Latest posts

Սուրբ Գիրքը 1 տարում
22 Sept, 03:19edited
Սեպտեմբեր 22 ։։։։։։։։։։։։։։։։։։։Տովբիթ 3։3Նայի՛ր ինձ ու հիշի՛ր ինձ, և ինձ մի՛ հատուցիր ըստ իմ մեղքերի ու չարիքների, և ոչ էլ ըստ այն մեղքերի, որ իմ հայրերը գործել են քո առջև։


Սուրբ Գիրքը 1 տարում
21 Sept, 18:47
Սեպտեմբեր 21 ։։։։։։։։։։։։։։։։։։։Ա. Հովհ. 4:7Սիրելինե՛ր, սիրենք միմյանց, քանի որ սերն Աստծուց է, և ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված և ճանաչում է Աստծուն։


Սուրբ Գիրքը 1 տարում
20 Sept, 19:21
Սեպտեմբեր 20 ։։։։։։։։։։։։։։։։։։։Ա. Հովհ. 3:17Ով այս աշխարհի բարիքներից ունենա և տեսնի իր եղբորը մի բանի կարոտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծու սերն ինչպե՞ս պիտի կարողանա բնակվել նրա մեջ։


Սուրբ Գիրքը 1 տարում
19 Sept, 12:29
Սեպտեմբեր 19 ։։։։։։։։։։։։։։։։։։։Ա. Հովհ. 3:2Սիրելինե՛ր, այժմ Աստծու որդիներ ենք, և դեռ հայտնի էլ չէ, թե ի՛նչ ենք լինելու։ Գիտենք, որ երբ նա հայտնվի, լինելու ենք նրա նման, քանի որ նրան տեսնելու ենք այնպիսին, ինչպիսին կա։


Սուրբ Գիրքը 1 տարում
18 Sept, 05:07
Սեպտեմբեր 18 ։։։։։։։։։։։։։։։։։։։Ա Հովհ. 2։9-10Ով ասում է, թե ինքը լույսի մեջ է և ատում է իր եղբորը, սուտ է և տակավին խավարի մեջ է։ Ով սիրում է իր եղբորը, բնակվում է լույսի մեջ, և նրա մեջ գայթակղություն չկա։


Սուրբ Գիրքը 1 տարում
17 Sept, 03:40
Սեպտեմբեր 17 ։։։։։։։։։։։։։։։։։։։Իմ. Սիրաքի 40։23Ժամանակին հանդիպած բարեկամն ուընկերը լավ են, բայց այս երկուսիցառավել՝ բարի կինը։


Սուրբ Գիրքը 1 տարում
16 Sept, 04:46
Սեպտեմբեր 16 ։։։։։։։։։։։։։։։։։։։Հովհաննես 21։9-10Երբ ցամաք ելան, տեսան վառված ածուխի մի կրակատեղ՝ վրան ձուկ ու հաց։ Հիսուսը նրանց ասաց. «Բերե՛ք այն ձկներից, որ դուք հիմա որսացիք»։


Սուրբ Գիրքը 1 տարում
15 Sept, 04:50
Սեպտեմբեր 15 ։։։։։։։։։։։։։։։։։։։Հովհաննես 20։29Հիսուսը նրան ասաց. «Հավատացիր, որովհետև տեսար ինձ. երանի՜ նրանց, որոնք չենտեսել, սակայն կհավատան»։


Սուրբ Գիրքը 1 տարում
14 Sept, 03:31
Սեպտեմբեր 14 ։։։։։։։։։։։։։։։։։։։Ա Մնաց. 22։11Արդ, որդյա՛կ իմ, Տերը քեզ հետ թող լինի ու հաջողություն տա քեզ, որ շինես Տիրոջ՝ քո Աստծու տունը, ինչպես որ նա ասել է քո մասին։


Սուրբ Գիրքը 1 տարում
13 Sept, 06:10
Սեպտեմբեր 13 ։։։։։։։։։։։։։։։։։։։Հովհաննես 18։36ա«Իմ թագավորությունն այս աշխարհից չէ. եթե իմ թագավորությունն այս աշխարհից լիներ. չէ՞ որ իմ հետևորդներն արդեն կմարտնչեին, որպեսզի հրեաների ձեռքը չմատնվեմ...»։


Սուրբ Գիրքը 1 տարում
12 Sept, 10:26
Սեպտեմբեր 12 ։։։։։։։։։։։։։։։։։։։Իմ. Սիրաքի 34։2-3Ով հավատում է երազներին, նա նման է մեկին, որը փորձում է բռնել ստվերը և վազել քամու հետևից։ Ինչպես ունայն է դեմքի անդրադարձը դեմքի դիմաց, այնպես էլ՝ երազներ տեսնելը։


Սուրբ Գիրքը 1 տարում
11 Sept, 05:11
Սեպտեմբեր 11 ։։։։։։։։։։։։։։։։։։։Հովհաննես 17։17-18«Սրբացրո՛ւ նրանց ճշմարտությամբ, որովհետև քո խոսքը ճշմարտություն է։ Ինչպես դու ինձ ուղարկեցիր աշխարհ, ես էլ նրանց ուղարկեցի աշխարհ»։


Սուրբ Գիրքը 1 տարում
10 Sept, 09:53
Սեպտեմբեր 10 ։։։։։։։։։։։։։։։։։։։Իմ. Սիրաքի 32։11-12Ասա՛ գլխավորը, քիչ խոսքով՝ շատը։ Եղի՛ր նրա նման, ով իմանում է, բայց լուռ է լինում։


Սուրբ Գիրքը 1 տարում
9 Sept, 16:51
Սեպտեմբեր 9 ։։։։։։։։։։։։։։։։։։։Հովհաննես 15։22«Եթե ես եկած և նրանց հետ խոսած չլինեի, նրանք որևէ մեղք ունեցած չէին լինի. բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չկա»։


Սուրբ Գիրքը 1 տարում
8 Sept, 05:59
Սեպտեմբեր 8 ։։։։։։։։։։։։։։։։։։։Իմ. Սիրաքի 30։24-25Սփոփի՛ր քո հոգին, մխիթարի՛ր քո սիրտը և քեզանից հեռո՛ւ վանիր տխրությունը, քանզի շատերին սպանեց տխրությունը, և դրանից ոչ մի օգուտ չկա։


Սուրբ Գիրքը 1 տարում
7 Sept, 05:35
Սեպտեմբեր 7 ։։։։։։։։։։։։։։։։։։։Հովհաննես 14։6Հիսուսը նրան ասաց. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը։ Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ ինձանով»։


Սուրբ Գիրքը 1 տարում
6 Sept, 04:26
Սեպտեմբեր 6 ։։։։։։։։։։։։։։։։։։։Իմ. Սիրաքի 28։2Ների՛ր քո եղբոր անիրավությունը,և միայն այդ ժամանակ աղոթելիսքո մեղքերը կներվեն։


Սուրբ Գիրքը 1 տարում
5 Sept, 15:55
Սեպտեմբեր 5 ։։։։։։։։։։։։։։։։։։։Հովհաննես 12։24Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա։


Սուրբ Գիրքը 1 տարում
4 Sept, 05:02edited
Սեպտեմբեր 4 ։։։։։։։։։։։։։։։։։։։Իմ. Սիրաքի 26։16-17Կնոջ շնորհը հրճվանք է նրա ամուսնուն, և նրա ողջախոհությունը զորացնում է նրա ոսկորները։ Խոնարհ կինը Տիրոջ պարգևն է. անփոխարինելի է առաքինի հոգին։


Սուրբ Գիրքը 1 տարում
3 Sept, 16:18
Սեպտեմբեր 3 ։։։։։։։։։։։։։։։։։։։Ա Թագ. 12:20Սամուելն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք, դուք թեև գործել եք այս բոլոր չարիքները, բայց Տիրոջից մի՛ խոտորվեք և Տիրոջը ծառայե՛ք ձեր ամբողջ սրտով»։

Related Channels
Other channels in the same section of the catalogue.
