gram news
Երևանը՝ 17-20-րդ դարերում channel avatar

Երևանը՝ 17-20-րդ դարերում

@hinyervan

ProjectsHY

147subscribers

Open the Channel

Latest posts

  • Երևանը՝ 17-20-րդ դարերում

    15 Sept, 10:48

    Այս արխիվային լուսանկարում Երևանի ամենասիրելի ու ճանաչելի շենքերից մեկն է՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը։ Տերյան փողոցում՝ Կարապի լճի հարևանությամբ վեր խոյացող այս կառույցը շահագործման է հանձնվել 1980 թվականին։Ճարտարապետներ Լևոն Ղուլումյանն ու Ռուզան Ալավերդյանը կարողացել են ստեղծել խորհրդային ուշ մոդեռնիզմի և ազգային ավանդական մոտիվների մի հրաշալի համադրություն։ Կառույցն աչքի է ընկնում իր պլաստիկ, քանդակային ծավալներով ու լուսավոր-ոսկեգույն ֆելզիտային տուֆով, որը շենքին հատուկ շուք է հաղորդում։ Իսկ ճակատային բարձրաքանդակներն ու փայտյա փորագրազարդ դռները քանդակագործ Վլադիմիր Պետրոսյանի ձեռքի աշխատանքն են։ Ի դեպ, այս նախագծի համար ճարտարապետները 1981 թվականին արժանացել են Համամիութենական լենինյան կոմերիտմիության մրցանակի։Ֆոտոպատմություն
  • Երևանը՝ 17-20-րդ դարերում

    10 Sept, 12:16

    Մելիք Աղամալյան որի տունը։ Дом Мелик-Агамалянов в Конде.ԵՔՊԹ, ՄՄ 8151
  • Երևանը՝ 17-20-րդ դարերում

    6 Sept, 06:03

    Սա Երևանի բերդի Սարդարի պալատն է՝ 1882 թվականին։ Այս հազվագյուտ լուսանկարը մեզ տեղափոխում է մի ժամանակաշրջան, երբ պալատի երբեմնի փառահեղությունը սկսել էր մարել։Նայեք աջ հատվածին։ Այստեղ տեսնում ենք հայտնի «շեբեքեները»՝ փայտյա ցանցկեն ճաղավանդակները, որոնք պատրաստվել են առանց մեկ մեխի կամ սոսնձի՝ փոքրիկ դետալների ճշգրիտ ագուցմամբ։ Սակայն 1882-ին դրանք արդեն վնասված էին, իսկ ապակիները՝ ջարդված։ 1827 թվականից հետո պալատն աստիճանաբար կորցնում էր իր շքեղությունը։Պատերի վրա երևացող քայքայված ծեփի տակից բացվում է թրծած աղյուսի հին շարվածքը՝ արևելյան ճարտարապետության վառ վկայությունը։ Ձախ կողմում պալատի հայտնի Հայելազարդ սրահն էր՝ Միրզա Կադիմ Էրիվանիի որմնանկարներով, հայելային մոզաիկայով և զարմանահրաշ ստալակտիտային առաստաղով։Ֆոտոպատմություն
  • Երևանը՝ 17-20-րդ դարերում

    6 Sept, 06:01

    Այս արխիվային լուսանկարը մեզ տեղափոխում է 1930-ականների սկզբի Երևան։ Այստեղ մենք տեսնում ենք մի յուրահատուկ բախում՝ հին քաղաքի ավանդական առևտրային կենտրոնի և նոր ձևավորվող խորհրդային քաղաքաշինության։Ուշադրություն դարձրեք աղյուսաշեն ու տուֆակերտ կրպակներին, արհեստանոցներին և կամարակապ ցուցափեղկերին։ Սրանք հին Երևանի՝ Ղանթարի տարածքի և Աստաֆյան փողոցի հարազատ պատկերներն էին։ Ձախ կողմում հին երևանյան երկհարկանի տներն են՝ իրենց բնորոշ փայտյա պատշգամբներով՝ շուշաբանդներով։Իսկ փողոցի երկայնքով ձգվող էլեկտրասյուները 1920-30-ականների էլեկտրիֆիկացման լուռ վկաներն են։ Իսկ գիտե՞ք, թե որտեղ է սա։ Այս շենքերի ետնամասում Կոմայգին է, իսկ հենց այս առևտրային շարքերի տեղում այսօր Ալեքսանդր Մյասնիկյանի արձանն է։Ֆոտոպատմություն
  • Երևանը՝ 17-20-րդ դարերում

    5 Sept, 19:16

    Բնակելի շենք Սայաթ-Նովա պողոտայում։ Կառուցվել է 1952-1957 թվականներին։ Կառույցի ճարտարապետն է Զավեն Բախշինյանը։Իմ հին Երևան
  • Երևանը՝ 17-20-րդ դարերում

    5 Sept, 18:34

    Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նախկին շենքը (1938 թ.) կառավարության որոշմամբ 2002-ին հանձնվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնին, եւ 2007-ից սկսվեցին նրա քանդման աշխատանքները։Էհհհ((
  • Երևանը՝ 17-20-րդ դարերում

    3 Sept, 18:53

    Գիտե՞ք, թե ինչ էր գտնվում այսօրվա Վարդանանց փողոցում՝ Կինոյի տան դիմաց, մոտ հարյուր տարի առաջ։Այս արխիվային լուսանկարում 1932 թվականի Երևանի սուր վարակիչ հիվանդանոցն է։ Այն ժամանակ փողոցը կոչվում էր Կնունյանցի անվան, իսկ շենքը կառուցված էր հին Երևանին բնորոշ սև տուֆից։ Ճարտարապետության մեջ այստեղ հրաշալիորեն համադրված են ռուսական կլասիցիզմի խստությունը և մեր տեղական, ավանդական ճարտարապետական տարրերը։Բայց ամենաուշագրավը շենքի մուտքի մոտ կանգնած «շտապօգնության մեքենան» է։ Այն ժամանակ հիվանդներին տեղափոխում էին այսպիսի ծածկով երկձի ֆայտոններով։ Պատկերացնու՞մ եք՝ սա էր 30-ականների սկզբի հրատապ բժշկական օգնության միակ միջոցը։Այսօր այս շենքն այլևս չկա, բայց լուսանկարը պահպանել է քաղաքի պատմության մի կարևոր հատված։Ֆոտոպատմություն
    5132Open in Telegram
  • Երևանը՝ 17-20-րդ դարերում

    2 Sept, 16:07

    Երվանդ Քոչարի կերտած առաջին «Սասունցի Դավիթ» գիպսե արձանը Երևանի կայարանամերձ հրապարակում տեղադրվել էր 1939 թվականին։ 1941 թվականին արձանը ոչնչացվել է Երվանդ Քոչարի ձերբակալությունից հետո։ Արձանի սուրը ուղված է եղել դեպի «բարեկամ» երկիր թուրքիայի կողմը և դա է եղել ձերբակալության պատճառը։ Տարիներ անց՝ 1959 թվականին Քոչարը կերտեց պղնձակոփ երկրորդ գլուխգործոց արձանը։Իմ հին Երևան
    17022Open in Telegram
  • Երևանը՝ 17-20-րդ դարերում

    2 Sept, 07:48

    Գիտե՞ք, որ Երևանի այս կրթօջախի պատմությունը իսկական ժամանակագրություն է՝ լի շրջադարձային պահերով։ Խոսքը Խրիմյան Հայրիկի անվան դպրոցի մասին է։Ամեն ինչ սկսվել է դեռևս Խրիմյան Հայրիկի օրհնությամբ հիմնադրված ծխական դպրոցից։ Սակայն խորհրդային տարիներին, երբ 1950-ականների սկզբին կառուցվեց այս հոյակերտ շենքը՝ ստալինյան ամպիրի և հայկական ազգային ճարտարապետության յուրօրինակ համադրությամբ, ճարտարապետ Կորյուն Հակոբյանի նախագծով, դպրոցը ստացավ այլ անուն՝ «26 կոմիսարներ»։Հետաքրքիր է, որ շենքի կառուցմանը, ըստ ավանդության, անվճար մասնակցել են հենց Այգեստանի բնակիչները՝ իրենց հարազատ կրթօջախն ունենալու ցանկությամբ։ Այս դպրոցը դարբնոց է եղել մեծերի համար. այստեղ են սովորել Կարեն Դեմիրճանն ու Վարդգես Պետրոսյանը՝ լինելով համադասարանցիներ։Իսկ 1989 թվականին՝ ազգային զարթոնքի տարիներին, պատմական արդարությունը վերականգնվեց. դպրոցին վերադարձվեց իր հիմնադրի՝ մեծն Խրիմյան Հայրիկի անունը։ Դպրոցը մինչ օրս
  • Երևանը՝ 17-20-րդ դարերում

    30 Aug, 13:45

    Սպայի տունը Երևանում
  • Երևանը՝ 17-20-րդ դարերում

    30 Aug, 11:23

    Մոսկովյան փողոցի 8 հասցեում գտնվող բնակելի շենքը, որը վեր է խոյանում հայտնի «Պապլավոկ» սրճարանի հարևանությամբ։Այս շքեղ կառույցը ծնվել է 1950-ից 57 թվականներին՝ ճարտարապետ Տիրան Մարությանի նախագծով։ Այն ստեղծվել էր հատուկ «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտի աշխատակիցների համար։Ուշադրություն դարձրեք ճակատային հատվածին. Օղակաձև զբոսայգուն նայող վերին հարկը զարդարված է նրբագեղ կիսասյուներով, իսկ կենտրոնում բացվող թաղածածկ դալանն ու բազալտե հզոր սյունակամարաշարը շենքին հաղորդում են յուրահատուկ վեհություն։ Իսկ գիտեի՞ք, որ շենքի արտաքին տեսքը՝ քրքատաշ բազալտի և ֆելզիտի համադրությամբ, հատուկ համապատասխանեցված է հարևանությամբ գտնվող հայտնի «Արտիստների տան» ճարտարապետությանը։Երևանը լի է նման պատմություններով։ Բացահայտե՛ք քաղաքը մեզ հետ։ Հետևե՛ք «Ֆոտոպատմությանը» և բաց մի՛ թողեք հաջորդ հանելուկը։Ֆոտոպատմություն
    7332Open in Telegram
  • Երևանը՝ 17-20-րդ դարերում

    30 Aug, 11:18

    Երևանի << Լոնդոն >> հյուրանոցը։ Աստաֆյան ( Աբովյան ) փողոցում։ Գտնվել է ներկայիս դատախազության շենքի մոտ ( Վ. Սարգսյան փ. )։
  • Երևանը՝ 17-20-րդ դարերում

    30 Aug, 11:13

    Տեսե՞լ եք երբևէ, թե ինչպիսին էր Աբովյան փողոցը 1893 թվականին։ Այս բացառիկ լուսանկարը մեզ տեղափոխում է ցարական Երևան՝ Աստաֆյան փողոց, որտեղ հպարտորեն վեր է խոյանում ժամանակի ամենահայտնի հյուրանոցներից մեկը՝ «Օրիենտը»՝ տեղացիներին հայտնի որպես «Լոնդոն»։Ուշադրություն դարձրեք շենքի ճակատային հատվածին. երկրորդ հարկի պատուհանների վերևում հստակ երևում է «HOTEL D'ORIENT» ֆրանսերեն ցուցանակը։ Այս շքեղ հյուրանոցը պատկանում էր Բարսեղյանների հայտնի ընտանիքին։ Այստեղ էին իջևանում օտարերկրյա դիվանագետները, գրողներն ու հարուստ վաճառականները։Հիացեք հին երևանյան ճարտարապետության այս գոհարով՝ փայտյա, նրբագեղ քանդակազարդ փակ պատշգամբներով, որոնք այդ ժամանակաշրջանի այցեքարտն էին։ Իսկ փողոցի մայթերին թափված քարերն էլ պատմում են մի հետաքրքիր դետալի մասին. այդ օրերին Աստաֆյանում ակտիվ սալարկման և կոյուղագծերի անցկացման աշխատանքներ էին ընթանում՝ քաղաքը դարձնելով ավելի ժամանակակից։Ժամանակի ճամփորդությունը
  • Երևանը՝ 17-20-րդ դարերում

    27 Aug, 14:43

    Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Աշխատանքի հրապարակում, տարիներ առաջ վեր էր խոյանում մի հսկա, որին երևանցիները պարզապես անվանում էին «Բանվորի արձան»։Սա քանդակագործ Արա Հարությունյանի հանրահայտ «Փառք աշխատանքին» կոթողն էր, որը տեղադրվել էր 1982 թվականին։ 11 մետր բարձրություն ունեցող այս թուջե հսկան դեպի առաջ էր քայլում՝ ճառագելով հաստատակամ ուժ և վստահություն։ Իր խոշոր, երկրաչափականացված ծավալներով ու կոշտ պլաստիկայով այն համարվում էր խորհրդային ուշ մոդեռնիզմի և հայկական մոնումենտալ արվեստի ամենավառ ու ինքնատիպ գործերից մեկը։Ցավոք, ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1997 թվականին, արձանն ապամոնտաժվեց ու մասնատվեց, դառնալով պատմության մի մասը։Ֆոտոպատմություն
  • Երևանը՝ 17-20-րդ դարերում

    23 Aug, 14:41

    Ինչո՞ւ Երևանը դարեր շարունակ չուներ այն էլիտան, ինչ Թիֆլիսը, Բաքուն կամ Պոլիսը Դարեր շարունակ Երևանը եղել է միայն սահմանային ռազմական բերդաքաղաք այլ ոչ թե առևտրային մեծ կենտրոն ուստի մինչև 1918 թվականը հայկական հարստությունը գիտությունը մշակույթն ու ռազմական էլիտան կենտրոնացած էին կայսրությունների մայրաքաղաքներում և առևտրային մեծ քաղաքներում ինչպիսիք էին Թիֆլիսը Բաքուն Կոստանդնուպոլիսը և Նոր Ջուղան։ Մինչև 1828 թվականը Երևանը թուրք-պարսկական պատերազմների պատճառով ավելի քան 14 անգամ ավերվել է, ինչի պատճառով քաղաքում չկար խաղաղություն, հարստություն կամ մշակույթ: Կավե տներով ու ցեխոտ փողոցներով սովորական ռազմական բերդաքաղաք էր: Իսկ Շահ Աբասի 1604 թվականի բռնագաղթից հետո հայ բնակչության մեծ մասը քշվեց Պարսկաստան՝ հիմնելով Նոր Ջուղան, ինչի հետևանքով Երևանում հայերը երկար ժամանակ կազմում էին բնակչության միայն փոքրամասնությունը կամ կեսը: Թիֆլիսը դարձավ հայ մտավորականության, բարերարների և
    210211Open in Telegram
  • Երևանը՝ 17-20-րդ դարերում

    28 Jul, 14:52

    1897 թ. հուլիսի 26-ին է ծնվել անվանի ճարտարապետ Կարո Հալաբյանը:Նա խորհրդային ժամանակաշրջանի նշանավոր հայազգի ճարտարապետներից էր, որի ստեղծագործական գործունեությունը մեծ ազդեցություն է ունեցել XX դարի ճարտարապետության զարգացման վրա։Կարո Հալաբյանը հեղինակել է բազմաթիվ նշանակալի նախագծեր, զբաղվել քաղաքաշինական գործունեությամբ, եղել է ԽՍՀՄ ճարտարապետների միության կամզկոմիտեի նախագահը և ակտիվ մասնակցություն ունեցել միջազգային մասնագիտական համագործակցությանը։Նրա հեղինակությամբ են իրականացվել Մոսկվայի Կարմիր բանակի կենտրոնական թատրոնը (այժմ՝ Ռուսական բանակի թատրոն, նախագծվել է ճարտարապետ Վ. Սիմբիրցևի համահեղինակությամբ), Ստալինգրադի վերականգնման գլխավոր հատակագիծը, Սոչիի ծովային կայարանը (ճարտարապետ Լ. Կարլիկի համահեղինակությամբ), ինչպես նաև Երևանի Երջրհէկի «Շախմատաձև» բնակելի տունը (ճարտարապետ Մ. Մազմանյանի համահեղինակությամբ), Շինարարների ակումբը (այժմ՝ Կոնստանտին Ստանիսլավսկու անվան
  • Երևանը՝ 17-20-րդ դարերում

    25 Jul, 04:56

    Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Մոսկովյան 22 հասցեում, պատմամշակութային ճանաչված շենքերի կողքին է գտնվում ոչ պակաս պատմական և ոչ պակաս մշակութային մեկ այլ շենք հայտնի «Գիտնականի տուն» անվամբ։ «Գիտնականի տան» վերաբերյալ բազմաթիվ քաղաքային լեգենդներ և չստուգված տեղեկություններ։ Քաղաքային լեգենդները «Գիտնականի տան» մասին քաղաքային լեգենդը փաստում է, որ դրա ստորգետնյա խցերում ռադիոակտիվ նյութեր կան, որոնք սպառնալիք են հասարակության համար։ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի և PanArmenian Media Group-ի «Մեդիա դպրոցի» ուսանողների (2013/14 ուստարի) պնդմամբ՝ նախկինում շենքը եղել է գաղտնի նշանակության քիմիական հետազոտության ինստիտուտ, որտեղ կատարվել են ծանր մետաղների և բիոքիմիայի հետ կապված ուսումնասիրություններ։«1953-1954թթ., Ստալինի մահից հետո, ասում են, որ այստեղ պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով ճառագայթում է եղել և էկոլոգիական նկատառումներից ելնելով բոլոր ստորգետնյա հարկերը
    107432Open in Telegram
  • Երևանը՝ 17-20-րդ դարերում

    20 Jul, 14:04

    ՀՀ Կենտրոնական բանկը՝ ԽՍՀՄ Պետական բանկի Երևանյան գրասենյակը մինչև 1922 թվականը գործել է նախկին Ցարսկայա, այժմյան Արամի 54 հասցեում: Այնուհետև Պետբանկը ժամանակավորապես՝ 1922թ. մարտի 24-ից մինչև 1933թ. գործել է այն ժամանակ դեռ Նալբանդյան փողոցի, այժմ Վազգեն Սարգսյան, Թիֆլիսյան առևտրային բանկի Էրիվանյան մասնաճյուղի շենքում:1929 թվականին Ալեքսանդր Թամանյանի կողմից Երևան քաղաքի հատակագծի նախագծման ժամանակ տրամադրվում է տարածք, որտեղ ճարտարապետ Նիկոլայ Բաևի նախագծով 1933 թվականին կառուցվում է բանկի ներկայիս շենքը, որտեղ մինչ օրս իր գործունեությունն է ծավալում ՀՀ ԿԲ-ն: Այդ տարիներին բանկի ղեկավարն էր Հովհաննես Դավթյանը:
    113322Open in Telegram
  • Երևանը՝ 17-20-րդ դարերում

    19 Jul, 18:21edited

    Երևանի սրտում՝ Հանրապետության և Շահումյանի հրապարակների միջև, կա մի կառույց, որի կողքով անցնելիս գուցե երբեք չեք մտածել, որ այն ոչ թե պարզապես տեխնիկական շինություն է, այլ պատմամշակութային արժեք։Այսօր խոսելու ենք 1930 թվականին կառուցված տրանսֆորմատորային կայանի մասին։ Այն նախագծել է հայ անվանի ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանը։Թվում է՝ սովորական կայան է, բայց այն իր ճարտարապետական լուծումներով կարևոր դեր է խաղացել քաղաքի զարգացման գործում։ Կառույցը 1999-2000 թվականներին վերակառուցվել է՝ պահպանելով իր պատմական տեսքը։Այսօր այն գտնվում է Շահումյանի անվան պուրակում՝ 2800-ամյակի այգու հարևանությամբ և պաշտոնապես ընդգրկված է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։Հաջորդ անգամ, երբ զբոսնեք այս հատվածում, ուշադրություն դարձրեք այս փոքրիկ, բայց պատմական շինությանը։Ֆոտոպատմություն
    9532Open in Telegram
  • Երևանը՝ 17-20-րդ դարերում

    9 Jul, 17:10

    Յուրօրինակ ճարտարապետություն❤️
    9422Open in Telegram
Download the series as CSV
A feedback bot for your channel — free

Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.

How it works →
Create the bot