Latest posts

B24.am
22 Sept, 14:30
🅱️2️⃣4️⃣ WSJ․ Նավթավերամշակման գործարանները դարձել են էներգակիրների մատակարարումների ամենախոցելի օղակըԻրանի և Ուկրաինայի ճգնաժամերը բացահայտել են դիզելային վառելիքի մատակարարումներում աշխարհի կախվածությունը Մերձավոր Արևելքից և Ռուսաստանից, գրում է The Wall Street Journal-ը։Դիզելային վառելիքի գները կտրուկ աճում են․ այս ամիս ԱՄՆ-ում դրանք առաջին անգամ գերազանցել են մեկ գալոնի դիմաց 6 դոլարը և շարունակում են աճել՝ հասնելով 6.45 դոլարի։ Այս թռիչքը անհանգստացրել է աշխարհի կառավարություններին և…https://b24.am/economy/465672.html
B24.am
22 Sept, 13:50
🅱️2️⃣4️⃣ Մեծ Բրիտանիայի խոշորագույն հարկատուն այլևս չի ցանկանում այդ երկրում ծնվելBetfred բուքմեյքերական կայսրության հիմնադիր Ֆրեդ Դանը, որը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի խոշորագույն հարկատուն, Financial Times-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ «չէր ցանկանա կրկին ծնվել Միացյալ Թագավորությունում»։ Sunday Times-ի՝ ամենահարուստ մարդկանց վարկանիշի համաձայն՝ Ֆրեդի և նրա եղբոր՝ Փիթերի ընդհանուր կարողությունը կազմում է 3.61 մլրդ ֆունտ ստերլինգ (4.2 մլրդ եվրո)։83-ամյա գործարարը կոշտ քննադատության է ենթարկել…https://b24.am/business/465669.html
B24.am
22 Sept, 13:43
🅱️2️⃣4️⃣ 2026թ․-ի առաջին կիսամյակում ոսկու արտահանման ծավալները Հայաստանից նվազել են 80%-ովՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակվել է 2026 թվականի առաջին կիսամյակում արտահանված ապրանքների վիճակագրությունը։ Առաջին կիսամյակում արտահանվել է 3,438 մլն դոլար արժողությամբ ապրանք, ինչը 2025 թվականի ցուցանիշի համեմատ նվազել է 6.1%-ով։2026թ․ հունվար-հունիս ամիսներին ամենամեծ քանակությամբ Հայաստանից արտահանվել է 514․2 մլն դոլար պղնձի խտահանքի և հանքաքարեր, 2025 թվականի ցուցանիշի համեմատ…https://b24.am/economy/465580.html
B24.am
22 Sept, 13:20
🅱️2️⃣4️⃣ ՀՀ կենտրոնական բանկն ու Վրաստանի ազգային բանկը փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՀՀ կենտրոնական բանկի և Վրաստանի ազգային բանկի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ֆինասական ոլորտում համագործակցության վերաբերյալ՝ նպատակ ունենալով ամրապնդել երկրների ֆինանսական համակարգերի կայունությունը, բարձրացնել ֆինանսական ոլորտի թափանցիկությունն ու կենսունակությունը, պաշտպանել ավանդատուների և ներդրողների օրինական շահերը:Հուշագիրը սահմանում է կողմերի միջև ֆինանսական ոլորտի կարգավորմանը և վերահսկողությանը վերաբերող տեղեկատվության փոխանակման կարգը, համագործակցությունը ֆինանսական կազմակերպությունների լիցենզավորման, վերահսկողության,…https://b24.am/finance/465693.html
B24.am
22 Sept, 13:16
🅱️2️⃣4️⃣ Կոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինԿոնվերս Բանկը և «Նաիրի Ինշուրանս»-ը հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում C360 Ultra և բարձր դասի փաթեթների օգտատերերը հնարավորություն կունենան օգտվելու ապահովագրական ծառայություններից՝ հատուկ պայմաններով։Համագործակցության նպատակն է C360 էկոհամակարգում ընդլայնել հաճախորդներին հասանելի ծառայությունների շրջանակը՝ մեկ հարթակում համադրելով ֆինանսական և առօրյա կյանքի տարբեր կարիքներին համապատասխան լուծումներն ու լավագույն փորձառությունը:Ծրագրի շրջանակում C360 էկոհամակարգի…https://b24.am/business/465689.html
B24.am
22 Sept, 13:07
🅱️2️⃣4️⃣ IDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը արցախցիների կողքինIDBank-ը «Կողք կողքի» ծրագրի շրջանակում նոր համագործակցություն է սկսել այս անգամ Սևան համայնքում բնակվող Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար։Բանկը և «Դէկավվա ֆոնդ» բարեգործական հիմնադրամը միավորել են ջանքերը՝ նպաստելու ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը, ստեղծելու իրական հնարավորություններ կրթության և աշխատաշուկայի հասանելիության ապահովման համար։«Ծրագրի նոր փուլը ենթադրում է աշխատանք ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի հետ՝ երեխաներից մինչև մեծահասակներ։…https://b24.am/business/465675.html
B24.am
22 Sept, 13:05
🅱️2️⃣4️⃣ Ավստրալիան հույս ունի, որ արհեստական բանականությունը կփրկի երկրի տնտեսությունըԱվստրալիան արհեստական բանականության վրա է հույս դնում՝ այն դիտարկելով որպես առաջիկա 40 տարիների տնտեսական աճի շարժիչ։ Միևնույն ժամանակ, համաշխարհային տնտեսությունը, ամենայն հավանականությամբ, կդառնա ավելի մասնատված և անկանխատեսելի, գրում է Bloomberg-ը։Ավստրալիայի ֆինանսների նախարարության հրապարակած «Միջսերնդային զեկույց 2026»-ում, որին հղում է անում հրատարակությունը, նշվում է, որ արհեստական բանականության տարածումն ու ներդրումը, ամենայն հավանականությամբ, կօգնեն ապահովել…https://b24.am/economy/465665.html
B24.am
22 Sept, 12:40
🅱️2️⃣4️⃣ Չինաստանը դարձել է Վրաստանում օտարերկրյա ներդրումների խոշորագույն աղբյուրըՉինաստանը նախորդ եռամսյակում առաջին տեղն է զբաղեցրել Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների աղբյուր հանդիսացող երկրների շարքում, հայտնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։Ծառայության նախնական տվյալների համաձայն՝ Չինաստանից կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 219.5 մլն դոլար կամ հաշվետու ժամանակահատվածում Վրաստան կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալի 46.8%-ը։Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 123.5 մլն…https://b24.am/finance/465661.html
B24.am
22 Sept, 12:13
🅱️2️⃣4️⃣ Դոլարն աճել է, եվրոն ու ոսկու գինը՝ նվազել. ՀՀ ԿԲ, 22/09/2026ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ սեպտեմբերի 22-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 363.46 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.0031 դրամով և կազմել…https://b24.am/finance/465659.html
B24.am
22 Sept, 11:25
🅱️2️⃣4️⃣ Ֆրանսիայում վարորդները սկսել են դիզելային վառելիքը փոխարինել հլածուկի յուղովՖրանսիայում վարորդները վառելիքի վրա խնայելու անսովոր միջոց են գտել․ դիզելային վառելիքի ռեկորդային գների պատճառով նրանցից ոմանք սկսել են ավտոմեքենաների բաքերը լցնել հլածուկի յուղով։ Այս մասին պարզել են BFMTV հեռուստաալիքի լրագրողները։Պատճառը պարզ է․ նման յուղի մեկ լիտրն արժե ընդամենը 1.53 եվրո։ Դա գրեթե մեկ եվրոյով էժան է սովորական դիզելային վառելիքից։Հետաքրքրությունը մեծացնում են նաև…https://b24.am/economy/465642.html
B24.am
22 Sept, 10:50
🅱️2️⃣4️⃣ Էր-Ռիադը դուրս է եկել դոլարի չինական այլընտրանքի նախագծիցՍաուդյան Արաբիայի Կենտրոնական բանկը հաստատել է, որ թագավորությունը 2025 թվականի մայիսի 13-ին ավարտել է իր մասնակցությունը Չինաստանի աջակցությունը վայելող թվային արժույթների միջազգային mBridge հարթակին։ Այդ ժամանակ նախագիծի փորձարկումներն արդեն ավարտվել էին։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով SAMA-ի հայտարարությունն ու իրավիճակին ծանոթ աղբյուրներին։2023 թվականին SAMA-ն միացել էր mBridge-ին՝ դիտորդի կարգավիճակով։ Մեկ տարի…https://b24.am/finance/465635.html
B24.am
22 Sept, 10:15
🅱️2️⃣4️⃣ Google-ն սկսել է արհեստական բանականությամբ Googlebook նոութբուքների նախնական պատվերների ընդունումըGoogle-ն սկսել է նախնական պատվերների ընդունումը, ինչպես նաև հրապարակել է Googlebook նոր շարքի առաջին նոութբուքների գներն ու տեխնիկական բնութագրերը։ Նոութբուքներն ունեն արհեստական բանականության ներկառուցված գործառույթներ, գրում է Bloomberg-ը։Պրեմիում դասի նոութբուքների արժեքը, որոնք կարտադրեն Acer-ը, Asustek Computer-ը, Dell Technologies-ը, HP-ն և Lenovo-ն, կսկսվի 899 դոլարից։Կոմպակտ Googlebook նոութբուքները կշռում են 1-1.3 կգ, ունեն 13-15…https://b24.am/business/465632.html
B24.am
22 Sept, 09:45
🅱️2️⃣4️⃣ Volkswagen-ը ներկայացրել է GTI-ի պատմության ամենահզոր մոդելըVolkswagen-ը հայտնել է, որ նոր GTI-ի մատակարարումները կմեկնարկեն հաջորդ տարվա սկզբին։ Այդ պատճառով պաշտոնական գները դեռևս հայտնի չեն։Գերմանական նորույթը դարձել է GTI ընտանիքի պատմության ամենահզոր ներկայացուցիչը։ Այս տարի այս մոդելային ընտանիքը նշում է իր 50-ամյակը։ ID.3 GTI-ն համալրված է մեկ էլեկտրաշարժիչով, որի հզորությունը հասնում է 326 ձիաուժի, իսկ առավելագույն ոլորող մոմենտը՝ 545 Նմ-ի։…https://b24.am/business/465598.html
B24.am
22 Sept, 09:10
🅱️2️⃣4️⃣ Ուորեն Բաֆեթը Berkshire-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը փոխանցել է որդունՈւորեն Բաֆեթի որդին՝ Հովարդ Բաֆեթն ընտրվել է Berkshire Hathaway ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, հայտնել է ընկերությունը։Մինչ այդ պաշտոնը զբաղեցրած նրա 96-ամյա հայրը դարձել է պատվավոր նախագահ։ Այս կարգավիճակը նրան շնորհվել է «Berkshire-ի և դրա սեփականատերերի հանդեպ ունեցած անհավանական ծառայությունների համար»։Ուորեն Բաֆեթը, որն ընկերությունում աշխատում է 1965 թվականից և վերջերս գլխավոր գործադիր…https://b24.am/business/465622.html
B24.am
22 Sept, 09:06
🅱️2️⃣4️⃣ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարUcom-ի աջակցությամբ՝ Երկվորյակ լճերի տարածքում տեղադրվել է արհեստական բանականությամբ (AI) աշխատող մոնիթորինգային նոր տեսախցիկ, որը կծառայի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR), ինչպես նաև հարակից «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանությանը։Նոր տեսախցիկը հնարավորություն կտա շուրջօրյա վերահսկել դժվարանցանելի և բնապահպանական առումով զգայուն տարածքները։ Բարձր թողունակության, ցերեկային և գիշերային նկարահանման ռեժիմների ու արհեստական բանականության ալգորիթմների շնորհիվ հնարավոր կլինի…https://b24.am/business/465653.html
B24.am
22 Sept, 08:55
🅱️2️⃣4️⃣ McLaren-ը 500 մլն ֆունտ կներդնի Մեծ Բրիտանիայում արտադրության ընդլայնման համարԲրիտանական սպորտային ավտոմեքենաներ արտադրող McLaren Automotive ընկերությունը նախատեսում է 500 մլն ֆունտ ստերլինգ (675 մլն դոլար) ներդնել Մեծ Բրիտանիայում արտադրության ընդլայնման և նոր մոդելների թողարկման համար։ Դրանց թվում կլինի նաև ընկերության առաջին ամենագնացը՝ SUV դասի մոդելը, հայտնել է ընկերությունը։Ներդրումային ծրագիրը նախատեսում է նոր հավաքման գործարանի կառուցում, ինչպես նաև սեփական փոխանցման տուփերի և շարժիչների…https://b24.am/business/465613.html
B24.am
22 Sept, 08:40
🅱️2️⃣4️⃣ Saudi Aramco-ն հոկտեմբերին չի կարողանա նավթ մատակարարել եվրոպական նավթավերամշակման գործարաններինՍաուդյան նավթային Saudi Aramco ընկերությունը հոկտեմբերին հումք չի մատակարարի Եվրոպայի նավթավերամշակման գործարաններին: Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։Նրանց տվյալներով՝ Saudi Aramco-ն առնվազն երկու եվրոպական նավթավերամշակման գործարանի տեղեկացրել է, որ հոկտեմբերին նավթ չի մատակարարելու՝ Կարմիր ծովի ափին երկրի առանցքային նավթամուղի վրա տեղի ունեցած հարձակման պատճառով։ Ընկերության այս որոշումը «վերաբերում է եվրոպական բոլոր հաճախորդներին»։…https://b24.am/business/465610.html
B24.am
22 Sept, 08:15
🅱️2️⃣4️⃣ Կիլիան Մբապեն հեռացել է Nike-ից և պայմանագիր կնքել շվեյցարական On Holding AG-ի հետՖրանսիացի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն խզել է Nike Inc.-ի հետ երկարամյա համագործակցությունը և գործընկերության պայմանագիր կնքել սպորտային կոշիկներ և այլ մարզական արտադրանք թողարկող շվեյցարական On Holding AG-ի հետ: Այս մասին հայտնել է On ընկերությունը։Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած և Մադրիդի «Ռեալի» առաջատար ֆուտբոլիստը դարձել է ապրանքանիշի դեսպան և բաժնեմաս է ստացել ընկերության բիզնեսում։…https://b24.am/business/465603.html
B24.am
22 Sept, 08:10
🅱️2️⃣4️⃣ Team Telecom Armenia-ն՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր«Գիտության շաբաթ 2026»-ը այս տարի ևս կմիավորի գիտությամբ ու նորարարությամբ հետաքրքրվող հազարավոր մարդկանց: Ապակենտրոնցված միջոցառումները ողջ երկրում մեկնարկում են այսօր, իսկ փառատոնային հատվածը կիրականացնի Գիտությունների ազգային ակադեմիանսեպտեմբերի 25-26-ը, ERNA փառատոնի շրջանակում (հասցե՝ ք. Երևան, Բաղրամյան 24): Team Telecom Armenia-ն ավանդույթի համաձայն նախաձեռնության տեխնոլոգիական գործընկերն է՝ շարունակելով իր աջակցությունը գիտության և կրթության հանրահռչակմանը։«Գիտության շաբաթն»…https://b24.am/business/465646.html
B24.am
22 Sept, 08:00
🅱️2️⃣4️⃣ Չինաստանը հուլիսին արձանագրել է հեղուկացված բնական գազի մատակարարումների 19% անկմանՉինաստանը 2026 թվականին էներգետիկ ոլորտում բարդ իրավիճակում է հայտնվել․ Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով հեղուկացված բնական գազի մատակարարումները նվազել են մեկ հինգերորդով։ Կենտրոնական Ասիայի արտահանողներից գազի մատակարարումները նույնպես նվազում են՝ ավելի շոգ եղանակի պատճառով։2026 թվականի հուլիսին Չինաստանը ստացել է 5.16 մլն տոննա հեղուկացված բնական գազ, ինչը 19%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից,…https://b24.am/economy/465601.html
A feedback bot for your channel — free
Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.
How it works →Related Channels
Other channels in the same section of the catalogue.
