gram news
Դօրիան channel avatar

Դօրիան

@dorian_am

Ժամանակակից հայ գրող

ProjectsHY

27subscribers

Open the Channel

Latest posts

  • Դօրիան

    6 Mar 2022, 07:54

    💔 ԲաժանումԲաժանումն անկասկած լինելու է՝ Ճիշտ ամսին, օրը ճիշտ, ճիշտ ժամին, Ճամպրուկներ, արցունքներ, «Իմ տաքսին է», Օդային համբույր անարժանին։«Լռությունն, հեռախոսն ու խաչբառը, - Ես կասեմ, - ավելի հարազատ են», Ու նորից երկրորդիս կսպասեմ. Գազանները վայրի ազատ են։
    1204111Open in Telegram
  • Channel photo updated

    6 Mar 2022, 07:47

  • Դօրիան

    15 May 2020, 15:00

    🔥 ԼՈւՐԵՐՉարչիները, հոգիս, մեզ խաբում են, Համոզում, թե կյանքն է մազից կախված, Հուսահատները, պարզ է, շտապում են՝ Կատարում գնումներ չմտածված։Հուսահատները անվերջ վատնում են, Հուսահատները չեն սպասում վաղվան, Նրանց լռիկ-մնջիկ ուղեկցում է Ոչ միտքը, ոչ սիրտը՝ վախը մահվան։Երբ հուսահատ չկա, բուրդ է բանը Չարչիների՝ վախուց նեռին ծախված, Սրանք մոլորեցնում, համոզում են, Իբր թե մեր կյանքն է մազից կախված։Իսկ դու եղիր ուշիմ՝ մի հավատա, Աշխարհն են ողջ սրանք պղծում, կեղծում, Ականջ արա դու ինձ, կամ ինձպես,
  • Դօրիան

    1 May 2020, 14:05edited

    ​​⏰ ԱնքնությունԱնծանոթիս կողքից, ծոցից սավանների Դուրս է արել նորից հոգեհման, Ճոճվում է վառ թողած միակ լույսը շենքի Երկնքից կախված կանթեղի նման։Եվ Ծննդյան տոնից, մինչև օրն Հարության Ցավն, իրեն կանչելիս, բղավում է․ «Ներկա», Չիմացյալի հետքով թափառում է հոգիս՝ Չորս ամիս է արդեն գիշերվա գույն ներկած։Չորս ամիս է արդեն վրձնով անքնության, Նկարելով անշտապ նոր կնճիռներ, փոսեր՝ Ժամանակը ասես մակագրում է դեմքիս․ «Այստեղ, երբ արցունք կար, շա՜տ արցունք է հոսել»։Եվ դարձնում է անխիղճ տիրակալն ամենի Հինգ ժամը գիշերվա հիսունին հավասար՝ Ստիպելով երազել այն օրերի մասին,
  • Դօրիան

    17 Apr 2020, 15:04

    ՉԲԱՑԵՍՏուր ինձ գոյություն չունեցող մի հասցե Ու հեռացիր անդարձ, Որ կարոտեմ ու, Աստված մի արասցե, Չգտնեմ քեզ հանկարծ։Երեկոյան նորից Անհետ կորածներից Երբ խոսի BBC-ն, Այլևս չեմ լսի՝ Իմ միակ կորստին Կփնտրեմ վերստին Ես պատրանքում։Փողոցները անվերջ լաբիրինթ են իմ քաղաքում, Եվ դրանցից մեկում, Մի տասնահարկ շենքի Քսանմեկերորդ հարկում Կկարդամ ցուցանակ.
  • Դօրիան

    26 Feb 2020, 09:09

    ՀԱՄԱՐԴ ԿԱՄ ԱՇԽԱՐՀԴԿամ համարդ է փոխվել, կամ աշխարհդ, Կամ կողքինդ է փոխվել, կամ հոգիդ, Ինձ թվում էր, այնքան դժվար է Կորցնել մեկին։Կամ գնացքդ ես փոխել, կամ հայացքդ, Կամ հավատդ ես փոխել, կամ ճամփադ, Ցրտերից հեռացող երամում Ես տեսա, որ չվում եմ մենակ։[2008]
  • Դօրիան

    11 Jan 2020, 16:30

    ՀԻՇԵԼՏեր, ինձ սովորեցրու Նաև նրան ներել, Ով թիկունքից գալով՝ Ինձ անցյալից զրկեց…Նրան, ում պատճառով այլևս չեմ կարող Ես տարիներ հետո, մի լուսնկա գիշեր Անքնության ձեռքը բռնած պառկել լռիկ Ու առանց արտասուք «ջահել վախտս» հիշել։[2020]
  • Դօրիան

    7 Jan 2020, 12:29edited

    ԿԱՐՈՏԵրբ մի լուռ գիշեր աչքերդ փակես Եվ ակամայից թռչես, գաս ինձ մոտ Կոչիր դա կարոտ։Կամ եթե մի օր հարազատ մեկի Անունն իմ անվան հետ դու շփոթես Կարոտ կկոչես։Ու եթե տխրես տեսնելով մեկին Տողեր գրելով պատուհանի մոտ, Նորից ու նորից կոչիր դա կարոտ, Կանչիր, կլսեմ, թեկուզ հեռու եմ…Ձայնը քո թախծոտ կկոչեմ կարոտ։[2007]
  • Դօրիան

    7 Jan 2020, 12:27edited

    ԹԱՄԱՐՈ՞րերորդ օրն ես արթուն լուսացնում, Կրակը ձեռքիդ՝ սպասելով, Թամար, Գիտեիր գրելու համար ծնվեցիր, Պարզվեց՝ ծնվեցիր ներելու համար։Դու անարժանի դարձին սպասելով՝ Քանի՞ գիշեր է չունես հերթապահ, Բայց ներողություն կխնդրի՞ արդյոք, Որքա՞ն կսպասես, մի՞թե մինչ ի մահ։Ու կարծում ես երբ կներես իրոք, Կարծում ես ներես, ու՞մ ետ կստանաս, Կարծում ես կտա Աստված քեզ մի թոք՝ Թեթև կյանք շնչես ու հանգստանաս։Կարծում ես հետո չի՞ կարի ստեր Դերձակդ անվարժ նոր ոճիդ հարմար, Այսքան ներելուց այդ ո՞վ է խերվել,
  • Դօրիան

    7 Jan 2020, 12:22edited

    ՍՐՏԵՐԸ ՄԵԶ ՍԻՐՈՂԶույգս, մեզ կարծես թե մոռացել են արդեն, Սրտերը մեզ սիրող այժմ արդեն պաղ են, Արի այս կիրակի շրջենք մոլլերով մեկ, Ընտրենք հագուստը, որով մեզ պիտի թաղեն։Անցյալը մեր թեև խենթ էր, բայց խաբուսիկ, Սերը օտարների իրական չէ՝ խաղ է։ Զույգս խփեց կոնքիս՝ թե հերիք է, թարգիր, Մեռնելը հա էլ կա, գիրքդ գրիր, վաղ է։[2018]
  • Channel photo updated

    16 Dec 2019, 06:40

  • Channel created

    13 Jan 2018, 10:25

Download the series as CSV
A feedback bot for your channel — free

Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.

How it works →
Create the bot