ... Կարևորը մնաս նույնը (արժեքների առումով) թե լավ, թե վատ օրերին։ Չմեծամտանալ, երբ ամեն ինչ լավ է թվում եւ չչարանալ, երբ փորձության միջով ես անցնում»։
Asekose․am
22 Sept, 07:16
Մեզ սպասում է ռեկորդային տաք օր. Գագիկ Սուրենյան☀️🌡
Asekose․am
22 Sept, 07:13
Բաքուն հիմա էլ հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից որմնանկարներ, խաչքարեր և այլ մշակութային արժեքներ Հայաստան տեղափոխելու մեջ։Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան հայտարարել է, թե Դադիվանքից հանված որմնանկարների և խաչքարերի մասին տեղեկությունները դեռ 2025 թվականի հոկտեմբերին փոխանցվել են Ինտերպոլին, որոնք ներառվել են «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում։Բաքուն Գանձասարն ու Դադիվանքը Կովկասյան Աղվանքի ժառանգություն է համարում:
Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.
How it works →Related Channels
Other channels in the same section of the catalogue.
