Latest posts

ՀԵՀԵՄ Կենտրոնական Գրասենյակ
22 Sept, 14:32
Տոն Փեփրոնեի, Մարիանեի և Շուշան Վարդենու#AI_animacion
ՀԵՀԵՄ Կենտրոնական Գրասենյակ
22 Sept, 13:23edited
https://www.facebook.com/share/p/18KPuZiDKd/?mibextid=wwXIfr
ՀԵՀԵՄ Կենտրոնական Գրասենյակ
22 Sept, 08:59
ՕՐՎԱ ԽՈՐՀՈւՐԴ 22 ՍեպտեմբերՈրդեա՛կ, եթէ քո սիրտն իմաստուն լինի, ապա կուրախացնես եւ իմ սիրտը: 16 Իմ շուրթերը պիտի ձուլուեն քո շուրթերին, միայն թէ դու ուղիղ խօսես: 17 Թող քո սիրտը չնախանձի մեղաւորներին, այլ միշտ Տիրոջ երկիւղը պահի՛ր սրտիդ մէջ: 18 Եւ եթէ պահես, դու զաւակ կունենաս, եւ քո յոյսը չի կտրուի:Առակներ 23:15-18
ՀԵՀԵՄ Կենտրոնական Գրասենյակ
22 Sept, 04:17edited
#ՀԱՅ #ENG #РУС #ՊԱՀՈՑ_ՇՐՋԱՆ ՎԱՐԱԳԱ ՍՈՒՐԲ ԽԱՉԻՆ ՆԱԽՈՐԴՈՂ ՇԱԲԱԹԱՊԱՀՔ Վարագա Սուրբ Խաչին նախորդում է շաբաթապահքը, որը տևում է երկուշաբթիից մինչև ուրբաթ ներառյալ: #կայք https://hehem.amhttps://www.facebook.com/share/p/1CR6HxqeDY
ՀԵՀԵՄ Կենտրոնական Գրասենյակ
21 Sept, 19:41
Տամբովի Սուրբ Աստվածածին եկեղեցի
ՀԵՀԵՄ Կենտրոնական Գրասենյակ
21 Sept, 19:30edited
#ԿԱՐԵՎՈՐ_Է_ԻՄԱՆԱԼ🇦🇲 Հայաստանի անկախության տոնը Հայաստանի պետական և ազգային տոներից մեկն է: Անկախության տոնը Հայաստանում նշվում է ամեն տարի սեպտեմբերի 21-ին։🕊 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի գերագույն խորհուրդը ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը:
ՀԵՀԵՄ Կենտրոնական Գրասենյակ
21 Sept, 17:00
Տոն Սիմեոն Սյունակյացի
ՀԵՀԵՄ Կենտրոնական Գրասենյակ
21 Sept, 13:21edited

ՀԵՀԵՄ Կենտրոնական Գրասենյակ
21 Sept, 12:41

ՀԵՀԵՄ Կենտրոնական Գրասենյակ
21 Sept, 08:46
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս և շնորհավորում Անկախության տոնի առիթով։Այսօր տոնախմբում ենք հայոց անկախ պետականության վերահաստատման 35-րդ տարեդարձը։ Այս տարիների ընթացքում մեր հայրենիքն անցել է բազում փորձությունների միջով, սակայն մեր ժողովուրդը երբեք չի ընկճվել, չի հուսահատվել, մեծ զոհողությունների գնով անգամ շարունակել է հայրենաշինության սրբազան առաքելությունը և իր ներուժը ծառայեցրել ազգային զարթոնքին։Անկախության տոնն այսօր հրավեր է մեզ վերարժևորելու անցած ուղին և մեր կյանքի ընթացքը։ Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին սպառնալիքներին։ Անկախության տոնական օրվա խորհրդով զորացած՝ անմնացորդ նվիրումով
ՀԵՀԵՄ Կենտրոնական Գրասենյակ
21 Sept, 06:04
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴ 21 ՍեպտեմբերիԲայց այս բոլորից առաջ ձեզ վրայ ձեռք պիտի դնեն եւ պիտի հալածեն, ժողովարանների ու բանտերի պիտի մատնեն ձեզ եւ կուսակալների ու թագաւորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անուան համար: 13 Եւ ձեզ համար այդ պիտի լինի առիթ վկայութեան: 14 Արդ, ձեր մտքում դրէք սա. նախօրօք մի՛ մտահոգուէք պատասխան տալու համար, 15 որովհետեւ ես ձեզ կտամ բերան եւ իմաստութիւն, որին չեն կարողանայ հակառակուել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները:Ղուկաս 21:12-15
ՀԵՀԵՄ Կենտրոնական Գրասենյակ
20 Sept, 14:14edited
✝️ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ ՎԱՐԱԳԱ ՍՈՒՐԲ ԽԱՉԻՆԱյս կիրակին նախորդում է պահքին, որը նվիրված է Վարագա լեռան վրա Սուրբ խաչափայտի մասունքը գտնելուն: Ավանդույթի համաձայն՝ տեսիլքով նրանց երևում է Սբ. Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր Հայաստան: Կույսերը գալիս են Վաղարշապատ: Ճանապարհին, Վարագա լեռան մոտով անցնելիս, Հռիփսիմեն Սբ. խաչափայտից մի մասունք, որը ժառանգաբար էր ստացել եւ միշտ կրում էր իր պարանոցին, ամփոփում է հայոց հողում: Այդ մասունքը հրաշքով գտնվում է 7-րդ դարում, որից հետո Հայ Առաքելական Եկեղեցին խաչի տոների շարքում սկսում է տոնել նաև Վարագա խաչի տոնը:✝️ EVE OF THE FAST OF THE HOLY CROSS OF VARAGUEThis is the Sunday preceding the week prior to the feast of the Appearance of the Holy Cross on the Mount Varague, lasting from Monday to Friday. Being hidden by St. Hripisime on the Mount Varague, the relic of the Lord’s Wooden Cross was found by a miracle in the 7th century and the
ՀԵՀԵՄ Կենտրոնական Գրասենյակ
20 Sept, 10:37edited
Վազգեն Ա՝ Հայ Առաքելական Եկեղեցու 130-րդ Կաթողիկոսը (ավազանի անունը՝ Լևոն-Կարապետ Պալճյան) ծնվել է 20 սեպտեմբերի 1908 թվականին:Նախնական կրթությունն ստացել է Օդեսայի (Առաջին աշխարհամարտի (1914-1918 թվականներ) տարիներին այնտեղ էր հաստատվել Պալճյանների ընտանիքը) հայկական նախակրթարանում։Ռումինիայում վերահաստատվելուց հետո սովորել է Բուխարեստի Միսաքյան-Քեսիմյան ազգային, 1924-1926 թվականներին՝ Բուխարեստի առևտրական բարձրագույն վարժարանում։1936 թվականին ավարտել է Բուխարեստի պետական համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետը, 1937 թվականին՝ գործնական մանկավարժության բաժինը։1929–1943 թթ-ին դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում, եղել հայ ռազմագերիներին օգնող կոմիտեի (1942-1944 թվականներ) կազմում։1943 թվականի սեպտեմբերին ռումինահայ թեմական խորհրդի որոշմամբ մեկնել է Աթենք, որտեղ Սբ Կարապետ եկեղեցում ձեռնադրվել է կուսակրոն քահանա։Նույն թվականի նոյեմբերին ընտրվել է
ՀԵՀԵՄ Կենտրոնական Գրասենյակ
20 Sept, 06:38
ՕՐՎԱ ԽՈՐՀՈւՐԴ 20 ՍեպտեմբերիՔանի որ ոչ թէ նա է ընտրեալը, ով ինքն իրեն է գովաբանում, այլ՝ նա, ում Տէրն է գովում:Բ Կորնթացիս 10:18
ՀԵՀԵՄ Կենտրոնական Գրասենյակ
19 Sept, 19:29edited
✝️ Ներբող Աստվածընկալ Սուրբ Խաչին #աղոթքներՕրհնյա՛լ ես, սուրբ փայտ, անձայն բարեխօ՛ս, հրեշտակների նախատի՛պ, սրբություն Տիրոջ իմանալի փառքի՝ Եկեղեցու փառք, առաքեալների պարծանք, մարգարեների հանդիսադիր, մարտիրոսների պսակ, քահանաների շնորհաբաշխություն, վարդապետների հավատի սահման, թագավորների հաղթանակ, իշխանների քաջության հույս, քրիստոսասեր զորքերի առաջապահ, առաջամարտիկների քաջալերություն, նահատակների զորավիգ, վտանգվածների օգնական, պարտվածների ապավեն, հալածվողների ապաստան, փախչողների պատսպարան, շվարածների խաղաղարար, նեղվածների լիացուցիչ, վշտացողների մխիթարություն, ցնծացողների գոհություն, մեծատուններին զգաստացնող, աղքատների անկողոպտելի գանձ, անզգամների զգաստություն, անկարգների խրատ, երիտասարդների պահապան, մանուկների դաստիարակ, ծերերի ժողովարան, ճանապարհորդողների առաջնորդ, հոգնածների հանգիստ, նավողների նավահանգիստ, մոլորվածների դարձ, տառապողների ապավեն հարկ, այրիներին հոգ տանող, որբերին
ՀԵՀԵՄ Կենտրոնական Գրասենյակ
19 Sept, 17:19edited
✝️ Ռոմանոս Հովակիմի Մելիքյան ծնվել է սեպտեմբերի 19-ի Ղզլարում, հայ երգահան, երաժշտագետ, խմբավար և մանկավարժ, կոմպոզիտոր, խմբավար, հասարակական գործիչ, երաժշտության ուսուցիչ, դաշնակահար և դիրիժորՀայտնի է, որ նրա հայրը շատ է սիրել երաժշտություն և հաճախ ընտանեկան շրջանում երգել է հայ ժողովրդական երգեր։ Նա հաճախ է հավաքել քրոջ ընկերուհիներին և սովորեցրել այն երգերը, որոնց նա ծանոթացել է դպրոցում։ Դա այնքան էլ աղջիկների սրտով չէր. նրանք գերադասում էին վազվզել, խաղալ, բայց Ռոմանոսը կարողանում էր համոզել նրանց, հասկացնել ու սիրել տալ երգերը։Մելիքյանների տանը եղել մանդոլին՝ առաջին գործիքը, որով նվագել է սովորել Ռոմանոսը։ Բայց նա շարունակ երազել է դաշնամուր ունենալու մասին, սակայն ընտանիքն այդպիսի թանկարժեք գործիք գնելու հնարավորություն չի ունեցել։Հոր մահից հետո մայրը Ռոմանոսին ուղարկել է Նոր Նախիջևան՝ սեմինարիա սովորելու համար, որտեղ էլ սկսվել են նրա առաջին հաջողությունները․ թեմական
ՀԵՀԵՄ Կենտրոնական Գրասենյակ
19 Sept, 17:01
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին #Լուրեր_Մայր_Աթոռից
ՀԵՀԵՄ Կենտրոնական Գրասենյակ
19 Sept, 12:52edited
Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցի
ՀԵՀԵՄ Կենտրոնական Գրասենյակ
19 Sept, 06:23
Մեծ տօնի վերջին օրը Յիսուս աղաղակում էր՝ ասելով. «Եթէ մէկը ծարաւ է, թող ինձ մօտ գայ եւ խմի: 38 Ով ինձ հաւատում է, ինչպէս Գիրքն է ասում, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»:Հովհաննէս 7:37-38
ՀԵՀԵՄ Կենտրոնական Գրասենյակ
18 Sept, 15:46edited
Այսօր Հայաստանում նշվում է Աստղագիտության օրը: #Հիշարժան_օրերԱյսօր ծնվել է Վիկտոր Համազասպի Համբարձումյանը (1908 թ) Թիֆլիսում, հայ աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը, Հայաստանի ազգային հերոս։ Սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի հեղինակ է։Մայրը՝ Հռիփսիմեն, Ցխինվալիի քահանա Տեր-Սահակ Խախանյանցի դուստրն էր։Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է:1934 թվականին Համբարձումյանը հիմնադրում և ղեկավարում է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը։1947 թվականից Երևանի համալսարանի պրոֆեսոր էր։ 1947 թվականին ընտրվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ՝ փոխարինելով Հովսեփ Օրբելուն։ Այդ պաշտոնում վերընտրվում է մինչև 1993 թվականին։1961-1964 թվականներին եղել է Միջազգային աստղադիտական միության նախագահ, 1968-1972 թվականներին՝ Գիտական ընկերությունների միջազգային խորհրդի նախագահ։https://www.facebook.com/share/16BF9cCyaeV
Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.
How it works →Related Channels
Other channels in the same section of the catalogue.
