Latest posts

֍ՀԱՅՈՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ֍
22 Sept, 18:11
Երևանի հիմնադրման 2750-ամյակի տոնակատարությունը։ 1968թ.
֍ՀԱՅՈՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ֍
22 Sept, 02:17
🇦🇲 Սեդա Գփրանյան-Մելքոնյանի հիշողությունները Ավոյի մասին.Մինչ Ավոյի՝ Հայաստան գալը, ոմանք կասկածում էին, թե նրա ներկայությունը որքանով ձեռնտու կլինի երկրին։Հայաստանի անկախացումից ուղիղ մեկ տարի առաջ՝ 1990 թվականի սեպտեմբերի 21-ին, Ավոն ինձ գրեց.«Ես հայ եմ, ես կռվել եմ իմ ժողովրդի համար և դեռ պայքարում եմ։ Ես բարի գործեր եմ արել՝ ի շահ Հայաստանի։ Գնալու եմ Հայաստան և այնտեղ էլ լավ գործեր կանեմ։Եվ նրանք, ովքեր այսօր պատասխանատու են մեր նոր պետության համար, պետք է լավ իմանան, որ իրենց գործը մեր ժողովրդի շահերի պաշտպանությունն է։ Եվ նրանք, ովքեր աշխատում են մեր ժողովրդի դեմ, ովքեր ստում են մեր ժողովրդին և կրկնում են նույն սխալները, նրանք այնտեղ տեղ չունեն»։
֍ՀԱՅՈՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ֍
21 Sept, 15:24
🇦🇲
֍ՀԱՅՈՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ֍
19 Sept, 12:45
forwarded from @patmutyanankyun
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը, 9-ամսյա շրջափակումից հետո, Արցախի դեմ իրականացրեց լայնածավալ ռազմական գործողություններ, որը հանգեցրեց էթնիկ հայ բնակչության զանգվածային բռնի տեղահանությանըԵրեք տարի առաջ այս օրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը, խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու 2020 թվականի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, լայնածավալ ռազմական ագրեսիա սանձազերծեց ավելի քան իննամսյա շրջափակման հետևանքով հյուծված Արցախի Հանրապետության դեմ:Այդ ռազմական հանցագործությունը, որն ուղեկցվեց քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ և խաղաղ բնակչության սպանություններով, դարձավ Արցախի հազարամյա բնիկ ժողովրդի դեմ նախապես ծրագրված էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության գագաթնակետը: Միջազգային հանրության լռության և գործուն մեխանիզմների բացակայության պայմաններում ավելի քան 120 հազար արցախցիներ ստիպված եղան լքել իրենց պատմական հայրենիքը՝ փրկվելու
֍ՀԱՅՈՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ֍
18 Sept, 17:57
forwarded from @haynuhayastany_301
Հովհաննես Թումանյանը առաջին անգամ սիրահարվել է 11 տարեկանում:Նա դեռ երկրորդ դասարանից փորձեր էր անում ստեղծագործելու: Տղան սովորում էր Ստեփանավանի դպրոցում և շատ էր սիրում կարդալ: Դպրոցի տեսուչ Տիգրան Տեր-Դավթյանն էլ տանը մեծ գրադարան ուներ: Այդ իսկ պատճառով փոքրիկ Հովհաննեսը հաճախ էր գնում նրանց տուն և օգտվում գրքերից: Եվ օրերից մի օր նա սիրահարվում է տեսուչի աղջկան Վերգինեին: Սակայն վերջինս նախատում է տղային, որպեսզի նա իրենով չտարվի, այլ իր ուսումով զբաղվի: Իսկ Հովհաննեսը Վերգինեին է նվիրում իր առաջին սիրային բանաստեղծությունը. Հոգու՛ս հատոր, սրտի՛ս կտոր, Դասիս համար դու մի´ հոգար, Թե կան դասեր, կա նաև սեր, Եվ ի՜նչ զարմանք,ի՛մ աղավնյակ, Որ կենդանի մի պատանի, Սերը սրտում դաս է սերտում… Նկարում՝Վերգինե Տեր-Դավթյան
֍ՀԱՅՈՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ֍
17 Sept, 17:50edited
Ավո Մելքոնյանի նամակը Սեդա Գպրանյան-Մելքոնյանին 1985 թ. սեպտեմբերի 13«Ես չգիտեմ՝ այս նամակն ավելի շատ ձեզ համա՞ր եմ գրում, թե՞ ինքս ինձ համար։ Այսօր և երեկ ինձ համար վերջին չորս ամիսների ամենավատ օրերն էին։ Իրոք, եղել են մի քանի շատ կարևոր սխալներ, և ամենացավալին այն է, որ ես գիտակցում եմ՝ այդ սխալների մեծ մասն իմ սեփական սխալներն էին։ Ես շատ, շատ նեղված եմ ինքս ինձնից և պետք է սիրտս բացեմ ձեր առջև։ Չնայած գրավոր շատ բան չեմ կարող անդրադառնալ։ Գաղափարական խնդիրներ կային, և քանի որ նման բաները միշտ էլ նուրբ են, մենք հայտնվեցինք սխալ տեղերում։ Դժվար է բացատրել, և այն, ինչ եղել է, պատմական նշանակություն չի ունենա, բայց եթե ես մի փոքր ավելի օգտագործեի իմ փորձը, կարող էի գոնե իմ կողմից ավելի դրական ազդեցություն ունենալ։ Գրելով այս նամակը և պատկերացնելով, որ ես խոսում եմ ձեզ հետ՝ հույս ունեմ, որ մի փոքր կհանգստանամ։ Կցանկանայի, որ դուք ինձ հետ լինեիք և ձեր կարծիքը հայտնեիք։ Ինձ պետք է մեկը,
֍ՀԱՅՈՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ֍
17 Sept, 17:50edited
↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓
֍ՀԱՅՈՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ֍
17 Sept, 16:28
Ես չեմ, որ կհրավիրեմ ձեզ, արտասահմանյան հա’յ երիտասարդներ, այլ դժբախտ հայրենիքին հողն ու քարը, իրենց արյունով ներկված մեր նահատակներն ու պաշտելի հերոսներն են, որ կոչ կընեն ձեզի՝ զենքի, զինավարժության ու վրեժխնդրության։ Լսեցե’ք անոնց ձայնը, որ մեր կյանքի ձայնն է։Հատված Անդրանիկի «Մարտական հրահանգներից»
֍ՀԱՅՈՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ֍
17 Sept, 16:22edited
🇦🇲1990թ․ սեպտեմբերի 16-ին Շահումյան, Գետաշեն անտառային կարճ ճանապարհահատվածում, մարտական առաջադրանք կատարելիս, մինչև վերջ չպատճառաբանված հանգամանքներում զոհվել է Սարմեն Պողոսյանը (40 տարեկան)։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա. Հանգչում է Երևանի Նուբարաշեն(Սովետաշեն) թաղամասի գերեզմանատանը։
֍ՀԱՅՈՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ֍
17 Sept, 16:01edited
Շուշանիկ Զարզանդի Աբրահամյանը՝ կին ազատամարտիկ, դարձել է արիության, տոկունության և Հայրենիքին անսահման նվիրվածության կենդանի խորհրդանիշ։ Ծնվելով 1958 թվականի փետրվարի 8-ին՝ տեսարժան Գեղարոտ գյուղում՝ նա իր մեջ մարմնավորել է հայ ազգային նկարագրի լավագույն գծերը՝ անկոտրում կամքը, հավատարմությունը արմատներին և հանուն սեփական ժողովրդի ազատության ամեն ինչ զոհաբերելու պատրաստակամությունը։ Երբ Արցախի հնամենի հողի վրա կախվեց մահացու վտանգը, Շուշանիկը կողքի չքաշվեց։ Առաջին ղարաբաղյան պատերազմի ամենածանր տարիներին, երբ վճռվում էր ազգի ճակատագիրը, նա սովորական խաղաղ կյանքը փոխարինեց ռազմաճակատի դաժան առօրյայով՝ կանգնելով Հայրենիքի պաշտպանների կողքին։ Նրա ուղին իսկական հայրենասիրության պատմություն է, որտեղ տեղ չկար վախի համար, այլ կար միայն մեկ մեծ նպատակ՝ պաշտպանել հարազատ տունը, երեխաների գլխավերևում գտնվող խաղաղ երկինքը և սեփական պատմական հողում ապրելու ժողովրդի իրավունքը։ Իր անձնուրաց
֍ՀԱՅՈՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ֍
17 Sept, 16:01
↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓
֍ՀԱՅՈՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ֍
16 Sept, 14:06
🇦🇲 Մհեր Հարությունյանի (Հրազդանցի Ճուտ) հուշերից։&&Մալիբեյլիում կռիվ էր գնում։ Ես վիրավորվեցի։ Գիշեր էր, արյունը ձեռքիս վրայով հոսում էր։ Արարատին ասում եմ.__ — Արո՛, ինձ խփել են։ Ասում է. — Տո՛, չէ՛, հա։ Ասում եմ. — Հա՛, հա՛, խփել են։ Ասում է. — Ի՞նչ ես, է՜, ասում, ուրդի՞ց։ Ասում եմ՝ ձեռից։ Արոն ջղայնացավ. — Քեզ հազար անգամ ասել եմ՝ քիթդ ամեն տեղ մի՛ խոթիր։ Սաղին իրար խառնելով՝ ինձ տեղ հասցրեց։ Վիրավոր պառկած եմ։ Աբոն է եկել կողքս, հարցնում է՝ ցավո՞ւմ է։ Ասում եմ՝ չէ՛։ Ասում է՝ կծխե՞ս։ Ասում եմ՝ հա՛։ — Շո՛ւտ արեք, տղուն պապիրոս բերեք։ Անցավ մի ժամանակ, արդեն ապաքինվել էի։ Կանգնած՝ ծխում եմ։ Մեկ էլ տեսնեմ՝ Աբոն վրա հասավ. — Քեզ չե՞մ ասել՝ մոտդ պապիրոս չտեսնեմ...📷 Լուսանկարը Շահումյանի անտառներում է։ Աբոն Մհերի մազերն է կտրում։ Ծառին հենվածը Ջամբազի արծիվն է՝ Կարոտ Մկրտչյանը։
֍ՀԱՅՈՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ֍
16 Sept, 06:27edited
Ինչ վերաբերում է Հայկական հարցին, Ալիշանն ասաց հետևյալը, որը ես շարադրում եմ արևելահայ բարբառով. — Իհարկե, հայ ժողովուրդը լավ գիտեր, որ իր սեփական ուժերով չպիտի կարողանար թոթափել թուրքական լուծը, ինչպես առանց Եվրոպայի օգնության չպիտի կարողանային ազատվել ո՛չ Հունաստանը և ո՛չ Բուլղարիան։ Հայ ժողովուրդն էլ, նրանց հետևելով, հույսը դրել էր քրիստոնյա Եվրոպայի օգնության վրա, մեծ, քաղաքակիրթ պետությունների մարդասիրության վրա։ Այստեղից էլ հայ ժողովրդի մեծագույն և բազմաղետ սխալը։ Կոտորածների ժամանակ Թերզյան հայ կարդինալը գնում է Հռոմ, ընկնում է Սրբազան Պապի ոտքերը, աղերսում, որ Պապը դիմում անի քրիստոնյա մեծ պետություններին՝ Անգլիային, Ռուսաստանին, Ֆրանսիային, Գերմանիային, որ ջարդարար թուրքի ձեռքը բռնեն։ Սրբազան Պապն ասում է. «Այդ քրիստոնյա մեծ պետություններն են հայերին կոտորողները, և որի՞ն դիմեմ»։ Եվրոպական պետությունները ոչ միայն չօգնեցին և չպաշտպանեցին իրենց հուսացող հայ ժողովրդին, այլ պատեհ
֍ՀԱՅՈՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ֍
16 Sept, 06:27edited
↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓
֍ՀԱՅՈՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ֍
16 Sept, 02:50
🇦🇲 Բուզլուխ-Սառցաշենի ազատագրումը՝ 1991 թ. սեպտեմբերի 14–18-ը։Հայ ազատամարտիկներն իջեցնում են Ադրբեջանի դրոշը՝ ազատագրված գյուղի գյուղապետարանից։📷 Լուսանկարը՝ ֆրանսիացի լուսանկարիչ Մարիամ Գաումի։
֍ՀԱՅՈՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ֍
15 Sept, 15:26
Մոնթեն և իր զինակից ընկերները
֍ՀԱՅՈՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ֍
15 Sept, 12:50edited
Այդ օրհասական պահին, երբ Սերոբն արդեն ծանր վիրավոր էր, նրա չորս հավատարիմ հայդուկները մրրիկի արագությամբ հայտնվեցին և կիսամեռ հրամանատարին փորձեցին տանել գյուղից դուրս։ Բայց Սերոբը, զգալով, թե որքան մոտ է իր վերջը, հոգնած խնդրեց իր հայդուկներից. «Դրեք ինձ այս քարին առջև՝ իմ վերջին օրն է, և ջանացեք գեթ ձեր կյանքն ազատել, մնաք բարով»։ Այս խոսքերում է, թերևս, ամենալիարժեք արտահայտված Սերոբի բնավորությունը. մինչև իր վերջին շունչը նա մտահոգված էր ոչ թե իր, այլ իր զինակիցների կյանքով։Անհավասար կռվում, փորձելով պաշտպանել իրենց հրամանատարին, զոհվեցին Սերոբը, նրա որդին՝ Հակոբը, և եղբայրները՝ Մխենն ու Զաքարը։ Սոսեն, վերցնելով ամուսնու հրացանը, շարունակեց քաջաբար կռվել, մինչև որ ինքն էլ ծանր վիրավորվեց և այլևս ի զորու չեղավ շարունակել դիմադրությունը։ Բշարե Խալիլը կտրեց արդեն անկենդան հերոսի գլուխը և գերեվարեց ուժասպառ Սոսեին։ Թուրքերը, ցանկանալով ահաբեկել հայությանը, Սերոբի գլուխը ձողի ծայրին
֍ՀԱՅՈՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ֍
15 Sept, 12:50edited
Աղբյուր Սերոբ. «կյանք պարգևող» հայդուկապետըԿան մականուններ, որոնք ավելի շատ են ասում մարդու մասին, քան ցանկացած կենսագրական ամփոփում։ «Աղբյուր» բառը հայերենում նշանակում է կենարար ջրի աղբյուր, և երբ Խլաթի ու Բաղեշի հայությունը իրենց պաշտպանին անվանեց հենց այս բառով, նրանք ուզում էին ասել մի պարզ բան. այս մարդու ներկայությունը իրենց համար կյանք էր նշանակում։Սերոբ Վարդանյանը ծնվել է 1864 թվականին Բիթլիսի վիլայեթի Խլաթ գավառի Սոխորդ գյուղում՝ տարածաշրջանում հայտնի ու համբավավոր Խչեի տոհմից։ Նա Վարդանյանների գերդաստանի չորս որդիներից կրտսերն էր։ Դեռ մանուկ հասակից նա սիրում էր շրջել հայրենի Նեմրութ լեռան լանջերին և ապրել այն ազատությամբ, որ շնորհում էին լեռներն ու սարերը. արդեն այս վաղ տարիներից երևում էր այն մարդը, ում ապագան անքակտելիորեն կապված պիտի լիներ լեռների ու հայրենի հողի հետ։ Բնատուր որսորդ լինելը նրան տվեց այն ֆիզիկական ու մարտավարական հմտությունները, որոնք հետագայում դարձան
֍ՀԱՅՈՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ֍
15 Sept, 12:50edited
↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓↓
֍ՀԱՅՈՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ֍
15 Sept, 12:37
1918 թ. սեպտեմբերի 15-ին սկսվեց Բաքվի հայերի կոտորածը...📌 Կոտորածն իրականացվում էր Կովկասի իսլամական բանակի միջոցով։ Հրամանատարը Նուրի փաշան էր՝ Հայոց ցեղասպանության պարագլուխներից Էնվեր փաշայի կրտսեր եղբայրը։Բաքվում ինքնապաշտպանության դիմած հայերի հետ էին նաև ցեղասպանությունից մազապուրծ հազարավոր հայ գաղթականներ՝ հիմնականում կանայք ու երեխաներ։Սպանվել է շուրջ 30.000 հայ, իսկ Բաքվի հայկական թաղամասը թալանվել և հրդեհվել է։Հայերին կոտորելու «հաջողությանը» Նուրի փաշան միայնակ չէր հասել։ Կազմակերպման գործում ներգրավված էին Ադրբեջանի վարչապետ Ֆաթալի խան Խոյսկին և ներքին գործերի նախարար Բեհբութ խան Ջիվանշիրը։Շատ չուշացավ «Նեմեսիս» գործողության միջոցով իրականացված վրեժխնդրությունը...
Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.
How it works →Related Channels
Other channels in the same section of the catalogue.
