Latest posts

կգամ
27 Aug, 23:58
«Կանցնեն օրեր ու տարիներ, ամբողջ կյանքս քեզ նվե՜ր, միայն դու գաս, հավերժ մնաս իմ օրերում առհավետ…»1,030Open in Telegram
կգամ
21 Aug, 11:35
«Չտեսնելու տվի անցա... Բայց երբ հետո ուշքի եկա, թե ես ինչ եմ կորցրել անդարձ, Անվերադարձ, ..ուշ էր արդեն...»Համո Սահյան1,570Open in Telegram
կգամ
1 Aug, 23:37
նրա գրկում կհալվես, սիրուց, թե ջերմությունից ինքդ էլ չես հասկանա։ կմոռանաս աշխարհում ամեն ինչ, ամուր կսեղմվես թևերի մեջ, որ սրտին ավելի մոտ լինես. սիրող սրտերն իրար մոտ են հանգիստ շնչում...2,590Open in Telegram
կգամ
19 Jul, 13:43
Հորինել քեզ, ու քո մատները՝ մարմնիս վրա, և ամեն մի հպում՝ կախարդանք կոչել… Հորինել հայացքդ, որ լռությունն էլ խոսել սովորի, և գիրկդ հորինել, և աշխարհին հավատալ… Հորինել սերդ, և այնքա՜ն հավատալ, մինչև անգամ իրականությունն էլ սկսի նախանձել։ Հորինել քեզ, ու մի ամբողջ կյանք ապրել երազում։ Հորինել շունչդ, և ամեն ձմեռ3,270Open in Telegram
կգամ
16 Jul, 20:16
եվ ինչպե՞ս անվանել այդ հիվանդությունը, երբ հոգիդ անվերջ ձգվում է մեկին։ ինչպե՞ս անվանել այդ խենթությունը, երբ սիրտդ մեռնում ու կենդանանում է այդ զույգ աչքերի ամեն հայացքից։ ինչպե՞ս չգժվել այն կերպարանքից, որ աչքերիդ մեջ է, նույնիսկ երբ չկա։ եվ ինչ անուն տալ այն խեղդող ցավին, որ անվերջ կրկնում է. «երանի թե գա…»2,120Open in Telegram
կգամ
28 Jun, 19:23
քո ցավը վերցնել իմ մարմնի վրա, և հանգիստ լինել, որ անցավ ես դու...3,240Open in Telegram
կգամ
27 Jun, 23:54
կյանքում ամենից թանկը՝ հավատարմությունն է՝ սիրես մեկին, ապրես այդ մեկով և լինես միայն այդ մեկինը...)3,680Open in Telegram
կգամ
23 Jun, 19:20
օդի պես կարիք ես, դու՛ որ չլինես կքանդվեմ...4,380Open in Telegram
կգամ
9 Jun, 22:35
Ինչ-որ բան սարսափելի սխալ է այս աշխարհում։ Մենք ապրում ենք միմյանց չսիրող մարդկանց մեջ, ու դա միակ բանն է, որ կապում էր մեզ իրար… Մենք բռնում ենք միմյանց ձեռքերը այնպիսի զգուշությամբ, որ ցանկացած պահի կարողանանք բաց թողնել։ Եվ բաց ենք թողնում։ Միշտ բաց ենք թողնում։ Եվ մենք խոսում ենք, շատ ենք խոսում, բայց բառերը չեն դիպչում սրտին։ Նրանք խառնվում են քամու հետ, կորցնում են իրենց ուժը, ու ոչ ոք չի լսում՝ իսկապես չի լսում։ Ասես լեզուները՝ մոռացել են4,350Open in Telegram
կգամ
8 Jun, 09:52
Ապերախտ ժողովուրդ: Դու ուզեցիր այն, ինչ ուզում էր թշնամին... Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը... Ներում եմ, թեև պատմությունը չի ների քեզ... Աստված և իմ սերը քեզ հետ, ապերախտ ժողովուրդ...Գարեգին Նժդեհ3,930Open in Telegram
կգամ
29 May, 19:24
Ես սկսեցի շուտ քնել գիշերները, իսկ դու՝ չարթնացնել ինձ առավոտյան, ու դրանից զատ էլ ոչինչ չկատարվեց:Դու սկսեցիր չպատմել, իսկ այլևս չհարցրեցի, ու դրանից սովորական էլ ոչինչ չկատարվեց...4,700Open in Telegram
կգամ
28 Apr, 23:40
աղոթիր հոգիս, աղոթիր այնպես, կարծես վարջին անգամ ես աղոթում, աղոթիր այնպիսի ջերմեռանդությամբ, ինչպես որ մեջքիս էիր փարվում։աղոթիր, քանզի ժամանակն անպիտան բան է, որը սովորեցնում է ապրել և ոչ թե կյանք, որն առավոտյան մեզ դուրս է հանում անկողիններից, բայց չէ որ հավերժությունը մահճակալների մեջ է։աղոթիր։թող քո շուրթերը նորից մեղրով քսվեն, ու երբ մեղուները փորձեն մոտենալ, ես իմ շուրթերով դրանց կցրեմ, ես թույլ կտամ խայթել աչքերն իմ, միայն քո աղոթքը թող չդադարի։աղոթիր նաև ինձ համար, հոգիս, իմ փոխարեն, ես կորցրել եմ իմացությունը, ես կորցրել եմ գիտելիքը աղոթքի մասին, ես կորցրել եմ աղոթքիս բառերը,4,330Open in Telegram
կգամ
20 Apr, 17:52
մի աշխարհում որտեղ ամեն ինչ վերջանում է, ես ուզում եմ քեզ տալ չվերջացող սեր:3,630Open in Telegram
կգամ
18 Apr, 23:53
իմ մենակության մեջ դու պետք է ինձ հետ լինես3,380Open in Telegram
կգամ
12 Apr, 15:44
…Ես ներում եմ քեզ ՝ իմ կյանքի անՔեզ մայրամուտները... Քո մասին մտքերով ու քո կարոտով լցված արշալույսները... Իմ կյանքի չլուսացրած ու անքուն գիշերները... Ես ներում եմ քո աչքերի գույնով պատված ու հավերժություն թվացող՝ իմ ապրած բոլոր վայրկյանները... Ինձ պատկանող, բայց ուրիշներին նվիրած քո բոլոր ժպիտներն եմ ներում...4,480Open in Telegram
կգամ
29 Mar, 23:36
«քեզանից գաղտնի, մի քիչ ավելի երկար եմ նայել չքնաղ պատկերիդ...»6,010Open in Telegram
կգամ
26 Mar, 23:33
և այդ պահին, ես երդվում եմ, մենք անվերջ էինք...6,260Open in Telegram
կգամ
26 Mar, 22:11
« Նա ժպտում էր նոր կյանքի համար, ես ժպտում էի, որ չտեսնի՝ իմը ավիրվեց…»4,730Open in Telegram
կգամ
24 Mar, 08:17
ինձ դեռ թվում է մեկը երբ նայի Իմ աչքերի մեջ՝ կտեսնի նրան.5,980Open in Telegram
կգամ
8 Mar, 18:15
ոնց է հողը, որի վրա ամուր կանգնած ես, փախչում ոտքերիդ տակից, երբ երջանիկ ես...6,220Open in Telegram
A feedback bot for your channel — free
Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.
How it works →Related Channels
Other channels in the same section of the catalogue.
