Latest posts

Conceptual Platform
22 Sept, 18:57
https://youtu.be/7jJPmDKwDyE?si=1gcX9SPg3hP1yZkwYouTubeՔաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան /// ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔՇավարշ Գևորգյանի հյուրն է՝ քաղաքագետ Ստեփան Դանիելյանը #ԽոսքիԻրավունք Հայկական երկրորդ հեռուստաալիք - http://tv.am/ YouTube - https://www.youtube/armh2 Facebook - https://www.facebook.com/armh2 Instagram – https://www.instagram.com/armh2tv/ Telegram – …
Conceptual Platform
21 Sept, 10:24
Հասարակության անկումը պարտադիր չէ, որ սկսվի աղքատությունից կամ պատերազմից։ Հաճախ այն սկսվում է անհուսությունից, որը վերածվում է անտարբերության որպես ինքնապաշտպանության միջոց։Երբ մարդուն այլևս չի հետաքրքրում՝ ով է ճշմարտությունն ասում, ով է ստում, և ինչ կլինի երկրի հետ տասը տարի անց։ Մնում են միայն աշխատավարձը, գները, կոմունալ վճարումները և այն միտքը, թե ուր արտագաղթել որպես փախուսցի միջոց։Պատմությունն աստիճանաբար վերածվում է քաղաքական զենքի․ յուրաքանչյուրն ընտրում է դրանից իրեն հարմար հատվածը և օգտագործում մյուսի դեմ։Եկեղեցին կորցնում է իր տրանսցենդենտալ հիմքը, դառնալ հերթական աշխարհիկ հիմնարկ։Բանակը՝ հեռուստատեսային քննարկումների թեմա։Ինտելեկտուալը՝ «ժողովրդից կտրված» լուսանցքային անձ։Կրթվածը՝ ապագա արտագաղթող։Իսկ «ինձնից ինչ եք ուզում» արտահայտությունը դառնում է ներքին արտագաղթի ձև։Պետությունն ընկալվում է ոչ թե որպես ընդհանուր գործը, այլ որպես օտարին ծառայող վարչակազմ։
Conceptual Platform
16 Sept, 14:30
https://youtu.be/S8pA7ob9mCE?si=E0XEtLKHIjbjzJWT
Conceptual Platform
16 Sept, 09:23
https://www.youtube.com/live/zfQGYNsW2eU?si=WGKB2bRq8KmW1wphYouTubeTRIPP-ով թուրքական զորքերը ազատորեն շարժվելու են, մեզ չեն էլ հարցնելու. Ստեփան Դանիելյան#Ստեփան_Դանիելյան #5tv #Օրագիր #ուղիղ_եթեր Ստեփան Դանիելյան՝ քաղաքագետ
Conceptual Platform
14 Sept, 18:10
https://youtu.be/GxIwqug4cNs?si=azDqKkgCegEmoh-CYouTubeԳաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերումՀավաստի, բազմակողմանի, արագ․ Factor TV-ն իր հետևորդներին է ներկայացնում անկողմնակալ տեղեկատվություն հայաստանյան եւ միջազգային կարեւոր իրադարձությունների մասին։ Ամենօրյա պարբերականությամբ մեր էջում հրապարակվում են իրադարձային վիդեոռեպորտաժներ, վերլուծական…
Conceptual Platform
12 Sept, 20:00
Բայց յուրաքանչյուրն ուզում է լինել ապագա ընդդիմության գլխավոր կենտրոնը։ Արդյունքում ընտրողը չի տեսնում. «Ահա իշխանության այլընտրանքը»։ Նա տեսնում է. «Ահա միմյանց մրցակից հինգ այլընտրանքներ»։Ուստի անհրաժեշտ է ոչ միայն ընդդիմադիր ուժերի համակարգում, այլև իրական միասնական քաղաքական սուբյեկտ։7. Միայն փողոցի վրա հույս դնելըԲողոքի ակցիան կարող է տապալել իշխանությանը, բայց պարտադիր չէ, որ այն ստեղծի նոր իշխանություն։Եթե հասարակությունը փողոց է դուրս գալիս «Փաշինյա՛ն, հեռացի՛ր» կարգախոսով, հաջորդ հարցը լինելու է. «Ո՞վ է գալու նրա փոխարեն»։ Եթե դրա պատասխանը չկա, բողոքի շարժումը աստիճանաբար կորցնում է իր էներգիան։Ուստի, ընդդիմությանը պետք է միաժամանակ կառուցել. փողոց + խորհրդարան + մարզային կառույցներ + փորձագիտական ներուժ + ապագա կառավարություն։8. Խորհրդարանը որպես քաղաքական պայքարի գործիք բավարար չափով չի օգտագործվումԸնդդիմությունը պետք է խորհրդարանը դարձնի իշխանության
Conceptual Platform
12 Sept, 20:00
Ընդդիմության գլխավոր սխալները -----------Chatjpt-ին հարցրել են, որոնք են Հայաստանի ընդդիմության գլխավոր սխալները։ Ահա պատասխանը։Եթե հարցին նայենք ոչ թե այն տեսանկյունից, թե ով է ճիշտ՝ իշխանությունը, թե ընդդիմությունը, այլ՝ քաղաքական տեխնոլոգիայի տեսանկյունից, ապա Հայաստանի ընդդիմության հիմնական խնդիրն այն է, որ այն փորձում է հաղթել Փաշինյանին՝ հանդես գալով որպես «հակափաշինյան», բայց դեռևս չի կարողացել հասարակությանը բավական համոզիչ պատասխան տալ ամենակարևոր հարցին.«Իսկ ի՞նչ է լինելու Փաշինյանից հետո»։ Ես կառանձնացնեի 10 հիմնական սխալ։1. Ընդդիմությունը պայքարում է Փաշինյանի դեմ, ոչ թե նոր քաղաքական համակարգի համար։ Սա հիմնարար սխալ է։ Քաղաքական հռետորաբանության մեծ մասը կառուցվում է այս տրամաբանությամբ.Փաշինյանը վտանգավոր է → Փաշինյանը պետք է հեռանա → ուրեմն մենք պետք է գանք իշխանության։ Բայց ընտրողի համար սրանք նույն բանը չեն։Պետք է հստակ պատասխանել.«Ինչպիսի՞ն է լինելու
Conceptual Platform
12 Sept, 14:13
Ժամանակի ընթացքում Սնոուբոլը դառնում է գրեթե բոլոր խնդիրների ունիվերսալ բացատրությունը։ Քաղաքագիտության տեսանկյունից սա կարելի է դիտարկել որպես սպառնալիքի և թշնամու շուրջ մոբիլիզացիայի քաղաքականություն։ Հայաստանի դեպքում արտաքին սպառնալիքները, պատերազմը, անվտանգությունը, Ադրբեջանը, Թուրքիան և ներքին «դավաճանները» կարող են դառնալ նման մոբիլիզացիոն քաղաքականության տարրեր։7. «Եթե ոչ մենք, ապա ավելի վատ կլինի»Սա երկու դեպքերի միջև ամենաուժեղ ընդհանուր քաղաքական տրամաբանություններից մեկն է։ Նապոլեոնի մոտ աստիճանաբար ձևավորվում է հետևյալ գաղափարը. Մենք միակ ուժն ենք, որը կարող է պաշտպանել հեղափոխությունը։ Հետևաբար Նապոլեոնի քննադատությունը սկսում է ներկայացվել որպես հենց հեղափոխության համար սպառնալիք։ Քաղաքականության մեջ սա կարելի է անվանել լեգիտիմության մենաշնորհացում։ Այս տրամաբանության դեպքում. իշխանությանը քննադատելը = իշխանության թշնամիներին օգնելը։ Եթե նման տրամաբանությունը դառնում
Conceptual Platform
12 Sept, 14:13edited
Chatjpt-ին առաջադրանք եմ տվել համեմատել մեր երկու սիրելի հերոսներին հեղափոխության երկու առաջնորդներին։ Որևէ խմբագրական միջամտություն չեմ արել։------Եթե համեմատենք Նիկոլ Փաշինյանին և Ջորջ Օրուելի «Անասնաֆերմայի» ստեղծագործության խոզ Նապոլեոնին, ապա նմանությունը պետք է փնտրել ոչ թե նրանց կենսագրությունների կամ կոնկրետ քաղաքական ծրագրերի, այլ քաղաքական իշխանության ձևավորման, պահպանման և հեղափոխական հռետորաբանության վերափոխման մեխանիզմների մեջ։ Միևնույն ժամանակ սա քաղաքագիտական համեմատություն է, ոչ թե պնդում, թե Փաշինյանը բառացիորեն գործում է Օրուելի Նապոլեոնի օրինակով։1. Հեղափոխություն → նոր քաղաքական վերնախավՆապոլեոնը իշխանության է գալիս կենդանիների ապստամբությունից հետո, որը խոստանում էր ազատագրում հին կարգից։ Սակայն աստիճանաբար հեղափոխական իշխանությունը վերածվում է նոր հիերարխիայի։Փաշինյանի դեպքում ևս 2018 թվականի հեղափոխությունից հետո կարելի է կառուցվածքային առումով նկատել
Conceptual Platform
11 Sept, 17:43
https://www.youtube.com/live/jPTmUQd1bf0?si=nAl0rbS7bsWBVlTQYouTube#ՈՒՂԻՂ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. #FreeAllPoliticalPrisonersԲաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…
Conceptual Platform
11 Sept, 05:11
FACT-FINDING REPORTPOLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026
Conceptual Platform
11 Sept, 05:10
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ.
Conceptual Platform
8 Sept, 18:42
Հրավիրում ենք մասնակցելու սեպտեմբերի 11-ին ուրբաթ, ժամը 12:00 -ին, Երևանի «Անի Պլազա Հոթել» հյուրանոցի (Սայաթ-Նովա 19) «Անի» սրահում տեղի ունենալիք «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ - ՀՈՒՆԻՍ- ՀՈՒԼԻՍ, 2026թ.» փաստահավաք զեկույցի ներկայացմանը։12։00 -12։40 Զեկույցի հեղինակների ելույթներ12։40 -13։20 Հարցեր և պատասխաններ13։20-14։00 Քննարկման մասնակիցների ելույթներ։Խնդրում ենք հաստատել մասնակցությունը։Զեկույցի հեղինակներն ենԼարիսա Ալավերդյան, առաջին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր,Ձյունիկ Աղաջանյան, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան,Մայա Բարխուդարյան, քաղաքագետ, իրավապաշտպան,Երվանդ Բոզոյան, քաղաքագետ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու,
Conceptual Platform
4 Sept, 10:44
forwarded from @mayr_hayastan_sharzhum
Եթե կար պետական գաղտնիք, ապա դա պահում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից։
Conceptual Platform
2 Sept, 08:21
ԵՄ անդամակցության գործընթացի սկսման մասին ՀՀ պրովակացիոն օրենքը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական ծուղակի մեջ, որը հղի է անդառնալի հետևանքներով։Ժամանակին, Ուկրաինայի սահմանադրության մեջ ամրագրվեց ՆԱՏՕ-ին միանալու հոդվածը, որպես նպատակ և գործընթաց, որի ողբերգական հետևանքները մենք տեսնում ենք։Ոչ Ուկրաինան է ՆԱՏՕ-ին միանալու, ոչ էլ Հայաստանը ԵՄ-ին, սակայն, որպես աշխարհաքաղաքական կոնֆլիկտի մանրադրամներ, այդ երկրները օգտագործվում են։Սեպտեմբերի 8-ին տեղի է ունենալու Անդրանիկ Թևանյանի, իր նշանակությամբ աննախադեպ դատավարությունը, որտեղ Ռուսաստանը մեղադրվում է որպես Հայաստանի թշնամի երկիր։ Հստակեցնենք, որ դատարաններում մեղադրանքները, ի դեմ դատախազության, պետությունն է ներկայացնում։Մի կողմ դնենք այն, որ "գործը" շինծու է, ինչը գործով փաստաբանները մանրամասն ներկայացրել են հանրությանը, խնդիրը քաղաքական բովանդակությունն է։Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կան ստորագրված
Conceptual Platform
1 Sept, 12:29
https://www.aravot.am/2026/09/01/1577241/www.aravot.am«Ի վնաս Հայաստանի աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում»․ Ստեփան ԴանիելյանՓաստմանը՝ Բիշքեկի հանդիպումից հետո հաղորդվեց նաև ադրբեջանական նավթամթերքի՝ Հայաստան արտահանման, հացահատիկի և երրորդ երկրներից ծագող այլ ապրանքների՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցման մասին, այս առիթով Ստեփան Դանիելյանն ասաց․ «Իրականությունն այն է, որ դրանք…
Conceptual Platform
31 Aug, 18:49
Հրիր ընկնողին ------Ինչ անել, պաշտպանել Վարդաշենի վթարային շենքի, կամ ինքնական շինությունների բնակիչներին, որոնց տները քանդում են, իսկ իրենք մնալու են փողոցում, թե նրանց 《հրել》։ Նրանք են ընտրել իրենց ապագան, որը 《կա》եւ չպե՞տք է արդյոք առերեսվեն իրենց ընտրության հետ։«Ընկնողին հրիր» - Նիցշեի ամենաշատը ցիտվող միտքն է։Նիցշեն «ընկնողին հրիր» ասելով չի ասում թույլ մարդուն ոչնչացրու։«Ընկնողը» հին մարդն է, հին արժեքների կրողը։ Նա համակերպվողն է, ուրիշի հաջողությունը չընդունողն է, իր անհաջողությունների համար մեղավոր փնտրողն է, ատելություն տարածողի ընտրազանգվածն է, իր հայրենազուրկ ազգակիցներին ատողն է։Նիցշեի համար մարդը կենդանու և Գերմարդու միջև ձգած պարան է, որով պետք է անցնի նրանց միջև եղած անդունդը հաղթահարելու համար։ Ուստի, մարդը պետք է կարողանա հաղթահարել ինքն իրեն։Նիցշեն ասում էր, որ ինքը նրանց կողմից է, ովքեր նահատակվում են այդ անդունդը հաղթահարելու ճամփին, որովհետեւ այլ կերպ
Conceptual Platform
28 Aug, 11:52edited
Քոչարյանի ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ձերբակալությունների նպատակը շատ պարզ է, պետք չէ տարբեր բարդ տեսություններ որոնել։Պետք է ուղղակի ուշադիր լսել, թե ինչ է ասում Ալիևն ու իր հայաստանյան վասալը։Ալիևն ասում է, որ Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել, և խաղաղությունը հաստատվելու է իր պայմաններով ուժի միջոցով։Հաջորդ խնդիրն այն է, որ բոլոր նրանք, ովքեր ղեկավարել են այդ պատերազմը, պետք է պատժվեն, և, առհասարակ, Հայաստանը պետք է ռևիզիայի ենթարկի արցախյան շարժումն այն պետք հռչակվի որպես պետական հանցագործություն։ Դա "չորրորդ հանրապետության" բովանդակային իմաստն է։Ինչ էր ասում հայաստանյան իր վասալը։ Նա ասում է, որ մենք մշտապես պատերազմի եզրին ենք գտնվում և դրա համար Տիգրանաշենն անվանում է քյարքի, դրանով պատերազմի ներվն է հանում, ավելի պարզ հանգստացնում է Ադրբեջանին, որ չհարձակվի։Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների բանտարկությունն Բաքվում և Երևանում նույնպես պատերազմի "ներվը"
Conceptual Platform
28 Aug, 08:46
forwarded from @news7or
Տնտեսական աճի աստիճանական դանդաղում. արտահանումը նվազում է, ներմուծումը՝ աճում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ------ «ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-հուլիս ամիսներին։2026թ. հունվար-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության աճը պահպանվել է բարձր մակարդակում, սակայն վերջին ամիսներին նկատվում են դրա աստիճանական դանդաղում և աճի կառուցվածքի անհավասարակշռության խորացում։ Հունվար-հուլիսի կուտակային աճը կազմել է 7.7%, որի հիմնական աղբյուրներն են եղել ծառայությունները, արդյունաբերությունը և շինարարությունը։ Միաժամանակ, ծառայությունների և շինարարության բարձր աճի պայմաններում արդյունաբերության աճը դանդաղել է, իսկ առևտրի աճը մնացել է գրեթե զրոյական։ Արտահանման նվազումը, ներմուծման արագացումը, կապիտալ ծախսերի կրճատումը և գնաճի՝ թիրախային միջակայքից բարձր մակարդակը ևս մատնանշում են, որ բարձր ընթացիկ աճը դեռևս ամբողջությամբ չի վերածվում հավասարակշռված և
Conceptual Platform
27 Aug, 08:40
https://youtu.be/EF90pCu4frg?si=4WYxmRi14xXiD9-mYouTubeՔաղաքական ձերբակալությունների միջոցով փորձ է արվում հանրության ուշադրությանը շեղել. ԴանիելյանԲոլոր իրավունքները պաշտպանված են: Panorama.am նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Պաշտոնական կայքը։ https://www.panorama.am/am/ Facebook: https://www.facebook.com/PanoramaAM/ Հայաստան, Երևան, Աղայան 11 Ա Հեռախոս` +374 77 598799 էլ. փոստ` info@panorama.am…
Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.
How it works →Related Channels
Other channels in the same section of the catalogue.
