Latest posts

Տիգրան Ավինյան / Tigran Avinyan
22 Sept, 16:37
1963 թվականին կառուցված և երբեք չհիմնանորոգված Երևանի թիվ 133 մանկապարտեզը առաջին անգամ հիմնանորոգվում է։2019-2025 թթ. Երևանում հիմնանորոգել և վերակառուցել ենք 45 մանկապարտեզ, որտեղ հաճախում է շուրջ 11.000 երեխա:Հիմնանորոգվող մանկապարտեզներին շուտով կավելանան ևս 32-ը:
Տիգրան Ավինյան / Tigran Avinyan
21 Sept, 19:05
✨
Տիգրան Ավինյան / Tigran Avinyan
21 Sept, 17:18
🇦🇲🇦🇲🇦🇲
Տիգրան Ավինյան / Tigran Avinyan
21 Sept, 10:14
Շնորհավոր Անկախության 35-ամյակը:Փա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Տիգրան Ավինյան / Tigran Avinyan
20 Sept, 15:52
Երևանցիների, «Kärcher Armenia» ընկերության և «Green Green» էկոկենտրոն բնապահպանական ՀԿ-ի մեր գործընկերների հետ այսօր Երևանը մաքրեցինք աղբից ու թափոններից:Երևանը մեր տունն է։ Պահենք այն մաքուր։
Տիգրան Ավինյան / Tigran Avinyan
20 Sept, 12:50
Այսօր բոլոր 12 վարչական շրջաններում համաքաղաքային մաքրման աշխատանքներ էին:
Տիգրան Ավինյան / Tigran Avinyan
20 Sept, 07:53edited
Մաքրության միջազգային օրը Երևանումhttps://www.facebook.com/share/v/18YJxLGDfm/?mibextid=wwXIfr
Տիգրան Ավինյան / Tigran Avinyan
20 Sept, 06:54
Երևան են հասել ևս 10 նոր բազմաֆունկցիոնալ «Kärcher» մեքենաներ՝ դրանց ընդհանուր թիվը հասցնելով 32-ի։
Տիգրան Ավինյան / Tigran Avinyan
18 Sept, 19:16
Մեր երիտասարդական խորհրդի անդամ Նոննա Հովհաննիսյանի նախաձեռնած «Մաքուր Երևան» մրցույթի շրջանակում ընտրված մասնակիցների գաղափարներն արդեն ներկայացված են «Արդի արվեստի կենտրոնում»:Նախագծերն ընդգրկում են վիզուալ, տեխնոլոգիական, տարածական և հաղորդակցական լուծումներ՝ ուղղված քաղաքային մաքրության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանն ու քաղաքացիների մասնակցության խրախուսմանը։Ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 25-ը։ Դուք ևս կարող եք ծանոթանալ ներկայացված գաղափարներին, իսկ շուտով՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով նաև քվեարկել ձեր նախընտրած նախագծի օգտին։
Տիգրան Ավինյան / Tigran Avinyan
18 Sept, 05:05
Երևանում ընթանում են ճանապարհների միջին նորոգման աշխատանքներ:▫️Ծրագիրն իրականացվում է Դերենիկ Դեմիրճյան, Տիգրան Պետրոսյան, Ագաթանգեղոս, Խանջյան, Վիկտոր Համբարձումյան փողոցներում և Տիգրան Մեծի պողոտայում։ Արամ Խաչատրյան փողոցում աշխատանքներն արդեն ավարտվել են։▫️Առաջիկայում կսկսվեն Գարեգին Նժդեհի փողոցում և Եղվարդի խճուղում։
Տիգրան Ավինյան / Tigran Avinyan
17 Sept, 18:22
Աջափնյակ
Տիգրան Ավինյան / Tigran Avinyan
16 Sept, 16:57edited
Կարևոր է, թե ինչ են ասում երեխաները։ Երեխաներն ուզում են ֆուտբոլի դաշտ։
Տիգրան Ավինյան / Tigran Avinyan
16 Sept, 15:08
Աջափնյակ վարչական շրջանում
Տիգրան Ավինյան / Tigran Avinyan
16 Sept, 06:56
Այսօր՝ 17:30-ից լինելու եմ Աջափնյակ վարչական շրջանի հետևյալ հասցեներում.▫️ Շիրազի 32, ▫️ Բաշինջաղյան 1-ին նրբանցք 1 և 3 շենքերի բակ, ▫️ 36 մանկապարտեզի նոր բարեկարգված բակ, ▫️ Մարգարյան փողոց, ▫️ Բուենոս Այրեսի զբոսայգի, ▫️ Ֆիզգորոդոկի նոր կառուցված այգի, ▫️ Շինարարների փողոց:
Տիգրան Ավինյան / Tigran Avinyan
15 Sept, 16:50
Տասնամյակներ՝ շտապօգնության ծառայությունում։Պարգևատրել եմ մեր այն աշխատակիցներին, ովքեր երկար տարիներ իրենց աշխատանքով եղել են մարդկանց կողքին ամենաբարդ ու պատասխանատու պահերին։Բժիշկ Հասմիկ Ավդալյանը շտապօգնության համակարգում աշխատում է 1985 թվականից, բուժքույր Աիդա Դավթյանը՝ 1978-ից, բուժքույր-կարգավար Լյուդմիլա Սարդարյանը՝ 1970-ից, վարորդ Սամվել Հովհաննիսյանը՝ 1989-ից։
Տիգրան Ավինյան / Tigran Avinyan
14 Sept, 14:10
Կարևոր է, որ մեր առողջության կենտրոններում բուժառուների հանդեպ վերաբերմունքը լինի պատշաճ։ Բժշկական կենտրոնների և առողջության կենտրոնների ենթակառուցվածքները, երբ մենք բարենորոգում ենք, դա նշանակում է, որ ընդհանուր միջավայրն էլ պետք է փոխվի։Այդ սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են։ Բուժառուների նկատմամբ, անկախ սոցիալական կարգավիճակից, անկախ որևէ բանից, պետք է լինի հարգալից վերաբերմունք։
Տիգրան Ավինյան / Tigran Avinyan
14 Sept, 06:40
Մեկնարկել են Երևանի նոր կարևոր տրանսպորտային կապերից մեկի շինարարական աշխատանքները, որը միմյանց կմիացնի Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանները։Ծրագրի շրջանակում Հրազդան գետի վրա կկառուցվի 269 մետրանոց նոր կամուրջ, իսկ Իսակովի և Արշակունյաց պողոտաներում՝ նոր ճանապարհային հանգույցներ, այդ թվում՝ թունելային անցում և շրջանաձև երթևեկություն։Ճանապարհային ամբողջ համակարգի երկարությունը՝ իջատեղերով և երկրորդային ճանապարհներով, կկազմի 6.6 կմ։ Հիմնական հատվածը կունենա վեց երթևեկելի գոտի։Սա Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունն է և Երևանի ճանապարհային ցանցում նոր, մեծածավալ կապ։
Տիգրան Ավինյան / Tigran Avinyan
13 Sept, 13:48
«Tour of Armenia» միջազգային հեծանվաերթի մասնակիցների պարգևատրում:
Տիգրան Ավինյան / Tigran Avinyan
11 Sept, 05:01
Վերջերս Շինարարների փողոցում ապամոնտաժել էինք 13 ինքնակամ շինություն։Գուշակեք՝ իսկ այս անգամ քանի՞սն ենք ապամոնտաժել:
Տիգրան Ավինյան / Tigran Avinyan
10 Sept, 16:02
Այսօր հանդիպեցի մաեստրո Մանսուրյանին Խոսեցինք քաղաքի կարևոր ծրագրերից :)
Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.
How it works →Related Channels
Other channels in the same section of the catalogue.
