Latest posts

Bekum News
14 Sept, 10:16edited
‼️ Հաշվի առնելով Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի բնակչի դիմումը՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից հրապարակվել է ստուգում իրականացնելու մասին հանձնարարագիր, ինչպես նաև տրվել է կարգադրագիր՝ ջրամատակարարումը դադարեցնելու և բնակչության կենցաղային ու ֆիզիոլոգիական կարիքների համար անհրաժեշտ ջրով ապահովելու վերաբերյալ։ Խնդրի հրատապությամբ, ինչպես նաև բնակչության առողջության և անվտանգության ապահովման առաջնահերթությամբ պայմանավորված՝ սեպտեմբերի 13-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար կազմն այցելել է Սյունիքի մարզ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու և անհրաժեշտ միջոցառումները քննարկելու նպատակով։Միաժամանակ, Տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ ջրի ախտահարման հետ կապված խնդրի պատճառները պարզելու ուղղությամբ։ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Bekum News
1 Sept, 08:49
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ (10 պայթյուն)։Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն։
Bekum News
20 Aug, 07:11
📞 5G կապի թարմացման պատրվակով իրականացվող խարդախությունների մասինՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Bekum News
17 Aug, 09:11edited
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․Խարդախություն «Alibaba»-ի անվամբՀամացանցում, մասնավորապես Telegram/WhatsApp հավելվածներում շարունակվում են տարածվել կեղծ հայտարարություններ և խմբեր, որտեղ առաջարկում են «Alibaba» կամ նմանատիպ հարթակներում (օրինակ՝ am.alibaba-vip.store) հեշտ աշխատանք, ներդրումներ և բարձր եկամուտներ։Աշխատանքը «սկսելու» կամ վաստակած «եկամուտը» հանելու համար պահանջում են գումար փոխանցել իրենց կողմից տրամադրված հաշվեհամարներին։ Փոխանցումից հետո պահանջում են է՛լ ավելի մեծ գումարներ, իսկ հետո՝ անհետանում։Եթե ցանկանում եք զերծ մնալ նմանատիպ խարդախությունների զոհ դառնալուց, ապա Մի՛ փոխանցեք գումար անծանոթ հաշվեհամարների՝ «աշխատանք ստանալու» համար։Մի՛ մուտքագրեք Ձեր բանկային քարտի տվյալները (CVV/CVC) կասկածելի կայքերում։Մի՛ վստահեք Telegram-ով անհայտ անձանց կողմից ուղարկված գայթակղիչ առաջարկներին։ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ https://www.facebook.com/share/p/1LBNeNkgW7/
Bekum News
15 Aug, 11:59edited
2. Վերահսկե՛ք անվտանգությունը․ Ստուգեք խաղերի և մեսենջերների գաղտնիության կարգավորումները (Privacy Settings)․ սահմանափակեք անծանոթների կողմից նամակներ ուղարկելու հնարավորությունը։3. Վստահեցրեք երեխային, որ ցանկացած սպառնալիքի կամ ծաղրի դեպքում նա կարող է դիմել Ձեզ և չի պատժվի։4. Երևույթին տվեք ճիշտ արձագանք․ Ծաղրի կամ սպառնալիքի հանդիպելիս՝ ՊԱՀՊԱՆԵՔ (Screenshot) ողջ նամակագրությունը, արգելափակեք նամակ ուղարկողին և մի՛ մտեք փոխադարձ սպառնալիքներ պարունակող նամակագրության մեջ։❗️Եթե Ձեր երեխան ենթարկվել է առցանց հարձակման կամ կիբեռբուլինգի, անհապաղ դիմեք իրավապահ մարմիններին։Միասին ապահով դարձնենք համացանցը մեր երեխաների համար։ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՄԱՍ 2 https://www.facebook.com/share/p/19RaBumTpW/FacebookLog in or sign up to viewSee posts, photos and more on Facebook.
Bekum News
15 Aug, 11:58edited
🦖 Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերումԺամանակակից առցանց (օնլայն) խաղերը միայն ժամանցի վայր չեն։ Դրանք հաճախ վերածվում են հաղորդակցման հարթակների, որտեղ երեխաները կարող են հանդիպել անծանոթների և ենթարկվել կիբեռբուլինգի (առցանց հետապնդման և ծաղրի) կամ հոգեբանական ճնշումների։Անմեղ թվացող խաղերում թաքնված են բազմաթիվ ռիսկեր, օրինակ🎥Անձնական տվյալների արտահոսք․ Երեխաները հավատում են առցանց «ընկերներին» և փոխանցում լուսանկարներ, հեռախոսահամարներ կամ այլ զգայուն տեղեկություններ։ 🎥Ծաղր և բուլինգ․ Լուսանկարներն ու տվյալները հաճախ տարածվում են այլ սոցիալական ցանցերում (օրինակ՝ Telegram-ի փակ կամ բաց խմբերում)՝ երեխային ծաղրի ենթարկելու նպատակով։ 🎥Հոգեբանական ծանր հետևանքներ․ Երկարատև ճնշումը կարող է հասցնել երեխային ուժեղ սթրեսի, ագրեսիայի կամ ինքնավնասման մտքերի։Հաշվի առնելով վերոնշյալը, ծնողներին հորդորում ենք1. Խոսե՛ք երեխայի հետ․ Բացատրեք, որ առցանց «խաղընկերը» իրական
Bekum News
22 Jul, 19:08
forwarded from @armmilitary
⚡️🇦🇲 Сборная Армении по пулевой стрельбе стала чемпионом мира в командных соревнованиях среди мужчин в дисциплине «движущаяся мишень (нормальный бег)».@armmilitary
Bekum News
21 Jul, 16:31
forwarded from @newsamarm
Հրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը, հայտնում են Հրաձգության ֆեդերացիայից
Bekum News
14 Jul, 12:15edited
Հորդորում ենք՝• չանցնել սոցիալական ցանցերում տարածվող կասկածելի հղումներով, նույնիսկ եթե դրանք ներկայացվում են հայտնի կազմակերպությունների անունից, • չտրամադրել SMS հաղորդագրությամբ ստացված հաստատման կոդերը, գաղտնաբառերը կամ այլ գաղտնի տվյալներ, • «Telcell Wallet»-ի հետ կապված գործողություններ կատարել միայն պաշտոնական հավելվածի միջոցով։Հիշե՛ք՝ խարդախները հաճախ օգտագործում են գրավիչ առաջարկներ, անվճար ծառայությունների կամ ակցիաների խոստումներ՝ քաղաքացիներին մոլորեցնելու և նրանց ֆինանսական միջոցներին հասանելիություն ստանալու նպատակով:ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՍ 2
Bekum News
14 Jul, 12:15edited
⚠️ ԶԳՈՒՇԱՑԵՔ «ՄԵԿ ԱՄԻՍ ԱՆՎՃԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏ» ԿԵՂԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՑՎերջին շրջանում արձանագրվում են հափշտակության դեպքեր, երբ Facebook և Instagram սոցիալական հարթակներում «Telcell Wallet»-ի անունից տարածվում են կեղծ գովազդներ՝ քաղաքացիներին առաջարկելով օգտվել Երևան քաղաքի տրանսպորտից մեկ ամիս անվճար։Գովազդների հղումներով անցնելուց հետո քաղաքացիներից պահանջվում է մուտքագրել հեռախոսահամարին ուղարկված հաստատման կոդը։ Կոդի տրամադրման արդյունքում հանցավորները հասանելիություն են ստանում «Telcell Wallet»-ի հաշվին, ինչից հետո հնարավորություն են ստանում հափշտակել ինչպես «Telcell Wallet» դրամապանակում առկա գումարները, այնպես էլ դրան կցված բանկային քարտերում առկա ֆինանսական միջոցները։ՄԱՍ 1
Bekum News
9 Jul, 20:55edited
🛑 Հիշե՛ք՝ նման ծրագրերի տեղադրումը հանցավորներին հնարավորություն է տալիս հեռակա հասանելիություն ստանալ ձեր բջջային հեռախոսին, մուտք գործել բանկային հավելվածներ և հափշտակել ձեր դրամական միջոցները։Ձեր անվտանգությունն ապահովելու համար՝• մի՛ ներբեռնեք անծանոթ անձանց առաջարկած ծրագրեր, • մի՛ տրամադրեք հաստատման կոդեր, գաղտնաբառեր կամ այլ անձնական տվյալներ, • կասկածելի զանգ ստանալու դեպքում անմիջապես ընդհատեք խոսակցությունը և կապ հաստատեք ձեր բջջային օպերատորի պաշտոնական սպասարկման կենտրոնի հետ։Հիշե՛ք՝ ՀՀ-ում գործող բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում ներբեռնել որևէ հավելված կամ ծրագիր։ՆԳՆ կիբեռոստիկանությունՄԱՍ 2
Bekum News
9 Jul, 20:55edited
⛔️ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ | «5G ՑԱՆՑԻ ԹԱՐՄԱՑՄԱՆ» ՊԱՏՐՎԱԿՈՎ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆՉնայած ՆԳՆ կիբեռոստիկանության կողմից բազմիցս հրապարակված իրազեկումներին՝ խարդախները շարունակում են «5G ցանցի թարմացման», «կապի որակի բարելավման» կամ «տեխնիկական կարգավորումների» պատրվակով ներկայանալ ՀՀ-ում գործող բջջային օպերատորների աշխատակիցներ և համոզել քաղաքացիներին հեռախոսում ներբեռնել հատուկ ծրագրեր։Ցավոք, այս մեթոդի հետևանքով շարունակում են արձանագրվել նոր տուժած քաղաքացիներ։ՄԱՍ 1
Bekum News
26 Jun, 19:40
Պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններՀՀ ՔԿ
Bekum News
24 Jun, 04:21
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը՝06:30 - 09:00 ▫️Հանրապետության փողոց (Արամի փողոցի խաչմերուկից մինչև Վազգեն Սարգսյան փողոց) ▫️ Փավստոս Բուզանդի փողոց 07:30–10:00 ▫️Խանջյան փողոց ▫️Տիգրան Մեծի պողոտա ▫️ Երվանդ Քոչարի փողոց 07:30–10:30 ▫️Ալեք Մանուկյան փողոց ▫️ Ավետիք Իսահակյան փողոց ▫️Տերյան փողոց ▫️ Թումանյան փողոց ▫️Աբովյան փողոց 08:00–12:00 ▫️Վազգեն Սարգսյան փողոց ▫️Բեյրութի փողոց ▫️Արգիշտիի փողոց ▫️Մաշտոցի պողոտա
Bekum News
11 Jun, 09:33edited
Ս.թ. հունիսի 10-ին ՀՀ ՊՆ սպա Ն.Ա.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։ՀՀ ՔԿ
Bekum News
2 Jun, 07:58
Ս.թ. հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին:Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:ՀՀ ՊՆ
Bekum News
27 May, 11:38
Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ընթացքում, հնչելու են թնդանոթի կրակոցներ:Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն։ՀՀ ՊՆ
Bekum News
27 May, 10:59edited
Ս.թ. մայիսի 27-28-ը հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելեքերի մեծացում։Բարձր ջերմաստիճաններով պայմանավորված՝ Սևանա լճի ավազանի, Արփա, Որոտան, Հրազդան, Ազատ և Վեդի գետերի ավազաններում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում․ հնարավոր են անբարենպաստ ելքեր։«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Bekum News
27 May, 10:36
Համացանցում որոշ օգտատերեր կեղծ տեղեկություններ են տարածում, թե իբր վաղը մարզերից եկող ճանապարհները փակ են լինելու:Հայտնում ենք, որ նշվածն ապատեղեկատվություն է:✅ Հանրապետության հրապարակում սիրով սպասելու ենք մեր բոլոր հայրենակիցներին:ՀՀ ՊՆ
Bekum News
26 May, 19:36edited
Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում վաղը առավոտյան ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք:Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն:ՀՀ ՊՆ
Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.
How it works →Related Channels
Other channels in the same section of the catalogue.
