Latest posts

ՀԱՅ ՄԵԾԵՐ
6 Sept, 12:53
forwarded from @armenianvisuals
Եղիշե Թադևոսյան / Yeghishe Tadevosian (1870-1936)
ՀԱՅ ՄԵԾԵՐ
31 Aug, 10:50
Այսօր բարի հսկայի՝ Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է։Ամերիկահայ աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1908 թվականի հենց այս օրը Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում։«Հոգ չէ, թե մենք հայ հողից հեռու էինք ապրում, Հայաստանը մեր մեջ էր, Բիթլիսը մեր մեջ էր: Մենք Բիթլիսի մեջ էինք մեր խոհերով, նիստուկացով, հիշատակներով: Երգում էինք մեր հին երգերը, պատմում Բիթլիսի պատմությունները…»,- ավելի ուշ գրել է Սարոյանը:
ՀԱՅ ՄԵԾԵՐ
14 Aug, 13:37
...ոչ թե Աստված ստեղծեց մարդուն, Այլ մարդն իր ահից ստեղծեց Աստծուն…Հովհաննես Շիրազ
ՀԱՅ ՄԵԾԵՐ
13 Aug, 14:36
Բայց ես գիտեմ, ես գիտեմ, Ուր էլ գնաս, ես քեզ հետ եմ, ես կգամ. Քո հոգու մեջ ես այնքան շատ կամ արդեն, Որ էլ այնտեղ ուրիշներին տեղ չկա... Հազար աչքեր հուրհրան քո առաջին' Ես կնայեմ աչքից ամեն աղջկա. Ով էլ խոսի քեզ հետ իմ ձայնը կգա Իմ շշունջը կփարվի քո ականջին: Էլեկտրավառ փողոցներով երբ քայլես' Իմ հայացքը քեզ կցոլա լամպից լամպ. Ծառերի թավ թավիշները դիպչեն քեզ' Հոգնած դեմքդ կշոյեն իմ քնքշությյամբ: Տուն կգաս նորից, քո գրքերի մեջ սուզվես Թղթերիդ մեջ ես կերևամ վերստին, Ծխախոտի ծուխ կդառնամ քո շուրթին, Լուսամուտից զեփյուռի հետ կգամ ներս: Լուսամուտդ փակես' մրրիկ կլինեմ, Հողմ կլինեմ ու կփշրեմ ապակիդ, Ու սենյակդ ու աշխարհդ կխուժեմ, Ու կխառնեմ թղթերդ, կյանքդ, հոգիդ…
ՀԱՅ ՄԵԾԵՐ
11 Aug, 10:36
Տխրության կոմիսիոն խանութ լիներ, մարդ ծախեր իր տխրությունը, ինչ հերթեր կլիներ, ինչքան մարդ կբերեր իր տխրությունը: Հետաքրքիր է, գնորդ կլինե՞ր... Եվ ոչ ոք չսովորեցրեց ինչպես հասկանալ կողքինի տխրությունը, ինչպես լսել լռությունը, ինչպես տառապել արժանապատվությամբ: Թողեցին, որ այդ ամենը սովորենք... ինքնակրթությամբ՝ ինչպես ասում են: Իսկ ավելի մարդավարի ասած՝ մեր սրտի վրա ստացված վերքերով պիտի սովորենք ամենակարևոր բաները: Իսկ վերքերից սպիեր են մնում: Մեծ անունը վստահելի լուսարձակ է. այդ լուսարձակի տակ մենք կցնցվենք նաև միջակ նկարից, միջակ նկարին գումարելով նաև մեր հոգու լույսը: Դա է կարևորը: Ծխախոտը վատ ընկեր է մարդու համար, որովհետև ինքն իրեն է այրվում, վերջանում:Վարդգես Պետրոսյան «Մի երկար գիշեր և մի կարճ առավոտ»
ՀԱՅ ՄԵԾԵՐ
11 Aug, 05:35
forwarded from @aravots
@aravots
ՀԱՅ ՄԵԾԵՐ
9 Aug, 15:35
Տարիներն անցնում են, ետ ես նայում, որ զուր տեղը կորցրել ես ժամանակդ էլ, եռանդդ էլ, ամբողջ կյանքդ էլ: Եվ ամեն օր սպասում ենք, որ պիտի փոխվի: Ասում է՝ գնացին տեսան Մոլլան մի վարար ջրի ափին նստած սպասում է: Ասին՝ ընչի ես սպասում: – Թե՝ սպասում եմ գետն անց կենա, որ հետո ես անց կենամ: Ճիշտ էսպես. մենք էլ սպասում ենք՝ էս ժամանակն անց կենա, որ մեր ուզած կյանքով ապրենք… ու շարունակ սպասում ենք....Հովհաննես Թումանյան
ՀԱՅ ՄԵԾԵՐ
7 Aug, 12:34
Կա մի մորմոք, Մի վիշտ անհուն, Որ չի ննջում, Կա անամոք Մի տխրություն Ամեն ինչում…Վահան Տերյան
ՀԱՅ ՄԵԾԵՐ
5 Aug, 13:33
Չկա ավելի վատ բան, երբ տղամարդը մեռնում է իր սիրած կնոջ մեջ, և երբ կինն է մեռնում իր սիրած տղամարդու մեջ, երկուսի հոգում հուղարկավորության թափորն է գնում, մինչ նրանք շարունակում են առօրեական զրույցը, ապրում առաջվա պես, բայց զգում են, որ այդ թափորն իրենց է ուղեկցում: Նրանք թաղում են մեռյալին, թեպետ մեռյալը ողջ ու առողջ է, սա է անսպասելի մահը: Սարսափելի է, որովհետև նրանցից յուրաքանչյուրը չի ուզում մեռնել մյուսի մեջ, չի ուզում նորից մենակ լինել, բայց հանկարծ նրանք մենակ են զգում, գիտեն, որ մենակ են, և նրանց գործն ու խոսքը լցված է այդ իմացությամբ:Վիլյամ Սարոյան
ՀԱՅ ՄԵԾԵՐ
3 Aug, 12:29
Թող ապրի հոգին — կապույտ վանդակում. Կան գանձեր անգին — կապույտ վանդակում։ Դու — ծարավ աղջիկ, կապույտը — գինի. Դու — արբած մի կին — կապույտ վանդակում։ Ի՞նչ պիտի անես, ի՞նչ պիտի անես, Երբ թափվի գինին կապույտ վանդակում...Եղիշե Չարենց
ՀԱՅ ՄԵԾԵՐ
1 Aug, 11:55
Պետական գործերով զբաղվելիս Տերյանը բոլորովին կերպարանափոխվում էր. ասես չքանում էր բանաստեղծ Տերյանը և մնում էր միայն երիտասարդ պետության կառուցողը: Նա ստիպված էր հրահանգավորել աշխատակիցներին, գլխովին երիտասարդներ, որոնք չգիտեին ինչպես և ինչ պետք է անել: Մասնագետներն այն ժամանակ չէին գնում սովետական աշխատանքի, որովհետև ենթադրում էին, որ շուտով վերջ կլինի սովետական իշխանությանը: Կառավարչական աշխատանքի տեխնիկայի մասին Տերյանն ստիպված էր տեղեկություններ հավաքել զանազան ճանապարհներով․․․ Հ․ Կուսիկյան, Վահան Տերյանը 1918 թվականին
ՀԱՅ ՄԵԾԵՐ
18 Jul, 07:37
forwarded from @armenian_movie
Գիքորը (1982) Հովհաննես Թումանյանի համանուն պատմվածքի երկրորդ էկրանավորում:Ժանր՝ դրամա Լեզու՝ հայերեն Ռեժիսոր՝ Գ. Կարապետյան Սցենարի հեղինակ՝ Հենրիկ Մալյան Դերակատարներ՝ Ս. Աջաբխանյան, Ռ. Գյուլումյան, Լ. Ազիզյան, Ս. Հարությունյան, Ա. Մազմանյան, Ք. Բարսեղյան, Կ. Սիմոնյան, Գ. Գյուլումյան, Ռ. Աբալյան, Ա. Քոչարյան, Կ. Գրիգորյան, Մ. Կարապետյան, Կ. Հովսեփյան, Հ. Ղազարյան, Ք. Ղուլինյան, Ա. Ստեփանյան, Մ. Հովսեփյան Օպերատոր՝ Կ. Կյուրեղյան Երաժշտություն՝ Տիգրան Մանսուրյան Կինոընկերություն՝ Հայֆիլմ Տևողություն՝ 84 րոպե
ՀԱՅ ՄԵԾԵՐ
18 Jul, 07:37
forwarded from @armenian_movie
@armenian_movie
ՀԱՅ ՄԵԾԵՐ
18 Jul, 07:36
forwarded from @armenian_movie
Այստեղ տեղադրվում են ամենահայտնի և սիրված հայկական ֆիլմերը 🕊Սիրով՝ @armenian_movie
ՀԱՅ ՄԵԾԵՐ
8 Jul, 14:33
Հայրը Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն: — Տո՛, դու խելքդ հացի հետ ես կերե՞լ,— զայրացավ հայրը: — Բոբի՞կ պիտի ման գաս: Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո, երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապարհին ասաց. — Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե խելքից:Եղիշե Չարենց
ՀԱՅ ՄԵԾԵՐ
4 Jul, 12:31
ԿտակՍիրո՛ւն մանկիկ, ես գնում եմ, դու գալիս ես այս աշխարհ. Ճַրմարիտն ես փորձով գիտեմ, ու խոսքերս մի՛ մոռնար:Կյանքն ֧է ամպի փախչող ստվեր, վայրկյանն է միշտ իրական, Բախտի կռանը կամքն է թեև, բայց դիպվածն է տիրական:Զգացմունքն է ֧ գերիշխանը, խելքը նրա լոկ ծառան. Բայց դու խելքդ վրա՛դ պահիր, ինչպես պողպատ կուռ վահան:Մի՛ ְհավատար ստվերներին, հենվի՛ր միայն քեզ վրա, Ատելու չափ սիրի՛ր մարդկանց, բայց լավություն միշտ արա։Եվ լայն օրում թե՛ ընկերներ, թե՛ բարեկամ ճանաչիր, Իս֯կ նեղ օրում ընկերների ո՛չ որոնիր, ո՛չ կանչիր:Խաղերով լի այֽս աշխարհում խաղդ եթե տանուլ տաս,
ՀԱՅ ՄԵԾԵՐ
2 Jul, 09:29edited
Այն տունը տուն չէ, որ մանուկ չունի, Ուր դեռ չի հնչել ծիծաղը մանկան, Այն տունը, սի՛րտ իմ, որ մանուկ չունի, Լեզվակը պոկած զանգի է նման…Հովհաննես Շիրազ
ՀԱՅ ՄԵԾԵՐ
30 Jun, 08:26
Բառը քարի նման է. եթե իր տեղը չի դրվում, դիմադրում է: Բառը քարից ավելի համառ է:Քարը կարելի է տաշել-տաշտշել, հարմարեցնել, բառը միայն իր տեղն է ուզում: Եվ ինչ բառեր են մե.ռնում, երբ դրվում են ոչ իրենց տեղում…. Բառը քարի նման է. Բառերից էլ կարելի է տաճար կառուցել, տաճար, որտեղ կմաքրվի ու կվեհանա մարդու հոգին, նաև կարելի է բառը դնել պարսատիկի մեջ և, դիպուկ լինելու դեպքում, բառով մարդ u.պ.անել:Չմոռանաք, որ բառը քարի նման է, մանավանդ, մեր քարաստան-Հայաստանում…Վարդգես Պետրոսյան՝ «Հայկական էսքիզներ» Գրքից
ՀԱՅ ՄԵԾԵՐ
28 Jun, 08:26
1965թ. ՉԷ Գևարան Մոսկվայում հանդիպել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հետ և ապա ասել. «Արամ Խաչատրյանի երաժշտությունն անմահ է, այն իր մեջ կրում է հայ ազգի ոգին՝ պայքարի և հաղթանակի ոգին…»:
ՀԱՅ ՄԵԾԵՐ
26 Jun, 08:26
Հայ լեզուն է այն սարսափելի ուժը, որի ընդդեմ տկար են նաև միլիոնավոր բարբարոսների սվինները: Լեզուն է ազգությանց դրոշակը, լեզուն է նոցա որպիսության և վիճակի հայտարարը:Հայոց լեզու, դու մեր անկողոպտելու գանձը եղար, մեր անընկճելի հայրենիքը: Մեր ժողովուրդը կորցրեց գահ և թագ, զորք և իշխանություն, ավեր եղան և ավար մեր բերդերն ու քաղաքները, ավար եղան մեր ինչքն ու ու գույքը, բայց դու մնացիր միայն կանգուն, մնացիր հաղթական: Ցնցոտի հագավ մեր ժողովուրդը, բայց դու ծիրանով ծածկեցիր նրա հոգին, թշնամին ջաղջախեց նրա սրունքը, դու թևեր տվիր նրան ժողովրդին:Միքայել Նալբանդյան
Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.
How it works →Related Channels
Other channels in the same section of the catalogue.
