gram news
ArmInfo channel avatar

ArmInfo

@infozoneam

Լուրեր Հայաստանից և աշխարհից

ProjectsHYNews

8,920subscribers

Open the Channel

Latest posts

  • ArmInfo

    22 Sept, 17:28

    Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱՄՆ նախագահը դատարանն անվանել է «վերահսկողությունից դուրս եկած կառույց», «ապօրինի կազմակերպություն» և «չար մարդկանց խումբ», գրում է Reuters-ը։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնում պատրաստել են ՄՔԴ–ի դեմ պատժամիջոցների փաթեթ։📎Հիշեցնենք՝ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1–ից դարձել է ՄՔԴ–ի 124–րդ լիիրավ անդամ: Հոկտեմբերի 3–ին ԱԺ-ն 60 կողմ, 22 դեմ, 0 ձեռնպահ ձայներով վավերացրել էր Հռոմի ստատուտը:
  • ArmInfo

    22 Sept, 15:23

    🔹Մենք շատ սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ, և մենք կլուծենք այդ հարցը, հայտարարել է Թրամփը📌«Կարծում եմ՝ դա տեղի կունենա ավելի շուտ, քան մարդիկ պատկերացնում են։ Նրանք արդեն հոգնել են այդ հակամարտությունից»,-նշել է նա։
  • ArmInfo

    22 Sept, 14:09

    🔹Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիայլ անձանց հետ շփման արգելքով: Դատական նիստից հետո Մանուկյանը կգնա տուն, ասել է նրա պաշտպան Տաթևիկ Սողոյանը📌«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը), նա կալանքի տակ էր քրեակատարողական հիմնարկում։
  • ArmInfo

    22 Sept, 13:45edited

    ❗️Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի այլ անձանց հետ շփման արգելքով:Դատական նիստից հետո «Մայր Հայաստանի» վարչության անդամը կգնա տուն, հայտնել է պաշտպան Տաթևիկ Սողոյանը։📎Հիշեցնենք «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է մայիսի 23–ին լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքով։ Նույն գործով անցնում է նաև «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։ Նա կալանավորվել էր հուլիսի 9–ին։
  • ArmInfo

    22 Sept, 13:14

    🔹Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու, այն «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է առավոտյան ժամը 7-ին, վայրէջք կատարել 50 րոպե անց, վերադարձը սպասվում է այսօր 21։40-ին📌Արդյո՞ք պատվիրակություն է մեկնել Բաքու: Factor-ին ԱԳՄԱ նախարարությունից հայտնել են, որ նախարարությունից պատվիրակություն չի մեկնել, Մհեր Գրիգորյանի գրասենյակից ևս տեղեկացրել են, որ փոխվարչապետի գլխավորած պատվիրակություն չի մեկնել։
  • ArmInfo

    22 Sept, 11:35

    🔹Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն, հայտարարել է Մարկո Ռուբիոն
  • ArmInfo

    22 Sept, 09:31

    Ո՞ւր են Սկրիպալները. ոչ ոք արդեն չի հիշում, իսկ Բրիտանիան նրանց ոչ ոքի ցույց չի տալիսՍերգեյ Լավրովը «Երկխոսություն ֆեյքերի մասին» ֆորումում պատմել է ՌԴ–ի դեմ սանձազերծված տեղեկատվական պատերազմի մասին։ Սկրիպալները՝ ՌԴ քաղաքացիները, իբր թունավորվել են ռուսական հետախուզության կողմից։«Մենք մինչ օրս չենք կարողանում պատասխաններ ստանալ բրիտանացի իրավապահներից, թե որտեղ են նրանք գտնվում։ Ըստ էության, Լոնդոնը մերոնց պատանդ է վերցրել»։«Նավալնիի թունավորումը» դարձավ հաջորդ ֆեյքը։ Երբ նա հիվանդացավ 2020 թվականին, ՌԴ–ն ամեն ինչ արեց, որ նրան բուժման նպատակով ուղարկի Բեռլին։Մեկ այլ նորաձև թեմա է ռուսական ԱԹՍ–ների հարցը, որոնք իբր հարձակվում են Եվրոպայի վրա։ Բայց միշտ պարզվում է, որ դա կա՛մ ԱԹՍ չէ, կա՛մ այն ուկրաինական է։ Իսկ մանրամասները ոչ ոքի չեն հետաքրքրում։Բուչա. 2022 թ–ին Մակրոնը ՌԴ–ին խնդրեց որպես բանակցություններին ընդառաջ ժեստ հետ քաշել զորքերը Կիևի արվարձաններից։ 2 օր անց Բուչայի
  • ArmInfo

    22 Sept, 09:31

  • ArmInfo

    22 Sept, 08:52

    Սարգիս Սարգստյանը դարձավ շախմատի 3-րդ օլիմպիադայի ոսկե մեդալակիրՈւզբեկստանի Սամարղանդ քաղաքում ավարտվեց սահմանափակ կարողություններ ունեցող անձանց շախմատի 3-րդ օլիմպիադան:ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը 7 հնարավորից վաստակեց 6.5 միավոր՝ գրանցելով լավագույն արդյունքը առաջին խաղատախտակի վրա։
  • ArmInfo

    22 Sept, 04:35

    🔹Հունգարիան մերժել է Ուկրաինայի հրավերը՝ միանալու «Կարպատյան ութնյակին», հայտարարել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը, սակայն չի մանրամասնել, թե ինչն է հրաժարվելու պատճառը
  • ArmInfo

    21 Sept, 20:31

    Հրավառություն Երևանի Հանրապետության հրապարակում
  • ArmInfo

    21 Sept, 15:52

    Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել են մի քանի տասնյակ մարդիկ, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանն ու Արմեն Գրիգորյանը«Մեր անցած ճանապարհի ամենածանր դասերից մեկն այն է, որ պետականության համար վտանգավոր կարող է լինել ոչ միայն ուժի կամ ռեսուրսի պակասը, այլև իրականության զգացողության կորուստը։ Երբ հայրենասիրությունը վերածվում է հայրենասիրական հռետորաբանության, իսկ ազգային նպատակների գիտակցումը՝ դրանց մասին բարձրաձայնելու: Առաջանում է վտանգավոր խզում՝ ցանկության և հնարավորության, խոսքի և իրականության, քաղաքական նպատակի և պետական հաշվարկի միջև»,- պարգևատրման արարողության ժամանակ ելույթում մասնավորապես ասել է նախագահ Խաչատուրյանը։
  • ArmInfo

    21 Sept, 14:30

    🔹Ուկրաինան պատրաստ է լարվածության թուլացմանը, եթե այն փոխադարձ լինի, գրել է Վլադիմիր Զելենսկին📌«Ուկրաինայի էներգետիկ ոլորտը, կենսական նշանակության ենթակառուցվածքները և պարենի արտահանումը պետք է դադարեն Ռուսաստանի թիրախ լինելուց, և դա կհանգեցնի մեր կողմից լարվածության թուլացմանն ուղղված համապատասխան քայլերի»,-նշել է նա։
  • ArmInfo

    21 Sept, 11:42

    🔹Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից, նա այդ պաշտոնին էր 2023 թվականի սեպտեմբերից
  • ArmInfo

    21 Sept, 10:57

    🔹Համոզված եմ, որ ռուս-հայկական համապարփակ համագործակցության պահպանումը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքականության նախարարությունների միջև ակտիվ երկխոսությունը, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների փոխադարձ շահերին, Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ Անկախության օրվա կապակցությամբ📌«Մաղթում եմ Ձեզ և ՀՀ ԱԳՆ ողջ անձնակազմին քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ», – ասված է հրապարակված հեռագրում։
  • ArmInfo

    21 Sept, 09:14

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձներ են հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ Անկախության 35–րդ ամյակի առթիվ«Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»,–ասված է Պուտինի ուղերձում։«Համոզված եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային ու հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացումը փոխադարձ հարգանքի հիման վրա լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի երկարաժամկետ շահերին»,–գրել է Միշուստինը։✔️Շնորհավորական ուղերձներ են հղել նաև Չինաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Թաիլանդի և Բանգլադեշի ղեկավարները։
  • ArmInfo

    21 Sept, 09:04

    Անկախ պետությունն իր իրավունքները չի փոխանակում ժամանակավոր հանգամանքների հետ և իր ապագայի տնօրինումը չի հանձնում բախտախնդիրներին. «Ուժեղ Հայաստանի» շնորհավորանքըՄենք հավատում ենք Հայաստանին, որը խաղաղության է ձգտում, բայց խաղաղությունը չի կառուցում զիջումների և սեփական իրավունքներից հրաժարվելու հաշվին։ՀՅԴ–ն ևս շնորհավորում է Անկախության 35–ամյակը և վերահաստատում է իր անխախտ դիրքորոշումը՝ ● Պաշտպանե՛լ մեր ինքնությունն ու արժեքները, ● Պայքարե՛լ հանուն իրապես ինքնիշխան, ազգային արժեքների վրա խարսխված և անվտանգ Հայաստանի, ● Վերականգնե՛լ համազգային միասնականությունն ու համախոհությունը։
  • ArmInfo

    21 Sept, 07:08

    Պատերազմի բովով անցած Սասուն Միքայելյանը պնդում է, թե ՀՀ–ն երբեք չի ունեցել պետական սահմանԵռաբլուրում լրագրողների հետ զրույցում իշխող ՔՊ–ի պատգամավորն ափերից դուրս եկավ, երբ հիշեցրին, որ 1991–ից աշխարհը ՀՀ–ին ճանաչում է որպես անկախ պետություն իր սահմաններով։ Նա, ինչպես իրենց կուսակցության ղեկավարը, շարունակեց պնդել, թե «նախորդներն էին մեղավոր», որ այս իրավիճակը ստեղծվեց։Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրմին այցելած ԵԿՄ նախագահ Միքայելյանը, սակայն մոռացավ, որ «Արցախ», առավել ևս «Արցախի ազատագրում» տերմիները օգտագործելը չի խրախուսվում ՔՊ վերնախավի կողմից և հիշեց հին հաղթանակների մասին, ապա գոռաց. «Ցեղասպանությա՞ն եք ուզում տանեք էս ժողովրդին»։
    222video3Open in Telegram
  • ArmInfo

    21 Sept, 06:31

    Ազգային արժեքների վրա հիմնված ազատ և ինքնիշխան պետությունն է մեր ինքնության պահպանման գրավականը, եթե մտածում ես այլ կերպ, անկախությունը քոնը չէ. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Անկախության տոնըԹույլ չտա՛նք, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյուրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը, գրել է Սերժ Սարգսյանը։✔️Ինչ հանգամանքներ ու իրավիճակներ էլ լինեն, որպես անսակարկելի և մնայուն արժեք, անկախ պետականությունը պետք է լինի մեր մշտական հոգածության ներքո. Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ևս շնորհավորել է Անկախության տոնը
  • ArmInfo

    21 Sept, 04:21

    Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտԵրևան քաղաքում՝ Սեպտեմբերի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում Սեպտեմբերի 21-22-ին կեսօրից հետո, 25-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամինարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-23-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևան քաղաքի սեպտեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն ջերմաստիճան 33.8°C (1998թ.) Օդի նվազագույն ջերմաստիճա 3.5°C (1985թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան 19.5°C
Download the series as CSV
A feedback bot for your channel — free

Followers write to the bot, you answer by reply, your account stays hidden. Created in one tap.

How it works →
Create the bot