Latest posts

Dr. Hayk A. Martirosyan
14 Sept, 11:06
Րոպեներ առաջ Շոտլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Ուելսի Առաջին նախարարները (տեղական վարչապետերը) ստորագրեցին հուշագիր և հանդես եկան հատուկ մամուլի ասուլիսով, որում հայտարարեցին, որ սկսում են անկախության գործընթաց իրենց երկրամասերում: «Հետադարձ ճանապարհ չկա»,- հայտարարեց Հս.Իռլանդիայի առաջնորդը: Առաջին նախարարները սկսում են գործընթաց անկախության հանրաքվեներ նախաձեռնելու և Միացյալ Թագավորությունը մասնատելու ուղղությամբ: Եթե գործընթացը հաջողությամբ ավարտվի Մեծ Բրիտանիան կտրոհվի մի քանի անկախ պետությունների Անգլիայի թագավորության, Շոտլանդիայի Հանրապետության և Ուելսի Հանրապետության: Իսկ Հյուսիսային Իռլանդիան ամենայն հավանականությամբ կմիավորվի Իռլանդիայի Հանրապետության հետ: Հիշեցնեմ, որ հայերի մի հսկա զանգված դեռ հավատում է ռուսական այն զավեշտալի պրոպագանդային թե Հայաստանի ճակատագիրը Մեծ Բրիտանիան է որոշում:
Dr. Hayk A. Martirosyan
15 Jul, 11:09edited
Տեսե´ք հայերն ինչից են ուրախացել, ինչ են տպում իրենց տասնյակ մամուլի մարմիններում: ՄԹ թագավորի զարմիկի թոռը նշանադրվել է հայկական ծագմամբ ինչ-որ անհայտ, ինչ-որ ոչ հայ, ինչ-որ ջահել աղջկա հետ: Հայերի հերթական փառահեղ նվաճումը աշխարհում: Անպարտելի ու հզոր ազգ իմ ...
Dr. Hayk A. Martirosyan
13 Jul, 20:47
Իրանում Հեղափոխության պահապանների գվարդիան ձերբակալել է երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադին: Մեղադրանքը համագործակցություն Իսրայելի հատուկ ծառայությունների հետ: Հետաքրքիր է, որ երեք օր առաջ Ահմադինեջքդը առաջին անգամ պատերքզմի սկսվելուց ի վեր հայտնվեց հանրային տեսադաշտում և այցելեց Խամենեյիի թաղման արարողությանը: Առավել հետաքրքիր է, որ շուրջ մեկ ևկես ամիս առաջ էր, որ ամերիկյան մամուլը սկսեց գրել, որ Ահմադինեջադը համագործակցել է ԱՄՆ ևԻսրայելի հետ և որ հենց նրան էր Թրամփի վարչակազմը ցանկանում տեսնել երկրի նոր ղեկավարի պաշտոնում: Տարօրինակ է, որ սեփական գործակալին կարող էին բացահայտել, նաև, որ միայն հիմա է իսլամական գվարդիան ձերբակալում Ահմադինեջադին, եթե նա իրոք եղել է գործակալ:
Dr. Hayk A. Martirosyan
8 Jul, 10:44edited
Խաղաղությունը Իրանի ճակատում կարճ տևեց: Պատերքզմը վերսկսված է: «Ես չեմ ուզում այլևս նրանց հետ գործ ունենալ: Եթե ինձ հարցնեք նրանք տականք են: Ամեն բան [խաղաղությունը] ավարտված է»,- Անկարայում հայտարքրել է Թրամփը: ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցնում Իրանին: Իրանը հրթիռակոծում է Բահրեյնի ու Քուվեյթի ամերիկյան օբյեկտները: Պատժամիջոցները վերականգնված են, պատերազմը դարձյալ էսկալացվելու միտում ունի: Չեմ բացառում, որ նման ընթացքը տեղի է ունեցել Իրանի ղեկավարության անզիջումության ինչպես նաև Իսրայելի ղեկավարության ջանքերի շնորհիվ, որն անչափ դժգոհ էր կայացող խաղաղությունից: Իևանում ռեժիմի պահպանումը խնդիր է Իսրայելի համար և ներամերիկյան դաշտում նույնպես դժգոհություններ կային, որ ԱՄՆ-ը դրանով շատ բան է զիջել: Հիմա ամեն բան վերսկսվում է նորից:
Dr. Hayk A. Martirosyan
21 Jun, 18:20
Վերջին գրառումիցս հետո մի քանի խաբաթ լռություն եմ պահպանել այս հարթակում: Մի քանի տասնյակ բաժանորդ ապաբաժանորդագրվել են: Նախկինում խնդրել էի, որ ապաբաժանորդագրիչները, որոնք ալիքներին բաժանորդագրվում են միայն նրա համար, որ լրատվական ադրենալին ստանան ու երբ չեն ստանում, ալիքը հեռացնում են հեռանան հիմա: Ինձ համար իրականում կարևոր է ոչ թե բաժանորդների քանակը, ինչպես բոլոր այլոց պարագայում է, այլ որակը և հետաքրքրվածությունն իմ վերլուծություններում: Եթե դա չկա բաժանորդն ինձ պետք չէ: Նույնը խնդրում եմ հիմա: Լրատվական ադրենալիստներին խնդրում եմ ապաբաժանորդագրվել: Ուզում եմ որ բաժանորդների թիվն արտացոլի իրական հետաքրարվածների թիվը ոչ թե նյուզ-գաստրոլյորների: Ինչպես կասեր Դոնալդ Թրամփը Շնորհակալություն ուշադրության համար:
Dr. Hayk A. Martirosyan
21 Jun, 18:13
Դոնալդ Թրամփը հայտարել է թե եթե անհրաժեշտ լինի կպայթեցի Իրանը «գրողի ծոցը» [փոխարենը գործածել է իհարկե Ֆ-ով բառը]: Իրանցիները դուրս են եկել բանակցություններից և հայտարարել, որ թող անի այն ինչ անելու է: Ես Իրանամոլ չեմ ինչպես իմ բազում նախկին ցեղակիցներ, բայց իրանցիներն, իհարկե, արժանապատվության, թասիբի ու խելքի մաստեր կլասս են ցույց տալիս: Բայց նրանց որոնք իհարկե, հասկանում են, որ արժանապատվությունը միջազգային հարաբերություններում ոչ միայն խաղաքարտ է, այլև կարևոր ու անփոխարինելի գործիք:
Dr. Hayk A. Martirosyan
2 May, 21:14
ԱՄՆ-ը Գերմանիայից հանում է 5.000 հոգանոց զորախումբ: Թրամփը դա անում է ի պատասխան Կանցլեր Ֆրիդրիխ Մերցի քննադատությունների կապված Իրանի պատերազմի հետ: Դրա արդյունքում գերմանական տնտեսությունը մեծապես տուժելու է, իսկ անվտանգային համակարգը դառնալու առավել խոցելի: Բայց մյուս կողմից սա հեռացնելու է ամերիկյան դաշնակիցներին ԱՄՆ-ից և մղելու է բազմավեկտրո ռքզմական համագործակցության: Այսօր արդեն Եվրոպայում հնչում են համատարած կոչեր Եվրոպական միացյալ զինված ուժեր կամ Եվրոպական ՆԱՏՕ ստեղծելու համար: Եվրոբանակի ստեղծումը, ինչպիսի կառուցվածք կամ անուն էլ այն ունենա այլևս անխուսափելի է: Հետաքրքիր է, որ Գերմանիան, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի ամենասիմվոլիկ ու ոչ գերզինված բանակն էր պահում, վերջին երեք տարիներին այնպես է հզորացրել իր զինված ուժերը, որ շուտով կհասնի Ֆրանսիայի բանակի կարողություններին: Գերմանիան, զգուշանալով Ռուսաստանից, նպատակադրվել է կառուցել Եվրոպայի ամենահզոր
Dr. Hayk A. Martirosyan
2 May, 11:33
Ոչ ոք հայկական տիրույթում չի անդրադառնում այն կարևորագույն նորությանը և իրադարձություններին, որ տեղի է ունենում այս օրերին Աֆրիկայում: Մալիում ապստամբ թուարեգ ցեղերը, որոնց անունը հայերին հայտնի է միայն Վոլքսվագենի համանուն մոդելից (հայերը անպայման պետք է բրենդը Ֆոլ"Ց"վագեն արտասանեին), Ալ Ղաիդայի տեղական զորքերի հոտ միասին սկսել են գրավել երկրի հյուսիս-արևելքը և շարժվում են մայրաքաղաք Բամակոյի վրա: Բամակոյից առաջ նրանք պետք է վերցնեն Թիմբուքթուն, որը հայտնի է որպես հնագույն ու պատմականորեն կարևորագույն աֆրիկյան ձեռագրերի համաշխարհային կենտրոն: Իսկ ի՞նչն է այստեղ կարևոր: Կարևոր է այն, որ տարածաշրջանից տեղացի աֆրիկացիները, ռուսների հետ միասին պահանջեցին, որ Ֆրանսիան հեռանա և Ֆրանսիան հեռացավ: Դրանից հետո Ռուսաստանն անկարող եղավ որևէ կերպ պաշտպանելու տեղական բնակչություններին իսլամիստներից և ծայրահեղ իսլամիստները սկսեցին տարածքներ նվաճել: Հիմա Մալիի բոլոր կողմերից Ռուսաստանի Աֆրիկական
Dr. Hayk A. Martirosyan
20 Apr, 10:13
Երեկ նախագահ Թրամփը հայտարարեց, որ Պակիստանում վերսկսվելու են խաղաղության բանակցություններն Իրանի հետ:Այսօր Իրանը պաշտոնապես հայտարարեց, որ հրաժարվում է բանակցել ԱՄՆ հետ: «Իմաստ չունի»,-ասում են իրանցիները, բացատրելով, որ ըստ իրենց միևնույն է, ԱՄՆ-ը հետ չի կանգնելու իր նպատակներից:Եվ որպես ԱՄՆ լուրջ նպատակների ապացույց պահանջում են ոչ թե Ջարեդ Քուշներին ու Սթիվ Ուիթքոֆֆին ուղարկել այլ փոխնախագահ Վենսին:Իրանում զինադադարի ավարտին ժամեր են մնացել, բայց Իրանը հրաժարվում է բանակցել: Ու վստահ է, որ պատերազմը, որից ինքն անչափ տուժում է, վերսկսվելու է: Բայց խաղաղություն չի մուրում, չի կզում, կոշիկ չի լիզում զիջումներ անելով:Իսկ հիմա հիշեցում, քանի որ հայերի հիշողությունը մեղմ ասած այնքան էլ երկար չէ:Քանի՞ տարի էին հայերը բանակցում Ադրբեջանի հետ ու լիովին անարդյունք: Ճիշտ է 32 տարի: Ու անգամ այսօր էլ տառապում են բանակցելու մարմաջով: Եվ ընդդիմությունը, որ նախկինում բանակցող էր էլի
Dr. Hayk A. Martirosyan
17 Apr, 08:39
Լալահառաչ լացելու ու հաջորդ րոպեին պճնված հայկական քեֆի վազելուց առաջ լավ կլիներ սեփական աղետաբեր մտածողության ու որակների մասին մտորել:Բայց դա չի լինելու: Չի եղել հազարամյակներով, այսօր էլ չի լինելու:Կարթղությունհ չունեն: Կարողությունից առավել ցանկությունը:Եվ շուտով մի օր, Երևանը նույնպես հարևանները հողին են հավասարեցնելու:Ու արդեն իսկ հայտարարում են այդ մասին:
Dr. Hayk A. Martirosyan
17 Apr, 08:39
BBC -ն հայտնում է, որ Լիբանանի հարավում Իսրայելը Հիզբալլայի աջակիցբերի տասնյակ գյուղեր ը մեկ քաղաքային ավան է ոչնչացրել: Այն բանից հետո, երբ բնակչությունը հեռացել է փախչելով առաջացող իսրայելական ուժերից իսրայելական բանակը բերել է բուլդոզերնոր և բառացիորեն հողին հավասարեցրել բոլոր այդ բնակավայրերը: Որպեսզի Հիզբալլան այլևս այդ տարածքներում տեղ չունենա: Ընդամենը 45 օրում:Ընդհանրապես արմատական թշնամու հետ այդպես են վարվել ուժեղ, խելացի հաղթողները դարեր շարունակ: Այդպես վարվեց և դեռ ցարվելու է հայկական ամեն ինչի հետ Ադրբեջանը:Մինչ հայերն աչդեն մի քանի տարում մոռացան, որ երեսուն տարի ծնկաչոք Ադրբեջանին աղերսում էին վերցնել իրենց ազատագրած յոթ շրջանները հանուն Արցախի ոչինչ, զրո, օդ արժեցող ինչ-ոչ ճանաչման, ադրբեջանցիները, ինչպես Ալիևը խոստավանեց արդեն բազմքթիվ անգամներ, պատրաստվում էին ամեն բան գրավելուն և գրավելուց հետո սկսեցին հիմնահատակ ավերել ու հողին հավասարեցնել ամեն բան:
Dr. Hayk A. Martirosyan
13 Apr, 19:00
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարում է, որ ՄիացյալմԹագավորությունը չի միանալու Իրանի դեմ պատերազմին:Իր հերթին Հռոմի Պապը այսօր հայտարարել է, որ իի վախենում Թրամփի վարչակազմից և հետևում է Ավետարանի պատգամին:Այս Պապի հակասությունները և ընդդիմությունը Սպիտակ Տան դեմ այլևս չափազանց ակնհայտ է:Անչափ հետաքրքրական մի փաստ ասեմ, որի մասին ոչ ոք երբեք և ոչ մի տեղ չի խոսել:Հռոմի Պապը ԱՄՆ ի ծնէ քաղաքացի է: Հետևաբար ենթարկվում է ԱՄՆ իրավազորությանը: Միաժամանակ Հռոմի Պապը միապետ է միջազգայնորեն ճանաչված թագավոր և ոչ մի կառավարության կամ իշխանության չի ենթարկվում:Ընդ որում, որևէ տեղ չկա վկայություն այն բանի, որ ԱՄՆ օրենսդրության համաձայն այս Պապը, դառնալով Վատիկանի պետության ղեկավար հրաժարվել է ԱՄՆ քաղաքացիությունից:Հետաքրքրական մեկ այլ փաստ ևս, որևէ այլ տեղ երբևէ չեք լսի:Վատիկանը ունի ընդամենը մի քանի տասնյակ քա աքացիներ, որոնք կամ ապրում են Վատիկանում որպես աշխատակազմ, կամ
Dr. Hayk A. Martirosyan
12 Apr, 16:35
Թրամփը հայտնում է որ Պակիստանում բանակցությունների տապալման պատճառը միջուկային զենքի հեռանկարից հրաժարվելու հարցն է եղել: Ստացվում է, որ այսքան հարվածներ ստանալուց հետո Իրանը չի ծնկել, չի սկսել խաղաղություն աղերսե ու չի հրաժարվել մի բանից, որ իր համար անկյունաքարային թեմա չէ: Բայց Իրանը հասկանում է, որ հենց հրաժարվեց միջուկային հավակնություններից առաջիկայում առավել խոցելի է դառնալու: Ու ընդամենը հանուն դրա մերժել է ԱՄՆ-ին: Ամերիկյան աղբյուրները հայտնում են, որ ամերիկյան բանակցողները Պակիստանում ապշել են տեսնելով իրանական հսկա և խիստ ինքնավստահ պատվիրակություն, որովհետև կարծել են թե ղեկվարության ոչնչացումից հետո նոր ղեկավարությունն առավել ոչ ինքնավստահ պետք է որ լիներ: Որպես պատմական զուգահեռ նշեմ, որ հայերի ամենաարժանապատիվ և ամենապետականաստեղծ արքայական դինաստիան հենց իրանական էր Արշակունիների դինաստիան, որին վերջում հայ իշխանները հանձնեցին պարսից նոր դինաստիային Սասանյաններին, որոնք
Dr. Hayk A. Martirosyan
12 Apr, 12:57

Dr. Hayk A. Martirosyan
12 Apr, 12:57
Պակիստանում Իրան-ԱՄՆ բանակցությունները տապալված են: ԱՄՆ-ը իր պայմաններ է առաջ քաշել, Իրանը իրենը: Ամերիկան մերժել է իրանյան փաթեթը, իսկ Իրանը իրեն առաջադրված փաթեթը: Ստեղծվել է մի իրավիճակ, որ հայերի համար անպատկերացնելի է: Ռազմական ջախջախում կրող կողմը հրաժարվել է բանակցությունները շարունակելուց և չի վազել կապիտուլյացիայի գիրկը: Մյուս կողմից նախագահ Թրամփը հետաքրքիր արտահայտություն է արել այսօր, որը հայերին, օրինակ, անչափ դուր կգա: Նախագահն ասել է. «Ինչ էլ լինի մենք արդեն իսկ հաղթել ենք»:
Dr. Hayk A. Martirosyan
10 Apr, 20:38
Հորմուզի նեղուցով այդպես էլ Իրանին ոչ բարեկամական երկրների նավերը չեն անցնում: Դրանց մեծ մասն այնուամենայնիվ զգուշանում է նավարկելուց նեղուցով: Շրջափակման արդյունքում փլուզված է Իռլանդիայի նավթային շուկան, երկրում հսկայական բողոքի ցույցեր են: Եվոպական պետությունները հայտարարում են, որ օդանավային տոմսերը հսկայական գնային բարձրացումներ են ունենալու: ԱՄՆ-ում արդեն իսկ սկսվել է լուրջ ինֆլյացիա զգալի նոր գնաճ: Զինադադարն այս պատմությունը չի ավարտելու: Իմ համոզմամբ իրերի դրությունը, եթե անգամ առանց ռազմական կոմպոնենտի, սակայն դեռ ավելի է վատանալու:
Dr. Hayk A. Martirosyan
10 Apr, 20:31edited
Մելանիա Թրամփը երեկ մամուլի ասուլիս տվեց Սպիտակ Տանը, որին ոչ մի հարցի չպատասխանեց: Միակ խոսողը առաջին տիկինն էր, որի ելույթի միակ թեման Ջեֆրի Էփսթինի (կրկին Էպշտեյն է ռուսների համար միայն) հետ իր կապի բացարձակ բացակայությունը պնդելն էր: Մամուլի ասուլիսը տարօրինակ էր նրանով, որ պատերազմի այս սրացված փուլում, երբ Իրանն է գլխավորնթեման ու Էփսթինի մասին գոնե միառժամանակ մոռացել են Առաջին տիկինը այդ թեման բերում է կիզակետ: Մի թեմա, որից նրա ամուսինը խորապես խորշում է և խուսափում: Հիմա սա հարցեր է առաջացրել ամերիկյան քաղաքական դաշտում: Ու ոչ ոք դեռևս չունի պատասխան թե ինչու՞ հիմա, ինչու՞ այսպես: Շատերն ասում են, որ նախագահն ինքը տեղյակ չի եղել ասուլիսից, որն իհարկե թերևս անհնար է: Ամեն դեպքում այս քայլը որոշակի օրակարգ է հետապնդում: Թե ինչպիսին կպարզվի առաջիկայում:
Dr. Hayk A. Martirosyan
8 Apr, 17:44
ԱՄՆ և Իսրայելի հատուկ ծառայությունները հայտնում են, որ հաստատված է այլևս այն հանգամանքը, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին անգիտակից և ծանր վիրավորմամբ բուժում է ստանում Իրանի Ղոմ քաղաքում, որ երկրի իսլամական հոգևոր կենտրոնն է:Երկրի իրական և փաստացի կառավաուիչը Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի հրամանատար Ահմադ Վահիդին է:Ոչ ոք չի խոսում այս մասին, բայց Մոջթաբա Խամենեիի պաշտոնավարումն այս պարագայում դառնում է ըստ Իրանի սեփական սահմանադրության ոչ լեգիտիմ: Ըստ սահմանադրության եթե երկրի գերագույն առաջնորդն անգիտակից է կամ անաշխատունակ նա անմիջապես փոխարինվում է մեկ այլ առաջնորդով:Ակնհայտորեն Իրանի իշխանությունները նոր առաջնորդ են ընտրել Մոջթաբաին ցանկանալով ապահովել ձևական արտաքին շարունակություն, արդեն իսկ հեղինակավոր ազգանվան և արյան, շատ լավ գիտակցելով, որ այդպես Գվարդիայի Կորպուսն ավելի հեշտ կարող է կուլիսներից լիակատար կառավարում իրականացնել:
Dr. Hayk A. Martirosyan
8 Apr, 09:10
Լարվածությունը ԱՄՆ ներսում և հնդհանրապես աշխարհում կապված Թրամփի դեռևս երեկ չէ առաջին օրը հնչեցրած վերջնագրի հետ ահռելի էր: Այսօրվա հայտարարությունը երկշաբաթյա զինադադարի մասին մեծապես թուլացրել է այդ լարվածությունը: Ուղիղ 24 ժամ ամերիկյան հասարակությունն անդադար քննարկում էր հնարավոր արմագեդոնային հարձակման հարցը, հուսահատության մթնոլորտ էր տիրում երկրում: Այսօր այդ լարվածությունն ակնհայտորեն իջնում է այլևս, թեև ԱՄՆ-ում դեռևս գիշեր է: Թրամփի նոր հայտարարությունը կարող է պատերազմի դադարեցման բարդ գործընթացի սկիզբ լինել: Կարող է և հաջորդ էսկալացիոն փուլի նախափուլ լինել: Թե որն է ոչ ոք չի կարող իմանալ: Զինադադարի մաս է նաև Իսրայելը, որը սակայն շարունակելու է իր մարտական հարձակումները Լիբանանում:
Dr. Hayk A. Martirosyan
7 Apr, 23:15edited
Ընդամենը րոպենր առաջ Վաշինգտոնի ժամանակով ժամը ութից ընդամենը երկու ժամ առաջ, նախագահ Թրամփը հայտարարեց, որ Պակիստանի միջնորդությամբ համաձայնել է երկշաբաթյա զինադադարի, որի ընթացքում պատրաստվում է քննարկել Իրանի զիջումների հարցը:
Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.
How it works →Related Channels
Other channels in the same section of the catalogue.
