gram news
Elbakyan's diary channel avatar

Elbakyan's diary

@elbakyan_edgar

Edgar Elbakyan's Telegram channel

ProjectsHYBlogs

2,637subscribers

Open the Channel

Latest posts

  • Elbakyan's diary

    9 Sept, 09:46

    – Где ваша система огня, анасуны,- տարիներ առաջ զրույցի ժամանակ բարկացած վրդովվում էր կարսեցի գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։ Նա նկատի ուներ, որ Ջաբրայիլի առաջնագծի ճեղքումից հետո չկար որևէ բնագիծ և կրակային համակարգ, որ կանխեր ադրբեջանական բանակի անխոչընդոտ ռազմարշավը Հայաստանի հարավ-արևելքով։Է՛լ ավելի տպավորիչ մի բան եմ հիշում գեներալի խոսքերից, որ ասաց զինվորականին բնորոշ սակավապետությամբ՝ առանց երևի նույնիսկ նկատելու, թե որքան խորհրդանշական իմաստ կար իր ասածի մեջ․ «Между прочим, они блестяще выполнили свою задачу. Да! На 75% именно карабахцы разгромили азербайджанскую армию»։Չնայած պատկառելի տարիքին՝ գեներալը շատ լավ է հասկանում, որ հարավարևելյան ռազմաճակատում կրակային համակարգերի բացակայությունը պատահական չի եղել, և որ դրա նպատակն ադրբեջանական բանակին ջախջախած Արցախի ու արցախցիների հանձնումն էր։ Այստեղից էլ՝ նրա վրդովմունքը…Իսկ նրան թիրախավորող երիտկապիտուլյանտական
    2181761Open in Telegram
  • Elbakyan's diary

    29 Aug, 12:50

    ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ❓ Ընկերնե՛ր, ինձ հաճախ եք հարցնում, թե ինչպես կարող եք սովորել մեր Հայկական համալսարանում։📝 Ուրախ ենք՝ տեղեկացնելու, որ մեկնարկել է Հայկական համալսարանի նոր հոսքի ընդունելությունը։🇦🇲 Եթե դուք կամ ձեր ծանոթներից մարդիկ հետաքրքրված եք Հայաստանի և Արցախի ներկայիս հիմնախնդիրներով, դրանց գիտելիքահեն լուծման ուղիներով, ինչպես նաև փնտրում եք համախոհների շրջապատ, ապա այս հայտարարության հասցեատերը դուք եք։🔗 Դիմելու, ինչպես նաև դասավանդվող առարկաներին ու ձևաչափին ծանոթանալու համար կարող եք այցելել պաշտոնական կայքը՝ https://armenianuniversity.com/apply/#ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիումքաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar
    45910521Open in Telegram
  • Elbakyan's diary

    28 Aug, 12:51

    Վերջին իրադարձությունների մասին անգլալեզու հարցազրույց «Հայրենիք մեդիայի» եթերում։https://www.youtube.com/watch?v=HR9a1CLkYIQ#ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիումքաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar
    YouTubeHanding over Tigranashen to Azerbaijan is another capitulatory surrender by Armenia. Edgar Elbakyan"Hairenik Media" Exclusive Interview with Political scientist Edgar Elbakyan. #HairenikMedia #ExclusiveInterview
    46181Open in Telegram
  • Elbakyan's diary

    25 Aug, 12:58

    forwarded from @armnationalfront

    ⚡️Քոչարյանների ընտանիքը ենթարկվում է սիստեմատիկ և հետևողական բռնաճնշումների՝ սկսած 2018 թ.-ից🔷Այսօր այդ երևույթի դրսևորումներից հերթականն էր։🔷Պատճառները երկուսն են՝1️⃣ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած Արցախի հետ է Ադրբեջանը՝ ՀՀ ներկայիս դե ֆակտո իշխանությունների արտաքին հովանավորներից մեկը, 1994 թ.-ին ստիպված եղել հրադադար ստորագրել։2️⃣Այդ ընտանիքն արդեն մեր օրերում իր հնարավորությունների սահմաններում պայքարում է ՀՀ դե ֆակտո իշխանությունների դեմ, որոնց արտաքին հովանավորներից մեկն Ադրբեջանն է։🔷Իմ աջակցությունն եմ հայտնում բոլոր քաղհալածյալներին և քաղբանտարկյալներին։քաղաքագետ Էլբակյան Էդգար@armnationalfront
    59221122Open in Telegram
  • Elbakyan's diary

    19 Aug, 09:17

    Դե-ֆակտո «հակակոռուպցիոն կոմիտեն» այսօր հայտարարություն է տարածել, որ մեղադրանք է առաջադրվել գիտնական, պատմագիտության ազգային դպրոցի կարկառուն ներկայացուցիչ, ականավոր համալսարանական Էդիկ Մինասյանին։Այս առնչությամբ ուզում եմ ասել, որ արդարադատությունն ավարտվում է այն պահին, երբ այն սկսում է հետապնդել ոչ թե հանցակազմը, այլ մարդուն։ Իսկ Է․ Մինասյանին հետապնդելու պատճառների պակաս ներկա ռեժիմի ներկայացուցիչները չունեն։ Քչերն են այսօր հիշում, թե ինչ վայնասուն էին բարձրացրել այնժամ հակաիշխանական, հիմա իշխանական կերպարները 2007-2008 թթ․ իշխանազավթման փորձի մասին հետագայում Էդիկ Մինասյանի գրած սթափ և անաչառ դասագրքային նյութի առթիվ։ Նույնիսկ մամուլի ասուլիս հրավիրելու անհրաժեշտություն առաջացավ՝ պարզաբանումներ տալու համար։Ինչ վերաբերում է «հակակոռուպցիոնի» տարածած նյութին, ապա այն ավելի շատ ստալինյան դարաշրջանի անոնիմկա է հիշեցնում, քան փաստական նյութ։ Երկու հոգի, ժխորի մեջ կանգնած, չես էլ
    6961731Open in Telegram
  • Elbakyan's diary

    18 Aug, 15:36

    Հայաստանի ղեկին հայտնված անձանց սփյուռքատյացությունը նոր չէ։ Կհիշե՞ք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն սփյուռքահայերին անվանում էր «նարինջ ուտող»։Ե՛վ տերպետրոսյանական, և՛ քպ-ական մոտեցումը նույնն է․ չընդունելով ակնհայտը, որ Հայաստանի ու հայության թշնամին եղել և մնում է թուրքական ցեղասպանական պրոյեկտը՝ այս ռեժիմներն ինքնաբերաբար թշնամի են համարում այդ կործանարար քաղաքականությանը դիմադրողներին։ Այդ շարքում են տվյալ օրերի ընդդիմությունը, այդ թվում՝ Դաշնակցությունը, Սփյուռքը, հայոց եկեղեցին, որոնք կազմում են Հայաստանի և հայության հակակապիտուլյացիոն ենթակառուցվածքը։Սա էր պատճառը տերպետրոսյանական՝ գռեհկությամբ ՔՊ-ական խոսվածքին չզիջող այդ տխրահռչակ արտահայտության։ Դրանով նա փորձում էր հայության մի հատվածին համոզել, որ իրենց վատ ապրելու պատճառը ոչ թե օրումեջ Մեջլիսից հայերի ցեղասպանությունն ավարտին հասցնելու կոչեր հնչեցնող Թուրքիան, տերպետրոսյանական վայրի կապիտալիզմը, «սեփականաշնորհումներն» ու
    562974Open in Telegram
  • Elbakyan's diary

    16 Aug, 14:18edited

    Ո՞վ է մեղավոր հայ-ադրբեջանական թշնամանքի մեջ․ հերքելով դե-ֆակտո իշխանությունների հերթական մանիպուլյացիան#ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիումքաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar
    459video9421Open in Telegram
  • Elbakyan's diary

    15 Aug, 18:01edited

    «Արցախի թեման էլ արդիական չի» մտածողությունը սխալ է և քաղաքականապես վտանգավոր։ Մենք պարտավոր ենք առաջնահերթ կարգով բարձրաձայնել հենց ազգային խնդրի մասին։#ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիումքաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar
    604video10931Open in Telegram
  • Elbakyan's diary

    13 Aug, 09:56edited

    «Միջանցքդ սոցիոլոգիայով կտրեմ» կամ խոսում են փաստերըԵրեկ հրապարակայնորեն հայտարարվեց, որ «Ուժեղ Հայաստանը» չունի հակամիջանցքային դիրքորոշում, ավելին՝ միջանցքը համարում է ճանապարհ։ Սա տեսանելի էր մասնագիտական դիտանկյունից նաև մինչ այս, բայց հրապարակային խոստովանությունը պահանջում է լույս սփռել որոշ կարևոր երևույթների վրա։Հաշվի առնելով, որ «Ուժեղ Հայաստանը» նախընտրական տարում հանդես է եկել որպես հակաիշխանական ընդհանրական պայքարի դրոշն ստանձնած կուսակցություն՝ նախ դիտարկենք, թե ինչպես են նրանց ընտրողները վերաբերվում «Թրիփ» կոչված միջանցքին։ Այսպես՝ «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելու պատրաստակամություն հայտնած անձանց միայն 2.5%-ն է դրական գնահատել «Թրիփ» նախագիծը, մինչդեռ 47.5% այն բացասական է գնահատել։ Տվյալները վերցված են «Հայկական նախագիծ» կազմակերպության իրականացրած «Հայկական մտքաչափ (2026 թ․ ձմեռ)» սոցիոլոգիական հետազոտությունից (ավելի մանրամասն՝ նկարի մեջ)։ Սա նշանակում է մի բան,
    584244Open in Telegram
  • Elbakyan's diary

    12 Aug, 12:50

    Այսպես կոչված «Թրիփը» գործառութային առումով թուրքերի ձևակերպած և պահանջած «Զանգեզուրի միջանցքն» է։ Ավա՜ղ։ Դեռ մի կողմ թողնելով պատմաքաղաքական ապացուցողական ամբողջ համաշարը՝ թեկուզ միայն օգոստոսի 8-ի տխրահռչակ հռչակագրում հանդիպող «ՀՀ տարածքի վրայով Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապ» ձևակերպումը հիմնավորում է նվաստիս պնդումը։ Երկրորդ կարծիք այս հարցում կարող է լինել միայն ռազմավարական մեծ պատկերի փոխարեն բառային փաթեթավորումների վրա կենտրոնանալու դեպքում։Բայց նույնիսկ այդ ճանապարհը լավ տեղ չի տանում։ Դիցուք՝ «Թրիփն» իսկապես ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ։ Ե՞վ։ Ի՞նչ է փոխվում դրանից։ Ընդհանրապես Հայաստանի շահերից բխո՞ւմ է, որ մեր ճանապարհները զավթող, մեզնից Արցախը գրաված, մեր մեծամեծերին պատանդառած թշնամիներն առհասարակ իրար միանալու ճանապարհ ունենան, այն էլ՝ մեր իսկ տարածքով…Մեզ պետք է ոչ թե բառերի ճշգրտում, այլ ռազմավարական մտածողության
    55213932Open in Telegram
  • Elbakyan's diary

    8 Aug, 13:43edited

    Իսկ գիտեի՞ք, որ տակավին 17-րդ դարի հայ բանագնաց և օրիենտալիստ Պետրոս Ապետիքը ճշտությամբ նկարագրել է ՔՊ-ի ներսում տիրող վախերը և ընդդիմադիր դաշտի մասնատվածությունը։ Ահա այդ հատվածը՝ հեղինակի «Քառասնասյուն» (Վիեննա, 1678, էջք 341-342) երկից։«… Քանի որ առիթ է հարուցվել՝ խոսելու թուրքերի մասին, զանց չպիտի առնեմ հուշարժան մի բան պատմել հարցասեր ընթերցողին։ Այն մասին, թե քրիստոնեից այս ոխերիմ թշնամիներն ինչ են մտածում նույն այդ քրիստոնյաների մասին, և ուստի՝ սովորություն ունեն իրենց տաճարներում միաձայն աղոթելու․ "Hala Kafier Lere birlich vermeſin.", որ ասել է թե՝ «թող Աստված միասնություն և խաղաղություն չպարգևի անհավատներին», որով անօրենները նկատի ունեն քրիստոնյաներին։ Քանզի վախենում են քրիստոնեից ձեռքով իրենց վերջնական ոչնչացումից (և թող Աստծո բարեհաճությամբ ի կատար ածվի սա նրանց վրա)։Այս բարբարոսներն ինքնապես ընդունում են, որ մի օր անհավատների, այն է՝ քրիստոնեից զորությամբ հարկադրվելու են
    6381462Open in Telegram
  • Elbakyan's diary

    7 Aug, 12:46

    ⚡️ ⚡️ Թուրքական իշխանություների հարուցած «դատն» ընդդեմ Հայոց Հայրապետի և եպիսկոպոսների կանցկացվի դռնփակ ռեժիմով։ Քիչ առաջ այդ մասին հայտարարեց դատավորը։ Իրավական հիմնավորումը քրեական դատավարության օրենսգրքի 267.2.1 կետն էր․ «… Դատարանի նախաձեռնությամբ հանրության
    6491971Open in Telegram
  • Elbakyan's diary

    7 Aug, 12:30edited

    ⚡️ ⚡️ Թուրքական իշխանություների հարուցած «դատն» ընդդեմ Հայոց Հայրապետի և եպիսկոպոսների կանցկացվի դռնփակ ռեժիմով։Քիչ առաջ այդ մասին հայտարարեց դատավորը։ Իրավական հիմնավորումը քրեական դատավարության օրենսգրքի 267.2.1 կետն էր․ «… Դատարանի նախաձեռնությամբ հանրության ներկայացուցիչների և լրատվության միջոցների մասնակցությունը դատական նիստին կամ դրա մի մասին դատարանի որոշմամբ կարող է արգելվել, եթե հրապարակայնության սկզբունքի արդարացված սահմանափակումն անհրաժեշտ է ապահովելու համար մասնավոր կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը»։Իսկ զավեշտալին այն է, որ դատավորը նկատի ուներ նաև ի՛ր մասնավոր կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը։ Կատարվեց Հովհաննես ավետարանիչի ձեռքով գրվածը, թե «… ով չարիք է գործում, ատում է լույսը եւ չի գալիս դեպի լույսը, որպեսզի նրա գործերը իր երեսովը չտան» (3․20)։#ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիումքաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar
    663911Open in Telegram
  • Elbakyan's diary

    7 Aug, 12:08edited

    Ի՞նչպես էին Ամենայն Հայոց Կաթողիկոսին փորձում դատել 17-րդ դարում։ Այդ ժամանակվա մեր ականավոր և եկեղեցու բարեկարգիչ կաթողիկոսներից էր Հակոբ Ջուղայեցին։ Ոնոփրիոս անունով մի տիրադավ և թուրքական կողմնորոշում ունեցող վարդապետ Հակոբ Ջուղայեցուն մեղադրում էր, թե իբր վերջինս ցանկացել է գաղտնի Սուրբ Հռիփսիմեի և Սուրբ Գայանեի մասունքները տանել Ֆրանսիա, դրա փոխարեն այնտեղից վերադառնալ մեծ գանձերով և Էջմիածնում, ընդդեմ պարսից իշխանության, հայոց թագավոր օծել («Սիոն» հայ ամսագիր, 1933, մայիս, թիւ 5, էջ 152)։Ինչպես տեսնում ենք, հայոց եկեղեցուն թիրախավորելու՝ տիրադավերի և թշնամիների հնարքները չեն փոխվել։ Փոխվել են միայն դերակատարները․ Սուրբ Հռիփսիմեի և Սուրբ Գայանեի մասունքների փոխարեն այժմ իբրև թե Գարեգին Բ-ի օրոք անհետացած Սուրբ Գեղարդն է, Ֆրանսիայի դերում հանդես է գալիս Ռուսաստանը, իսկ պարսից բռնակալության դերում արդեն հայաստանյան ներկայիս դե ֆակտո իշխանություններն են՝ թուրք-ադրբեջանական շահերին
    618video13211Open in Telegram
  • Elbakyan's diary

    6 Aug, 19:04

  • Elbakyan's diary

    20 Jul, 16:49

    Բաքվի խոշտանգարանում ապօրինի պահվող պատանդ Դավիթ Մանուկյանն ունի այնքան արիություն և սպայական պատիվ, որ կիրառում է «ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյան» արտահայտությունը՝ առանց Հայաստանում ցարդ կիրառվող կռապաշտական «վարչապետ» պատվանունն օգտագործելու։Նման դեպքերի համար է Գարեգին Նժդեհն ասել․ «Ես տեսա հոգով ազատը ստրկության մեջ ու սիրեցի մարդուն, ես տեսա ստրուկն ազատության մեջ ու գարշեցի մարդուց»։#ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիումքաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar
    94536129Open in Telegram
  • Elbakyan's diary

    9 Jul, 06:24

    Արարատի ցեմենտի գործարանի եղկելի ավերումը մեկին մեկ նման է 1990-ականներին «վաշինգտոնյան կոնսենսուսի» թելադրանքով և ՀՀՇ-ի գործադրմամբ իրականացվող Հայաստանի արդյունաբերական կարողության թալանն ու ոչնչացումը։Մնում ա՝ գործարանի սարքավորումները որպես մետաղի ջարդոն հանձնեն Թուրքիային, տարածքն էլ դախլեքով վարձով տան, ու ևս մեկ անգամ կապացուցվի սրանց հակազգային հհշածին լինելը։#ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիումքաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar
    1,17014941Open in Telegram
  • Elbakyan's diary

    8 Jul, 16:15

    Ձեր խոնարհ ծառան հենց էս օրվա համար ա հորինել «արևմտյան նեոգաղութատիրական ցանց» հասկացությունը 😊 ։Զարմանալի ոչինչ չկա. Արևմուտքի համար հայկական ինքնիշխան նախագիծը կերպավորվում է որպես այս տարածաշրջանում իրենց դաշնակից թուրքական նախագծի խոչընդոտ։2018 թ.-ին էդ խոչընդոտը հաղթահարելու համար մի ամբողջ իշխանություն հեռացրին, ինչի՞ չպիտի ձգտեն նաև Արցախի դատի պաշտպանությամբ հանդես եկող Կաթողիկոսին հեռացնել։Հ.Գ. Ով տեղյակ չի, 2 ռուս տղաներ զանգել, գժվացրել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին՝ ներկայանալով որպես ՀՀ վարչապետ։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն էլ խոստացել ա օգնել «Կաթողիկոսի հեռացման գործում»։#ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիումքաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar
    1,0101664Open in Telegram
  • Elbakyan's diary

    6 Jul, 16:31

    Ո՞ՐՏԵՂԻՑ ԵՆ ԾԱԳՈՒՄ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ, Ո՞ՐՏԵՂԻՑ Է ԾԱԳՈՒՄ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ• Հիշո՞ւմ եք հայտնի ֆիլմը։ 20-րդ դարում հայտնված Իվան Ահեղը ինժեներ Տիմոֆեևին փորձում է հիմնավորել իր արքայական լեգիտիմությունը «ոչ մարդկային հաճությամբ, այլ աստվածային կամոք եմ թագավոր» խոսքերով ("не человечьим хотением, но Божьим соизволением царь есмь")։ Հետաքրքիր է, որ այս տողերը ֆիլմի հեղինակները չեն հորինել, այլ վերցված են հենց իսկ Իվան Ահեղի՝ 1581 թ․-ին լեհաց թագավոր Ստեֆան Բատորիին գրած նամակից․ «… Իվան Վասիլևիչս … կամաւքն Աստուծոյ, այլ ոչ հաճութեամբ բազմապստամբ մարդկային …» ("… Иванъ Васильевичъ … по Божию изволенью, а не по многомятежному человечества хотѣнию …")1։ Բանն այն է, որ լեհական թագավորն ընտրված էր ազնվականության՝ «մարդկանց» կողմից, իսկ Իվան Ահեղն ինքնակալ էր, որն իր լեգիտիմությունը քաղում էր Աստծուց։• Լեգիտիմության՝ «աստվածայի՞ն, թե՞ մարդկային» հակադրությունը տարածված գաղափար էր արևելաքրիստոնեական
    816video10641Open in Telegram
  • Elbakyan's diary

    6 Jul, 09:54edited

    Իսկ այս ընթացքում թշնամի Ադրբեջանում «Տաշիր» հայկական տեղանունը հուշիկ քայլերով դարձավ «Դաշ յերի» (բռց․՝ Քարատեղ)։Տե՛ս այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» կայքը։– Չուտողի մալը ուտողին հալալ ա կամ որ նույնն է թե yeməyənin malı yeyənə halaldır,- ասում է ժողովրդական առածը։ Ըստ որում՝ բոլորիս է ասում, բոլորիս է խրատում…#ՀավերժականՀայաստան #ՀաջորդտարիՇուշիումքաղաքագետ Էդգար Էլբակյան @elbakyan_edgar
    619773Open in Telegram
Download the series as CSV
A feedback bot for your channel — free

Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.

How it works →
Create the bot