Latest posts

Հետք
22 Sept, 15:36edited
8-րդ հարկ․ շինարարության զոհերըԱմեն տարի Հայաստանի շինհրապարակներում ավելի քան երկու տասնյակ մարդ է մահանում։Պատճառն անվտանգության կանոններին չհետևելն է։ 2023 թ.-ից մինչև այս տարվա հունիս ամիսը շինարարության ժամանակ մահացել է 80 մարդ։ Բացի այդ, ամեն տարի մարմնական վնասվածք ստանալու հարյուրավոր դեպքեր են գրանցվում։📌 «8-րդ հարկ» փոդքասթի այս թողարկումը շինարարության ժամանակ մահվան, մարմնական վնասվածք ստանալու դեպքերի, դրանց պատճառների և պատասխանատուների մասին է։ «Հետքի» լրագրող Արմեն Ղազարյանն ամփոփել է վերջին տարիներին գրանցված դեպքերը, խոսել պատասխանատվության թույլ միջոցներից, քրեական վարույթների դանդաղ ընթացքից և մեղմ դատավճիռներից։YouTubeՇինարարության զոհերը․ 8-րդ հարկ📌 Միացե՛ք մեր Patreon-ին Patreon - https://patreon.com/HETQ 📌 Միացե՛ք մեր Boosty-ին Boosty - https://boosty.to/hetqtv/ 📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով Donation Alerts - https://www.donationalerts.com/r/hetqtv Շինարարության զոհերը․ 8-րդ հարկ Ամեն…
Հետք
22 Sept, 12:38
21 դիմում, զրո արդյունք2 տարի է՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Գետափնյա բնակավայրի 14/1 հասցեի Վահե Վարդանյանի տան բակում վթարված կոյուղատարից անարգել հոսում է երևանյան կեղտաջուրը՝ վայրկյանում մոտ 250-300 լիտր։ Այս տարիների ընթացքում արտահոսած կեղտաջրի ծավալը կազմել է Երևանյան լճի ծավալի մոտ չորսապատիկը։ Տարածքում տիրող անտանելի գարշահոտության պատճառով տան բնակիչները չեն կարողանում սեփական բակում երկար մնալ։🗣Վահե Վարդանյանը պատմում է, որ 2024-ի մարտին գարշահոտություն են զգացել։ Փորձելով գտնել աղբյուրը և ենթադրելով, թե պատճառը տարածքում կուտակված փայտերն են՝ որոշել են մաքրել բակի այդ հատվածը։ Մաքրման ընթացքում հողաշերտը փլուզվել է, և պարզվել է գարշահոտության բուն պատճառը խողովակից դուրս թափվող կեղտաջուրն է։📌 Ինչպես հետագայում պարզվել է, վթարված կոյուղատարի տրամաչափը 1800 մմ է (1,8 մ)։ Ըստ «Վեոլիա Ջուր» ընկերության տվյալների՝ այդ հատվածից վայրկյանում դուրս է հոսում 250-300 լիտրHetq.am21 դիմում, զրո արդյունք2 տարի է՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Գետափնյա բնակավայրի 14/1 հասցեի Վահե Վարդանյանի տան բակում վթարված կոյուղատարից անարգել հոսում է...
Հետք
22 Sept, 07:14
🇺🇸 Ամերիկյան լրատվամիջոցները սկսել են բոյկոտել Դոնալդ ԹրամփինՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթից առաջ Դոնալդ Թրամփը մնացել է առանց նախագահական փուլի (pool) նկարահանող խմբի։ Նախագահական փուլը լրատվամիջոցների համատեղ աշխատանքի համակարգ է, որի շրջանակում սահմանափակ թվով լրագրողներ և նկարահանող խմբեր լուսաբանում են ԱՄՆ նախագահի մասնակցությամբ միջոցառումները, մուտք ունեն Սպիտակ տուն և ստացված նյութերը փոխանցում են մյուս լրատվամիջոցներին։ Ռոտացիայի համաձայն՝ այս շաբաթ նախագահի մասնակցությամբ միջոցառումների տեսանկարահանումը պետք է ապահովեր CNN-ը, սակայն հեռուստաընկերությունը հրաժարվել է։ Փուլի կազմում ընդգրկված մյուս չորս խոշոր հեռուստաընկերությունները՝ Fox News-ը, ABC-ն, NBC-ն և CBS-ը, հրաժարվել են փոխարինել CNN-ին։📌Այս աննախադեպ բոյկոտին նախորդել էր Դոնալդ Թրամփի սեպտեմբերի 18-ի որոշումը, որով CNN-ին, Politico-ին և MS NOW-ին արգելվել էր աշխատել Սպիտակ տանը։ Թրամփն այդ որոշումը
Հետք
21 Sept, 17:25
Ի՞նչ կապ ունեն Ալիշեր Ուսմանովն ու Ադրբեջանում կալանավորված երկու ֆրանսիացին ԵՄ պատժամիջոցների բանակցությունների հետԵՄ դեսպանները արդեն մեկ շաբաթ է, ինչ չեն կարողանում համաձայնության գալ Ռուսաստանի հետ կապ ունեցող մոտ 3,000 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ ԵՄ պատժամիջոցների ժամկետները երկարաձգելու շուրջ։Ֆրանսիան և Սլովակիան պահանջում են, որպեսզի պատժամիջոցների ցանկից դուրս բերվի ազգությամբ ուզբեկ, ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովը։Ֆրանսիայի դիրքորոշումը կապված է Ադրբեջանում կալանավորված Ֆրանսիայի երկու քաղաքացիների հետ, որոնցից մեկին Ադրբեջանը դատապարտել է 10 տարվա ազատազրկման լրտեսության մեղադրանքով։📌 Ըստ միջազգային մամուլում հրապարակված տեղեկությունների, Ֆրանսիան և Ադրբեջանը գաղտնի բանակցությունների մեջ են եղել, որը ազդել է Ֆրանսիայի դիրքորոշման վրա։🔗 Մանրամասները ԱՅՍՏԵՂHetq.amԻ՞նչ կապ ունեն Ալիշեր Ուսմանովն ու Ադրբեջանում կալանավորված երկու ֆրանսիացին ԵՄ պատժամիջոցների բանակցությունների հետԵՄ դեսպանները արդեն մեկ շաբաթ է, ինչ չեն կարողանում համաձայնության գալ Ռուսաստանի հետ կապ ունեցող մոտ 3,000 ֆիզիկական և իրավաբանական...
Հետք
20 Sept, 17:25

Հետք
20 Sept, 16:02
Անձրեւաջուրը լցվում է բնակչի տուն․ համայնքապետարանն առաջարկում է սպասել հաջորդ տարվանԵղվարդ քաղաքի Չարենցի 84 տան բնակիչ Արփիկ Գևորգյանի բակն ու այգին անձրևի ժամանակ ջրով են լցվում, վերջին տարիներին ջուրը հասնում է նաև տուն ու ավտոտնակ։ Նրա տունը փողոցի վերջին հատվածում է, փողոցը թեքություն ունի։ Անձրևների ժամանակ փողոցից հոսող ջուրը լցվում է բակ, ապա՝ այգի և տուն։Տարիներ շարունակ անձրևից հետո ինքն ու քույրը բակում կուտակված անձրևաջրերը դույլերով հավաքում, թափում էին, այս տարի արդեն փրկարարների օգնության կարիքն է եղել։ Մայիսին ու հունիսին տեղացած անձրևների ժամանակ Արփիկ Գևորգյանը դիմել է ՆԳՆ Փրկարար ծառայություն։ Փրկարարները պոմպով ջուրը հեռացրել են բակից։YouTubeԱնձրեւաջուրը լցվում է բնակչի տուն․ համայնքապետարանն առաջարկում է սպասել հաջորդ տարվան📌 Միացե՛ք մեր Patreon-ին Patreon - https://patreon.com/HETQ 📌 Միացե՛ք մեր Boosty-ին Boosty - https://boosty.to/hetqtv/ 📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով Donation Alerts - https://www.donationalerts.com/r/hetqtv #Անձրեւաջուրը լցվում է բնակչի #տուն․ …
Հետք
20 Sept, 14:29edited

Հետք
17 Sept, 14:25
Վտանգավոր ծրագրեր Սևանի ափին. ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրությունՍևանա լճից ընդամենը 1.5 կմ հեռավորության վրա՝ Ծովագյուղի հարևանությամբ, «Սանի Լենդ» ՍՊԸ-ն, առանց բնապահպանական փորձաքննության, ասֆալտի գործարան է աշխատեցնում։ Ավելին՝ «խելացի անասնագոմ» կառուցելու համար պետությունից 17.5 միլիոն դրամ ստացած, սակայն ծրագիրը տապալած ընկերությունն այժմ փորձում է նույն տարածքում հիմնել նաև ցեմենտի արտադրամաս։ Չնայած Սևանա լճի ավազանի անմիջական ազդեցության գոտում հանքանյութեր վերամշակող օբյեկտներ հիմնելու օրենսդրական արգելքին և մասնագետների բացասական կարծիքներին՝ տեղական իշխանություններն ու ընկերությունը առաջ են մղում վտանգավոր այս ծրագիրը։📌 «Հետքը» փորձել է պարզել, թե ինչպես է «Սանի Լենդ»-ին հաջողվել այս տարածքում ասֆալտի գործարան շահագործել և հիմա էլ պատրաստվում է ցեմենտի արտադրամաս կառուցել։
Հետք
17 Sept, 08:05
Ի՞նչ կարող է տալ հայ արտահանողներին ԵՄ-ի նոր նախագիծըՍեպտեմբերի 2-ին Եվրոպական միության (ԵՄ) խորհուրդը հավանություն է տվել մի նախագծի, որի վերջնական ընդունման դեպքում հայկական ծագման արտադրանքը երկու տարով Եվրոպա կներմուծվի առանց ներմուծման տուրքերի, իսկ որոշ արտադրատեսակների նկատմամբ կիրառվելու են սակագնային քվոտաներ։ ACSES վերլուծական կենտրոնը գնահատել է այդ միջոցառումների իրական ծավալներն ու հնարավոր հեռանկարները։ Հատկանշական է, որ այս նախագիծը կազմելիս ԵՄ-ն հիմք է ընդունել միայն իրավաբանական անձ հանդիսացող հայաստանյան արտահանողների տվյալները, մինչդեռ Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղեն արտահանողների շրջանում բազմաթիվ են ֆիզիկական անձինք։❓Ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը պատշաճ չի արձագանքել, առհասարակ ի՞նչ անելիքներ կան, և արդյոք արտահանողներին տրամադրվող սուբսիդիաներն արդյունավե՞տ են։Արտահանման այս և այլ հարցերի շուրջ «Հետքի» տաղավարում զրուցել ենք ACSES վերլուծական կենտրոնի
Հետք
16 Sept, 14:51
ԲԸՏՄ-ն աղավաղում է փաստերը․ «ՄԼ Մայնինգը» շարունակել է օդն աղտոտել նաև տուգանվելուց հետոԵրեկ՝ սեպտեմբերի 15-ին, «Հետքում» հրապարակված «Փոշու ջրվեժ՝ կիսակառույց շենքերից․ ինչ արժե օդը աղտոտելը» հոդվածիցհետո Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն (ԲԸՏՄ) այսօր պաշտոնական պարզաբանում է տարածել։ Տեսչական մարմինը պնդում է, թե Ավանի ակադեմիայի հարակից շինհրապարակից փոշու արտանետման մեր հրապարակած տեսանյութն ունի «մոտ մեկուկես ամսվա վաղեմություն»: Տեսչական մարմինը վստահեցնում է, որ խնդրին արձագանքել է դեռևս օգոստոսի 7-ին, ընկերությանը տուգանել 150 000 դրամով, տվել հանձնարարականներ, իսկ այսօր՝ սեպտեմբերի 16-ին արված կրկնակի այցով էլ ամեն ինչ գտել է պատշաճ վիճակում։❗️Մեր հրապարակած տեսանյութի վերաբերյալ տեսչական մարմնի այս հայտարարությունն անհիմն է։Խմբագրության տրամադրության տակ առկա էկրանակադրերը փաստում են, որ քաղաքացի Լուսինե Մկրտչյանը տեսանյութը նկարահանել է ԲԸՏՄ-ի ներկայացրածHetq.amԲԸՏՄ-ն աղավաղում է փաստերը․ «ՄԼ Մայնինգը» շարունակել է օդն աղտոտել նաև տուգանվելուց հետոԱյս դրվագն ընդամենը վերահաստատում է երեկվա հոդվածի գլխավոր ասելիքը. տուգանքները հաճախ այնքան սիմվոլիկ են, որ վարքագծի փոփոխության...
Հետք
16 Sept, 13:35
❗️Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16:06-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։❗️Նախնական տվյալներով՝ կա չորս զոհ, մեկ տուժած։ՆԳՆ Փրկարար ծառայություն
Հետք
15 Sept, 15:38edited
Արաբկիրում կառուցվող շենքը․ կա՞ շինարարական նորմերի խախտում, թե՞ ոչՄոտ մեկ ամիս առաջ «Հետք»-ին էին դիմելԱննա Ենգիբարյանը և Սիմոն Սիմոնյանը։Քաղաքացիները պնդում էին, որ Արաբկիր վարչական շրջանի 23-րդ փողոցում՝ իրենց առանձնատան դիմաց, բնակելի շենք է կառուցվում՝ շինարարական նորմերի խախտումներով։ Կառուցապատողն ու սեփականատերը «Բրավերկ» (նախկին անվանումը՝ «Մեծն Էրիկ») ՍՊ ընկերությունն է։ Քաղաքացիները դիմել են դատարան, նաև՝ միջնորդություն ներկայացրել շինարարության կասեցման համար, որը Վերաքննիչ դատարանը բավարարել է։Ընկերությունը դատարանի որոշումը բողոքարկել է Վճռաբեկ դատարանում։ Ընկերության տնօրեն Լեւոն Շահումյանը «Հետք»-ի տաղավարում մեկնաբանել է իրավիճակը և ներկայացրել իրենց դիրքորոշումը։
Հետք
15 Sept, 14:26
📈 Գնաճն «անհանգստացրել է» ԿԲ-ին. քաղաքականության տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով2026 թվականի երրորդ եռամսյակում գնաճը Հայաստանում շարունակել է գտնվել ԿԲ սահմանած թիրախային 3%-ից բարձր մակարդակում։📌 Մասնավորապես, օգոստոսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գրանցվել է 4.4% գնաճ։Գնաճին նպաստող ներքին ու արտաքին գործոնները Կենտրոնական բանկին դրդել են բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը։ ԿԲ-ից հայտնում են, որ խորհուրդն այսօր որոշում է կայացրել այն բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6.75%: Խոսքը վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին է, որը ԿԲ-ն զուգահեռ անվանում է նաև քաղաքականության տոկոսադրույք։🔗Մանրամասները ԱՅՍՏԵՂHetq.amԳնաճն «անհանգստացրել է» ԿԲ-ին. քաղաքականության տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետովՄասնավորապես, օգոստոսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գրանցվել է 4.4% գնաճ։
Հետք
15 Sept, 14:03
Փոշու ջրվեժ՝ կիսակառույց շենքերից․ ինչ արժե օդը աղտոտելըԼուսինե Մկրտչյանը 6-ամյա որդուն ամիսը մի քանի անգամ տանում է ֆուտբոլի մարզումների։ Նրա նման շատ ծնողներ են ֆուտբոլն ընտրել՝ ապահովելու երեխաների ֆիզիկական ակտիվությունը․ մտածել են՝ կմարզվեն, առողջ կլինեն: Բայց Լուսինեն որդու մարզումներին անհանգիստ ու զայրացած է հետևում՝ աչքը հարևան շինհրապարակից բարձրացող փոշու ամպին։🏗️ Ավանում Ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտերից մոտ 300 մետր հեռավորության վրա «ՄԼ Մայնինգ» ընկերությունը բազմաբնակարան շենքեր է կառուցում։ Լուսինեն օրեր առաջ տեսանկարահանել է, թե ինչպես է կիսակառույց շենքերից փոշին ջրվեժի նման ցած թափվում։❓Ինչպե՞ս պիտի կառուցապատողը կանխի օդի աղտոտումը և այլն մանրամասները ԱՅՍՏԵՂHetq.amՓոշու ջրվեժ՝ կիսակառույց շենքերից․ ինչ արժե օդը աղտոտելըՄի բան, իհարկե, նկատելի է․ թղթի վրա գրված ու բանավոր հնչած խիստ հանձնարարականներն ու ֆինանսական սպառնալիքներն օդը չեն մաքրելու, բայց...
Հետք
15 Sept, 06:46
✈️ «Շիրակ Ավիան» Հայաստան է տեղափոխել իր չորրորդ օդանավը. այն կրում է «Տաթեւ Ասատրյան» անունըՀայկական «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը սեպտեմբերի 13-ին Ադիս Աբեբա-Ջիդդա-Երեւան երթուղով Հայաստան է տեղափոխել իր չորրորդ օդանավը: Հուլիսին ավիաընկերությունը հայտարարել էր, որ նույն ամսում ձեռք է բերել նոր օդանավ, որն օգոստոսի սկզբին կհամալրի ավիաընկերության շարժակազմը: Ամսի 13-ին Երեւան տեղափոխված ինքնաթիռը, որն արդեն իսկ ներկվել է «Շիրակ Ավիայի» գույներով, դեռ չի գրանցվել Հայաստանում, սակայն դա, ըստ էության, կարճ ժամանակի հարց է:✈️ Ինքնաթիռն, ըստ planespotters.net-ի, արտադրվել է 2005-ին, նախկինում գրանցված է եղել Իռլանդիայում, Թուրքիայում, սեփականատերերն էլ եղել են իռլանդական, ռուսական, բրիտանական ընկերություններ: Նույն աղբյուրի համաձայն՝ օդանավը 2020-ից չի շահագործվել: 2020-2026 թթ. կանգնած է եղել Շարժայի օդանավակայանում:📌«Զվարթնոցում» օդանավի դիմավորման տեսանյութերում երեւում է, որ այն
Հետք
14 Sept, 14:02
25 տարի անց Հայաստանը վերադառնում է բժիշկների անհատական լիցենզավորմանըՀայաստանի ավելի քան 13 հազար ավագ բուժաշխատողների պարտադիր անհատական լիցենզավորման բարեփոխումը մտնում է նոր փուլ, սակայն քննությունների բուն մեկնարկը դեռևս չի տրվել։ Չնայած օրենքով սահմանված սկզբնական ժամանակացույցին, օրենքի նախագիծ է շրջանառվում՝ քննության վերջնաժամկետը կես տարով հետաձգելու։📌«Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան Առողջապահության ազգային ինստիտուտից հայտնում են, որ ավագ բուժաշխատողների կենտրոնացված քննության գործընթացը դեռևս չի մեկնարկել և կազմակերպչական, նախապատրաստական փուլում է։Դեռ նախորդ տարի գրել էինք բժշկությունը որպես անհատական լիցենզավորման ենթակա գործունեություն սահմանելու և պատասխանատվությունը հաստատությունից դեպի անհատ բժիշկ տեղափոխելու մասին։🏥 Ներկայումս շրջանառության մեջ է գտնվում օրենքի նախագիծ, որի համաձայն՝ անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետն առաջարկվում է երկարաձգել ևHetq.am25 տարի անց Հայաստանը վերադառնում է բժիշկների անհատական լիցենզավորմանըՕրենքի նախագծի համաձայն՝ անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետն առաջարկվում է երկարաձգել և վերջնաժամկետ սահմանել 2027 թվականի...
Հետք
14 Sept, 11:27
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Չարենցի 91 հասցեին հարակից հատվածը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածներում: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։«Մասնավորապես Չարենցի 91 հասցեին հարակից ճանապարհահատվածից դեպի Սարալանջի շրջանցիկ ճանապարհ մուտքը կարգելվի ժամը 07:00-ից մինչև 14:00-ն, ինչպես նաև նշված խաչմերուկում Չարենցի փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկի կողմից երթևեկող փոխադրամիջոցների վարորդներին կթույլատրվի միայն ուղիղ երթևեկություն, իսկ Սարալանջի շրջանցիկ ճանապարհից դեպի Չարենցի 91 հասցե մուտքը կարգելվի ժամը 14:00-ից 07:00-ն»,- նշվում է հաղորդագրության մեջ: See less
Հետք
14 Sept, 07:46
Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմըՍյունիքի մարզի Ծավ բնակավայրի բնակիչներից մեկը դիմել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված։ՀՎԿԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի մասնագետները բնակչի տնից իրականացրել են ջրի նմուշառում։ Ստացված լաբորատոր հետազոտության արդյունքում նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցել է:Հաշվի առնելով արձանագրված ցուցանիշի բարձր մակարդակը և այն հանգամանքը, որ նախկինում իրականացված քիմիական հետազոտություններով նման շեղումներ չէին արձանագրվել՝ կրկնակի նմուշառումներ են իրականացվել չորս կետից, այդ թվում՝ ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից։📌Սեպտեմբերի 11-ին ստացված արդյունքներով կրկին արձանագրվել են նույն ցուցանիշները։Առողջապահության նախարարությունHetq.amԾավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմըՄինչև ջրի որակի վերականգնումը, Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ջրի օգտագործումից` խմելու և կենցաղային նպատակներով:
Հետք
14 Sept, 07:39
ՊԵԿ-ը չի պարզել քաղաքացու չգրանցված աշխատելու փաստը և ծառայողական քննության կարիք էլ չի տեսելՉգրանցված աշխատողի դիմումից հետո Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցը քաղաքացուն հրավիրել է այգի՝ «հարցերը քննարկելու»։ Իսկ երբ «Հետքը» փորձել է պարզել, թե ինչու է պետական մարմինը դրսում հանդիպումներ անում, ՊԵԿ-ը հայտարարել է, թե ծառայողական քննություն սկսելու հիմքեր չկան, իսկ սպասարկման սրահի փակ լինելու պատճառով այդպես էլ չի հաջողվել պարզել՝ քաղաքացին աշխատել է առանց գրանցման, թե՝ ոչ։ 📌 Ռայիսա Զաքարյանը 2025 թվականի ապրիլից աշխատել է Երևանի Քըրք Քըրքորյան փողոցի 8/5 հասցեում գտնվող «Օզոն»-ի սպասարկման կետում։ Նրա խոսքով՝ աշխատանքային պայմանագիր չի կնքվել, իսկ տնօրենի փոփոխությունից հետո իրեն այդպես էլ չեն գրանցել որպես աշխատող։ Աշխատանքից հեռանալուց հետո էլ նա չի ստացել իրեն հասանելիք վերջնահաշվարկը՝ 70 հազար դրամ չվճարված աշխատավարձը։🔻«Հետքը» օգոստոսի 3-ին գրավոր հարցմամբ դիմել էրHetq.amՊԵԿ-ը չի պարզել քաղաքացու չգրանցված աշխատելու փաստը և ծառայողական քննության կարիք էլ չի տեսելՉգրանցված աշխատողի դիմումից հետո Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցը քաղաքացուն հրավիրել է այգի՝ «հարցերը քննարկելու»։ Իսկ երբ...
Հետք
14 Sept, 06:06
❗️Սեպտեմբերի 15-ից 25-ը Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը կդադարեցվի:Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:« ՌԴ տարածքում «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման համալիր աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 15-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ժամանակավորապես դադարեցվելու է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը:Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին »,- նշվում է հաղորդագրության մեջ:
Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.
How it works →Related Channels
Other channels in the same section of the catalogue.
