Latest posts

epress.am
20 Sept, 18:15
Очередь на избирательный участок в посольстве России в Ереване не иссякала до вечера. 20 сентября, на третий день голосования в Госдуму, россияне приезжали со всей Армении, а также из Грузии, с которой у РФ нет дипотношений с войны 2008 года.Журналисты Epress.am спросили у собравшихся, зачем они пришли голосовать и что именно рассчитывают изменить своим голосомYouTubeЗдесь невидимый антивоенный плакат. Выборы РФ в ЕреванеОчередь на избирательный участок в посольстве России в Ереване не иссякала до вечера. 20 сентября, на третий день голосования в Госдуму, россияне приезжали со всей Армении, а также из Грузии, с которой у РФ нет дипотношений с войны 2008 года. Журналисты Epress.am…
epress.am
19 Sept, 20:02
Հարևանները որոշել են վրեժխնդիր լինել՝ սպանել են Նառայի շներից մեկին, քոթոթներից մի քանիսին գցել են զուգարանը, քարերով և փայտերով հարձակվել նրա տան վրա։ Նառան մի քանի անգամ ոստիկանություն է կանչել, հանցագործության մասին հաղորդումներ է տվել, դիմել է Քաղաքապետարան:YouTubeԱրմավիրում հարձակվել են շներին կերակրողի վրաԱրմավիր քաղաքում հարևանները ծեծել են կենդանասեր 55-ամյա Նարինե Հունանյանին, երբ նա փորձել է միջամտել և կանգնացնել թափառող շան ծեծը։ Նաիրայի խոսքով, խփողները՝ հայր ու որդի, հարձակվել էին շան վրա ձողով ու քարերով, իրեն էլ ասել են «քեզ էլ կսպանենք, շներիդ էլ…
epress.am
19 Sept, 11:47
— Ցույցերից հետո իրանական ռեժիմը կորցրել էր լեգիտիմությունը, քանի որ խարխլել էր իր սոցիալական հենարանը։ Բայց պատերազմը նրան երկրորդ կյանք է տվել։ — Ռուսաստանն այժմ բավական խրված է Ուկրաինայում։ Բայց եթե դա փոխվի, առաջ կգա 1921 թվականի համաձայնագիրը, որով սահմանվում էր, որ եթե երրորդ ուժը ներխուժի Իրան, Ռուսաստանն իրավունք ունի զորքեր մտցնել։ Դա միշտ եղել է Արևմուտքից եկող սպառնալիքների դեմ Իրանի հիմնական պաշտպանական վահանը։ — Հեղափոխությունից հետո Իրանը մեծ ուշադրություն էր դարձնում Միջերկրական ծովին, Լևանտին, Սիրիական առանցքին, «Հեզբոլլահի» առանցքին և Իսրայելին։ Բայց վերջին երկու պատերազմները ցույց են տվել Իրանի ղեկավարությանը, որ իրենց իրական ուժը Ծոցում է։ Ճակատագրի հեգնանքով սա հիշեցնում է շահի ժամանակաշրջանը։ — ամերիկացիներն այնքան կախված են մեքենա վարելուց, որ երբ բենզինի գինը հասնում է մեկ գալոնի դիմաց 5 դոլարի, դա իսկապես հարվածում է մարդկանց գրպանին։ Գները բարձրանալու են։ Որքանepress.amԻրանի վրա հարձակվողները ապուշ են. հարցազրույցՎերջին երկու պատերազմները ցույց են տվել Իրանի ղեկավարությանը, որ իրենց իրական ուժը Ծոցում է։
epress.am
17 Sept, 09:04
Բյուրեղավանում մարդիկ շարունակում են չօգտագործել ծորակի ջուրը՝ վախենալով աղիքային վարակների նոր ալիքից։ Վերջին կես տարում քաղաքում զանգվածային թունավորումների երեք դեպք է գրանցվել՝ ապրիլին, հուլիսին և սեպտեմբերին՝ մի քանի օր առաջ։ Խանութից ամեն օր շշալցված ջուր գնելը թանկ է նստում, ուստի ոմանք սկսել են կրել հարևան բնակավայրերի պուլպուլակներից։ Պաշտոնական կառույցները հայտարարում են, որ ջրի հետ ամեն ինչ նորմալ է, բայց միաժամանակ խորհուրդ են տալիս ծորակի ջուրը չխմել և խոստանում են նորոգել ջրագծերն ու կոյուղիները։epress.amԲյուրեղավանում շարունակում են հիվանդանալՊատճառը ջուրն է:
epress.am
13 Sept, 10:44
Ներգաղթի աճին զուգահեռ Հայաստանում աճում է նաև ապաստան հայցողների թիվը։ 2026 թվականի առաջին կիսամյակում ներկայացվել է 358 ապաստանի հայց՝ մոտ 100-ով ավելի, քան 2025-ի նույն ժամանակահատվածում: Հայցերի մոտ 60 տոկոսը բավարարվել է. դիմողները ստացել են փախստականի կարգավիճակ։ Հայաստանն այդ կարգավիճակը տալիս է միջազգային քաղաքական գնահատականներից ելնելով։ Օրինակ՝ ուկրաինացիները ապաստան են ստանում, քանի որ փախել են պատերազմից։ Տասնյակ կուբացիների Հայաստանն անցած տարի հրաժարվել է ապաստանել՝ համարելով, որ Կուբայի հումանիտար ճգնաժամն ուղղակիորեն կապված չէ պատերազմի հետ։ Նման լեգալություն է պահանջում Փախստականների մասին Ժնևի կոնվենցիան՝ ասում են ոլորտի պատասխանատուները։ Մյուս հարցերում կոնվենցիան չի պաշտպանվում նույն հետևողականությամբ։Epress.am-ը զրուցել է 10 փախստականների և ապաստան հայցողների հետ։«Երբեմն կանչում են, հումանիտար օգնություն են տալիս։ Շատ շնորհակալ ենք, բայց մի չորս անգամ էլepress.am«Չեք հավանում, գնացեք ձեր երկիր». փախստականները Հայաստանում«Ասում են՝ Հայաստանը Եվրոպա չէ, մեծ ակնկալիքներ չունենաք, սա աղքատ երկիր է։ Կամ ասում են՝ բայց համաձայնեք, որ Հայաստանը շատ ապահով երկիր է։ Ապահով է, եթե կարող ես գոյատևել»։
epress.am
11 Sept, 11:22
Հրազդանի ցեմենտի գործարանը գնել է հետհեղափոխական օլիգարխ Նարեկ Նալբանդյանը։ Հայբիզնեսբանկի նախկին տերերն արդեն հասցրել էին այն սնանկացնել։ Նրանք գրավադրել էին գործարանը իրենց իսկ պատկանող բանկում, և չմարելով իրենք իրենցից վերցրած վարկը՝ առգրավել էին գույքը՝ բանկի մյուս ակտիվների հետ միասին վաճառելով այն օֆշորային ընկերությանը։ Գործարքից հետո Հայբիզնեսբանկը վերաբրենդավորվել էր որպես ԱՄԻՕ բանկ։ ԱՄԻՕ-ում գրավադրված գործարանը Նալբանդյանը գնել է նույն ԱՄԻՕ-ից վարկ վերցնելով։Հրազդանի ցեմենտի գործարանը շուտով կվերագործարկվի, բայց անձնակազմի մեծ մասը չի վերադառնա աշխատանքիepress.amԹալանված գործարանը հասավ Նալբանդյանին․ բանվորները կմնան առանց աշխատավարձիՍնանկացած ցեմենտի գործարանը գնել է հետհեղափոխական օլիգարխ Նարեկ Նալբանդյանը։ ԱՄԻՕ բանկում գրավադրված գույքը նա ձեռք է բերել ԱՄԻՕ բանկից վարկ վերցնելով։
epress.am
9 Sept, 10:50
Այսօր կազմակերպչական աշխատանքի մի մասը կարելի է գնել։ Ատամհատիկը պատվիրվում է թեմատիկ ձևավորմամբ, տորթով և լուսանկարվելու անկյունով։ «Բանակի քեֆը» ստանում է քողարկման գույներ, հարսանիքը՝ ֆիլմերից ու սոցցանցերից փոխառված բեմադրված առաջարկ և միանման հագնված հարսնաքույրեր։ «Գենդեր փարթիի» վարդագույն կամ կապույտ ծուխը դեռ չծնված երեխայի կյանքը տեղավորում է պատրաստի սպասումների մեջ։ <․․․> Սոցցանցերում տոնակատարությունն իր հեռավոր հանդիսատեսն ունի։ Երբ տեսանյութը դառնում է գլխավոր ակնկալիքը, տեսախցիկն է որոշում կանգնելու տեղը, անակնկալի պահը, գրկախառնության տևողությունը։ Շնորհավորանքին հետևում է դրա վերահրապարակումը. մտերմությունը հաստատվում է նաև հանդիսատեսի առաջ։Նույն տոնակատարության մեջ ժառանգված պարտքը հանդիպում է գնված ծառայությանն ու առցանց հարթակի թելադրած ձևինepress.amՄեզ պետք են ազատագրող ծեսերՓոխադարձ պարտքը հենարան է այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ կարողանում են այն մարել։
epress.am
6 Sept, 14:54
Առողջապահության ապահովագրության հիմնադրամը բժշիկներից հետ է ուզում տարեսկզբից մինչև օգոստոս փոխանցված աշխատավարձերի մի մասը։ Բուժամբուլատորիաների վարիչներին, ընտանեկան բժիշկներին, պոլիկլինիկաների տնօրեններին ծանուցում են ուղարկել, որ ԱրՄեդ համակարգում արհեստական բանականությունն արել է աուդիտ և բացահայտել սխալներ. բուժհիմնարկներին շատ փող է փոխանցվել, և նրանք դա պետք է հետ վերադարձնեն։ Չափը տատանվում է 4-ից 6 միլիոն դրամի սահմաններում յուրաքանչյուր հիմնարկի համար։Ապահովագրության համակարգը ներդրվեց 2026-ի հունվարից և դարձավ նախընտրական քարոզարշավի մասepress.amԱռողջապահական հիմնադրամի «սխալների» համար կվճարեն ընտանեկան բժիշկներըԱրհեստական բանականությունն արել է աուդիտ և բացահայտել սխալներ։
epress.am
3 Sept, 12:43
Հանքատերերն ու գործարանների մենեջերները արգելում են արհմիություններին ներկայացնել աշխատողների շահերը։ Անցած տարի դատարանը նախադեպային վճիռ էր կայացրել հօգուտ աշխատողների, որը գործատուն հրաժարվել է կատարել։ Մաքուր երկաթի գործարանում, օրինակ, աշխատողներին ստիպել
epress.am
3 Sept, 12:27
Հանքատերերն ու գործարանների մենեջերները արգելում են արհմիություններին ներկայացնել աշխատողների շահերը։ Անցած տարի դատարանը նախադեպային վճիռ էր կայացրել հօգուտ աշխատողների, որը գործատուն հրաժարվել է կատարել։Մաքուր երկաթի գործարանում, օրինակ, աշխատողներին ստիպել են դուրս գալ արհմիությունից։ Սոթքի հանքում արհմիության ղեկավարին չեն թողնում նույնիսկ ներս մտնել:YouTubeԱրհմիութենական աշխարհը սթրեսներ է տանումՀարցազրույց Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների ճյուղային արհմիության ղեկավար Էդուարդ Փահլևանյանի և Սոթքի հանքի արհմիության նախագահ Սարգիս Հակոբյանի հետ։
epress.am
1 Sept, 12:52
Քաղաքապետարանն ու ոստիկանությունը փորձել են մի քանի ընտանիքների վտարել ինքնաշեն տներից։ Ծայրամասային Աերացիայի չոլերում նրանք տեղավորվել են 90-ականներից։ Տարածքով ոչ ոք չի հետաքրքրվել մինչև հիմա. այստեղով անցնում են քաղաքի կոյուղու առուները, անձևներին կեղտաջրերepress.amԵրևանը բռնի տեղահանում է աղքատներինՔաղաքապետարանը կապիտալիզացնում է «ղամիշանոցը» տնակների բնակիչներին վռնդելու հաշվին
epress.am
1 Sept, 05:22edited
Քաղաքապետարանն ու ոստիկանությունը փորձել են մի քանի ընտանիքների վտարել ինքնաշեն տներից։ Ծայրամասային Աերացիայի չոլերում նրանք տեղավորվել են 90-ականներից։ Տարածքով ոչ ոք չի հետաքրքրվել մինչև հիմա. այստեղով անցնում են քաղաքի կոյուղու առուները, անձևներին կեղտաջրեր են կուտակվում, քաղաքապետարանը տարածքում շինաղբ է լցնում, «օձանոց» է, «կարիճանոց»։ Ուրբաթ օրը քաղաքապետարանից ասել են, որ տարածքը հանել են աճուրդի ու երկուշաբթի եկել են բնակիչներին վտարելու։ Վերջերս երկաթգծի կողքի տարածքներով սկսել են հետաքրքրվել բիզնեսները։Ոստիկաններն եկել են տրակտորներով, բնակիչները դիմադրել են, կանգնել մեքենաների առաջ։ Նրանցից երկուսը ձերբակալվել է ոստիկանությանը խոչընդոտելու համարYouTubeԵրևանը տշում է աղքատներինՔաղաքապետարանն ու ոստիկանություննը փորձել են մի քանի ընտանիքների վտարել ինքնաշեն տներից։ Ծայրամասային Աերացիայի չոլերում աղքատ ընտանիքները տեղավորվել են 90-ականներից։ Տարածքով ոչ ոք չի հետաքրքրվել մինչև հիմա. այդտեղ են անցնում քաղաքի կոյուղու առուները, անձևներին…
epress.am
25 Aug, 20:22
Զինծառայող է մահացել։ ՊՆ-ն պնդում է, որ դա կապ չունի բանակի հետ։ Armlur-ի տեղեկություններով, պայմանագրային զինծառայողի մարմինը հարազատները գտել են այսօր՝ կախված վիճակում։ Նա բանակում ծառայում էր «Պաշտպան Հայրենյաց» ծրագրով, այսօր իր հերթապահության օրն էրepress.am3 զինծառայողի մահ՝ 3 օրում, բայց «բանակը կապ չունի»Տարեսկզբից Հայաստանում 30-ից ավել զինծառայող է մահացել։ ՊՆ-ն «պատասխանատվության մասնաբաժին» ունի միայն 14 դեպքերում։
epress.am
25 Aug, 17:12
Կրկին զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ «ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով»: Պաշտպանության նախարարությունից հաստատել են՝ մահացածը 37-ամյա [պայմանագրային] զինծառայող է, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
epress.am
25 Aug, 13:30
Երկու երկրներում էլ 90-ականների վերջը և 2000-ականների սկիզբը ուժային թևի ռևանշի, լոյալ էլիտաների ձեռքում ռեսուրսների կենտրոնացման, ԶԼՄ-ների նկատմամբ պետական վերահսկողության և ուղղահայաց իշխանության ամրապնդման ժամանակաշրջան էին։ Մինչև 1999-ի հոկտեմբերի 27epress.amԹավիշը նորից պողպատ․ ձերբակալել են նաև Քոչարյաններին«Նախընտրական խոստումը»՝ բռնել «թալանչիներին», վերադարձնել «թալանածը», արդեն 8 տարի վերակենդանացվում է ամեն ընտրությունից առաջ։
epress.am
24 Aug, 12:59
Զինծառայող է սպանվել Օգոստոսի 23-ին հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով, հաղորդել են ՊՆ-ից։ ՔԿ-ից ավելի ուշ տեղեկացրել են, որ քրեական գործ են հարուցել սպանության հոդվածով․ «Առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել
epress.am
23 Aug, 14:50
— Ժամկետային Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով այսօր կալանավորել են կրտսեր սերժանտին և շարքային ծառայակցին։ Armlur-ի նախնական տվյալներով, մահվանից առաջ զինվորը ծեծի է ենթարկվել։ ՊՆ-ն նույնիսկ հաղորդագրություն չի տարածում։ — Տարեսկզբից
epress.am
21 Aug, 14:56
Ճանապարհի այդ հատվածը լուսավորված չէ, գիշերվա մթին նորակոչիկներն այնտեղ վազում էին զրահաբաճկոններով։ «Ազատության» տեղեկություններով՝ Ճամբարակի զորամասի սպան նրանց այդպես պատժում էր ճաշարանում աղմկելու համար։ «Հրապարակի» տեղեկություններով՝ զինվորները հակագազերով էին, այդ իսկ պատճառով չեն լսել և չեն նկատել մոտեցող բեռնատարին։ Պաշտպանության նախարարությունը մեկնաբանություններ չի տալիս։Վթարի գործով մեղադրանք է առաջադրվել Վահան գյուղի 34-ամյա բնակչին, որը «Գազ -53» բեռնատարով գյուղ էր վերադառնում Ճամբարակից։ Բեռնատարը խարխուլ վիճակում էր, նույնիսկ պետհամարանիշներ չուներ։ Վարորդն էլ առանց վարորդական վկայականի էր երթևեկում։ Նա պայմանագրային զինծառայող է։Առնվազն 12 բանակային մահ 8 ամսումepress.amՆորակոչիկներին վազեցնում էին գիշերով․ զոհ և վիրավորներ Ճամբարակի վթարիցՃանապարհի այդ հատվածում լուսավորություն չկա։ Միակ մեղադրյալը խարխուլ բեռնատարի վարորդն է։
epress.am
21 Aug, 09:58
— Ամենահաջող մակաբույծը նա չէ, ով ամենաշատն է ուտում։ Այլ նա, ով ամենաքիչն է ստիպում օրգանիզմին կասկածել սեփական ցանկություններին։ Կան մակաբույծներ, որոնք մկանը չեն ասում՝ «գնա այնտեղ»։ Նրանք պարզապես փոխում են մկան ցանկությունը։ Մի օր նա սկսում է քայլել այն ուղղությամբ, որից երեկ փախչում էր։ Նա կարծում է, որ որոշումն իրենն է։ Հենց այստեղ է ավարտվում կենսաբանությունը։Լևոն Ծատուրյանի հետազոտական աշխատանքն է, որը նա պաշտպանել է «Մխիթար Սեբաստացի» ավագ դպրոցումepress.amՊատերազմը իրադարձություն չէ, այլ նորմատիվ միջավայրՄեր գյուղում քարտեզները միշտ ավելի հին էին, քան ճանապարհները։ Սկզբում մեղադրում էին անձրևին։ Հետո՝ շինարարներին։ Վերջում որոշեցին, որ ճանապարհներն են սխալ։ Քարտեզը միշտ արդար է։
epress.am
19 Aug, 17:27
Մատենադարանի տնօրենը ծախսել է գիտաշխատողների փողերը․ ասուլիս
Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.
How it works →Related Channels
Other channels in the same section of the catalogue.
