gram news
Էդմոն Մարուքյան / Edmon Marukyan channel avatar

Էդմոն Մարուքյան / Edmon Marukyan

@edmarukyan

Լուսավոր Հայաստան Կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի Telegram պաշտոնական ալիք: Telegram Ru https://t.me/EdMarukyan_Ru Facebook https://m.facebook.com/marukyan.edmon/ Instagram https://www.instagram.com/edmarukyan/ X (Twitter) https://x.com/edmar

ProjectsHYPoliticsVerified by Telegram

1,715subscribers

Open the Channel

Latest posts

  • Էդմոն Մարուքյան / Edmon Marukyan

    22 Sept, 19:38

    🟣 Դաշնակիցը քո ստրուկը չէ․ Սաուդյան Արաբիայի դասը Հայաստանի համար https://youtu.be/fHBD3BXskjM?si=1qtbXnutGgiVSPv7Հայաստանի անկախության 35-ամյակի ֆոնին կրկին առաջ է գալիս մի հիմնարար հարց՝ ինչպե՞ս ենք մենք վերաբերվում մեր պետականության անցյալին, հաղթանակներին ու կորուստներին։ Երբ իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ Հայաստանը «նոր-նոր է պետություն դառնում» կամ նախկինում եղել է ուրիշ երկրի «վասալը», դա միայն քաղաքական հռետորաբանություն չէ․ նման ձևակերպումները կարող են արժեզրկել անկախ պետականության ամբողջ ճանապարհը։Զրույցում անդրադարձ է կատարվում նաև սեպտեմբերի 19-ի՝ Արցախի հայաթափման տարելիցին կազմակերպված տոնական միջոցառումներին և այն հարցին, թե ինչ դեր ունի պետությունը հասարակական հիշողության ու վերաբերմունքի ձևավորման մեջ։Այս թողարկման ընթացքում քննարկում ենք նաև Մերձավոր Արևելքում զարգացող նոր ճգնաժամը՝ Սաուդյան Արաբիայի, Եմենի հութիների, Իրանի և Միացյալ Նահանգների
    YouTubeԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը ՀայաստանինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին #Հայաստան ի անկախության 35-ամյակի ֆոնին կրկին առաջ է գալիս մի հիմնարար հարց՝ ինչպե՞ս ենք մենք վերաբերվում մեր պետականության անցյալին, հաղթանակներին ու կորուստներին։ Երբ…
    72221Open in Telegram
  • Էդմոն Մարուքյան / Edmon Marukyan

    22 Sept, 17:11edited

    ⚡️⚡️ Դու չես մեղադրում՝ պատրաստ եղիր, որ քեզ են մեղադրելուՀանցագործ Ադրբեջանը «զոհի» կերպարով հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից խաչքարեր ու որմնանկարներ «գողանալու» մեջ:Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան հայտարարել է, թե Դադիվանքից հանված որմնանկարների և խաչքարերի մասին տեղեկությունները դեռ 2025 թվականի հոկտեմբերին փոխանցվել են Ինտերպոլին, և դրանք ներառվել են «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում։Գրեթե ամեն օր ես և ինձ պես բազմաթիվ մարդիկ լոբբինգ ենք իրականացնում, գոռում, խնդրում ու պահանջում ենք, որ ՀՀ իշխանությունները դիմեն բոլոր հնարավոր միջազգային կառույցներին՝ Արցախի քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացումը կանխելու համար։ Հայաստանի իշխանությունները, սակայն, ոչինչ չեն անում այդ ուղղությամբ՝ պատճառաբանելով, որ մեր մշակույթն ու պատմությունը պաշտպանելը հակասում է «Իրական
    167641Open in Telegram
  • Էդմոն Մարուքյան / Edmon Marukyan

    21 Sept, 11:31

    Իհարկե ես շատ փոքր եմ հայ ժողովրդին ինչ-որ ուղերձներ հղելու համար, բայց այնուամենայնիվ, մի բան կասեմ․ Չտրվե՛ք գայթակղությանը ու չհավատաք կեղտոտ այն ստերին, թե մենք պետություն չենք ունեցել, միշտ ռուսի տիրապետության ենք եղել և նոր նոր Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ ենք պետություն դառնում։ Եթե ցինիկ ու տկար, սրիկայական ու անբարոյական այս տեսությունները հաղթեն ու վերջնականապես ուրանանք Երրորդ Հանրապետությունը, ապա եղածն էլ ենք կորցնելու։Գրառումը՝ Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան էջից☑️ Բաժանորդագրվե’ք YouTube՝ 👉🏻 https://clck.ru/3Pkakr VK՝ 👉🏻 https://clck.ru/3QGvcB Telegram՝ 👉🏻 @EDMARUKYAN 👉🏻 @EDMARUKYAN_RU
    3141363Open in Telegram
  • Էդմոն Մարուքյան / Edmon Marukyan

    21 Sept, 08:52

    Սիրելի՛ հայրենակիցներ,Այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակը։ Սա տոն է, որը մեզ հիշեցնում է մեր նախնիների դարավոր պայքարը և միաժամանակ մղում է խորհելու անցած 35 տարիների ընթացքում մեր ունեցած հաղթանակների ու ձեռքբերումների, ինչպես նաև՝ ցավոք, թույլ տված լրջագույն սխալների և կրած դառը կորուստների մասին։ Այն նաև հիշեցնում է, թե որքան կարևոր է ունենալ սեփական ազգային պետությունն ու պատասխանատվություն կրել դրա պահպանման ու ամրապնդման համար։Մեր երկրի ուժը մեր մարդկանց՝ նրանց տաղանդի, աշխատասիրության և ստեղծարար մտքի մեջ է։ Այդ ներուժը լիարժեք գործի դնելով և քրտնաջան աշխատելով՝ պետք է կառուցենք արդար, հավասար հնարավորություններ ապահովող և առաջադեմ պետություն՝ առողջ ու հավասարակշռված քաղաքական համակարգով։ Սակայն այս ամենի մեջ առաջնայինն ու հրատապը Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրն է, որի լուծումը բոլորիցս իմաստնություն և մեր պետական շահի ճիշտ հաշվարկ է
    3159511Open in Telegram
  • Էդմոն Մարուքյան / Edmon Marukyan

    20 Sept, 10:49

    🔴 Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը https://youtu.be/p-tn9iwhAg0?si=ZTs9GX16gg_X-vG_☑️ Բաժանորդագրվե’ք YouTube՝ 👉🏻 https://clck.ru/3Pkakr VK՝ 👉🏻 https://clck.ru/3QGvcB Telegram՝ 👉🏻 @EDMARUKYAN 👉🏻 @EDMARUKYAN_RU
    YouTubeԱլիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԱլիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Ադրբեջանը ճանաչե՞լ է Հայաստանի Հանրապետության սահմանները, և կա՞ արդյոք որևէ վավերացված փաստաթուղթ կամ քարտեզ, որով հստակ ամրագրված է՝ ինչ սահմաններով է Ադրբեջանը…
    3651141Open in Telegram
  • Էդմոն Մարուքյան / Edmon Marukyan

    19 Sept, 16:33

    🟣 Կրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը https://youtu.be/1RSRYRaO_Wc?si=zZw2kOOrt51GYo8vԻ՞նչ է իրականում կատարվում Հայաստանի շուրջ, երբ իշխանությունը խոսում է խաղաղության մասին, իսկ Ադրբեջանը շարունակում է շրջանառության մեջ դնել Հայաստանի պատմության, մշակութային ժառանգության և տարածքների վերաբերյալ նոր կեղծ թեզեր ու հնչեցնել հայատյաց հայտարարություններ։Այս թողարկման ընթացքում քննարկում ենք Գանձասարի շուրջ զարգացումները և հայկական պատմության վերաշարադրման փորձերը, Իրական Հայաստանի գաղափարախոսությունն ու դրա հնարավոր հետևանքները, Տիգրանաշենի հարցը, ռուսական ռազմաբազայի շուրջ հայտարարությունները, գազի հնարավոր թանկացումը, Հայաստանի սպառազինությունն ու երկրի անվտանգության իրական մարտահրավերները։Խոսում ենք նաև այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ հանրային օրակարգը լցվում է իրար հաջորդող աղմկոտ թեմաներով, իսկ հասարակությունը չի հասցնում կենտրոնանալ դրանցից
    YouTubeԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել ՀայաստանըԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը Platform 123 Ի՞նչ է իրականում կատարվում Հայաստանի շուրջ, երբ իշխանությունը խոսում է #խաղաղության մասին, իսկ #Ադրբեջան ից շարունակվում են #Հայաստան ի պատմության, մշակութային ժառանգության և տարածքների…
    388821Open in Telegram
  • Էդմոն Մարուքյան / Edmon Marukyan

    19 Sept, 14:17

    Ինչու՞ 1.5 միլիարդ զենքը հանձնվեց, ովքե՞ր կործանեցին Արցախը https://youtu.be/9VcFHNcciqg?si=BaNjWmACh_9EUYRHԱյս ողբերգական օրվա մասին է հաղորդումը։ Կարպիս Փաշոյանի հետ փորձում ենք բացել շրջանառության մեջ եղած նարատիվները՝ հասկանալ, քննարկել, հաստատել կամ հերքել դրանք։☑️ Բաժանորդագրվե’ք YouTube՝ 👉🏻 https://clck.ru/3Pkakr VK՝ 👉🏻 https://clck.ru/3QGvcB Telegram՝ 👉🏻 @EDMARUKYAN 👉🏻 @EDMARUKYAN_RU
    YouTubeԻնչու՞ 1.5 միլիարդ զենքը հանձնվեց, ովքե՞ր կործանեցին Արցախը | Platform 10Ինչու՞ 1.5 միլիարդ զենքը հանձնվեց, ովքե՞ր կործանեցին Արցախը | Platform 10 Ինչպե՞ս եղավ, որ Արցախը հայաթափվեց, ո՞րն է բուն պատճառը, ովքե՞ր կործանեցին մեր հայրենիքը, ինչպե՞ս էր Ադրբեջանը երկար ժամանակ նախապատրաստում միջազգային հանրության սեպտեմբերի 19-ի հարձակմանը…
    334931Open in Telegram
  • Էդմոն Մարուքյան / Edmon Marukyan

    19 Sept, 10:44

    ԱՄՆ-ում այսօր նշվում է ռազմագերիների և անհայտ կորած զինծառայողների ազգային հիշատակի օրը (National POW/MIA Recognition Day)։ԱՄՆ-ն հարգում է իր զինվորին՝ այն մարդուն, ով զենքը ձեռքին պաշտպանում է իր պետությունը։Մինչդեռ Հայաստանի իշխանություններն իրենց հռետորաբանության մեջ հայ ռազմագերիներին անվանում են «Ադրբեջանում պահվող անձինք»։ Նրանք որդեգրել են անհասկանալի ռազմավարություն՝ ցանկանում են մեր ռազմագերիներին վերադարձնել՝ առանց Ադրբեջանի հեղինակությանը վնաս հասցնելու։Դա ենթադրում է, որ մենք չպետք է իրերն իրենց անուններով կոչենք, միջազգային հանրության առջև չբարձրաձայնենք, որ հայ ռազմագերիները ադրբեջանական բանտերում ենթարկվում են խոշտանգումների, իսկ քրիստոնեական աշխարհին չհայտնենք, որ նրանց ստիպում են հեռացնել խաչի պատկերով դաջվածքները։Այդ ամենն արտացոլում է, թե պետությունն ինչպես է վերաբերվում գերության մեջ հայտնված իր քաղաքացուն, իր զինվորին, իր համար կռված ու զենք վերցրած մարդուն,
    347821Open in Telegram
  • Էդմոն Մարուքյան / Edmon Marukyan

    18 Sept, 19:59edited

    Ուղղակի հիշեցնում ենք, որ Հռոմի ստատուտը վավերացնելուց առաջ իշխանություններն իրենց քարոզիչների հետ միասին հայ ժողովրդին խոստանում էին, թե դրա հիման վրա Ադրբեջանի դեմ քրեական վարույթներ են նախապատրաստվելու, և Հայաստանը դիմելու է Միջազգային քրեական դատարան։Բնականաբար, այդ խոստումը մնաց անկատար։ Սակայն Իոաննիսյանն ու նրա գաղափարակիցները, որոնք մեծ եռանդով առաջ էին մղում Հռոմի ստատուտի վավերացումը, երբեք չեն պահանջել, որ ԱԺ ամբիոնից խոստացվածը իրականացվի, և Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի կատարած ռազմական հանցագործությունների հարցով դիմեն Միջազգային քրեական դատարան։Հայաստանում միայն մենք ենք, որ այդ հարցը հետևողականորեն բարձրացրել ենք և պահանջել օգտագործել Հռոմի ստատուտի ընձեռած հնարավորությունները։☑️ Բաժանորդագրվե’ք YouTube՝ 👉🏻 https://clck.ru/3Pkakr VK՝ 👉🏻 https://clck.ru/3QGvcB Telegram՝ 👉🏻 @EDMARUKYAN 👉🏻 @EDMARUKYAN_RU
    366video1071Open in Telegram
  • Էդմոն Մարուքյան / Edmon Marukyan

    18 Sept, 15:58

    Ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հետ կապված երկու տարբերակ կա…Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այս հղումով 👇 https://youtu.be/6OTF5-FrE5s?si=kRM3ICipPOM4FT-o☑️ Բաժանորդագրվե’ք YouTube՝ 👉🏻 https://clck.ru/3Pkakr VK՝ 👉🏻 https://clck.ru/3QGvcB Telegram՝ 👉🏻 @EDMARUKYAN 👉🏻 @EDMARUKYAN_RU
    360video651Open in Telegram
  • Էդմոն Մարուքյան / Edmon Marukyan

    17 Sept, 11:35

    Կցված տեսանյութը մեկ տարի առաջ եմ հրապարակել։ Այդ ժամանակ զգուշացնում էի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրումը մեր պետության համար աղետաբեր է լինելու։ Այսօր այդ կանխատեսումը, ցավոք, իրականություն է դարձել։Գանձասարի շուրջ վերջին իրադարձությունները, Հայոց պատմության կեղծման փորձերը և անգամ Հայաստանի պետականությունը կասկածի տակ դնելու ձգտումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ այս տեսանյութում հնչեցված մտքերն այսօր էլ արդիական են։Անպայման դիտե’ք 👇 https://youtu.be/ak-aUAX8qnk?si=MFSpY7N3GbNsH37E☑️ Բաժանորդագրվե’ք YouTube՝ 👉🏻 https://clck.ru/3Pkakr VK՝ 👉🏻 https://clck.ru/3QGvcB Telegram՝ 👉🏻 @EDMARUKYAN 👉🏻 @EDMARUKYAN_RU
    YouTubeԹույլ չենք տա փոխել ՀՀ զինանշանը. բիբլիական Արարատը զարդարում է զինանշանը
    4321361Open in Telegram
  • Էդմոն Մարուքյան / Edmon Marukyan

    16 Sept, 12:37

    Իրողությունները չեն փոխվել. Թուրքիան նույն Թուրքիան է, Ադրբեջանն էլ նույն ԱդրբեջանըՀաղորդումն ամբողջությամբ կաող եք դիտել այս հղումով 👇 https://youtu.be/6OTF5-FrE5s?si=kRM3ICipPOM4FT-o☑️ Բաժանորդագրվե’ք YouTube՝ 👉🏻 https://clck.ru/3Pkakr VK՝ 👉🏻 https://clck.ru/3QGvcB Telegram՝ 👉🏻 @EDMARUKYAN 👉🏻 @EDMARUKYAN_RU
    443video851Open in Telegram
  • Էդմոն Մարուքյան / Edmon Marukyan

    15 Sept, 18:05

    🟣 Արցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը https://youtu.be/5s-il8QLeXo?si=44ga_9EmOPrYAYmMԱյս թողարկման ընթացքում քննարկում ենք Գանձասարի շուրջ Ադրբեջանի քարոզչությունը, հայկական մշակութային ժառանգության յուրացման փորձերը, Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների Արցախ կատարած այցը, Հայաստանի լռության հետևանքները։ Ինչպես նաև այն, թե ինչպես պատմության կեղծումը կարող է օգտագործվել Հայաստանի նկատմամբ նոր պահանջները հիմնավորելու համար։Զրույցում անդրադարձ կա նաև 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմին, օկուպացված հայկական տարածքներին, Հռոմի ստատուտին, ՀԱՊԿ-ին և Հայաստանի անվտանգային համակարգի փոփոխություններին։☑️ Բաժանորդագրվե’ք YouTube՝ 👉🏻 https://clck.ru/3Pkakr VK՝ 👉🏻 https://clck.ru/3QGvcB Telegram՝ 👉🏻 @EDMARUKYAN 👉🏻 @EDMARUKYAN_RU
    YouTubeՀայոց պատմությունը կեղծում են՝ վաղվա պահանջները հիմնավորելու համարՀայոց պատմությունը կեղծում են՝ վաղվա պահանջները հիմնավորելու համար #Ադրբեջան ը Գանձասարը և #Արցախ ի #հայկական մշակութային ժառանգությունը փորձում է ներկայացնել որպես «աղվանական»՝ մեր աչքի առաջ վերաշարադրելով պատմությունը։ Բայց խնդիրը միայն մեկ եկեղեցու կամ…
    462761Open in Telegram
  • Էդմոն Մարուքյան / Edmon Marukyan

    15 Sept, 14:07

    Միամտություն կլինի կարծել, թե Ադրբեջանն այնքան սարսափազդու և մահացու ուժ է, որ Հայաստանը վախենում է արձագանքել նույնիսկ նրա ամենանվաստացուցիչ քայլին։ Ադրբեջանական բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու, Բայրաքթարների և «Ալիևյան բռունցքի» մասին միֆերը լուրջ արձագանք են գտել հայկական իրականությունում՝ լեգիտիմացնելով ՀՀ իշխանությունների միակողմանի զիջումները։Բայց ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները դարձել այս միֆերի կրողները՝ համաձայնելով Ադրբեջանի ցանկացած պահանջին և պայմանին։Խնդիրը բնականաբար վախի մեջ չէ և ոչ էլ կապիտուլացված լինելու։ Վերջին հինգ տարիներին Հայաստանը բնականաբար ունեցել է վերականգնվելու և Ադրբեջանի հետ այլ հռետորաբանությամբ խոսելու ներուժ։ Եթե 2021 թ․-ի ընտրությունների արդյունքները այլ լինեին, միգուցե Ղարաբաղն էլ չհայաթափվեր։ Ամեն ինչ էլ հնարավոր է, եթե իհարկե հայ ժողովրդին չհամոզեին, որ արդեն իսկ ամեն ինչ կանխորոշված ու վերջացած է՝ քարոզելով մերկանտիլ ու
    438921Open in Telegram
  • Էդմոն Մարուքյան / Edmon Marukyan

    14 Sept, 18:13

    Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում:‼️Իմ պահանջը պարզ է․ Հայաստանի իշխանությունները պետք է հստակ հայտարարեն, որ Գանձասարը հայկական պատմամշակութային և քրիստոնեական ժառանգություն է, և արձագանքեն դրա ինքնության խեղաթյուրմանը։Ես նաև կարծում եմ, որ Ադրբեջանը նման քայլերով ոչ միայն պատմությունն է վերաշարադրում, այլ ստեղծում է իր հետագա քաղաքական պահանջների համար անհրաժեշտ հիմքը։ Այդ պատճառով Հայաստանը պետք է ոչ միայն արձագանքի դիվանագիտական հարթակներում, այլև ամրապնդի սեփական անվտանգությունը, բանակը և պաշտպանունակությունը։☑️ Բաժանորդագրվե’ք YouTube՝ 👉🏻 https://clck.ru/3Pkakr VK՝ 👉🏻 https://clck.ru/3QGvcB Telegram՝ 👉🏻 @EDMARUKYAN 👉🏻 @EDMARUKYAN_RU
    491video13611Open in Telegram
  • Էդմոն Մարուքյան / Edmon Marukyan

    13 Sept, 17:42edited

    ☝️4 տարի առաջ այս օրը 2022 թ. սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանը հերթական ռազմական ագրեսիան սկսեց 🇦🇲Հայաստանի Հանրապետության դեմ վերջնարդյունքում նոր ռազմավարական բարձունքներ ու հողեր զավթելով ՀՀ ինքնիշխան տարածքից։ 👉Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մինչ օրս չի հստակեցնում, թե որքան տարածք է զավթել Ադրբեջանը ՀՀ-ից հենց իր կառավարման օրոք 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո։ 👉2020-ից հետո Ադրբեջանը օկուպացրել է Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի հողերի մի մասը, այդ թվում ռազմավարական նշանակություն ունեցող տասնյակ բարձունքներ։ 👉Քարտեզով ցույց ենք տալիս, թե որքան տարածք է զավթել հակառակորդը 2020-ից ի վեր 🇦🇲Գեղարքունիքի մարզում։ 🗺️Քարտեզը կարող եք տեսնել եւ ուսումնասիրել մեկնաբանությունների դաշտում։ https://youtu.be/IZUBk08m-to?si=MdzLgQkHNsZKd4-EԳրառումը՝ Հետքի ֆեյսբուքյան էջից☑️ Բաժանորդագրվե’ք YouTube՝ 👉🏻 https://clck.ru/3Pkakr VK՝ 👉🏻 https://clck.ru/3QGvcB Telegram՝ 👉🏻 @EDMARUKYAN
    YouTubeMapFact. որքա՞ն տարածք է օկուպացրել Ադրբեջանը Գեղարքունիքից 2021-2022 թթ.MapFact. որքան տարածք է օկուպացրել Ադրբեջանը Գեղարքունիքից 2021-2022 թթ. Հայաստանի #վարչապետ Նիկոլ #Փաշինյան ը սիրում է կրկնել, որ այսպես կոչված իրական Հայաստանի տարածքը 29.743 քկմ է: Բայց 1991 թվականի անկախությունից ի վեր մեր երկրի ինքնիշխան, սուվերեն տարածքը…
    515861Open in Telegram
  • Էդմոն Մարուքյան / Edmon Marukyan

    13 Sept, 11:03

    Քար լռություն է։ Առաջադեմ շրջանակներն ու քաղ․ հասարակության ներկայացուցիչները, ինքնիշխանության ջատագովներն ու ՀՀ-ի ֆորպոստացման հակառակորդները ծպտուն չեն հանում Հիքմեթ Հաջիևի հայատյաց հայտարարությունների առնչությամբ։ Լուռ են, քանի որ դրա համար նրանց չեն վճարում։ Իսկ դրամաշնորհները միայն խաղաղության և հակառուսականության համատեքստում են։ Լուռ են, քանի որ օրվա թրենդն ու նորաձևությունը հակաթուրքական և հակաադրբեջանական ցանկացած միտք հռչակել է իռացիոնալ և հակագիտական։ Խոսում ես ադրբեջանական հանցագործությունների մասին, ուրեմն՝ դաշնակ ես։ Բայց բոլորը չէ, որ ծախված են կամ էլ առաջնորդվում են նորաձևությամբ։ Կան նաև խորապես հիվանդ մարդիկ, որոնք անշահախնդիր ախտահարված են հակառուսականությամբ։ Թուրքերը Երևանն էլ գրավեն, միևնույն է, սրանք շարունակելու են պայքարել ռուսական ռազմաբազայի դեմ։Հիքմեթ Հաջիևը այնքան ստոր ու նենգ հայատյաց գործիչ է, որ իր շովինիստական մտքերը արտաբերում է ԵՄ ներկայացուցչի
    50713101Open in Telegram
  • Էդմոն Մարուքյան / Edmon Marukyan

    13 Sept, 08:54

    ‼️ Պահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները այսօր այցելել են Գանձասար և Դադիվանք։ Այցը մաս է կազմում սեպտեմբերի 11–12-ին կազմակերպված երկօրյա շրջայցի․
    YouTubeՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռումՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը Գանձասարում օտարերկրյա դիվանագետների և միջազգային կառույցների ներկայացուցիչների ներկայությամբ այն ներկայացրել է…
    4751081Open in Telegram
  • Էդմոն Մարուքյան / Edmon Marukyan

    12 Sept, 16:20

    ‼️ Պահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղիԱդրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները այսօր այցելել են Գանձասար և Դադիվանք։ Այցը մաս է կազմում սեպտեմբերի 11–12-ին կազմակերպված երկօրյա շրջայցի․ երեկ նրանց տարել էին նաև Ստեփանակերտ և Շուշի, իսկ այսօր՝ Մարտակերտի շրջան և Քարվաճառ։Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը դիվանագետներին ներկայացրել է Գանձասարն ու Դադիվանքը՝ պնդելով, թե դրանք «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են։Գանձասարում Հաջիևը նաև իբր հայկական պատմության մասին հաստափոր գրքեր է ներկայացրել՝ ցուցադրաբար թերթելով դրանց դատարկ էջերը։ Այդ էժանագին քարոզչական տեսարանն ուղեկցվել է ներկաների ծիծաղով։Այս փաստի կապակցությամբ ակնկալում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի և արտաքին գործերի
    58117134Open in Telegram
  • Էդմոն Մարուքյան / Edmon Marukyan

    12 Sept, 10:50

    🟣 Հայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը https://youtu.be/Wnm8jPuspfg?si=zt5t0onssXi-BqrpԱյս թողարկման ընթացքում քննարկվում և վերլուծության են ենթարկվում Հայաստանի քաղաքական ու անվտանգային մի շարք առանցքային թեմաներ՝ սկսած Տիգրանաշենի հնարավոր հանձնման շուրջ ձևավորվող նոր քննարկումներից մինչև տարիներ շարունակ կրկնվող նույն քաղաքական սցենարները։ Անդրադարձ է կատարվում այն հարցին, թե ինչու են նույն դերակատարները, նույն հռետորաբանությունն ու նույն ընդդիմադիր ուժերը պարբերաբար վերարտադրվում, իսկ արդյունքը մնում է նույնը՝ հերթական ռազմավարական դիրքի, ճանապարհի կամ քաղաքական լծակի կորուստ։Քննարկման առանցքում է գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի՝ Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու հայտարարությունը և դրա շուրջ ծավալված արձագանքները։ Ինչպես նաև Արցախի պետական ինստիտուտների հետագա ճակատագիրը, Արցախի իշխանությունների նախաձեռնած քաղաքական
    YouTubeՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքըՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը Այս տեսանյութում քննարկվում և վերլուծության են ենթարկվում #Հայաստան ի քաղաքական ու անվտանգային մի շարք առանցքային թեմաներ՝ սկսած #Տիգրանաշեն ի հնարավոր հանձնման շուրջ ձևավորվող…
    517731Open in Telegram
Download the series as CSV
A feedback bot for your channel — free

Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.

How it works →
Create the bot