gram news
Կարճ ասած channel avatar

Կարճ ասած

@brieftoday

Yerevan.today լրատվական վերլուծական կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի տելեգրամյան ալիք

ProjectsHY

703subscribers

Open the Channel

Latest posts

  • Կարճ ասած

    18 Sept, 18:59

    Իսկ թալանի մրցանա՞կը երբ կստանա․ «Կարճ ասած»Պաշտոնյաների աշխատավարձի կտրուկ բարձրացումով, ամենայն հավանականությամբ, սրանք պատրաստվում են հնարավոր կտրուկ թանկացումներին։ ԿԲ նախագահն ասում է՝ գազի գինը որ աճի, ապոկալիպտիկ սցենար է։ ՔՊ-ական պատգամավորն ասում է՝ ի՞նչ ես ասում, բան էլ չի լինի, փող կունենանք։ Այո՛, ճիշտ է ասում, փող կունենան, բայց՝ մենակ իրենք, կառավարությունն այնքան բարձրացրեց իրենց աշխատավարձը, որ ցանկացած գնաճ՝ գազ կլինի, բենզին կլինի, ոչ մի ազդեցություն չի ունենա իրենց վրա։ ԿԲ նախագահն ասում է՝ վարկերի տոկոսները կբարձրանան, գնաճ կլինի։ Այսինքն՝ այս մարդիկ իրենց ապահովագրում են հնարավոր ամեն ինչից։ Նիկոլն այս բարձրացումներով, ըստ երևույթին, կանխում է պետապարատում բունտը։ Իսկ դուք, ժողովուրդ, սրանց վեջը չեք։ Քեզ ասում է՝ եթե դժգոհ չլինեիր, ինձ չէիր ընտրի, իսկ եթե դժգոհ ես՝ հեղափոխություն արա
    234video11Open in Telegram
  • Կարճ ասած

    17 Sept, 19:05

    Ի՞նչ է արժենում պետությանը Քոչարյանի կալանքը․ «Կարճ ասած»
    171video54Open in Telegram
  • Կարճ ասած

    16 Sept, 19:01

    ՔՊ-ն հարստանում է, ժողովուրդը դառնում անգրագետ․ Այդ ո՞նց․ «Կարճ ասած»Այնպես չէ, թե սրանք 9 տարի բան չեն արել։ Նիհար, լոյլոզ պատմության դասատուից ստացել են այլևս չաղ պաշտպանության նախարար, վարձով ապրողից ստացել են 8 տան տեր ՔՊ-ական, 500 հազար դրամ տարեկան եկամտով ՔՊ-ականից ստացել են տարեկան 24 մլն դրամ աշխատավարձով աշխատակազմի ղեկավար։ Ու դա՝ միայն հայտարարագրերով, փոփոխություն լինի, նոր կիմանանք՝ էլ որտեղ ինչ ակտիվներ ունեն։ Բացե՛ք ՔՊ-ական այսօրվա պաշտոնյաների, պատգամավորների՝ 2018 թվականի ֆոտոները ու հիմիկվա ֆոտոները, ու այս հաղորդումից ավելի լավ կասեն, թե ինչու է երկիրը վարի գնում, իրենք՝ դառնում չաղ ու բախտավոր
    274video66Open in Telegram
  • Կարճ ասած

    16 Sept, 17:31

    Ադրբեջանի նախագահի օգնականն օկուպացված Արցախում հայկական Գանձասարը, Դադիվանքը ներկայացնում է որպես աղվանական։ Հայաստանի իշխանությունից արձագանք չկա, որպեսզի, ըստ իրենց հիմնավորման, պատերազմ չլինի։ Ի՞նչ եք կարծում, եթե օկուպացրած Արցախի հայկական եկեղեցիներն Ադրբեջանը վերածի մզկիթի, Հայաստանի իշխանությունը դե՞մ կլինի։ Դժվարանում եմ ասել։ Իսկ կարձագանքի՞։ Կարծում եմ՝ ոչ։Իսկ ի՞նչ եք կարծում, եթե Ադրբեջանը պահանջի մզկիթ դարձնել Հայաստանում եկեղեցիները, հնարավո՞ր է այս իշխանությունը դարձյալ լռի՝ «որ փխրուն խաղաղությանը չխոչընդոտենք» հիմնավորմամբ։ Չէ՞ որ Փաշինյանի կառավարությունը եկեղեցու և կաթողիկոսի նկատմամբ գրոհը սկսեց հենց ադրբեջանցի Փաշազադեի ցուցումից հետո։Եվ բնական է, որ քաղաքացիները խոր անհանգստություն ունեն, կասկած ունեն, որ զանազան քայլերով իշխանությունը փորձում է հասնել նրան, որ մեր երկիր բերեն բնակեցնելու ադրբեջանցիների։ Անհանգստանում են, որ նրանք շատանալու են արագ, իսկ մենք
    126video43Open in Telegram
  • Կարճ ասած

    16 Sept, 07:05

    Ի՞նչ են անելու Միրզոյանի հետ փակ դռների հետևում․ «Կարճ ասած»
    248video8Open in Telegram
  • Կարճ ասած

    15 Sept, 05:59

    Քա՞նի «Շիշ բռնող» կա ՔՊ-ում․ «Կարճ ասած»Նիկոլն ասում է․ «Ես ինչի՞ միլիոնատեր չեմ, ո՞ր տարածքն է իմը»։ Իսկ ո՞վ ասաց, որ միլիոնատեր չես։ Դա դո՛ւ ես ասում, թե այդպիսին չես․ իսկ քո միլիոնների մասին կիմանանք քեզ հեռացնելուց հետո։ Ժողովուրդը հարցնում է․ «Իսկ ինչո՞ւ պետք է քեզ հավատանք»։ Որ քո անունով գրանցված գույքեր ու միլիոնավոր դոլարներ չկան, չի նշանակում, թե չունես։ Ասում է․ «Չկա տենց պաշտոնյա, որ ինքը փող է աշխատում, ինձ էլ փայ է տալիս, չկա, բացառված է»։ Ինչի՞ հավատամ․ էդ որ առաջ կար պաշտոնյա, որ քեզ փող էր տալիս, չնայած որ պատգամավոր էիր ընդամենը, հիմա վարչապետ ես, ինչո՞ւ պետք է չտան
    136video86Open in Telegram
  • Կարճ ասած

    11 Sept, 19:01

    «Լեզուդ չլիներ․․․»․ Իր օրոք երեխաները մեծանում են անգրագետ, մեղադրում է նախկիններին․ «Կարճ ասած»Որպեսզի արդարացնի իր իշխանության տկարությունը, ում ասես մեղադրեց, ընդհուպ՝ ժողովրդին մեղադրեց անգրագիտության մեջ։ Ժողովրդին թամբալ ասել էին, համբալ ասել էին, ինչ ասես չէին ասել սրանք, միայն անգրագետ չէին ասել, դա էլ ասաց։ Սրանց, վստահ եմ, չի հետաքրքրել կրթությունը, աշակերտների գրագիտության մակարդակն ու նրանց ապագան, սրանց հետաքրքրել է փողը, դպրոցի շինարարական տենդերները, բարեկամներին դպրոցներում աշխատանքի տանելը, իրենց քաղաքական թեկնածուին չաջակցող ուսուցիչներին աշխատանքից ազատելը։ Վստահեցնում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը 2065 թվականին լինի իշխանության, ու մեր երկրում քարը քարի վրա չթողնի, էլի մեղադրելու է նախկիններին
    211video952Open in Telegram
  • Կարճ ասած

    10 Sept, 19:03

    Ծնողներ, շտապ փրկեք ձեր երեխաներին սրանցից․ «Կարճ ասած»Կրթական այս խայտառակ իրավիճակի պատասխանատուն երրորդ ժամկետ գնացող իշխանությունն է։ Ժողովուրդ, ծնողներ, մտածեք ձեր երեխաների մասին, մտածեք, մտահոգվեք, թե այս իշխանությունը՝ իր կառավարչական որակներով, ինչ է դարձնելու ձեր երեխաներին։ Եթե սրանք 8 տարի մնացել են նույն դասարանի վրա, և այսօր զոռով խլել են ևս 5 տարի նույն դասարանում մնալու հնարավորություն, պետք չէ դժգոհել, որ այսպիսին է կրթական մակարդակը։ Իսկ ի՞նչ էինք ուզում, ինչո՞ւ պիտի այս ոլորտում լավ լիներ, եթե մնացած բոլոր ոլորտներում ձախողել են
    232video1452Open in Telegram
  • Կարճ ասած

    9 Sept, 19:01

    «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած»
    680video1132Open in Telegram
  • Կարճ ասած

    8 Sept, 19:02

    Որքա՞ն են մեզ վիզա «խփում», որքա՞ն՝ ուրիշներին․ կշշմե՛ք․ «Կարճ ասած»
    225video125Open in Telegram
  • Կարճ ասած

    7 Sept, 18:59

    Աշխատանքի տեղավորման գործակալները․ «Կարճ ասած»Երբ արագ հարստացած ՔՊ-ականներին հարցնում ես, թե ո՞րտեղից, պատասխանում են, մենք «Մինչև հեղափոխությունը գիտե՞ք ինչե՜ր ենք արել․․․»։ 2018-ի հայտարարագրերում լրացրել են տարեկան 200 հազար դրամ, 0 դրամ, ծակ շալվարներ, հիմա միլիոնների մեջ լողում են, բայց ասում են՝ մենք միշտ էլ լավ ենք ապրել։ Մի քանի տարի նախարար է աշխատել, ընտանիքը դղյակ է կառուցում, ու ասում է՝ հեղափոխությունից առաջ հո սոված չէի՞նք մեռնում։ Հեղափոխությունից հետո դղյակ է կառուցել, էլիտար թաղամասերում տներ ձեռք բերել ու ասում է, թե հեղափոխությունից առաջ ավելի չաղ էր ու բախտավոր։ Ով իր ձեռք բերած ունեցվածքից խոսում է, «պարզվում է»՝ առաջ ավելի լավ էր ապրում, ըստ իրեն։ Բա հեղափոխությունն ինչո՞ւ եք արել։ Հեղափոխություն անում են լավ ապրելու հույսով․ եթե դուք լավ էիք ապրում, բա հեղափոխություն ինչո՞ւ էիք անում։ Որ ժողովո՞ւրդը լավ ապրի։ Բայց ժողովուրդը վատ է ապրում
    803video85Open in Telegram
  • Կարճ ասած

    4 Sept, 19:04

    Ո՞ւմ բաժին հասավ «ժողովրդի» փայը․ «Կարճ ասած»Թե բա՝ «ՀԷՑ-ը վերադարձրել ենք ժողովրդին»։ Եթե վերադարձնում էիք ժողովրդին, ինչո՞ւ հենց ձեր ՔՊ-ականը նշանակվեց կառավարիչ։ Ասեիք՝ քանի որ վերադարձնում ենք ժողովրդին, կառավարչի աշխատատեղ է բացվել՝ 5 մլն 200 հազար դրամ աշխատավարձով, թող ժողովուրդը մասնակցի մրցույթին։ Եթե ՀԷՑ-ը ժողովրդին եք վերադարձրել, ինչո՞ւ են մասնաճյուղերի ղեկավարներ դարձել, այ մարդ, էլի ՔՊ-ականները։ Մի ՔՊ-ականի՝ «Դեբեդ» մասնաճյուղի տնօրեն, մի ՔՊ-ականի՝ Ստեփանավանի էլցանցի պետ, մեկին՝ Սիսիանի էլցանցի պետ, մեկին՝ «Ղարս» մասնաճյուղի պետ, մեկին՝ Էջմիածնի մասնաճյուղի պետ, ու էսպես՝ սաղ մասնաճյուղերը։ Հիմա, լավ չհասկացա․ դու ՀԷՑ-ը վերադարձրել ես ժողովրդի՞ն, թե՞ հանձնել ես ՔՊ-ին։ Լավ, իսկ որ ՀԷՑ-ը վերադարձրել ես ժողովրդին, հոսանքի գինը ժողովրդի համար իջել է՞։ Հոսանքի գինը ինչքա՞ն է նվազել։ Ոնցոր նույնն է։ Բա մեզ ասում էիք, ահա, դա հարուստի է, թալանչու է, դրա համար էլ տենց թանկա և
    276video16Open in Telegram
  • Կարճ ասած

    3 Sept, 19:01

    Հաշիվը կփակի հանդիսատեսը․ «Կարճ ասած»Լրագրողը հարց է տալիս՝ եթե ասում եք, որ հասունացած չէ ԵՄ մտնելու թեման, բա ինչի՞ էդ օրենքը ընդունեցիք։ Ի՞նչ եք շահել էդ օրենքը ընդունելով։ Փաշինյանի պատասխանը՝ «Մեր տեսադաշտը բացվել է»։ Այդ օրենքի պատճառով արտահանումը ՌԴ արգելվել է, այդ օրենքի պատճառով դեպորտներ են, սպառնում են մեզ հեռացնել ԵԱՏՄ-ից, մեզ ստիպում են հանրաքվե անել, սպասվում են նորանոր պատժամիջոցներ, Ռուսաստանը խոսում է արդեն ռազմաբազան հանելու մասին, ու դրա փոխարեն ստացել է ի՞նչ․ «տեսադաշտ»։ Հայ ժողովրդի շահերի հաշվին, բարեկեցության հաշվին, կենսական շահերի հաշվին Փաշինյանն ընդունել է օրենք, ու ստացել է «տեսադաշտ»։ Անհեռանկար տեսադաշտ, տեսնել կարող է, գնալ՝ ոչ
    373video1421Open in Telegram
  • Կարճ ասած

    31 Aug, 19:01

    Ինչպե՞ս փորձել խանգարել Ադրբեջանի պատվերների կատարմանը և չկալանավորվել․ «Կարճ ասած»
    1,530video14Open in Telegram
  • Կարճ ասած

    27 Aug, 08:51edited

    Օգոստոսի 26-ին 03։30-ին, կալանավորման որոշում է կայացվում Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի նկատմամբ։ Օգոստոսի 27-ին 08։00, կալանավորման որոշում կայացվեց, արդեն, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։Օգոստոսի 26-ին Ադրբեջանի հանրապետության փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրն էր։Իսկ ի՞նչ նվիրես տիկնոջդ, ով ամեն ինչ ունի։
  • Կարճ ասած

    25 Aug, 10:47

    Քոչարյանին կալանավորելու Փաշինյանի հրահանգների փոփոխությունը 2018vs2026
    4,570video151Open in Telegram
  • Կարճ ասած

    25 Aug, 08:43

    Այսօր կատարվողի պատճառը Նիկոլի նյարդային անբավարարվածությունն է, որի պատճառն էլ Լևոն Քոչարյանի ուղիղ խոսքն էր խորհրդարանում դրա հացեին․ «էդ պիղծ դավաճանը ինչու է դեռ մնում»։Պատճառը, եթե կուզեք, Ռոբերտ Քոչարյանի՝ նախընտրական շրջանում հայտարարությունն էր․ «Չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունը չհեռացվի։ Բայց դա բավարար չէ։ Պետք է պատասխան տան նրանք, ովքեր մեղավոր են մեր հազարավոր հերոսների մահվան համար, ովքեր հանձնեցին Արցախը, ովքեր ստիպում են մեր ժողովրդին մոռանալ իր հերոսական անցյալը»:Պատճառն այն է, որ խորհրդարանի ամբիոնից Նիկոլը պահանջում էր մոռանալ Ցեղասպանությունը, Քոչարյանի օրոք դարձել է արտաքին քաղաքական գերակայություն, և ճանաչել են տասնյակ երկրներ։Պատճառն այն է, որ Նիկոլը խորհրդարանի ամբիոնից ասում էր «դադարեցենք Հայաստան փնտրել Ադրբեջանում»՝ նկատի ունենալով Արցախը, իսկ Քոչարյանն ազատագրել է Արցախը։Պատճառն այն է, որ Նիկոլը տասնյակ հազարավոր տներ է
    440125Open in Telegram
  • Կարճ ասած

    31 Jul, 19:02

    Խեղճ հարիֆն ի՞նչ մեղք ունի․ «Կարճ ասած»Որքա՞ն հաճախ ենք տեսել, երբ պետության ղեկավարի մի անզգույշ խոսքի պատճառով բաժնետոմսերի անկում է տեղի ունենում, դրամն է արժեզրկվում կամ արժևորվում, նավթի գների էժանացում, բորսաներում խուճապ և այլն։ Մեր բախտը բերել է, որ սրան ոչ մեկ լուրջ չի վերաբերում, և ինչ էլ խոսի՝ լսում կամ թարթում-անցնում են առաջ։ Այլապես, եթե լուրջ ընդունեին, ձուկ արտադրողները պետք է կառավարության դիմաց լինեին արդեն, Ռուսաստանն էլ դատի տար Հայաստանին՝ ՍԱՏՄ-ից սկսած՝ անորակ ապրանք մատակարարելու համար
    472video18Open in Telegram
  • Կարճ ասած

    30 Jul, 19:00

    10 միլիոն դոլարի թալան՝ 75 րոպեում․ «Կարճ ասած»«Խեղճ հարիֆը ի՞նչ մեղք ունի» սերիալի նոր թողարկումները պատրաստ են
    537video105Open in Telegram
  • Կարճ ասած

    29 Jul, 19:01

    Ցնցումներ, որ սպասվում են․ «Կարճ ասած»4200% աճ․ ինչպե՞ս է հանցավորությունն ու խաղամոլությունը խեղդում երկիրը
    422video14Open in Telegram
Download the series as CSV
A feedback bot for your channel — free

Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.

How it works →
Create the bot